Առաջին օգնություն Շնչուղիների խցանում (օտար մարմին շնչուղիներում)
Կարդալուց հետո դուք կկարողանաք.
- Ճանաչել շնչուղիների մասնակի և լրիվ խցանման նշանները։
- Ցուցաբերել համապատասխան առաջին օգնություն խցանված շնչուղիներով տուժածին։
- Ընդունել համապատասխան որոշում, երբ անհրաժեշտ Է առաջին օգնություն ցուցաբերել շնչուղիների խցանում ունեցող տուժածին։
Մինչ այս ձեզ անհրաժեշտ են գիտելիքներ մարմնի շնչառական և սրտանոթային համակարգերի, բոլոր կենսական համակարգերի համատեղ և փոխկապակցված գործունեության (տե'ս "ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ"), արհեստական շնչառության և սրտի աշխատանքի ու շնչառության վերականգնման տեխնիկայի վերաբերյալ (տե'ս "ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԳ" և "ՍՐՏԻ ԿԱՆԳ")։ Դուք պետք է գիտենաք նաև արտակարգ իրավիճակներում հրատապ գործողությունների փուլերը (տե'ս "ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ"):
Նորմալ շնչառության համար անհրաժեշտ է, որ շնչուղիները լինեն անցանելի: Եթե այս կամ այն պատճառով շնչուղիները խցանված են, ապա տուժածի շնչառությունը կարող է դժվարանալ կամ դադարել։ Նման դեպքերում անհրաժեշտ է անհապաղ ցուցաբերել առաջին օգնություն։ Շնչուղիների խցանումն ավելի հաճախ հանդիպում է փոքր երեխաների մոտ։
Շնչուղիների խցանումը շնչառական ուղիների լրիվ կամ մասնակի փակումն է, որի հետևանքով խանգարվում է օդի անցումը թոքեր։ Շնչուղիների խցանումը շնչառության խանգարման հիմնական պատճառներից մեկն է։
Սննդի ընդունման ժամանակ մակկոկորդը փակում է շնչուղիների մուտքը և կանխում սննդի անցումը դեպի շնչուղիներ, իսկ շնչառության ժամանակ այն բարձրանում է, բացում շնչուղիները, և օդն անցնում է թոքեր։ Երբ այդ պաշտպանական մեխանիզմը խանգարվում է, օրինակ՝ երբ միաժամանակ տեղի է ունենում կլում և ներշնչում, շնչուղիները կարող են խցանվել օտար մարմիններով (սննդի մասնիկներ, փոքր իրեր և այլն)։ Շնչուղիները կարող են խցանվել նաև ուտելիքի մեծ պատառ կուլ տալիս, երբ այն խցանում է կերակրափողը և ճնշելով փակում նաև շնչափողը (նկ.7.1)։
Շնչուղիների խցանումն ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ: Երեխան հեշտությամբ կարող է կուլ տալ փոքր առարկաներ, օրինակ՝ կոճակներ, ուլունքներ, խաղալիքի մասեր և այլն։ Երեխաների մոտ խցանում կարող է առաջանալ նաև ուտելիս, քանի որ նրանց մոտ ծամելու, կուլ տալու ունակությունները դեռևս լրիվ ձևավորված չեն։ Օտար մարմիններով շնչուղիների խցանման հիմնական պատճառներն են՝
- Ուտելիքի չծամված կամ մեծ պատառ կուլ տալը։
- Ուտելիս կամ ուտելուց առաջ ալկոհոլի չարաշահումը, ինչը բթացնում է ուշադրությունը և հեշտությամբ կարող է խցանման պատճառ դառնալ։
- Խոսելով, ծիծաղելով կամ շտապելով ուտելը։
- Երեխաներին ստիպողաբար կամ լացի ժամանակ կերակրելը։
- Քայլելով, վազելով կամ խաղալով ուտելը։
Շնչուղիները կարող են խցանվել նաև մարմնի հյուսվածքներով (լեզու, այտուցված հյուսվածքներ)։ Սեփական հյուսվածքներով խցանում կարող է առաջանալ պարանոցի, կոկորդի վնասվածքների կամ ալերգիկ ռեակցիաների ժամանակ առաջացող հյուսվածքների այտուցի պատճառով։ Անգիտակից վիճակում շնչուղիների խցանման ամենահաճախ հանդիպող պատճառը լեզուն է։ Շնչուղիների խցանումը կարող է լինել մասնակի կամ լրիվ։
ՄԱՍՆԱԿԻ ԽՑԱՆՈՒՄ
Մասնակի խցանման դեպքում որոշ քանակի օդ անցնում է թոքեր, ինչը հնարավորություն է տալիս մարդուն հազալով փորձել դուրս բերել խցանող առարկան։ Տուժածը նույնիսկ կարող է խոսել։ Նեղացած շնչուղիներով օդի անցման ժամանակ լսվում են խզզոցներ, խռխռոց, սուլոց։ Տուժածը սովորաբար ձեռքերով բռնում է կոկորդը։ Եթե տուժածը հազում է, մի՛ խանգարեք։ Հնարավոր է, որ հազալու միջոցով օտար մարմինը դուրս գա շնչուղիներից։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
- Մնացեք տուժածի հետ։
- Քաջալերեք նրան, որ շարունակի հազալ։
- Եթե տուժածի վիճակը չի բարելավվում, ահազանգեք շտապ օգնություն։
ԼՐԻՎ ԽՑԱՆՈՒՄ
Շնչուղիների լրիվ խցանման դեպքում տուժածը չի կարողանում խոսել, շնչել, հազալ։ Նա կարող է անբնական ձայներ հանել։ Այս նշանները ահազանգում են այն մասին, որ օդը չի անցնում տուժածի թոքեր։ Անհապաղ սկսեք ցուցաբերել առաջին օգնություն և որևէ մեկին ուղարկեք ահազանգելու շտապ օգնություն։
ՆՇԱՆՆԵՐԸ
- խոսելու, հազալու անկարողություն,
- կոկորդից բռնած դիրք,
- կարմրած դեմք, փքված պարանոցային երակներ,
- անհանգստություն, ոչ նպատակաուղղված շարժումներ,
- մաշկի կապտություն,
- գիտակցության կորուստ։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ.
ՉԱՓԱՀԱՍ ՏՈՒԺԱԾ ԵՎ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆԻՑ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱ
Շնչուղիների լրիվ խցանումով չափահաս տուժածին կամ մեկ տարեկանից բարձր երեխային օգնություն ցուցաբերելիս, կախված տուժածի վիճակից, անհրաժեշտ է կատարել ստորև բերված գործողություններից մեկը կամ մի քանիսը՝
- որովայնի հրումներ,
- կրծքավանդակի սեղմումներ,
- մատներով մաքրում,
- ներփչումներ։
Այս երկու տարիքային խմբերին ցուցաբերվող առաջին օգնության հիմնական քայլերը նույնն են, այն բացառությամբ, որ եթե տուժածը երեխա է, ապա և՛ որովայնի հրումները, և՛ կրծքավանդակի սեղմումները կատարվում են ավելի փոքր ուժով։
ՈՐՈՎԱՅՆԻ ՀՐՈՒՄՆԵՐ
Տուժածի շնչուղիների խցանման դեպքում պետք է հնարավորիս արագ վերականգնել շնչուղիների անցանելիությունը։ Շնչուղիների բացման ձևերից մեկը որովայնի հրումներն են (Հեմլիչի մեթոդ)։ Որովայնի վրա կտրուկ ճնշման գործադրումը բերում է թոքերում և շնչուղիներում ճնշման կտրուկ բարձրացման։ Որպես արդյունք, օդը ուժով դուրս է մղվում թոքերից՝ իր հետ դուրս մղելով օտար մարմինը։ Այս երևույթը նման է գազի ճնշման տակ շամպայնի շշից խցանի դուրս թռչելուն։
Որովայնի հրումներ գիտակից տուժածին: Ե՛վ մեծահասակներին, և՛ երեխաներին որովայնային հրումներ կատարելու համար կանգնեք տուժածի ետևում և ձեր ձեռքերով գրկեք նրա իրանը, ընդ որում տուժածը կարող է լինել նստած կամ կանգնած։ Մի ձեռքի բռունցքը բութ մատի կողմով դրեք տուժածի որովայնին, պորտի ու կրծոսկրի թրաձև ելունի միջև ընկած տարածության մեջտեղում (նկ. 7.2ա)։ Մյուս ձեռքով բռնեք այդ բռունցքը և մեծ ուժով կատարեք դեպի վեր և ներս ուղղված կտրուկ, արագ հրումներ (նկ. 7.2բ)։
Յուրաքանչյուր հրում նպաստում է խցանման պատճառ հանդիսացած օտար մարմնի դուրս մղմանը։ Հրումները շարունակեք այնքան, մինչև օտար մարմինը դուրս գա շնչուղիներից կամ տուժածը կորցնի գիտակցությունը։
Որովայնի հրումներ ինքնօգնության նպատակով: Եթե դուք մենակ եք և ձեր շնչուղիները խցանվել են, ապա ինքներդ ձեր վրա որովայնի հրումներ կատարեք։ Դա հնարավոր է երկու եղանակով`
- Դրեք ձեր մի բռունցքը որովայնի վրա՝ վերը նշված տեղում, նկարագրված ձևով։ Մյուս ձեռքով դեպի վեր ու հետ ուղղված ուժեղ հարված կատարեք ձեր բռունցքին։
- Դուք կարող եք ճնշում գործադրել ձեր որովայնի վրա՝ ամբողջ իրանով հենվելով տարբեր առարկաների վրա (աթոռի թիկնակին, ցանկապատին կամ լվացարանին)։ Օրինակ՝ ետևից մոտեցեք աթոռին և իրանով ընկեք աթոռի թիկնակին (նկ. 7.3)։ Մի՛ հենվեք սուր անկյուններ ու եզրեր ունեցող առարկաների վրա։
Որովայնի հրումներ անգիտակից տռւժածին: Պառկեցրեք տուժածին մեջքի վրա որևէ պինդ, հարթ մակերեսի վրա և կատարեք որովայնի հրումներ։ Դրա համար նստեք տուժածի ազդրերին՝ ծնկներով հենվելով գետնին այնպես, որ նրա ազդրերը լինեն ձեր ծնկների միջև։ Հարմար տեղավորվելով՝ մի ձեռքի ափի բլրակը դրեք տուժածի որովայնին՝ պորտի և կրծոսկրի թրաձև ելունի միջև ընկած տարածության մեջտեղում։ Մյուս ձեռքը դրեք առաջինի վրա։ Երկու ձեռքի մատներն էլ պետք է ուղղված լինեն տուժածի գլխի կողմը (նկ. 7.4)։ Կատարեք դեպիներքև և առաջ ուղղված 5 կտրուկ հրում։
ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿԻ ՍԵՂՄՈՒՄՆԵՐ
Կան հատուկ դեպքեր, երբ որովայնի հրումների փոխարեն կատարվում են կրծքավանդակի սեղմումներ։ Օրինակ՝ երբ տուժածը հղի կին է, կամ դուք չեք կարողանում ձեռքերով ընդգրկել տուժածի իրանը։
Կրծքավանդակի սեղմումներ գիտակից, չափահաս տուժածին: Կանգնեք տուժածի ետևում։ Տուժածի բազուկների տակից ձեռքերով օղակեք կրծքավանդակը։ Մի ձեռքի բռունցքը բութ մատի կողմով դրեք կրծոսկրի մեջտեղում։ Համոզվեք, որ ձերբռունցքը կրծքավանդակի կենտրոնում է, այլ ոչ թե կողերի կամ կրծոսկրի թրաձև ելունի վրա։ Մյուս ձեռքը դնելով աոաջինի վրա՝ կատարեք կտրուկ արագ սեղմումներ (նկ. 7.5) այնքան ժամանակ, մինչև օտար մարմինը դուրս գա շնչուղիներից կամ տուժածը կորցնի գիտակցությունը։
Կրծքավանդակի սեղմումներ անգիտակից, չափահաս տուժածին: Պառկեցրեք տուժածին մեջքի վրա որևէ պինդ, հարթ մակերեսի վրա։ Տեղավորվեք նրա կրծքավանդակի կողքին։ Ձեռքերը տեղադրեք կրծոսկրի մեջտեղում (ինչպես ՍԱՇՎ կատարելիս) և 5 անգամ կտրուկ սեղմում կատարեք։ Սեղմման խորությունր պետք է լինի 4-5 սմ։
ՄԱՏՆԵՐՈՎ ՄԱՔՐՈՒՄ
Մատներով մաքրում կատարվում է անգիտակից տուժածի բերանի խոռոչից օտար մարմինները հեռացնելու նպատակով։ Նախ և առաջ կատարեք շնչուղիների բացում։ Դրա համար բռնեք տուժածի ստորին ծնոտը լեզվի հետ միասին և բարձրացրեք վեր, մինչն որ կզակը լինի ավելի բարձր, քան քիթը։ Եթե տուժածը մեծահասակ է, ապա մյուս ձեռքի ցուցամատը սահեցրեք դեպի բերանի խոռոչի խորքը և փորձեք հեռացնել օտար մարմինը (նկ. 7.6)։ Եթե տուժածը փոքր երեխա է, ապա օտար մարմինը կարելի է հեռացնել, միայն եթե այն տեսանելի է։ Ե՛վ մեծահասակներին, և՛ փոքր երեխաներին օգնություն ցուցաբերելիս եղեք զգույշ, որ օտար մարմինը ավելի խորը չհրեք դեպի շնչուղիներ։ Մատներով մաքրում կատարելիս ցանկալի է օգտագործել ձեռնոցներ կամ մատին փաթաթել ստերիլ անձեռոցիկ:
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ. ԾԾԿԵՐ ԵՐԵԽԱ
Ծծկեր երեխայի մոտ պետք Է ենթադրել շնչուղիների խցանում, եթե նրա շնչառությունը հանկարծակի խանգարվում Է, նա սկսում Է հազալ կամ տարօրինակ ձայներ հանել։ Շնչուղիների խցանումով ծծկեր երեխային օգնություն ցուցաբերելիս անհրաժեշտ կլինի կատարել ստորև բերված գործողություններից մեկը կամ մի քանիսը՝ կախված երեխայի վիճակից՝
- հարվածներ թիկունքին,
- կրծքավանդակի սեղմումներ,
- մատներով մաքրում,
- ներփչումներ։
ՀԱՐՎԱԾՆԵՐ ԹԻԿՈՒՆՔԻՆ
Ծծկեր երեխային երեսնիվայր պառկեցրեք ձեր նախաբազկի վրա այնպես, որ նրա գլուխն ավելի ցածր լինի ոտքերից։ Գլխի ավելի ցածր դիրքը նպաստում Է շնչուղիներից օտար մարմնի դուրս գալուն։ Ձեռքի ցուցամատով և բութ մատով բռնեք նրա ծնոտը։ Ազատված ձեռքի ափով 5 անգամ հարվածեք երեխայի թիկունքին՝ թիակների միջև (նկ. 7.7)։
ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿԻ ՍԵՂՄՈՒՄՆԵՐ
Երեխային կրծքավանդակի սեղմումներ կատարելու համար պառկեցրեք մեջքով ձեր նախաբազկին, այնպես, որ նրա գլուխը հայտնվի ոտքերից ավելի ցածր։ Կրծքավանդակի սեղմումների ճիշտ տեղը որոշելու համար պատկերացրեք նրա պտուկները միացնող երևակայական գիծը։ Տեղադրեք ձեր ձեռքի մատնեմատը այդ գծին՝ կրծոսկրի վրա, իսկ միջնամատի և ցուցամատի բարձիկները՝ անմիջապես մատնեմատի կողքին։ Բարձրացրեք մատնեմատը (նկ. 7.8)։ Եթե շոշափում եք թրաձև ելունը, ապա մատների բարձիկները կրծոսկրով մի փոքր ետ սահեցրեք և սեղմումները կատարեք այդ տեղում։ Երկու մատների բարձիկներով կատարեք կրծքավանդակի սեղմում 1,5-2 սմ խորությամբ (ինչպես ՍԱՇՎ դեպքում)։ Այնուհետև թույլ տվեք, որ կրծոսկրը վերադառնա իր նորմալ դիրքին։Կրկնեք սեղմումները 5 անգամ։
ՄԱՏՆԵՐՈՎ ՄԱՔՐՈՒՄ
Եթե տուժածը ծծկեր երեխա Է՝ օտար մարմինը կարելի Է հեռացնել, միայն եթե այն տեսանելի Է։ Դրա համար ձեռքի ճկույթը սահեցրեք դեպի բերանի խոռոչի խորքը և փորձեք դուրս բերել օտար մարմինը (նկ. 7.9)։ Զգույշ եղեք, որ օտար մարմինր ավելի խորը չհրեք դեպի շնչուղիներ։
ԱՄՓՈՓՈՒՄ
Այս գլխում դուք սովորեցիք ճանաչել և օգնություն ցուցաբերել շնչուղիների մասնակի և լրիվ խցանումների դեպքում։ Շնչուղիների լրիվ խցանման դեպքում չափահաս տուժածին կամ մեկ տարեկանից մեծ երեխային օգնություն ցուցաբերելիս անհրաժեշտ Է կատարել ստորև բերված գործողություններից մեկը կամ մի քանիսը՝ կախված տուժածի վիճակից՝
- որովայնի հրումներ,
- կրծքավանդակի սեղմումներ,
- մատներով մաքրում,
- ներփչումներ։
Շնչուղիների լրիվ խցանման դեպքում ծծկեր երեխային օգնություն ցուցաբերելիս անհրաժեշտ Է կատարել ստորև բերված գործողություններից մեկը կամ մի քանիսը՝ կախված երեխայի վիճակից՝
- հարվածներ թիկունքին,
- կրծքավանդակի սեղմումներ,
- մատներով մաքրում,
- ներփչումներ։
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն