Երեխա Սրտի արատներ. միտրալ փականի անբավարարություն
Երեխաների ձեռքբերովի սրտի արատները, որպես կանոն, ունեն ռևմատիզմային ծագում, հազվադեպ զարգանում են սեպտիկ էնդոկարդիտից հետո։ Նրանք ձևավորվում են էնդոկարդիտի հետևանքով՝ սուր բորբոքային պրոցեսի վերանալուց հետո։
Ռևմատիզմային էնդոկարդիտի հետևանքով առաջացած ամենատարածված արատը միտրալ փականի անբավարարությունն է, երբ փականները տձևացման հետևանքով լրիվ չեն փակվում և սիստոլայի ժամանակ արյան մի մասը ձախ փորոքից վերադառնում է նախասիրտ։ Արյան այդ քանակը գումարվում է արյան այն քանակին, որը թոքային զարկերակներից լցվում է ձախ նախասիրտը։ Այդպիսով ձախ նախասիրտը ստանում է նորմայից ավելի շատ արյուն և լայնանում է։ Ձախ նախասրտի լայնացումը միտրալ փականների անբավարարության վաղաժամ ախտանիշներից է։
Այդ արատով տառապող հիվանդները հաճախ ոչ մի գանգատ չեն նշում։ Օբյեկտիվ քննության ժամանակ երբեմն սրտի շրջանում դիտվում է արտափքում, ուժեղացած գագաթային հրոց։ Պերկուսիայի օգնությամբ հայտնաբերվում է սրտի սահմանների չափավոր մեծացում՝ ձախ և վեր։ Աուսկուլտացիայի ժամանակ գագաթում I տոնը հաճախ թուլացած է, լսվում է կոպիտ, փչական բնույթի սիստոլային աղմուկ, որը հաղորդվում է դեպի անութային գիծը։ Թոքային զարկերակի վրա II տոնը լինում է շեշտված։ Պուլսն ու արյան ճնշումը կարող են մնալ նորմայի սահմաններում։
Էլեկտրասրտագրի միջոցով որոշ հիվանդների մոտ հայտնաբերվում է էլեկտրական առանցքի շեղում դեպի ձախ, ձախադրության և ձախ փորոքի հիպերտրոֆիայի նշաններ (նկ. 62)։
Ֆոնոէլեկտրասրտագիրը հայտնաբերում է I տոնի թուլացում, մեծ ամպլիտուդի աղմուկ, որը զբաղեցնում է սիստոլայի 2/3-ը կամ ամբողջ սիստոլան։ Թոքային զարկերակի վրա II տոնը գրանցվում է մեծ ամպլիտուդով։
Միտրալ անբավարարության ռենտգենաբանական վաղ նշաններից է ձախ նախասրտի լայնացումը։ Վերջինս հաճախ զուգորդվում է ձախ փորոքի լայնացման հետ, որն արտահայտվում է սրտի գագաթի կլորացումով, ետ սրտային տարածության նեղացումով (նկ. 63):
Անբավարարության արտահայտվածությունը կախված է արատի մեծությունից։ Որքան մեծ է արատը, այնքան շատ արյուն է վերադառնում ձախ փորոքից դեպի ձախ նախասիրտ և հեմոդինամիկական խանգարումներն էլ այնքան ավելի ցայտուն են արտահայտվում։
Երկփեղկ փականի անբավարարությունը սրտի արատներից առավել բարորակն է, քանի որ խանգարված հեմոդինամիկայի համակշռումը իրագործվում է սրտի հզոր կոմպենսացիոն հատկություն ունեցող մասով՝ ձախ փորոքով։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն