Հիվանդություններ Սկլերոզ ցրված
Ֆարմակոթերապիան
Սրացումների բուժումը
Քանի որ, հիվանդության հարուցիչը չի հայտնաբերված, ցրված սկլերոզի էթիոտրոպ բուժում չկա։ Պաթոգենետիկ բուժումն ամենից առաջ պետք է ուղղված լինի ակտիվ իմունոբորբոքային պրոցեսի,որի արդյունքն է դեմիելինիզացիան, չեզոքացումը։
Գլխուղեղի մագնիտո-ռեզոնանսային տոմոգրաֆիան ըստ ամիսների
Ցրված սկլերոզի սրացումների և հարաճող ընթացքի դեպքում կիրառում են կորտիկոստերոիդներ ¥ԿՍ¤, ԱԿՏԳ և դրա նմանօրինակները։ Դրանք են պրեդնիզոլոնը, մեթիլպրեդնիզոլոնը, մեթիլպրեդմեդրոլը, մեթիլպրեդնիզոլոնի Na -ի սուկցինատը, դեքսամետազոնը, կորտիզոլը։
Նշված պրեպարատները ախտաբանական պրոցեսի տևողությունն ու արտահայտվածությունը, օժտված են իմունոսուպրեսիվ ազդեցություն։
Իմունոսուրպեսորային ազդեցության մեխանիզմն ակտիվացած իմունոկոմպոնենտ բջիջների պարունակության իջեցման, բջջային իմունիտետի վրա ազդեցության, աուտոհակամարմինների ձևավորման քչացաման մեջ է։ Հակաբորբոքային ազդեցությունը կապված է ամենից առաջ պրոստագլանդինների սինթեզի արգելակման հաշվին անոթների և ՀԷՊ-ի թափանցելիության իջեցման հետ։Մազանոթների էնդոթելի թափանցելիության իջեցման արդյունքում լավանում էմիկրոցիրկուլյացիան և քչանում է լեյկոցիտների և այլ բջիջների էքսուդացիան բորբոքման օջախ։ Նկարագրված է ԿՍ-ի` մեթիլպրեդնիզոլոն, հակաօքսիդանտ էֆեկտը, որը կապված է լիպիդների պերօքսիդացման ճնշման հետ։ Իսկ դա էլ, իր հերթին նպաստում է միելինային թաղանթի մեմբրանայի և միկրոանոթային հունի բջիջների կայունացմանը։ ԱԿՏԳ-ն և դրա սինթետիկ նմանակները` տետրակոդակտիտ, օժտված են նեյրոտրանսմիտորային էֆեկտով։
ԿՍ-ի և ԱԿՏԳ-ի օպտիմալ էֆեկտին հասնում են ճիշտ ընտրված ներարկման սխեմայով և դեղերի դեղաչափով։ Ամենանպատակահարմարը պուլս-թերապիան է ԿՍ-ի մեծ դեղաչափերով ն/ե, հետագա աստիճանաբար դեղաչափի իջեցմամբ։ Բարձր դեղաչափերի երկարատև նշանակումն առաջացնում է բազմաթիվ կողմնակի էֆեկտներ, կապված ԿՍ-ի միներալկորտիկոիդային հատկությունների հետ։ Դրա համար, ավելի նախընտրելի է մեթիլպրեդնիզոնի դեղանյութերով բուժումը, քանի որ, այն ավելի ակտիվ է իր գլյուկոկորտիկոիդային էֆեկտով և սակավ` միներալկորտիկոիդային ակտիվությամբ։ Մեթիլպրեդնիզոնն ամենաանվտանգն է ուլցերոգեն ազդեցության տեսակետով, հազվադեպ է առաջացնում Կուշինգի համախտանիշ և հոգեկան խանգարումներ, զարկերակային հիպերտենզիա, հիպերտրիխոզ։ ԿՍ-ով բուժման ժամանակ պետք է հաշվի առնել ֆարմակոդինամիկան։ Պրեդնիզոլոնի և մեթիլպրեդնիզոնի կիսաքայքայման շրջանը 18-36 ժամ է, դեքսամետազոնինը` 36-72 ժամ։ Անհրաժեշտ է նաև հաշվի առնել ԿՍ-ի օրական սեկրեցիայի ռիթմը։ Դեղի առավոտյան ժամերին ընդունումն ավելի քիչ ճնշող ազդեցություն է թողնում էնդոկրին սեկրեցիայի վրա և ավելի քիչ է իջեցնում հիպոթալամո-հիպոֆիզո-մակերիկամային համակարգի ֆունկցիան, դրա համար հիվանդը օրական դեղաչաձը պետք է ստանա առավոտյան 6-ից 10 սահմաններում օրը մեջ։
Պրեդնիզոլոնով և մեթիլպրեդնիզոնով պուլս թերապիան կիրառվում է հետևյալ սխեմայով. 1000մգ ն/ե կաթիլային 250մլ ֆիզ. լուծույթով օրը մեջ, կուրսը 3-5 ներարկում, կախված սրացման ծանրությունից։ Ապա նպատակահարմար է դեղի per os նշանակումը օրը 1մգ/կգ ։ Առավոտյան ժամերին, աստիճանաբար օրը մեջ 5մգ իջեցմամբ։ Կամ մեթիլպրեդնիզոնի կաթիլային ներարկումից հետո բուժումը շարունակում են դեպո-մեդրոլով 80մգ մ/մ շաբաթը 1 անգամ, 8 շաբաթ։
Ընթացքը փոփոխող թերապիա
Ներկայումս ցրված սկլերոզի պաթոգենետիկ բուժման համար աշխարհում արձանագրված են հիվանդության ընթացքը, փոխող վեց պրեպարատ։ Դրանցից 3-ը դասվում են բետա ինտերֆերոններին։ Դրա ինտերֆերոն-բետա 1а` Ավոնեքսը, արտադրում է Բիոգեն ֆիրման, ռեբիֆ, արտադրում է Մարկ Սերոնո ֆիրման և ինտերֆերոն բետա 1б ` բետաֆերոն - ֆիրմա Բայեր-Շերինգ Ֆարմա։ Բացի այդ, ցրված սկլերոզի բուժման համար կիրառում են չորս ամինոթթուների սինթետիկ պոլիմերը- գլատիրամեր ացետատը` Կոպաքսոն, ֆիրմա Տեվա, ցիտոստատիկ միտոքսատրոնը և ինտեգրինների մոլեկուլների նկատմամբ մոնոնուկլեար հակամարմին պրեպարատը `նատալիզաբ, Տիսաբրի, ֆիրման Բիոգեն։ Բոլոր պրեպարատները հսկվող կլինիկական հետազոտությունների ժամանակ ցույց են տվել էֆեկտիվություն սրացումների հաճախականության իջեցման տեսակետով ռեմիտող ցրված սկլերոզի ժամանակ, բացի այդ, Բետաֆերոնի և միտոքսանտրոնի համար հնարավորություն դանդաղեցնել հաշմանդամության աճը երկրորդային-հարաճող ցրված սկլերոզի ժամանակ։ Սակայն, պրեպարատներից ոչ մեկը զգալի ազդեցություն չի թողնում առաջնային-հարաճող ցրված սկլերոզի ժամանակ։
Բետաֆերոնը ներարկվում է ե/մ, օրը մեջ, ռեբիֆը` ե/մ շաբաթը 3 անգամ, ավոնեքսը` մ/մ շաբաթը 1 անգամ, կոպաքսոնը ե/մ, ամեն օր, տիսաբրին` ն/ե ամիսը 1 անգամ, միտոքսանտրոնը` ն/ե հատուկ սխեմայով։
Միտոքսանտրոնը և տիսաբրին ավելի ուժեղ իմունոդեպրեսանտներ են, քան կոպաքսոնը և բետաինտերֆերոնները և ավելի էֆեկտիվ կարող են ճնշել ցրված սկլերոզի ժամանակ բորբոքային պրոցեսները ԿՆՀ-ում, սակայն դրանց կիրառումը սահմանափակվում է լուրջ կողմնակի էֆեկտների առաջացնելու հնարավորությամբ` կարդիոտոքսիկություն Միտոքսանտրոնի համար և հարաճող մուլտիֆոկալ լեյկոէնցեֆալոպաթիա տիսաբրիի համար։ Բետաֆերոնների կիրառման ամենահիմնական կողմնակի էֆեկտներն են գրիպանման համախտանիշը` ջերմություն, կոտրտուք մկաններում, հոդերում, թուլություն, ջարդվածություն, իսկ կոպաքսոնի` տեղային ռեակցիաներ և տարածուն հետներարկային ռեակցիա` շնչառգելություն, սրտխփոց, կոլլապտոիդ վիճակ։
Փորձարարական դեղամիջոցները
Որոշ հիվանդներ հայտնում են նալտրեքսոնի փոքր դեղաչափերի` 5մգ գիշերը, դրական էֆեկտի մասին։ 2008թ. տպագրվել է առաջին կլինիկական հետազոտության տվյալները, որոնք ցույց են տվել նալտրեքսոնի փոքր դեղաչափերի բացասական էֆեկտների բացակայությունը և առաջնակի-հարաճող ցրված սկլերոզով հիվանդների մոտ սպաստիկության հավաստի իջեցումը։
Պաթոգենետիկորեն արդարացված է ՀԷՊ-ի թափանցելիությունն իջեցնող և անոթային պատն ամրացնող դեղերի` անգիոպրոտեկտորներ, անտիագրեգանտների, անտիօքսիդանտների, պրոտեոլիտիկ ֆերմենտների ինհիբիտորների, գլխուղեղի մետաբոլիզմը բարելավող պրեպարատների, մասնավորապես վիտամինների, ամինոթթուների, նոոտրոպների օգտագործումը։ Այս պրեպարատների դեղաչափերը և բուժման տևողությունը լավ հայտնի է նյարդաբաններին։
Ախտանշանային բուժումը
Խպաստիկության իջեցման համար հիվանդին անհատական ընտրում են դեղը և էֆեկտիվ դեղաչափերը։ Այսօրվա դրությամբ առկա են հետևյալ մկանային տոնուսն իջեցնող դեղերը. բակլոֆեն, լիորեսալ, տոլպերիզոն, տիզանիդին։ Ծանր դեպքերում էֆեկտ կարելի է ստանալ այս դեղերի զուգակցումով, այս դեղերից մեկի բենզոդիազեպամի շարքի պրեպարատների հետ զուգակցումով կամ ոչ դեղորայքային բուժման մեթոդներով` ռեֆլեքսոթերապիա, հիպերբարիկ օքսիգենացիա։
Միզապարկի հիպերակտիվության բուժման համար կիրառում են մուսկարինային ռեցեպտորների անտագոնիստ, տոլտերոդին-ալֆա-տարտրատը, օքսիբուտինինը` ացետիլխոլինէրգիկ պրեպարատ։ Այս դեղերի ազդեցությունը սելեկտիվ է միզապարկի համար։ Դեղերի կիրառման ցուցումներն են.
• հաճախակի մղումները (ավելի քան օրը 8անգամ);
• հրամայական մղումները;
• գիշերային քնի մի քանի անգամյա ընդհատումը, կապված միզարձակման մղումների հետ ;
• անընդունակությունը ժամանակին հասնե զուգարան;
• անմիզապահության ամեն դեպքի ժամանակ մեզի մեծ քանակը
Որոշ դեպքերում հնարավոր է լինում քչացնել շարժական պիրամիդալ խանգարումների աստիճանը կարնիտինի ն/ե ներարկմամբ։
Կոորդինացիայի խանգարումը և ուղեղիկային դողը քչանում է գլիցինի b-բլոկերների և հակադեպրեսանտների, վիտամինВ6 հետ համալիր երկարատև բուժման ժամանակ։
Հեղինակ : | Հ.Մ. Մանվելյան |
Աղբյուր : | Նեյրոֆարմակոլոգիա |
Տեղեկատվություն : | med-practic.com |
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն