Հղիություն, ծննդաբերություն
|
Աբորտ. ի՞նչ ազդեցություն է թողնում այն կնոջ առողջության վրա
Չնայած մենք XXI դարում ենք ապրում, գիտության ու տեխնիկայի զարգացման նոր մակարդակի վրա ենք, այդուհանդերձ աբորտների թիվը չի նվազում: Իսկ ի՞նչ է աբորտը ու ինչպե՞ս է այն անդրադառնում կնոջ առողջության վրա:
Աբորտը հղիության արհեստական դադարեցումն է, որն ուղեկցվում է սաղմի մահով: Այն հղի է նաև ստորջրյա խութերով: Աբորտի դադարեցման հետևանքները կարող են իսկույն չդրսևորվել, այլ` որոշ ժամանակ հետո, երբեմն էլ` տարիներ անց, ու երբեմն այդ ժամանակահատվածն այնքան մեծ է լինում, որ կինն առաջացած խնդիրները ոչ մի կերպ չի կապում անցյալում կատարած աբորտի հետ: Ընդ որում, հավասարապես վտանգավոր է հղիության արհեստական դադարեցումը ցանկացած ժամկետում: Հղիության ժամկետով է որոշվում աբորտի այս կամ այն մեթոդի կիրառումը. վաղ ժամկետում (2-8 շաբաթական) կիրառվում է դեղորայքային մեթոդը (որն առաջացնում է ինքնաբեր աբորտ) կամ վակուումային ասպիրացիա (մինի աբորտ), ավելի հասուն (6-22 շաբաթական) հղիության դեպքում կիրառվում է «դասական աբորտի» մեթոդը` անմիջական վիրաբուժական միջամտություն արգանդի խոռոչում, իսկ 22 շաբաթական սաղմի դեպքում` արհեստական վաղաժամ ծննդաբերություն:
Հղիության հետ կնոջ օրգանիզմում հզոր հորմոնալ «վերակառուցում» է կատարվում: Ու արհեստական ճանապարհով այն դադարեցնելը, բնականաբար, ուժեղ հարված է կնոջ առողջությանը, որը հանգեցնում է ներզատիչ գեղձերի ու նյարդային համակարգի աշխատանքի խանգարման: Ընդ որում, դեռևս չծննդաբերած կանանց համար աբորտը ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան նրանց համար, ովքեր արդեն երեխա ունեն: Աբորտը երբեմն հանգեցնում է դաշտանային ցիկլի խանգարման, վնասում է փողերը` խաթարելով անցանելիությունը, կարող է հանգեցնել նույնիսկ կրծքագեղձի քաղցկեղի ու էնդոմետրիոզի:
Աբորտը հղիության նախնական փուլում կատարվում է «կուրորեն», որը հղի է արգանդի պատերի ամբողջականության խանգարման վտանգով: Գործիքներով այն վնասելը կարող է արյունահոսություն առաջացնել: Չի բացառվում նաև վարակի փոխանցումը, ինչն էլ հանգեցնում է փոքր կոնքում զանազան բորբոքային պրոցեսների (հարկոնքային որովայնի բորբոքման), իսկ արյան վարակման դեպքում մահվան ելքը մեծ հավանականություն ունի:
Աբորտի ամենատարածված ու ցավալի հետևանքը անպտղությունն է, էլ չասած, որ ֆիզիկական ցավից բացի, հղիության արհեստական ընդհատումն ազդում է հոգեկան վիճակի վրա (հետաբորտային ախտանիշ): Կնոջ մոտ կարող է դեպրեսիա առաջանալ ու հոգեմետ դեղորայքի ու թմրանյութերի օգտագործման հակում, ճնշված տրամադրություն, խղճի խայթ, մեղքի զգացում, որը հաճախ հանգեցնում է քնի խանգարման, վախերի առաջացման ու գիշերային մղձավանջի: Որոշ ծանրագույն դեպքերում հարկ է լինում նույնիսկ դիմել հոգեբույժի օգնությանը:
Հասկանալի է, որ աբորտի դեմ պայքարով չես կարող այն վերացնել: Արգելքը պարզապես այլ հարթություն կտեղափոխի այն: Դրա համար թերևս կանայք իրենք պետք է գիտակցեն ու պատասխանատվություն կրեն իրենց քայլի համար:
Ինչպես են հղիությունից պաշտպանվել անցյալում
Անցանկալի հղիությունից պաշտպանվելը խնդիր է դեռևս Ադամի ու Եվայի ժամանակներից: Պատմությանը հայտնի պաշտպանիչ միջոցները հաճախ ոչ միայն բազմազան են, այլև շատ վտանգավոր:
Արաբներն օրինակ` օգտագործում էին հաշիշով խծուծներ (տամպոններ): Իսկ ոմանք էլ դրանից փրկվում էին ականջի ծծումբով: Տարբեր միջոցներ էին առաջարկվում. հռոմեուհիները խորհուրդ էին տալիս ուռենու և թխկիի թուրմ, ընդ որում, ոչ բոլոր ծառերի, այլ միայն Պրոզերպինայի տաճարի այգում աճողների: Հնարավոր է, որ այնտեղ նույնիսկ վաճառել են այդ թուրմից:
Ամերիկայի հնդկացիներն առաջարկում էին կարմիր ծառի կեղևի ու կիտրոնի եփուկ, որը, պետք է ասել, այնքան էլ իմաստից զուրկ չէր, քանի որ հայտնի է, որ կիտրոնը թթվային միջավար է ստեղծում և սպերմատոզոիդների ակտիվությունը ճնշում: Հին Հունաստանում օգտագործում էին յուղեր (սոճու և ձիթապտղի) ու արճիճի աղեր: Վերջինը, մեղմ ասած, անվտանգ չէր: Որոշ վկայությունների համաձայն` կիրառում էին սարդոստայն, ամենայն հավանականությամբ դրանից խծուծներ էին պատրաստում: Ընդ որում, այդ թեմայով որոշ նյութերում խոսվում է ոչ թե սարդոստայնի, այլ սարդերի մասին: Ըստ երևույթին, թյուրիմացության պատճառը թարգամանական անճշտությունն է: Իսկ այդ նախապատրաստական գործողությունն այսպես է հնչել. «Այնտեղ ամեն ինչ ոստայնապատել են, ապա սարդերին բաց թողել, հետո միայն սեքսով զբաղվել»: Հետաքրքրական է, որ այդ միջոցառումները փորձել են գիտականորեն բացատրել, չնայած ոչ ճիշտ: Ժամանակակից քիմիական միջոցներն ազդում են սպերմատոզոիդների շարժունակության վրա, իսկ այն ժամանակ կարծում էին, որ արգանդավզիկն այնքան պետք է նեղացնել, որ դրանից ներս ոչինչ չթափանցի:
Արաբները նույնպես մտածում էին այդ ուղղությամբ. Ավիցենայի վկայության համաձայն` լայնորեն կիրառվում էին բամբակյա խծուծները, որոնք թրջում էին նռան հյութով, իսկ երբեմն էլ` լրացուցիչ անզգայացնող նյութերով` ամենայն հավանականությամբ հաշիշով: Իր ժամանակին արաբական բժշկությունը շատ զարգացած էր, բժիշկները փորձում էին նոր միջոցներ գտնել: Ալ-Ռազին խորհուրդ էր տալիս կենդանական արտաթորանքի, կաղամբի ու ականջի ծծմբի խառնուրդ կիրառել: Ալ-Ջամին էլ դիմում էր տղամարդկանց, խորհուրդ տալիս յուղեր ու սոխի հյութ օգտագործել: Որոշ թարգմանություններում ասվում է` ամբողջը ներս մտցնել, իսկ որոշ տեղերում էլ խորհուրդ է տրվում պարզապես «աշխատանքային գործիքը պատել դրանով»: Զարմանալի է, սակայն հին աշխահում հակաբեղմնավորիչ միջոցներում, չգիտես ինչու, ձգտում էին կենդանական արտաթորանք կիրառել:
Պատմության հանելուկներ
Պետրոսի եգիպտական պապիրուսում, որը թվագրված է մ. թ. ա.1850 թ., նկարագրվում է հակաբեղմնավորիչ խծուծ, որը պատրաստվում էր կոկորդիլոսի արտաթորանքից, մեղրից ու բամբակից: Ընդ որում, նույն Հին Եգիպտոսում կիրառում էին նաև ակացիայի ու մեղրի խառնուրդ, ինչպես նաև ծովասպունգ` ներծծված գինու քացախով:
Հնդկաստանում էլ կիրառել են ակացիայի ու թրիքի խառնուրդը, այս դեպքում` փղի: Հետաքրքիր է` փղի մեկանգամյա արտաթորանքը քանի հակաբեղմնավորիչի կբավարարեր:
Եգիպտոսում կատարված պեղումներն ապացուցել են, որ եգիպտացիների մտքի թռիչքն այս ոլորտում մարդկային երևակայությունից վեր է: Պեղումների ժամանակ հայտնաբերված ոսկյա զարդերի շուրջ գիտնականները երկար գլուխ են կոտրել, շուռումուռ տվել ու ի վերջո գլխի ընկել, որ այդ առարկաները կարող էին միմիայն ծառայել որպես եգիպտացու արական հպարտության ապացույց: Ոսկյա զարդեր ու զարդարանքներ` դրվագված թանկարժեք քարերով, սակայն ոչ պահպանակներ: Միայն գրավոր աղբյուրներից է պարզ դարձել,որ դրանք սոսկ պաճուճանքներ են: Այնուամենայնիվ, Եգիպտոսում հայտնաբերվել են պահպանակներ, որոնցից մեկն էլ Թութանհամոնի դամբարանում` պատրաստված ձկան մաշկից:
Նույն ժամանակահատվածում արաբները նույն նպատակի համար օգտագործում էին տնային կենդանիների աղիքները: Սակայն պահպանակների հանդիսավոր շքերթը մոլորակի վրա համապատասխանում է քրիստոնեության տարածման ժամանակահատվածի հետ, որը, ի դեպ, հղիությունից պաշտպանվելը մեծ մեղք էր համարում: Եվրոպայում պահպանակերն ի հայտ են եկել XVI դարում, ընդ որում, դրանց նախնական նպատակը ոչ թե հղիությունից, այլ սիֆիլիսից պաշտպանելն էր: Պահպանակի կնքահայրը իտալացի անատոմ Ֆալլոպիոն է: 1564-ին նրա ստեղծած արտադրանքը բազմակի օգտագործման համար էր նախատեսված. այն վուշե պարկ էր, որը թրջում էին հատուկ լուծույթով : Հուսանք, որ օգտագործելուց առաջ այդ պարկը լվացվում էր: Եվ միայն XIX դարի կեսերին, երբ հայտնագործվեց վուլկանացումը (ռետինի հեղուկ վիճակը), հնարավոր դարձավ ստանալ հռչակավոր արտադրատեսակը, որն այսօր հազարավոր տարբերակներով է ներկայացվում: Ի դեպ, ներարգանդային պարույրների նախատիպը Ճապոնիային հայտնի է ավելի քան 3 հազար տարի. այդ նպատակի համար կիրառում էին արծաթյա գնդեր:
|
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն