Հղիություն, ծննդաբերություն
|
Ո՞ւր են տանում աբորտները…. կամ` «30 տարուց ՀՀ-ում կլինի 40 հազար-ով ավելի ամուսնական տարիքի տղամարդ, քան կին»

Մեր օրերի տագնապներից է այն, որ ապագա ծնողները աղջիկ երեխաներին գերադասում են տղաներին, արդյունքում աճում է հղիության արհեստական ընդհատումների, այսպես կոչված սելեկտիվ (ընտրովի) աբորտների թիվն ու նաև դրանց ձևերը :
Մասնագետների համարանհանգստացնող հանգամանք է այն, որ կանայք դեղորայքային ճանապարհով հղիության ընդհատումը լիիրավ աբորտ չեն համարում (դե ի՞նչ է` մեկ-երկու հաբ խմեցիր ու վերջ) համեմատած ավելի ավանդական ձևերի, սակայն արդյունքը մնում է նույնը` նրանք զրկում են ևս մեկ կյանք ունենալու ու ապրելու հնարավորությունից:
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում այս հարցը դրվեց հատուկ քննարկման և կառույցը, հայտնելով իր մտահոգությունը խնդրի լրջությամբ, առաջարկեց մի շարք երկրներին` այդ թվում և կովկասյան, օրենսդրորեն արգելել երեխայի սեռի հայտնումը ապագա ծնողներին ու ըստ այդմ էլ կանխել սելեկտիվ աբորտների իրականացումը: Ընդունվեց նաև հապատասխան բանաձև:
Ի դեպ ավելի ուշ, արդեն Երևանում, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամները նշեցին, որ կիսում են եվրոպացիների այդ մտահոգությունը:
Ընդհանրապես այս կյանքում ամեն բան բնությունը ինքը տարանջատել ու հստակեցրել է, նոր, ինչպես ասում են, ղեկը հանձնել մարդուն: Հայտնի է, որ բնության դրվածքով 100 աղջկան ծնվում է 105 տղա, սակայն Հայաստանում վերջին տասնամյակում նկատելի է 100 աղջիկ` 115 տղա համամասնությունը (շուրջ 10 տոկոսի շեղում): Եվ սա միմիայն մարդու` բնության դրվածքին խառնվելու մեղքով:
«Բանաձևում նշվում է հիմնական մի դրույթ, որը ցանկալի է կիրառել անհանգստություն հարուցող երկրներին` հատկապես Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին: Այն է` հավաքագրել տեղեկությունները երևույթի մասին: Նշեմ, սակայն, որ մինչ բանաձևի ընդունումը Հայաստանը արդեն իսկ իրականացրել է այդ գործընթաց , իսկ համապատասխան ուսումնասիրության արդյունքները հայտնի կդառնան տարեվերջին»,- Panorama.am-ին տեղեկացրեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
«Սեռով պայմանավորված արհեստական վիժում» անունը կրող հետազոտությունը, որին մատնանշեց մեր զրուցակիցը, իրականացվել է ՄԱԲՀ-ի, ՀՀ Առողջապահության նախարարության և Ազգային վիճակագրական ծառայության համատեղ ջանքերով: Ի դեպ, տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որ նման հետազոտություն է իրականացրել, նախքան մեզ նման փորձ ունեն Հնդկաստանը, Նեպալն և Չինաստանը, որտեղ սելեկտիվ աբորտների խնդիրը իրականում շատ ավելի լուրջ է: Նկատենք` նրանց բնակչության թվի համեմատությամբ Հայաստանը շատ-շատ է զիջում:
Բայց.
«Հաշվի առնելով նշված երկրների բնակչության թիվն ու Հայաստանինը ակնհայտ է, որ մեզ համար սելեկտիվ աբորտները լուրջ մարտահրավեր են հանդիսանում: Ամենատարրականը` 20-30 տարի հետո Հայաստանը կկանգնի լուրջ խնդրի առջև, քանի որ եթե տարեկան մենք կորցնում ենք որոշակի թվով աղջիկ երեխաների հնարավոր ծնունդը, ապա ապագայում մենք կորցնում ենք նույն թվով մայրեր ունենալու հավանականությունը: Բնականաբար այս պարագայում ծնելիության գործակիցը շատ լուրջ շեղում կտա» ,- ընդգծեց Գ.Հայրապետյանը: Ու թեև այս պահին դժվար է հստակ ասել ու պատկերացնել խնդրի էությունը թվային առումով, բայց, նշեց մեր զրուցակիցը, վստահաբար կարելի է խոսել 10 տոկոս շեղման մասին.
«Այսինքն, եթե նույն տրամաբանությամբ շարունակվի, ապա 20-30 տարի հետո Հայաստանում կունենանք մոտավորապես 40 հազար-ով ավելի ամուսնական տարիքի տղամարդ, քան կին»:
Այս ամենի բացատրությունն ու պատճառը գրեթե բոլորի կարծիքով մեկն է` հայի ավանդական մտածելակերպում է թաղված, քանի որ դարերով տղան մեր արժեհամակարգում դասվել է ավելի բարձր, քան աղջիկը: Այստեղից նաև գենդերային անհավասարությունն է առաջ գալիս, որոնք անթաքույց կարելի է հաճախակի հանդիպել մեր առօրյայում` « աղջիկը գնացող ա, տղես ա ինձ պահողը» կամ` «խոր ծերության կարող ա՞ աղջիկը ինձ մի բաժակ ջուր պիտի տա»: Ու, փաստորեն, երեխան դեռ չծնված ինչ-որ կարծրատիպ է ստեղծվում ապագա կնոջ հասարակական ու տնտեսական գործունեության վերաբերյալ: Մինչդեռ, եթե հատուկ ուսումնասիրություն անցկացվի մեր երկրում, ապա ավելի քան համոզված ենք` իրենց ինքնուրույնությամբ, հասարակական ու տնտեսական իմաստով կայացվածությամբ հայ կանայք գրեթե ոչնչով չեն զիջում տղամարդկանց: Այնպես որ երևի թե ժամանակն է մեր արժեհամակարգում ոչ թե դերերի, այլ պատկերացումների տեղաբաշխում կատարել, որն էլ, գուցե, բերի վերը նշված խնդրի վերանայմանն ու լուծմանը:

|
Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն