Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Մայրանալու ճանապարհին. հղիությունը և դրան նախապատրաստվելը (սկիզբը` 2009-ի NN 2 և 3-ում)

Մայրանալու ճանապարհին. հղիությունը և դրան նախապատրաստվելը  (սկիզբը` 2009-ի NN 2 և 3-ում)

Հղիության 9-րդ շաբաթ:  Կնոջ կազմվածքից դեռևս չի նկատվում, որ նա հղի է: Արյան մեջ խորիոնային հորմոնի քանակը շարունակում է բարձրանալ: Հղի կինն արդեն զգում է որոշ փոփոխություններ. մաշկը ավելի է հարթանում, կրծքագեղձերը մեծանում են, դառնում ավելի զգայուն: Երբեմն նկատվում է բնորոշ լորձաշճային արտադրություն հեշտոցից, որն անհանգստություն չպետք է պատճառի:

 

Սաղմը 9-րդ շաբաթում.

քաշը` 13-14 գրամ է, 

երկարությունը` 50-60 մմ

 

Էմբրիոնի «ողնաշարը» սկսում է ուղղվել: Գլուխն անհամաչափ մեծ է և թեքված դեպի կուրծքը: Աչքերը բավական ձևավորված են, սակայն փակված են թաղանթով: Արդեն կան մկաններ, և պտուղը կամաց-կամաց սկսում է շարժվել: Վերջույթները շարունակում են ձևավորվել, ընդ որում, թաթիկները զարգանում են ավելի արագ, քան տոտիկները: 

 

Անհրաժեշտ է այցելել կանանց կոնսուլտացիա: Մանկաբարձ-գինեկոլոգին առաջին անգամ այցելում են հղիության մինչև 12-րդ շաբաթը: Մինչև հղիության 28-րդ շաբաթը պետք է այցելել ամիսը մեկ անգամ, ցանկալի է հետո ավելի հաճախ, մինչև 36-րդ շաբաթը` ամիսը 2 անգամ, ապա յուրաքանչյուր շաբաթ:

 

Առաջին այցի ժամանակ բուժաշխատողը մանրակրկիտ տվյալներ կհավաքի ձեր և ձեր ընտանիքի անդամների առողջության մասին: Բժիշկը կամ մանկաբարձը կկատարի մի շարք հետազոտություններ: Կշոշափեն ձեր որովայնը, կլսեն սիրտը և թոքերը, կչափեն արյան ճնշումը, հասակը, կորոշեն քաշը: Հետագա յուրաքանչյուր այցի ժամանակ հետազոտության արդյունքները գրանցվում են հղիության վարման քարտում և ձեր օրագրում: Եթե ուզում եք, որ ձեր ծննդաբերությանը մասնակցի ամուսինը կամ հարազատ անձ, ապա նրա հետ անհրաժեշտ է այցելել կանանց կոնսուլտացիայի «Մայրության դպրոցի» պարապմունքներին: Դուք կարող եք ընտրել ձեր բժշկին և այցելել միայն նրան: Ձեր և ապագա մանկան առողջությունը պայմանավորված է ձեր խոհեմությամբ, գիտելիքներով և վարքագծով:

 

Հղիության 10-րդ շաբաթ 


Հորմոնների բարձր մակարդակը ազդում է հղի կնոջ տրամադրության և ինքնազգացողության վրա: Նկատվում են բարձր գրգռվածություն, երբեմն թուլություն, հաճախ տրամադրության փոփոխություն, ոչ հազվադեպ` անկում: Հղիի քաշը սկսում է ավելանալ, լնդերը դառնում են փխրուն, վահանագեղձը փոքր-ինչ մեծացած է:

 

Սաղմը 10-րդ շաբաթում.

քաշը` 15-16 գրամ է, 

երկարությունը` մոտավորապես 70 մմ

 

Պտղի մատներն արդեն առանձնացած են, ի հայտ են գալիս լեզվի համային պտկիկը և ատամնային սաղմերը: Ուղեղը շարունակում է զարգանալ` մեկ րոպեում արտադրվում է քառորդ միլիոն նոր նեյրոն: Էմբրիոնի սիրտը նույնպես կազմավորված է: Ճիշտ է, արտաքին սեռական օրգանները դեռևս չեն տարբերվում, բայց եթե տղա է, սկսում է արտադրվել տեստոստերոն (արական հորմոն): 

 

Եթե մինչև 10-րդ շաբաթը էմբրիոնի անատոմիական կառուցվածքում ամեն ինչ նորմալ է, ուրեմն բնածին անոմալիաների առաջացման վտանգը փոքր է:

 

Հղիության 11-րդ շաբաթ 

 

Հղիության ընթացքում կնոջ արտաքինը հաճախ փոխվում է, մաշկը դառնում է թավշյա, մազերը` փայլուն, հայացքը` պայծառ: Այս փոփոխությունները պայմանավորված են հղիության ընթացքում արտադրվող հորմոների բարենպաստ ազդեցությամբ: Օրգանիզմում ավելի մեծ քանակությամբ արյուն է արտադրվում, որից հղիի այտերը վարդագույն են դառնում: Երբեմն լինում է նաև հակառակը. արյան մեջ հորմոնների բարձր մակարդակի դեպքում կնոջ արտաքինում կարող են առաջանալ տհաճ փոփոխություններ: Օրինակ` որոշ կանանց դեմքի վրա ի հայտ են գալիս պիգմենտային բծեր, որոնց անվանում են խլոազմաներ, ՙհղիության դիմակ՚, ՙհղիության թիթեռնիկ՚: Դրանք հատկապես ուժեղանում են, երբ կինը երկար ժամանակ մնում է արևի տակ, իսկ ծննդաբերությունից հետո, երբ հորմոնների քանակը հասնում է նորմայի, դրանք անհետանում են: 

 

Մաշկի այն հատվածները, որոնք բնականից մուգ են (պտուկների շրջակայքը և պեպենները), ավելի են մգանում: Պորտից մինչև ցայլքային շրջանն ընկած հատվածում կարող է ի հայտ գալ մուգ գիծ: Պիգմենտային բծերը և գծերը կարող են ծննդաբերությունից հետո պահպանվել ևս որոշ ժամանակ և աստիճանաբար անհետանալ:

 

Արյունատար անոթների լայնացման և արյունազեղման ժամանակ մաշկի վրա առաջանում են սարդանման բծեր և ձեռքի ափերի կարմրություն, որոնք ծննդաբերությունից հետո անցնում են:

 

Սաղմը 11-րդ շաբաթում.

քաշը` 18-20 գրամ է, 

երկարությունը` մոտավորապես 80 մմ

 

Այս շաբաթում էմբրիոնալ շրջանն ավարտվում է, և ապագա երեխան կոչվում է պտուղ: Նրա աճը` ընդհուպ մինչև ծնվելը, արագ է ընթանում: Պտղին սնող արյունատար անոթների քանակը պլացենտայում ավելանում է: Ականջներն աստիճանաբար տեղափոխվում են իրենց տեղը: Գլուխը զբաղեցնում է մարմնի կեսը: Զարգանում են ներքին օրգանները: Աղիքների մի մասը արտանկում է պորտալարի մեջ (այս պրոբլեմը լուծվում է զարգացման մյուս շաբաթներում): Աղիքները սկսում են գործել, առաջանում են կծկանքներ, որոնք գալարակծկանք են հիշեցնում : Ավելի ուշ ժամկետներում աղիքներով արտաթորվում են մեռած բջիջները և հարպտղային ջրերը` որպես առաջնային կղանք (մեկոնիում): 

 

Հղիության 12-րդ շաբաթ 


Հղիության ընթացքում օրգանիզմը ենթարկվում է բազմաթիվ փոփոխությունների: Ֆիզիկական վարժությունները ոչ միայն թույլ են տալիս հեշտ հարմարվել նոր վիճակին, այլև հղիին պատրաստում են մանկածնական գործընթացին: 

 

Ֆիզիկական վարժությունների ժամանակ արյան մեջ են անցնում մեծ քանակությամբ նյութեր` էնդորֆիններ, որոնք վերացնում են լարվածությունը: Այս ֆերմենտները կարող են թափանցել պլացենտայի մեջ և պտղի վրա բարենպաստ ազդեցություն թողնել: Հղիության ժամանակ ֆիզիկական լավ վիճակը ծննդաբերության բարեհաջող գրավականներից է, ինչպես նաև նպաստում է ծննդաբերությունից հետո կնոջ նախկին կազմվածքի արագ վերականգնմանը: Խորհուրդ է տրվում մարմնամարզությամբ զբաղվել հաճախակի, բայց կարճատև: Նշենք, որ առաջին եռամսյակում բարձր է վիժելու վտանգը, ուստի պետք է խուսափել ինտենսիվ վարժություններից և խորհրդակցել մասնագետի հետ: 

 

Եթե մինչև հղիանալը կինը կանոնավոր զբաղվել է որևէ մարզաձևով, կարող է շարունակել պարապմունքները հղիության և առաջին, և երկրորդ եռամսյակում: 

 

Լողը և զբոսանքը հղիի համար ֆիզիկական ակտիվության կատարյալ ձևեր են, հատկապես եթե նա մինչ այդ զբաղվել է լողով: Զբոսանքը նպաստում է արյան շրջանառության և մարսողության լավացմանը, իսկ լողը` մկանների տոնուսի և դիմադրողականության բարձրացմանը: 

 

Եթե դեռես չեք այցելել մանկաբարձ-գինեկոլոգին, անպայման այցելեք:

 

Սաղմը 12-րդ շաբաթում.

քաշը` 20-25 գրամ է, 

երկարությունը` մոտավորապես 90 մմ:

 

Հղիության 13-րդ շաբաթ


Արգանդը մեծանում է լայնությամբ` մինչև 10 սմ: Կոնքազդրային շրջանը նեղանում է և բարձրանում դեպի որովայնի խոռոչ: Գերձայնային հետազոտությամբ պտղի չափերից ելնելով, բժիշկը արդեն հստակ կարող է որոշել ծննդաբերության ժամկետը:

 

Հղի կնոջ սիրտն աշխատում է ավելի արագ: Սկսում է խփել րոպեում մի քանի զարկով ավելի, որ կարողանա հաղթահարել արյան ավելացած շրջանառությունը: 

 

Հղիության առաջին եռամսյակում (առաջին 13 շաբաթներ) հղիի միջին քաշը սովորաբար ավելանում է 1,5-2 կգ-ով:

 

Պտուղը 13-րդ շաբաթում. 

քաշը 40-50 գրամ է,

երկարությունը` մոտավորապես 10-11 սմ:

 

Պտուղը սկսում է արագ աճել: Այսպես, զարգանում են ձեռքերի և ոտքերի եղունգների սաղմը: Մկանային համակարգը բավական զարգացած է, սակայն շարժումները դեռևս անկառավարելի են: Իմպուլսները հաղորդվում են ողնուղեղ, քանի որ գլխուղեղը զարգացած է ոչ բավարար: Աղիքներն այլևս դուրս չեն գալիս որովայնի խոռոչից:

 

Եթե պտուղն արական սեռի է, ապա նրա իգական օրգանները վերափոխվում են` տեղի տալով արականին:

 

Պտղի կոպերը սերտաճած են, թաթիկները բավական երկար: Նա սկսում է ծծել բութ մատը, բայց ընդհանրապես «ծծել» բառը չափազանցված է, քանի որ նա պարզապես մատը մոտեցնում է բերանին: Սկսում է զարգանալ այն հյուսվածքը, որից պետք է ձևավորվեն ոսկորները` հատկապես գլխի և վերջույթների: Արդեն նշմարվում են մի քանի կողերը: Քիթը և կզակը ընդգծված են ավելի հստակ: Մի քանի շաբաթ հետո պտուղը սկսում է շարժվել ՙինչպես մեծը՚: Նրա կրծքավանդակը շնչառության ժամանակ շարժվում է, պտուղը նույնիսկ սովորում է կուլ տալ քիչ քանակությամբ հարպտղաջրեր, որը նա կարտաթորի միզելու միջոցով: Այս շրջանում պտղի սնուցումը, թթվածնով ապահովումը և վերամշակված արգասիքների հեռացումը կատարում է պլացենտան, իսկ հետագա ամիսներին կարևոր դեր են խաղում նաև հարպտղաջրերը:

 

13-րդ շաբաթում պլացենտան արդեն պատրաստ է ձվարաններից ընդունել այնպիսի հորմոններ, ինչպիսիք են պրոգեստերոնը և էստրիոլը, որոնք մեծ դեր են խաղում հղիության զարգացման գործում: 

 

Հղիության 14-րդ շաբաթ 


Հղիության 14-րդ շաբաթից սկսվում է հղիության երկրորդ եռամսյակը: Հղիներն ավելի ակտիվ են դառնում: Արգանդը նկատելիորեն մեծանում է: 

 

Պտուղը 14-րդ շաբաթում.

քաշը` 50-60 գրամ է, 

երկարությունը` 12-13 սմ:

 

  Շարունակում է կազմավորվել ապագա երեխայի դեմքը: Արդեն ընդգծված են քիթը þ թշիկները: Ականջները պարանոցի կողմնային մասերից սկսում են գտնել իրենց տեղը: Այս շաբաթում ի հայտ է գալիս լանուգոն` սաղմնային աղվամազը: Մատների բարձիկների վրա ի հայտ է գալիս մատնահետքերի այնպիսի նկար ¥դակտիլոգրաֆիա` մատնագրություն¤, որը կդառնա նրա այցեքարտըª հետագա ամբողջ կյանքի ընթացքում: Համարվում է, որ սաղմնային աղվամազն ունի պաշտպանիչ ֆունկցիա. պահում է մոմանման նյութը` արտազատուկը, որն արտադրվում է պտղի կողմից: Դեռևս ներարգանդային կյանքում լանուգոյի փոխարեն կաճի ավելի  հաստ  և  կոպիտ աղվամազ, որով էլ կծնվի երեխան: 

 

Վահանագեղձի զարգացումը նպաստում է հորմոնների արտադրությանը: Տղաների մոտ ի հայտ է գալիս շագանակագեղձը, իսկ աղջիկների մոտ` ձվարանները, որոնք որովայնի խոռոչից իջնում են կոնքազդրային շրջան:

 

Հղիության 15-րդ շաբաթ 


Այս շրջանում հղիի հագուստը պետք է լինի լայն և ազատ: 

 

 Եթե զգուշորեն շոշափեք որովայնը, կզգաք, որ արգանդի վերին մասը գտնվում է պորտի մակարդակից մոտավորապես 7-8 սմ ցածր, ապա սկսվում է երկրորդ եռամսյակը: Սա ամենաբարվոք ժամանակաշրջանն է հղիության համար, այլևս չեն անհանգստացնում հղիության առաջին  եռամսյակում  առաջացող  տհաճ  երևույթները, մասնավորապես սրտխառնոցը, փսխումը: 

 

Պտուղը 15-րդ շաբաթում.

քաշը` 60-80 գրամ է, 

երկարությունը` 14-15 սմ:

 

Պտղի մաշկը բարակ է և թափանցիկ, որի տակ երևում են բազմաթիվ արյունատար անոթներ: Շարունակում են աճել գլխի մազերը, հոնքերը խտանում են: Պտուղը դառնում է շարժուն և ամուր: Թաթիկները ծալվում են արմնկային և դաստակային հոդերում, նա կարող է սեղմել թաթիկը` բռունցք անել: Շարունակում են ձևավորվել կմախքը և ողնաշարը: 

 

Ճակատի վրա, թափանցիկ մաշկի տակ, կարելի է տեսնել արյունատար անոթների մանրագույն ցանց: Զարգացման առաջին շաբաթներին «արյան ֆաբրիկան» դեղնուցապարկն է, այնուհետև այդ ֆունկցիան իր վրա է վերցնում պտղի ոսկրածուծը:

 

Գերձայնային (էխոսկոպիկ) հետազոտություն


Գերձայնը լայնորեն օգտագործվում է մանկաբարձությունում, սաղմի, պլացենտայի վիճակը պարզելու նպատակով: Բարձր հաճախականության ձայների միջոցով, որոնք ուղղվում են դեպի սաղմը և անդրադառնում, թույլ են տալիս պտղին տեսնել էկրանի վրա: Գերձայնային առաջին հետազոտությունները կարելի է կատարել մինչև հղիության 13-րդ շաբաթական ժամկետը: Գերձայնային տոմոգրաֆի միջոցով այս ժամկետում կարելի է պարզել պտղի ներարգանդային հասակը, պտուղների թիվըª մեկ կամ ավելի, տեղակայումը: Հետագայում գերձայնը հնարավորություն կտա պարզելու պլացենտայի, պտղաջրերի, պտղի վիճակը, սեռը և արատների առկայությունը: Գերձայնային հետազոտությունը վտանգավոր չէ պտղի համար, բայց և այնպես, այն պետք է կատարել միայն անհրաժեշտության դեպքում: Ներկայումս խորհուրդ է տրվում գերձայնային հետազոտություն կատարել միայն մեկ անգամ, հղիության 16-18 շաբաթական ժամկետում:  Բայց հիշեք, որ երբ առաջանում են ինչ-որ բարդություններ, օրինակª արյունային արտադրություն, պտղի շարժման խանգարում և այլն, միայն գերձայնը կարող է տալ ճիշտ պատասխան:


Ռելաքսացիա*


Հղիի անհանգիստ, հատկապես նյարդային վիճակը բացասաբար է անդրադառնում պտղի վրա, ուստի լիցքաթափվելու կարողությունը ոչ միայն նպաստում է հղիության նորմալ ընթացքին, այլև համարվում է լավ նախապայման ծննդաբերության համար: Կծկանքների ժամանակ մկանները չափից դուրս լարված են լինում, որը կարելի է նվազեցնել հատկապես ռելաքսացիայով: Այն օգնում է նաև հոգեկան հանգստություն պահպանել: Հղիների համար նախատեսված ուսուցման ժամանակ սովորեցնում են` ինչպես ճիշտ շնչել և թուլացնել մկանները: Դրա համար պետք է հագնել ազատ հագուստ, հարմար դիրքով նստել մահճակալին, հատակին կամ աթոռի վրա: Անհրաժեշտ է տակը դնել այնքան բարձեր և բարձիկներ, որ հարմար լինի: Սկսեք ներբանի մկանների լարումով` մի քանի վայրկյան տևողությամբ: Այնուհետև մկանները թուլացրեք: Նույն ձևով վարժեցրեք ձկնամկանները, ազդրերը, որովայնը, այնուհետև ձեռքերը, ափերը, դեմքը և այլն: Լարեք և թուլացրեք մարմնի բոլոր մկանները` հերթափոխելով: Փակեք աչքերը, հոնքերը բարձրացրեք, ապա իջեցրեք: Վարժությունները կրկնեք սկզբից մինչև վերջ: Նման համալիր վարժություններից հետո զգալի թեթևություն կզգաք: Այսպես պարապեք օրվա մեջ առնվազն մեկ անգամ: Ճիշտ շնչելու իմացությունը կօգնի հաղթահարելու լարվածությունը: Աշխատեք կատարել խորը ներշնչում քթով, այնուհետև դանդաղ արտաշնչեք բերանով: Արտաշնչման ժամանակ որքան հնարավոր է թուլացրեք բոլոր մկանները: Շնչառությունը չպետք է պահել, այլապես մկանները կլարվեն:

 

Վարժությունների ժամանակ կարող է օգնել ձեր ամուսինը, կատարելով թեթև մերսում, հատկապես մարմնի այն հատվածների, որոնց ձեր ձեռքը չի հասնում:

 

*Լարված վիճակում գտնվող անձնավորության հոգեբանական լիցքաթափում, հանգստացում

 

 (շարունակելի)

Հեղինակ. Ռազմիկ Աբրահամյան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Գայանե Ավագյան բ.գ.դ., դոցենտ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

10.07.2014

Հարգելի Anna, ցավոք, սոնոգրաֆիկ հետազոտությունը  ևս կորղ է սխալներ թույլ տալ:

anna

08.07.2014

sonografian karor e sxalvel ser@

Կարդացեք նաև

Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am
Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am

Ինչ սննդամթերք կարելի է բերել ծննդատուն կերակրող մայրերի համար...

Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am
Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am

Մայրիկի համար

  1. Անձնագիր, սոց. քարտ / նույնականացման քարտ...

Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am

Հիշեք, անհրաժեշտ է անհապաղ դիմել հիվանդանոց, եթե առկա է...

Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am
Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...

Վնասակար սովորություններ
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am

Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...

Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am
Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am

Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...

Վնասակար սովորություններ
Որքա՞ն ավելի շատ պետք է ուտել հղիության ժամանակ. morevmankan.am
Որքա՞ն ավելի շատ պետք է ուտել հղիության ժամանակ. morevmankan.am

Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ