Հղիություն, ծննդաբերություն
|
ԳԵՈՐԳԻ ՊՈՂՈՍՅԱՆ. Դեղը «մեղավոր» չէ, երբ մարդն անփույթ է սեփական առողջության հանդեպ
Հղիության արհեստական ընդհատման «նորագույն» մեթոդները, որոնք հաճախ անհայտ ծագում և չկանխատեսված հետևանքներ են ունենում, լուրջ սպառնալիք են կանանց առողջությանը, անգամ՝ կյանքին: Վերջին շրջանում Հայաստանում դեղորայքային մեթոդներով հղիության արհեստական ընդհատման աճի միտում է նկատվում, մեծ տարածում է գտել մասնավորապես «Սայտոտեկ»-ը (Cytotec), որը, լինելով ստամոքսի և աղիների բուժման համար նախատեսված դեղամիջոց, կիրառվում է հղիության ընդհատման նպատակով: Թե ինչքանով է այս դեղամիջոցի շուրջ բարձրացված աղմուկը արդարացված, փորձեցինք պարզել մասնագետներից…
«Չունեմ վիճակագրական ստույգ տվյալներ այն մասին, թե ինչ տոկոս է կազմում անպտղությունը Հայաստանում. նման տվյալներ ներկայացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, բայց դրանք էլ ոչ միշտ են տալիս իրական պատկերը: Շատ դեպքերում հղիության ընդհատումը կատարվում է առանց գրանցման, կարող եմ ասել` աբորտների վիճակը Հայաստանում նորմայից բարձր է»,- մեզ հետ զրույցում, խոսելով անպտղության, հղիության արհեստական ընդհատումների մասին, ասաց ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի վերարտադրողականության բաժանմունքի ղեկավար Գեորգի Պողոսյանը:
– Պարո՛ն Պողոսյան, ըստ Ձեզ, որն է ամենատարածված պատճառը, որը ստիպում է կանանց գնալ հղիության ընդհատման:
– Ամենավատն այն է, որ մեզ մոտ` Հայաստանում, հղիության ընդհատումները հաճախ արվում են ոչ թե նրա համար, որ դժվարանում են պահել երեխային, այլ գենդերային խտրականության պատճառով. ուզում են անպայման տղա ունենալ, սովորաբար երկու աղջիկ ունենալուց հետո, սկսվում են ընդհատումները:
– Ի վերջո, ո՞րն է նախընտրելի՝ դեղորայքայի՞ն, թե՞ ոչ դեղորայքային աբորտը:
– Երկուսն էլ ունեն իրենց ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմերը:
– Իսկ ինչպե՞ս եք վերաբերում տնային աբորտներին:
– Կատեգորիկ դեմ եմ տնային պայմաններում իրականացվող թե՛ դեղորայքային, թե՛ ոչ դեղորայքային աբորտներին. կարող է հազար անգամ այն ընթանա առանց խնդիրների, իսկ մեկ անգամ առաջանա խնդիր, որի հետևանքով կյանքին սպառնալիք լինի: Տան պայմաններում աբորտը հանցագործություն է:
– Պարո՛ն Պողոսյան, Ձեր վերաբերմունքը մի դեղամիջոցի, որը մեծ կիրառում է գտել մեզ մոտ. խոսքը «Սայտոտեկ»-ի մասին է..
– «Սայտոտեկ»-ը նորմալ դեղ է, նշանակվում է ստամոքս-աղիքային համակարգի հիվանդությունների ժամանակ, բայց ինչ-որ մեկը որոշել է, որ նրա օգնությամբ հնարավոր է ընդհատել հղիությունը: Կտրականապես դեմ եմ, որ այդ դեղը վաճառվի` առանց բժշկի գրած դեղատոմսի: Դեպքեր են եղել, որ «Սայտոտեկ»-ը, իրոք, ընդհատել է հղիությունը, բայց դա զուգակցվել է արյան մեծ կորստով, ու պետք է ասել` դեղամիջոցն ընդհատում է այն հղիությունները, որոնք իրականում «մազից են կախված» ու ցանկացած պատճառով կարող են ընդհատվել:
– Բժիշկները «Սայտոտեկ»-ն օգտագործո՞ւմ են իրենց պրակտիկայում:
– Այն երբեմն օգտագործվում է ծննդաբերությունից առաջ` կնոջ արգանդում կծկումներ առաջացնելու նպատակով, բայց ինքս դեմ եմ. եղել է դեպք, երբ կնոջը, տալով «Սայտոտեկ», չեն կարողացել հասցնել հիվանդանոց. մահացել է:
– Փաստորեն, նման ողբերգական ավարտ էլ է եղել..
– Այո՛, մահվան դեպք է գրանցվել նաև, երբ դեղն օգտագործվել է հղիության ընդհատման նպատակով: Պարզապես ևս մեկ անգամ ասում եմ`պետք չէ օգտագործել դեղամիջոցը` առանց բժշկի նշանակման. դեղը «մեղավոր» չէ, երբ մարդն անփույթ է սեփական առողջության հանդեպ:
Թեմայի շուրջ զրուցեցինք և փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաև «Պֆայզեր» դեղագործական ընկերության ներկայացուցիչ Տիգրան Ուզունյանից:
– Ինչքա՞ն ժամանակ է, որ «Սայտոտեկ»-ը ներկրվում է Հայաստան:
– 2006-2007 թվականներից. հստակ չեմ հիշում:
– Դեղն օգտագործման ի՞նչ ցուցումներ ունի:
– «Սայտոտեկ»-ը Հայաստանում գրանցված է մի ցուցումով՝ դեղ, որը նշանակվում է աղեստամոքսային տրակտի էռոզիաների և ստամոքսի ու 12-մատնյա աղու խոցային հիվանդությունների ժամանակ: Միակ ցուցումը սա է:
– Ըստ Ձեզ` ի՞նչը պատճառ դարձավ, որ այն սկսեց օգտագործվել հղիության արհեստական ընդհատման նպատակով:
– Երևի թե մոտ 20-25 տարի է, ինչ ամբողջ աշխարհում դեղն օգտագործվում է այդ ցուցումով, կիրառվում է բժիշկների` մասնավորպես գինեկոլոգների, շրջանում և՛ ծննդաբերության ժամանակ, և՛ հղիության ընդհատման նպատակով:
– Դուք հստա՞կ գիտեք, որ մեզ մոտ`Հայաստանում ևս, բժիշկների կողմից այն նշանակվում է:
– Մեր տվյալներով` այո՛, դեղամիջոցն օգտագործվում է այդ նպատակով:
– Իսկ Ձեր վերաբերմունքն ինչպիսի՞ն է, նկատի ունեմ այն, որ դեղն օգտագործվում է նաև այդ նպատակով:
– Ընկերությունն ինչո՞ւ չի գրանցում դեղամիջոցը նաև այդ ցուցումով, որովհետև հետխորհրդային շատ երկրներում, այդ թվում՝ նաև մեզ մոտ, շատ դեղեր կարող են ձեռք բերվել առանց բժշկի դեղատոմսի, և դա իմանալով` ընկերությունը չի գրանցում. մենք ինչ-որ չափով պատասխանատվություն ենք կրելու դրա` ոչ դեղատոմսային վաճառքի պարագայում:
– Այսինքն` կարելի է ասել` չի գրանցվում նաև այդ ցուցումով պատասխանատվությունից խուսափելու համա՞ր:
– Քանի որ դեղագործական ընկերությունն այդքան էլ կողմ չէ ոչ դեղատոմսային վաճառքին, նպատակահարմար չի գտնում գրանցել այդ ցուցումով:
– Եթե դեղատոմսային վաճառք լիներ, պատասխանատվություն կրողն էլ լիներ բժիշկը, բնականաբար կգրանցվեր..
– Այո՛, ինքը կնշանակեր, ինքն էլ պատասխանատու կլիներ:
– «Սայտոտեկ»-ի օգտագործմամբ հղիության արհետական ընդհատման շուրջ աղմուկ է բարձրացել. ըստ Ձեզ ` ինչո՞վ է դա պայմանավորված, գուցե դեղորայքի օգտագործման հետևանքով լուրջ դեպքե՞ր են գրանցվել:
– Ցանկացած դեղից կարող է մահվան դեպք գրանցվել:
– «Սայտոտեկ»-ի հետ կապված դեպք գիտե՞ք:
– Մենք նման դեպք չենք լսել, մեզ չեն տեղեկացրել: Չեմ բացառում. ցանկացած դեղ կարող է բարդություններ առաջացնել, հնարավոր է՝ «Սայտոտեկ»-ն էլ բարդություններ առաջացնի, եթե օգտագործվի առանց բժշկի հսկողության: Մի քանի տարի առաջ լսել եմ նման դեպքի մասին, բայց հետո պարզ է դարձել, որ պատճառը ոչ թե դեղն է եղել, այլ` կինը ծանր հղիությունը:
Ամփոփելով թեման` Տիգրան Ուզունյանը նշեց, որ Հայաստանում իրենք ունեն գրանցված մոտ 30 անուն դեղեր, որոնց մի մասի հետ կապված աշխատանքներ են տարվում բժիշկների հետ` նրանց ծանոթացնելով դեղամիջոցի առանձնահատկություններին, կողմնակի ազդեցություններին, նոր հետազոտություններին և այլն: Նա հավելեց, որ «Սայտոտեկ»-ի հետ կապված նման միջոցառումներ չեն ձեռնարկվում, որովհետև դեղն այն ցուցումով, որով գրանցված է Հայաստանում, շատ սահմանափակ է օգտագործվում:
|
Մեդ-Պրակտիկ
07.07.2014
Հարգելի Անի, մեր կայքում փնտրեք բուժհաստատությունները, որտեղից դուք կգտնեք ծննդատներ ենթաբաժինը, կամ բժիշկներ բաժնում որոնեք մանկաբարձ-գինեկոլոգներ, առաջարկվող ցանկից ընտրեք Ձեր գինեկոլոգին և Ձեր հարցը հղեք հենց նրան:
Անի
25.06.2014
Մեդ-պրակտիկ
25.03.2013
Հարգելի Սառա, բարև Ձեզ, հուսով ենք, որ այնքան խելամիտ կգտնվեք, որ նման բան չեք անի։
Sara
24.03.2013
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն