Հղիություն, ծննդաբերություն
|
Հղիության պլանավորում, առաջին նշաններ, հղիության թեստեր, ուլտրաձայնային հետազոտություն. morevmankan.am
Ընթերցողները հաճախ են հարցնում հղիության պլանավորման, առաջին նշանների, հղիության թեստերի և ընթացիկ հետազոտությունների մասին: Շատերիս հետաքրքրող այս թեման մեզ համար լուսավորեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Մերի Թադևոսյանը:
Հղիության պլանավորում
Համատեղ ապրելու որոշումը սովորաբար զույգերին մղում է հղիության պլանավորման: Մեծ ու ճոխ հարսանիքներից հետո, բնականաբար, բոլոր բարեկամներն ու հարազատներն ունեն իրենց խորհուրդներն ու զգուշացումները: Ճիշտ է, վերջերս նաև բժշկին դիմելու տենդենց կա երիտասարդ զույգերի մոտ, սակայն նրանք հասարակության քիչ տոկոսն են կազմում: Զույգի հետազոտությունը թույլ է տալիս խուսափել մի շարք վարակներից, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով, կանխատեսել հնարավոր բարդություններն ու գենետիկ հիվանդությունները, որ կարող է ժառանգել երեխան: Հետազոտությունը թույլ է տալիս որևէ խնդրի առկայության դեպքում ստանալու համակցված բուժում:
Կարևորությունը, միանշանակ, տրվում է կնոջ առողջական և իմունային կարգավիճակին: Այստեղ ո՛չ միայն գինեկոլոգիական ոլորտն է հետազոտվում, այլև յուրաքանչյուր խնդիր, որը կարող է ազդեցություն թողնել հղիության ընթացքի վրա: Հարկ է հաշվի առնել բոլոր առանձնահատկությունները, քրոնիկ վարակները, սոմատիկ հիվանդությունները, ըստ որոնց բժիշկը որոշում է՝ ինչպես վարել հղիությունը:
Ամբողջ աշխարհում այժմ ընդունված է կնոջ օրգանիզմը զինել, այսպես կոչված, միկրորէլեմենտներով: Կարևոր նշանակություն ունի ֆոլաթթվի անհրաժեշտ քանակի առկայությունը կնոջ օրգանիզմում, որպեսզի ճիշտ նախապատրաստվի հղիության ընթացքին: Այն պետք է ընդունել հղիության առաջին եռամսյակում:
Նախնական քայլեր
Կարևոր է, որ հղիություն պլանավորող կինն առողջ ապրելակերպ վարի: Ներկայում ծխող կանայք գերազանցում են տղամարդկանց: Առողջ երեխա ունենալու համար կարևոր է նիկոտինից հրաժարվելը, ինչը նաև անպտղության պատճառներից մեկն է: Ծխող կնոջ օրգանիզմում զարգացող հղիության ընթացքը դժվար է կանխատեսել: Նախքան հղիանալը օրգազնիմը պետք է մաքրել ալկոհոլից, ծխախոտից, ոչ օգտակար սննդից: Միայն այս քայլերով արդեն մենք բարձրացնում ենք կնոջ իմունային կարգավիճակը՝ առանց կողմնակի միջամտության: Առողջ մարմնում միայն կարող է զարգանալ առողջ պտուղ:
Առաջին նշանները
1-ին նշան, որպես այդպիսին, դաշտանի բացակայությունն է: 1-2 օր ուշացումն այս պարագակում դեր չի խաղում, կանոնավոր սեռական կյանքով ապրող կինն առնվազն 5-6 օր ուշացման դեպքում կարող է մտածել հղիության հավանականության մասին: Սրտխառնոց, գլխապտույտ, փսխում, քնկոտություն. եթե կան այս նշանները, ուրեմն հաջորդ քայլն արդեն հղիության առկայության ստուգելն է թեստերի օգնությամբ:
Հղիության համար թեստեր
Եթե 1-2 օր դաշտանն ուշացել է, անիմաստ է թեստ դնելը: Եթե հղի եք, թեստը կարող է արդյունք ցույց տալ նաև առաջին 2 օրը, սակայն առավել արդյունավետ է կիրառել, երբ դաշտանային ցիկլն ուշացել է 5-7 օր: Թեստի միջոցով ճիշտ պատասխան կարելի է ստանալ միայն առավոտյան վերցրած մեզի պարագայում: Թեստերի տեսականին բազմազան է: Այսօր յուրաքանչյուր կին տեղեկացված է, որ 2 ձողերի առկայությունը խոսում է հնարավոր հղիության մասին: Ներկայում կան նաև թեստեր, որոնք ցույց են տալիս հղիության ժամանակահատվածն անգամ շաբաթներով: Իհարկե, առաջին ստույգ տվյալները հղիության մասին կարող է տալ արյան փորձաքննությունը և ուլտրաձայնային հետազոտությունը:
Ուլտրաձայնային հետազոտություն. ե՞րբ և ի՞նչ հաճախականությամբ
Մինչև 8 շաբաթական հղիություն ուլտրաձայնային հետազոտություն անցնելու կարիք չկա: 7-8 շաբաթականում երևում է պտղի սիրտը: Սա, իհարկե՛, այն սիրտը չէ, որի մասին մենք բոլորս պատկերացում ունենք, այլ ընդամենը սրտի մի անոթն է, որի զարկը լսում ենք և տեսնում:: Վերոնշյալ շաբաթներում հետազոտությունը դեռևս պարտադիր չէ: Ուլտրաձայնային հետազոտությունը պարտադիր է 12-13 շաբաթական հղիության ժամկետում, քանի որ հենց այս շամանակահատվածում կատարվում է գենետիկական սկրինինգային քննություն : Սա այն ժամանակահատվածն է, երբ կարելի է կանխորոշել պտղի հետագա զարգացումը, հնարավոր արատների ու հիվանդությունների ձևավորումը և այն օպտիմալ ժամանակահատվածը, երբ դեռ թույլատրվում է հղիության ընդհատումը: Այս հետազոտությունը կարող է հուշել, թե ինչպես վարվել և ինչ քայլեր ձեռնարկել այդ ամիսներին: Իհարկե, դա դեռ չի նշանակում, որ պտղի մոտ չի կարող արատ կամ այլ խնդիրներ ախտորոշել ավելի ուշ շրջանում: Նման պարագայում պետք չէ մեղադրել բժշկին, որովհետև կան արատներ, որոնց զարգացումը հնարավոր է կանխորոշել միայն հետագա շաբաթներում: Մինչև իսկ 9 ամսական հղիության ժամանակ, երբ արդեն ամբողջովին ձևավորված է պտուղը, կարող են առաջ գալ անկանխատեսելի խնդիրներ, որոնք պետք է լինեն բժիշկի հսկողության տակ:
Հղիության ընթացքում կինը ցանկալի է առնվազն երեք անգամ ուլտրաձայնային հետազոտություն անցնի: Առաջին պարտադիր հետազոտությունը՝ 12-13 շաբաթական հղիության ժամանակ, 2-րդը՝ 18-20 շաբաթական, 3-րդը՝ 35-36 շաբաթականում, երբ արդեն հարկ է պարզել պտղի դիրքը, ծննդաբերության հնարավոր տարբերակները, պտղի վիճակը, բազմաֆունկցիոնալությունը: եթե հղիության ընթացքում նկատվւմ են որոշ խնդիրներ , ապա բժիշկի ցուցումով անհրաժեշտ է կատարել դոպլեր հետազոտություն, պարզելու համար պտուղ-ընկերքային շրջանառության կարգավիճակը:
Հոդվածի շարունակությունը կարդալ հետևյալ հղումով
|
Mariam
30.01.2016
Nara
22.01.2016
Ani
10.01.2016
Մեդ-Պրակտիկ
30.10.2015
Հարգելի Emily, բարև Ձեզ: Տեխնիկական խնդիրների պատճառներով, Ձեր հարցին հնարավոր չի եղել նշված ժամկետներում պատասխանել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը դեռևս ակտուալ է խնդրում ենք նորից գրել: Կփորձենք հնարավորինս շուտ արձաքանքել:
Emily
25.09.2015
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն