Հղիություն, ծննդաբերություն
|
Ուլտրաձայնային հետազոտությունը` հղիության ընթացքում. tsnndatun.am

Ուլտրաձայնային հետազոտությունը (սոնոգրաֆիան) հղիության ընթացքում անվնաս, ինֆորմատիվ և հարմար հետազոտման մեթոդ է։ Առաջին ՈւՁՀ-ն կատարվում է հղիության առկայությունը արգանդի խոռոչում հաստատելու և արտարգանդային հղիությունը հերքելու նպատակով, երբ առկա են հղիության սկզբնական նախանշանները (դաշտանային ցիկլի ուշացում, փոփոխություններ կրծքագեղձերում, հոգնածություն, առավոտյան սրտխառնոց և փսխում, հաճախամիզություն, տրամադրության անկում, հոտերի և համերի նկատմամբ զգայունության բարձրացում)։
Հղիությունը սոնոգրաֆիայով ախտորոշվում է 3-4 շաբաթական ժամկետում։ Հղիության ժամկետը որոշվում է մանկաբարձական և սովորական (էմբրիոնալ) հաշվարկով։ Մանկաբարձական ժամկետը հաշվարկվում է վերջին դաշտանային ցիկլի առաջին օրվանից սկսած, իսկ սովորականը՝ բեղմնավորման օրից։ Կանոնավոր և 28 օր տևողությամբ դաշտանային ցիկլի ժամանակ մանկաբարձական ժամկետը 14 օրով ավել է սովորականից, քանի որ օվուլյացիան (ձվազատումը) տեղի է ունենում դաշտանային ցիկլի կեսերին։ Հենց այդ շրջանում էլ լինում է բեղմնավորումը։ Անկանոն դաշտանային ցիկլերի դեպքում (ձվարանների պոլիկիստոզի, հորմոնալ խանգարումների, սթրեսների, որոշ դեղորայքի օգտագործման հետևանքով առաջացած) տարբերությունը կարող է ավելին լինել (նույնիսկ 1 ամսից ավել)։
Մանկաբարձական հաշվարկը չի կիրառվում եթե կինը հղիանում է կրծքով կերակրման ժամանակ, դաշտանի բացակայության պայմաններում (լակտացիոն ամենորեա) և վերջին դաշտանը եղել է նախորդ հղիությունից առաջ։
Նորմալ զարգացող հղիության դեպքում հղիության ժամկետը, որը որոշվում է ՈւՁՀ-ով, համընկնում է մանկաբարձական ժամկետին։ Ենթադրյալ ծննդաբերության ժամկետը որոշելու համար վերջին դաշտանի առաջին օրվան գումարվում է 7 օր և հանվում 3 ամիս: Օրինակ, եթե վերջին դաշտանը եղել է 20.08.2018թ., ենթադրյալ ծննդաբերությունը սպասվում է 27.05.2019թ.։ Եթե հղիությունն ընթանում է բարենպաստ, առանց շեղումների, պլանային ՈւՁՀ-ն իրականացվում է 3 փուլով (քանակական տեսանկյունից սոնոգրաֆիկ հետազոտությունը սահմանափակումներ չունի)՝
1-ին փուլ – 11-14 շաբաթականում, նպատակն է որոշել հղիության ժամկետը, ծննդաբերության ենթադրյալ ժամկետը, էմբրիոնների քանակը, գնահատել հղիության ընթացքը, պտղի օձիքային տարածության հաստությունը, ձևավորել քրոմոսոմային անոմալիաների և բնածին արատների առումով ռիսկի խմբերը։
2-րդ փուլ – 20-24 շաբաթականում, նպատակն է գնահատել պտղի անատոմիական կառուցվածքները, չափերը, աճի տեմպերը, ընկերքի վիճակը, պտղաջրերի քանակը, հաստատել քրոմոսոմային անոմալիաների բացակայությունը
3-րդ փուլ – 32-34 շաբաթականում, նպատակն է պտղի ուշ զարգացման անոմալիաների հայտնաբերումը, որոնք մինչ այդ ի հայտ չեն գալիս, պտղի չափերի, վիճակի գնահատումը, որոշել պտղի դիրքը, դրությունը, ընկերքի տեղակայումը, պտղաջրերի քանակը։

|
Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն