Հղիություն, ծննդաբերություն
|
Հղիության ընթացքում հետազոտություններ՝ վարակների առկայությունը պարզելու համար. tsnndatun.am

Հղիության ժամանակ ցանկացած վարակ վտանգավոր է, հատկապես սրացման վիճակում: Այդ պատճառով ցանկալի է օրգանիզմը հետազոտել նախքան հղիությունը: Եթե դա չի արվել, արյան լաբորատոր հետազոտություն պետք է իրականացվի արդեն հղիության ժամանակ և որքան շուտ, այնքան` լավ:
Անհրաժեշտ է հետազոտել TORCH-համակարգը, որը ներառում է միաժամանակ 4 վարակի հայտնաբերում՝ տօքսոպլազմոզ, կարմրախտ, ցիտոմեգալովիրուս և հերպեսի վիրուս: Այս հետազոտությունը պարտադիր է բոլոր կանանց համար, ովքեր պատրաստվում են մայր դառնալ:
RW (Syphilis RPR, միկրոպրեցիպիտացիայի ռեակցիա)
Այս հետազոտությունն իրակնացվում է սիֆիլիսը բացառելու համար, ընդ որում, հղիության ընթացքում` մի քանի անգամ:
Հաջորդ հետազոտություններն ուղղված են հեպատիտ В և С վարակների հայտնաբերմանը՝ HBs և HCV: Եթե պատասխանը դրական է, հաջորդիվ կատարվում են նաև այլ հետազոտություններ: Հեպատիտ В-ի դեմ պատվաստում ստացած կանանց մոտ հնարավոր է HBs անտիգենի հանդեպ հետազոտության պատասխանը դրական լինի: Ուստի պատվաստման մասին պետք է անպայման բժշկին տեղյակ պահել, կասկածելի դեպքերում կրկնակի հետազոտվել:
Հեպատիտ В կամ С հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է դիմել վարակաբանի և կատարել նրա նշանակումները: Հեպատիտը վտանգավոր հիվանդություն է, որը կարող է մորից անցնել պտղին և վարակել նրան: Որոշ դեպքերում հեպատիտով հիվանդներին առաջարկվում է կեսարյան հատում:
Սեռավարակներ
Սեռավարակների հայտնաբերման համար քսուկը վերցվում է հեշտոցից: Այդ վարակներն են՝ գոնորեան, խլամիդիոզը, ուրեապլազմոզը, միկոպլազմոզը և այլն: Դրանք հաճախ պատճառ են դառնում վիժումների և պտղի մոտ տարբեր հիվանդությունների զարգացման: Դրանց առկայության դեպքում պետք է բուժվել բժշկի հսկողությամբ:
ՁԻԱՀ
Կնոջ մոտ դրական ՁԻԱՀ-ի դեպքում չի արգելվում հղիանալը և ծննդաբերելը: Այդ դեպքում պտղի վարակվելու հավանականությունը կազմում է 30 տոկոս: Այս վարակի առկայության դեպքում պետք է անմիջապես ներկայանալ մասնագիտական կենտրոններ՝ ավելի ճշգրիտ հետազոտության համար:
Եթե վերջնականապես հաստատվում է դրական պատասխանը, հղին պետք է հսկողության տակ գտնվի և ստանա հակավիրուսային բուժում:
Ծննդաբերությունից հետո երեխայի մոտ առաջին ամիսներին արյան մեջ ՁԻԱՀ-ի դեմ հակամարմիններ են հայտնաբերվում, բայց դա դեռ չի նշանակում, որ նա վարակված է, դրանք պարզապես մորից անցած հակամարմիններ են:

|
Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն