Հղիություն, ծննդաբերություն
|
Հղիության ընթացքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ (տեսագրություն)

Պացիենտներին հուզող հարցերին պատասխանում է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բադալյանը:
Կարելի՞ է, արդյոք, սեռական հարաբերություն ունենալ հղիության ընթացքում: Ի՞նչ վտանգներով է այն հղի:
Բժշկական գրականության մեջ չկա ընդհանուր օրինաչափություն, երբ մասնագետը կարող է կտրականապես արգելել կամ` հակառակը, խորհուրդ տալ հղիության ընթացքում պարտադիր սեռական հարաբերություն ունենալ: Անհրաժեշտ է ցուցաբերել անհատական մոտեցում: Սակայն փորձը ցույց է տալիս, որ սեռական հարաբերություն ունենալը հղիության ամբողջ ընթացքում այնքան էլ ցանկալի չէ: Բանն այն է, որ սեռական հարաբերությունը նպաստում է արգանդի տոնուսի բարձրացմանը, ինչը հղիության ընթացքում անթույլատրելի է:
Խորհուրդ չի տրվում սեռական հարաբերություն ունենալ առաջին 8-10 շաբաթների ընթացքում: Դա կարող է բերել վիժման: Ցանկալի չէ նաեւ սեռական հարաբերություն ունենալ 30-35 շաբաթներից հետո. կա վաղաժամ ծննդաբերության սպառնալիք, պտղաջրերի արտահոսքի, շերտազատման եւ այլ բարդությունների վտանգ... Վտանգի տակ է դրվում ե՛ւ կնոջ, ե՛ւ երեխայի կյանքը:
Ի դեպ, հղիների մոտավորապես 90%-ն արգանդի տոնուսի բարձրացման հետ կապված խնդիրներ է ունենում, և պատճառը միշտ չէ, որ սեռական հարաբերությունն է: Պատճառները կարող են տարբեր լինել. սոցիալական պայմանները, նյարդային հոգեվիճակը և այլն: Նպաստող գործոն է սթրեսը, իսկ սեռական հարաբերությունը պարզապես կարող է ավելի սրել գործընթացը: Նման դեպքերում, անշուշտ, մասնագետի` գինեկոլոգի կողմից համապատասխան հետազոտությունից հետո նշանակվում են դեղեր` արգանդի տոնուսը (լարվածությունը) իջեցնելու համար: Սակայն, ցավոք, ոչ բոլոր դեպքերում է բուժումն արդյունավետ:
Ուստի, պետք չէ ստեղծել ավելորդ խնդիրներ, իսկ հետո փորձել ճանապարհներ գտնել` դրանք շտկելու, բուժելու, եթե կարելի է այս ամենից հեռու մնալ:

|
Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն