Հղիություն, ծննդաբերություն
|
Գերհասուն հղիություն. հարցազրույց Սուրեն Ազիզյանի հետ. morevmankan.am
Գերհասուն հղիության հետ կապված խնդիրների մասին զրուցեցինք Մոր և մանկան առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության-գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Սուրեն Իլյիչի Ազիզյանի հետ:
Ի՞նչ է գերհասուն հղիությունը և գերհասուն պտուղը
Նախ, խոսենք հղիության նորմալ ժամկետների և դրանց այլ խախտումների մասին. 22 շաբաթական և ավելի մեծ պտղի լույս աշխարհ գալը համարվում է ծննդաբերություն, իսկ մինչև 22 շաբաթականը համարվում է վիժում: Տարբերում են վաղ և ուշ վիժումներ:
Հղիության 22-ից մինչև 37 շաբաթականն իրականացած ծննդաբերությունը վաղաժամ ծննդաբերությունն է, 37-ից մինչև 42 շաբաթական հղիության ժամկետը՝ ժամկետային ծննդաբերությունն է: Համաձայն վիճակագրական տվյալների, հիմնական ծննդաբերությունները տեղի են ունենում 40 շաբաթականի շրջանում: Եվ, ընդհանրապես, ենթադրյալ ծննդաբերության ժամկետը 40 շաբաթականից ելնելով է հաշվարկվում: Այն, իհարկե, կարող է 1-2 շաբաթով շեղումներ տալ:
Եթե հղիությունը 42 շաբաթական է և դրանից ավելի, արդեն կարելի է խոսել ժամկետանց ծննդաբերության մասին: Եվ հենց դա էլ համարվում է գերհասուն հղիություն:
Գերհասուն պտղի մասին հնարավոր է խոսել միայն երեխայի ծնվելուց հետո, քանի որ պտուղը կարող է 42 շաբաթական լինել, բայց չունենա գերհասունության նշաններ, քանի որ կա երկարաձգված հղիություն, որի ելքը կարող է լինել նորմալ, հասուն պտուղը:
Ի՞նչը կարող է պատճառ լինել:
Ծննդաբերության ուշացման պատճառները շատ են: Դրանք բոլոր այն դեպքերն են, երբ խախտվում են բնական ծննդաբերություն ապահովող գործոնները: Այսինքն, խանգարվում են հորմոնալ համապատասխան փոփոխությունները (պրոգեստերոնի և օքսիդոցինների փոխհարաբերությունը):
Այդպիսի խնդիրներ հիմնականում առաջանում են դեռահասների, տարիքավոր հղիների, շաքարախտով տառապող կանանց, էնդոկրին հիվանդություններ, ճարպակալում ունեցող կանանց մոտ: Փաստորեն, բոլոր այն վիճակները, երբ կան կողմնակի խնդիրներ, կարող են բարդացնել հղիության ընթացքը:
Բայց հնարավոր է, որ ուշացած ծննդաբերություն լինի միանգամայն առողջ կնոջ մոտ:
Ինչպե՞ս են արտահայտվում գերհասուն հղիության խնդիրները:
Առաջին հերթին, դրանք ընկերքի փոփոխություններն են: Իսկ ընկերքը պտղին անհրաժեշտ նյութեր, թթվածին, սնունդ ապահովող օրգան է. ընկերքով է տեղի ունենում արյան շրջանառությունը, հեռացվում են պտղի կենսագործունեության արգասիքները: Ընկերքը պատասխանատու է նաև հորմոնալ գործունեութան համար:
Գոյություն ունեն ընկերքի հասունության աստիճաններ՝ առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ: Կա նաև ընկերքի ծերացման հասկացություն, որի դեպքում նրա ֆունկցիաները խանգարված են:
Որո՞նք են գերհասուն հղիության վտանգները պտղի համար:
Երբ ծննդաբերությունն ուշանում է, դա անհանգստացնում է հղիին, որովհետև, ձգվող հղիությունը որոշակի բարդությունների պատճառ կարող է դառնալ: Առաջին հերթին, պտուղն սկսում է տուժել ընկերքի փոփոխությունների հետևանքով, նրա մոտ առաջանում են թթվածնային քաղց և շատ այլ խնդիրներ:
Հաջորդն այն է, որ ուշացման պատճառով պտղի մոտ ոսկրացումն է ավելի արտահայտվում: Պտղի գլուխն ունի կարաններ և գաղթուններ, կարանները շարժուն են և կոնքի խոռոչով անցնելիս՝ կարանների շարժունության հաշվին նրա ծավալը փոքրանում է: Ուշացման ժամանակ, ոսկրացման պրոցեսի պատճառով, այդ փոփոխության հնարավորությունը նվազում է:
Բացի այդ, ժամկետը ձգվելու ժամանակ պտուղն արգանդի խոռոչում շարունակում է աճել և քաշ ավելացնել, մեծանում է նաև նրա ուսագոտին, ինչի հետևանքով ծննդաբերությունն ավելի է դժվարանում: Այդ ամենը գերհասուն պտղի համար լուրջ վտանգներ են:
Ինչպիսի՞ հետազոտություններ պետք է իրականացնել:
Երբ ծննդաբերությունն ուշանում է, անհրաժեշտ են որոշ հետազոտություններ: Առաջին պլանում են ուլտրաձայնային և դոպլեր հետազոտությունը, կարդիոտոպոգրաֆիկ հետազոտությունները, որոնք ցույց են տալիս ուշացման նշանները, արյան շրջանառության վիճակը և խնդիրները, ինչին պետք է ուշադրություն դարձնել: Դրանցից ելնելով, որոշվում է՝ թո՞ւյլ տալ դեռ հղիության շարունակությունը, կամ այն արդեն ծննդալուծել՝ առաջնորդվելով ծննդկանի և պտղի համար ամենաբարվոք լուծումով:
Ինչպե՞ս է տարվում ծննդաբերությունը գերհասուն հղիության ժամանակ:
Երբ պտուղն արդեն հասուն է, բարդություններից խուսափելու համար, 41 շաբաթականում նպատակահարմար է հղիին ծննդալուծել բնական ճանապարհով կամ վիրահատությամբ՝ կեսարյան հատումով:
Բնական ծննդաբերության դեպքում կատարվում է խթանում, որին ի պատասխան սկսվում է ծննդաբերությունը:
|
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն