Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Սննդակարգը հղիության ժամանակ. հարցազրույց ՄՄԱՊԳԿ մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բադալյանի հետ. morevmankan.am

Սննդակարգը հղիության ժամանակ. հարցազրույց ՄՄԱՊԳԿ մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բադալյանի հետ. morevmankan.am

Հղիությունը բաժանվում է երեք եռամսյակի: Յուրաքանչյուր եռամսյակին բնորոշ և կարևոր են որոշակի մթերքներ, որոնք անհրաժեշտ են հղիին:

Ինչպիսի՞ սննդակարգ է նախընտրելի առաջին եռամսյակում:

Առաջին եռամսյակում հարկ է պահպանել սովորական սննդակարգը: Այն պետք է լինի հավասարակշռված և լիարժեք, բավարարի սպիտակուցների, ածխաջրատների, ճարպերի քանակը, հարուստ լինի վիտամիններով, հատկապես` ֆոլաթթվով, որի պակասը վաղ ժամկետներում ազդում է երեխայի նյարդային խողովակի զարգացման վրա:

Ինչպիսի՞ սննդակարգ է նախընտրելի երկրորդ եռամսյակում:

Երկրորդ եռամսյակում ավելի կարևոր է սպիտակուցների քանակի կարգավորումը և ավելացումը, որովհետև այս շրջանում երեխայի բուռն զարգացում է ընթանում:

Հայտնի է, որ այս շրջանում հղի կանանց մոտ կալորիաների ծախսն ավելանում է 300-500-ով, օրվա ռացիոնում մոտավորապես 96 գրամով  սպիտակուցների օգտագործման պահանջն է ավելանում: Եվ, բնականաբար, հղի կինը պետք է նորմալ սնվի սպիտակուցներով հարուստ սննդամթերքով: Սպիտակուցներով հարուստ են հատկապես մսամթերքը և լոբազգիները Սակայն լոբազգիների օգտագործումն այնքան էլ ցանկալի չէ, որովհետև աղիներում կարող են գազեր առաջանալ և ճնշել արգանդը: Ուստի ցանկալի է մսամթերքի օգտագործումը, ընդ որում` ցանկացած տեսակի:

Կաթնամթերքի և ձվի ներառումը ռացիոնում նույնպես շատ կարևոր է, բայց ոչ այնքան որպես սպիտակուցի աղբյուր, որքան` կալցիումի, քանի որ երկրորդ եռամսյակում` հատկապես մինչև 20 շաբաթականն է սկսվում ոսկրացման, ոսկրերի զարգացման գործընթացը, և երեխան մորից տանում է իրեն անհրաժեշտ կալցիումը: Սննդում կալցիումի պակասի արդյունքում հղիների մոտ կարող է տուժել ոսկրային համակարգը, նկատվում է մազաթափություն, եղունգների հետ կապված խնդիրներ: Հատկապես անհրաժեշտ է սննդակրգում կաթնաշոռի ներառումը:

Ինչպիսի՞ սննդակարգ է նախընտրելի երրորդ եռամսյակում:

Երրորդ եռամսյակում առանձնակի սննդակարգ չի պահանջվում, ընդամենը նա պետք է նորմալ սնվի: Եվ, քանի որ այդ եռամսյակում հղիները հիմնականում քաշ են ավելացնում, ինչն անգամ կարող է բերել ճարպակալման,  բնականաբար, հարկ է բժշկի հետ կարգավորել օրվա սննդակարգը՝ ճարպակալումը և ավելորդ քաշը կանխելու համար:

Կա՞ն սննդակարգի ընդհանուր կանոններ:

Հղին ամբողջ հղիության ժամանակ պետք է հաճախակի սնվի՝ օրը 4-5 անգամ և քիչ քանակներով` ապահովելու սննդի նորմալ յուրացումը:

Երեկոյան ժամերին հարկ է զգուշանալ շատ սնվելուց, ընթրել քնելուց 3-4 ժամ առաջ, որպեսզի մարսողական խնդիրներ չառաջանան:

Ցանկալի է սննդակարգում ներառել բանջարեղեն, մրգեր` հաշվի առնելով սեզոնային մթերքները: Ցանկալի է խուսափել ցիտրուսային մրգերից, որովհետև շատ հղիների մոտ կարող է ալերգիկ ռեակցիա առաջանալ:

Եթե հղիի մոտ առկա է արտասովոր սննդային հակումներ, ինչպե՞ս վերաբերվել:

Հղիի արտառոց հակումները՝ կավիճ, հող ուտելը, կալցիումի պակասի հետ են կապված: Բայց եթե սննդակարգը ճիշտ է կարգավորվում, օգտագործում կաթնաշոռ և կալցիում պարունակող մթերքներ, օրինակ, քունջութ, խնդիրներ չեն առաջանա: 13-20 շաբաթականում օրական 0.5-1 տուփ կաթնաշոռի օգտագործումն արդեն բավարար է, և կալցիումի դեղորայքով ընդունման կարիք չի լինի:

Ի՞նչ սննդային սահմանափակումներ կան:

Հղիության ընթացքում ցանկալի չէ ալկոհոլի օգտագործումը: Հարկ է սահմանափակել աղի, թթու, կծու սննդի օգտագործումը, որովհետև այն հեղուկը պահում է օրգանիզմում, և կարող են այտուցներ զարգանալ:
Ցանկալի չէ տապակած սննդի օգտագործումը, ավելի լավ է` խաշած: Պետք է բացառել քիմիական հավելումներով մթերքները:

Ինչպե՞ս եք վերաբերվում սուրճի, թեյի օգտագործելուն:

Սուրճ և թեյ կարելի է օգտագործել քիչ քանակությամբ, եթե հղիությունը նորմալ է ընթանում և չկա ախտաբանություն: Պրեէկլամպսիայի, զարկերակային գերճնշման առկայության դեպքերում սուրճը և թեյը պետք է սահմանափակել, քանի որ կարող են նպաստել ճնշման բարձրացմանը:

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ սխալ սնունդը:

Ոչ ճիշտ սնունդը հղիության փոքր ժամկետներում կարող է արատների զարգացման պատճառ լինել: Շատ հայտնի բժշկական փաստ է, որ եթե կանանց մոտ ֆոլաթթվի անբավարարության դեպքում երեխաները կարող են ծնվել արատներով, նյարդային համակարգի խնդիրներով:

Հղիության ավելի մեծ ժամկետներում սխալ սնունդը խնդիրներ կարող է առաջացնել ոչ թե երեխայի, այլ հղիի մոտ՝ մազաթափություն, ոսկրերի փխրունություն, ատամների խնդիրներ և այլն:
Երեխայի փոքր քաշը, սովորաբար, հղիի սննդի հետ կապված չէ, որովհետև, այսպես թե այնպես, երեխան իրեն անհրաժեշտ վիտամինները, նյութերը վերցնում է մորից:

Ինչպե՞ս կանխարգելել:

Հղիության փաստը հաստատվելուց  հետո, մինչև 13 շաբաթականը, կանանց պարտադիր նշանակվում է ֆոլաթթու, որպեսզի նյարդային խողովակի զարգացման հետ կապված լուրջ բարդություններ չառաջանան: Ֆոլաթթուն նշանակվում է անգամ մինչև հղիությունը՝ 3 ամիս առաջ: Այլ վիտամինների պակասի դեպքում հարկ է այն կարգավորել սննդի օգնությամբ կամ պատրաստուկների նշանակմամբ:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am
Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am

Ինչ սննդամթերք կարելի է բերել ծննդատուն կերակրող մայրերի համար...

Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am
Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am

Մայրիկի համար

  1. Անձնագիր, սոց. քարտ / նույնականացման քարտ...

Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am

Հիշեք, անհրաժեշտ է անհապաղ դիմել հիվանդանոց, եթե առկա է...

Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am
Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...

Վնասակար սովորություններ
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am

Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...

Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am
Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am

Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...

Վնասակար սովորություններ
Որքա՞ն ավելի շատ պետք է ուտել հղիության ժամանակ. morevmankan.am
Որքա՞ն ավելի շատ պետք է ուտել հղիության ժամանակ. morevmankan.am

Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ