Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Սեքսը հղիության ժամանակ. կարելի է, թե` չի կարելի. morevmankan.am

Սեքսը հղիության ժամանակ. կարելի է, թե` չի կարելի. morevmankan.am

Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության դեպքում սեքսը չափազանց օգտակար է: Հղիության ընթացքում հուզական մթնոլորտն ընտանիքում, որպես կանոն, անկայուն է, և այդ իմաստով սիրով զբաղվելը նախկին մտերմությունը պահպանելու և ամրապնդելու լավագույն եղանակներից է: Ընդ որում, կարևոր է հասկանալ, որ բոլոր հղիների մոտ սեռական կյանքը տարբեր կերպ է ընթանում. մի մասն ինտիմ կյանքի մասին նույնիսկ մտածել չի կարող, մյուսներին լիովին բավարար են գրկախառնությունները և այլ քնքշանքները, երրորդներն էլ պատրաստ են անկողնուց դուրս չգալ մինչև առաջին կծկանքները, և այս բոլոր տարբերակները նորմալ են: Բոլոր դեպքերում, պետք է հիշել, որ հղիության յուրաքանչյուր շրջան ունի իր առանձնահատկությունը:

Առաջին եռամսյակ
Հղիության առաջին 12 շաբաթվա ընթացքում կանայք հաճախ տառապում են տոքսիկոզով, բնորոշ է նաև տրամադրության կտրուկ փոփոխությունը, ընդհանուր թուլությունը, երբեմն էլ զզվանքը` կյանքի նկատմամբ: Այդ ժամանակաշրջանում ապագա շատ մայրերի համար բոլորովին էլ «զվարճանքի» ցանկություն չկա, և իրենց այդ ցանկությունը, ավելին` ցանկության բացակայությունը, տղամարդիկ պարտավոր են հարգել:  Համաձայնեք, որ բավականին դժվար է սեռական հարաբերությունների անհրաժեշտության մասին խոսել այն մարդու հետ, ով ամբողջ օրվա ընթացքում սենյակից զուգարան է վազում, և ի վիճակի չէ որևէ բան կուլ տալու, բացի կես բաժակ թեյից: Սակայն լավ ինքնազգացողության դեպքում անձնական կյանքը կարող է շարունակվել ճիշտ այնպես, ինչպես նախքան հղիությունը:

Առաջին եռամսյակում երեխան կորցնելու ռիսկն ավելի բարձր է, քան երկրորդ կամ երրորդ եռամսյակում: Այդ պատճառով այդ ժամանակահատվածում պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի սեքսը լինի կոկիկ և ոչ ագրեսիվ, իսկ տարաբնույթ ակրոբատիկ հնարքների մասին ավելի լավ է, պարզապես, մոռանալ:

Երկրորդ եռամսյակ
Սա հղիության ամենասեքսուալ ժամանակաշրջանն է: Փորիկը դեռևս մեծ չէ, այլևս սրտխառնոց չկա, կուրծքը չափերով մեծացել և ավելի զգայուն է դարձել հպումների նկատմամբ, բացի այդ, էստրոգենի և պրոգեստերոնի շնորհիվ ցանկությունն ուժեղացել է: Արդյունքում, սեքսից զգացողություններն (ամրապնդված չպլանավորված հղիության կամ, ընդհակառակը, ոչ մի կերպ չհղիանալու կպչուն մտքերի բացակայությամբ) ավելի վառ են դառնում, և օրգազմը զգալիորեն արագ է առաջանում:

Երրորդ եռամսյակ
Ամեն ինչ մի փոքր դժվարանում է. մարմնի չափերը լավագույն ձևով չեն ազդում ճարպկության և հավասարակշռության վրա, իսկ ընդհանուր հոգնածությունն սկսում է անդրադառնալ խառնվածքի վրա: Բացի այդ, ծննդաբերությունից 3-4 շաբաթ առաջ կանայք «ալարկոտ» են դառնում. ցանկանում են բազմոցին պառկած մնալ և հնարավորին սահմանափակել շփումը շրջակա աշխարհի հետ:  

Երբ չի կարելի զբաղվել սեքսով` հղիության ժամանակ
Եթե բժիշկը խորհուրդ չի տալիս զբաղվել սեքսով, պետք է նրա բառերը չընդունել որպես գերզգուշություն: Այդ արգելքը, որպես կանոն, ունի լուրջ ֆիզիոլոգիական պատճառներ: Եթե հղիությունն ընթանում է բարդություններով, ապա օրգազմի ժամանակ տեղի ունեցող արգանդի կրճատումը և արգանդի վզիկի շրջանում ակտիվ ազդեցությունը կարող են նպաստել արյունահոսության առաջացման և բերել երեխայի կորստին:

Այսպիսով, հղիության ժամանակ սեքսից պետք է հրաժարվել հետևյալ դեպքերում.

  • վիժման հաստատված սպառնալիքի դեպքում, ինչպես նաև, եթե նախորդ հղիությունը (մեկ կամ մի քանի) անհաջող է ավարտվել,
  • արգանդի վզիկի իստմիկոցերվիկալ անբավարարության դեպքում,
  • ընկերքի առաջադրության դեպքում (ընկերքի շերտազատման և հաջորդող արյունահոսության ռիսկը մեծ է ),
  • հեշտոցային ցանկացած արյունահոսության  կամ  ոչ տիպիկ առատ արտադրության դեպքում,
  • բազմապտուղ հղիության ժամանակ (բժիշկը կարող է խորհուրդ տալ խուսափել ինտիմ կյանքից 28 շաբաթականից հետո):


Սակայն, նույնիսկ, եթե սեքսը ստիպված եք հետաձգել մինչև լավ ժամանակներ, դա բոլորովին չի նշանակում, որ ինտիմ կյանքն ավարտվել է: Սկզբում պետք է ճշտել, թե ինչ ի նկատի ուներ բժիշկը, երբ խորհուրդ էր տալիս սեռական հանգիստ: Որոշ դեպքերում «ոչ մի սեքս» դատավճիռն, իսկապես, նշանակում է այն ամենի արգելքը, որը կնոջ մոտ կարող է բերել գրգռման և օրգազմի, իսկ որոշ դեպքերում էլ արգելքը վերաբերում է միայն ներթափանցմանը: Սակայն ինչ էլ խորհուրդ տա գինեկոլոգը, մեկընդմիշտ հիշեք. հպումային հաղորդակցումը հղիներին ուղղակի անհրաժեշտ է:  

Երբ է կարելի և պետք է զբաղվել սեքսով` հղիության ժամանակ

Եթե որևէ բժշկական հակացուցում չկա, ապա հղիության ժամանակ սեքսը կարող է շատ օգտակար լինել:

  • Ինտիմ հարաբերությունները կարող են ֆիտնեսի հրաշալի այլընտրանք լինել. սեքսը բավականին էներգիա ծախսող գործընթաց է, որը ներառում է նաև կանանց համար չափազանց օգտակար ձգումների տարրեր: Ավելին, ինտիմ կյանքը, ինչպես նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, նպաստում է հաճույքի հորմոնների (էնդորֆինների) արտադրությանը, որոնք, իրենց հերթին, փոխանցվում են փոքրիկին՝ լավացնելով նրա տրամադրությունը և կարգավորելով սիրտ-անոթային համակարգի աշխատանքը:    
  • Հղիության ընթացքում մեծացող արգանդը և փոքր կոնքի տեղաշարժված օրգանները կարող են վատացնել արյան նորմալ շրջանառությունը, նպաստել երակային կանգի առաջացմանը և նվազեցնել հյուսվածքների արյունամատակարարումը: Այլ անբարենպաստ գործոնների առկայության դեպքում (ծխելը, ժառանգական նախատրամադրվածությունը, նստակյաց աշխատանքը) այդ ամենը կարող  է բերել ոտքերի և, նույնիսկ, փոքր կոնքի երակների վարիկոզ լայնացման: Ընդ որում, սեքսի ժամանակ ուժեղանում է արտաքին և ներքին սեռական օրգանների արյան հոսքը, ապա տեղի է ունենում ինտենսիվ հետհոսք, այդպիսով, այդ «վնասակար» հետհոսքը վերացվում է: Բացի այդ, ներքին սեռական օրգանների անուղղակի մերսումը նպաստում է հղիության ժամանակ առաջացող փորկապությունների կանխարգելմանը:
  • Շատ կանանց վախեցնում է օրգազմից հետո առաջացող արգանդի լարվածությունը, սակայն, եթե այն չի ուղեկցվում ցավային զգացողություններով և անցնում է կես ժամվա ընթացքում, անհանգստանալու կարիք չկա: Արգանդը մկան է և այդ պատճառով անհրաժեշտ են մարզումներ: Արգանդի կրճատման ունակությունը անհրաժեշտ կլինի ծննդաբերության ժամանակ: Հասուն հղիության ժամանակ սեռական կյանքը ծննդաբերությանը նախապատրաստվելու լավագույն տարբերակն է: Ծննդաբերությունից առաջ կանանց մոտ առաջացող տագնապը և սթրեսը հանելուց զատ, սեքսը նպաստում է արգանդի վզիկի հասունացմանը (այսինքն, փափկեցմանը և կրճատմանը) սերմնահեղուկում պարունակվող պրոստագլանդինների հաշվին, որոնք հատուկ նյութեր են և մասնակցում են ծննդաբերության մեկնարկին: Պետք է չվախենալ, սա աշխատում է միայն այն դեպքում, երբ կինը և երեխան պատրաստ են ծննդաբերության, ավելի վաղ ժամկետներում ոչ մի պրոստագլանդին չի սպառնում:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am
Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am

Ինչ սննդամթերք կարելի է բերել ծննդատուն կերակրող մայրերի համար...

Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am
Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am

Մայրիկի համար

  1. Անձնագիր, սոց. քարտ / նույնականացման քարտ...

Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am

Հիշեք, անհրաժեշտ է անհապաղ դիմել հիվանդանոց, եթե առկա է...

Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am
Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...

Վնասակար սովորություններ
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am

Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...

Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am
Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am

Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...

Վնասակար սովորություններ
Որքա՞ն ավելի շատ պետք է ուտել հղիության ժամանակ. morevmankan.am
Որքա՞ն ավելի շատ պետք է ուտել հղիության ժամանակ. morevmankan.am

Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ