Հղիություն, ծննդաբերություն
|
Խորհուրդներ ապագա մայրերին. հարցազրույց Սոնա Աբելյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ կարևոր կանոնների պետք է հետևի հղի կինը:
Հղիության սահուն ընթացքի համար անհրաժեշտ է մի քանի պարզ պայման՝ ճիշտ ռեժիմ, բավարար հանգիստ, առողջ սնունդ, զբոսանք մաքուր օդում, թեթև ֆիզիկական ակտիվություն, դրական վերաբերմունք հարազատների և գործընկերների կողմից, վատ սովորություններից հրաժարում (հատկապես ծխախոտի և ալկոհոլի օգտագործումից), կանոնավոր այցելություններ բժշկին և նրա խորհուրդների կատարում։
Ի՞նչ ազդեցություն կարող են թողնել արտաքին վնասակար գործոնները հղիության ընթացքում:
Բացի ծխախոտը և ալկոհոլը, կան բազմաթիվ այլ գործոններ, որոնք վտանգավոր են զարգացող պտղի համար: Համակարգիչն ու բջջային հեռախոսը դարձել են մեր առօրյայի անբաժան մասը։ Հղիություն պլանավորող զույգերին խորհուրդ է տրվում կտրուկ կրճատել համակարգչի հետ աշխատանքը` բեղմնավորումից առաջ: Հղիության ընթացքում ևս խորհուրդ է տրվում հնարավորին զերծ մնալ ավելորդ ճառագայթումից: Որքան էլ զարմանալի է հնչում, բայց համակարգչի մոտ շատ ժամանակ անցկացրած կանանց մոտ արձանագրվում են հաճախակի վիժումներ, վաղաժամ ծննդաբերություն, կամ երեխան ծնվում է արատով:
Ի՞նչ ազդեցություն կարող են թողնել դեղորայքի օգտագործումը:
Հղիության ընթացքում պետք է զերծ մնալ ցանկացած տեսակի դեղորայքի օգտագործումից: Դեղորայք պետք է օգտագործել միայն խիստ ցուցումների դեպքում, այն էլ՝ միմիայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
Հոգեբանական ազդակներն ի՞նչ ազդեցություն կունենան:
Ցանկացած բացասական հույզ կարող է ազդեցություն ունենալ հղիության ընթացքի և երեխայի զարգացման վրա: Պետք է չնեղվել մանրուքներից, անհրաժեշտ է ավելի հաճախ հանգստանալ, զբոսնել մաքուր օդում, ավելի շատ նայել գեղեցիկ առարկաների կամ մարդկանց, լսել դասական երաժշտություն, շատ ժամանակ տրամադրել սիրելի գործերին և գտնել ուրախության պատճառներ: Եվ, ամենակարևորը, չվախենալ ոչնչից և մտածել, որ ամեն ինչ լավ կլինի:

|
Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն