Հղիություն, ծննդաբերություն
|
Կնոջ հսկողությունը և խնամքը ծննդաբերությունից հետո. հարցազրույց Դավիթ Ղուկասյանի հետ. morevmankan.am

Կնոջ հսկողությունը և խնամքը հետծննդյան շրջանում սկսում է ծննդաբերությունից` ընկերքի ծնվելուց անմիջապես հետո, և առաջին երկու ժամը կինն անցկացնում է ծնարանում: Դա վաղ հետծննդյան շրջանն է, որի ընթացքում հետևում են կնոջ ընդհանուր վիճակին, արտադրության քանակին, բնույթին, արգանդի կրճատմանը: Նորմալ հետծննդյան ընթացքի մասին վկայում են մարմնի նորմալ ջերմաստիճանը, նորմալ զարկերակային ճնշումը, արգանդի ժամանակին կրճատումը, արտադրությունների նորմալ քանակը և բնույթը: Այստեղ ապահովում են նաև մոր և երեխայի «մաշկ-մաշկի» կապը, որը նպաստում է մոր մաշկի միկրոմիջավայրը նորածնին փոխանցելուն և հետագա ջերմ հոգեբանական կապ է ստեղծելուն:
Երկու ժամ անց, երբ կրկին չափում են զարկերակային ճնշումը, ստուգում արտադրության քանակը, արգանդի կրճատման ընթացքը և պարզում, որ վիճակը բավարար է, կինը տեղափոխվում է հետծննդյան բաժանմունք` հետագա հսկողությունը և խնամքը կազմակերպելու համար:
Ինչպե՞ս է իրականացվում հսկողությունը հետծննդյան բաժանմունքում:
Առողջ, նորմալ ծննդաբերած կինը ծննդատանը մնում է 2-3 օր, կեսարյան հատման դեպքում՝ 4-5 օր:
Հետծննդյան բաժանմունքում առնվազն օրը երկու անգամ կատարվում է ջերմաչափում, զարկերակային ճնշման չափում, ստուգվում է արգանդի կրճատման աստիճանը, կատարվում է առկա վերքերի մշակում` համապատասխան հակասեպտիկ լուծույթներով:
Հետծննդյան շրջանում պետք է հետևել կնոջ ընդհանուր հիգիենային, ամեն օր փոխի հագուստը, տակաշորերը լինեն մաքուր, ախտահանված, փոխվեն օրական 3-4 անգամ: Կարևոր է ճիշտ կերակրումը, կաթնագեղձերի վիճակը, որովհետև՝ ծննդաբերությունից անմիջապես հետո ծնարանում՝ առաջին 30-60 րոպեների ընթացքում, երեխային մոտեցնում են կնոջը կերակրման, որը նպաստում է կաթնարտադրությանը:
Հետծննդյան ամբողջ շրջանում՝ մինչև 42 օր, կանոնավոր կերպով պետք է հետևել արգանդի կրճատմանը, արտադրության բնույթին ու քանակին:
Հետծննդյան շրջանում հարկ է հետևել նաև միզապարկի նորմալ և ժամանակին դատարկվելուն, որը նպաստում է արգանդի կրճատմանը:
Հղիության ընթացքում աղիները ենթարկվում են հորմոնալ փոփոխությունների, և շատ հաճախ հղի կանանց մոտ նկատվում է փորկապություն, որը կարող է շարունակվել նաև հետծննդյան շրջանում, ուստի անհրաժեշտ է կարգավորել այդ խնդիրը:
Ինչպե՞ս է իրականացվում հսկողությունը հետծննդյան բաժանմունքում` կեսարյան հատման դեպքում:
Կեսարյան հատումից հետո առաջին օրերին նշանակվում են ցավազրկողներ: Վերքը մշակվում է հակասեպտիկներով (սովորաբար` բետադինով), անհրաժեշտության դեպքում օգտագործվում են հակաբիոտիկներ:
Դուրս գրվելուց հետո կնոջը խորհուրդ է տրվում լողանալ, և մի քանի օր ևս վերքը մշակել 70 տոկոսանոց սպիրտային լուծույթով կամ բետադինով:
Կրծքով կերակրման ի՞նչ նրբություններ կան:
Հետծննդյան շրջանում կնոջը սովորեցնում են կրծքով ճիշտ կերակրման կանոնները, որպեսզի կաթնարտադրությունը նորմալ ընթանա, երեխան կարողանա ժամանակին ստանալ անհրաժեշտ սնունդը:
Հետծննդյան շրջանում երեխային կերակրում են ըստ իր ցանկության, բայց նաև 3 ժամից ավելի չի կարելի թողնել, որ քնի, անհրաժեշտ է արթնացնել և կերակրել երեխային: Յուրաքանչյուր կերակրումը պետք է չգերազանցի 25-30 րոպեն, սակայն հարկ է հետևել, որպեսզի սկզբնային կաթից զատ, որը յուղոտ չէ և քիչ սննդարար նյութեր է պարունակում, երեխան ստանա նաև ավելի սննդարար և օգտակար հետին կաթը:
Կարևոր է նաև ապահովել կերակրման առաջին օրերին արտադրվող խեժի ընդունումը: Բնականոն ծննդաբերած կանաց մոտ խեժն արտադրվում է մոտավորապես մեկ օր, կեսարյան հատման դեպքում՝ 1-2 օր:
Ճիշտ կերակրելուց բացի, կնոջը սովորեցնում են նաև կերակրելու ընթացքում անհրաժեշտ դիրքը. դա կարող է լինել կողքի պառկած կամ նստած, որի ժամանակ կինն իրեն հարմարավետ է զգում:
Մոր կաթը պարունակում է հակամարմիններ, վիտամիններ, միկրոէլեմենտներ, որոնք օգնում են նորածնին վարակների դեմ պայքարում:
Ինչպիսի՞ն է կրծքով կերակրող կնոջ սննդակարգը:
Հետծննդյան շրջանում կանանց խորհուրդ է տրվում ճիշտ և օգտակար սննդամթերք օգտագործել, բացառել կծու, թթու կերակուրները, ցիտրուսային մրգերը, ալկոհոլը, մեղրը, շոկոլադը, ծովամթերքը. այն ամենն, ինչը կրծքով կերակրման դեպքում երեխայի մոտ կարող է ալերգիկ վիճակներ առաջացնել:
Ինչպիսի՞ն պետք է լինի հետծննդյան արտադրությունների բնույթը:
Ծննդաբերությունից հետո կնոջը խորհուրդ է տրվում հետևել ծննդաբերական արտադրության (որը տևում են մոտավորապես 21 օր) որակին և քանակին:
Ի՞նչ անել, եթե կնոջ մոտ առկա են բարդություններ կամ ուղեկցող որևէ հիվանդություն:
Ծննդաբերության ժամանակ դիտվող բարդություններից են պատռվածքները (հատկապես շեքի և հեշտոցի պատերի), զարկերակային ճնշման բարձրացումները՝ կապված պրեէկլամպսիայի հետ: Այդ կանայք հսկվում են հետծննդյան շրջանում՝ զարերակային ճնշումը չափվում է 2-3 ժամը մեկ, և, անհրաժեշտության դեպքում, նշանակվում հիպոտենզիվ բուժում:
Հետծննդյան շրջանում լինում են վաղ և ուշ արյունահոսություններ: Վաղ արյունահոսություններն սկսում են դեռ ծնարանում գտնվելու 2 ժամվա ընթացքում, իսկ ուշ արյունահոսությունները դիտվում են հետծննդյան բաժանմունքում կամ տանը:
Հարկ է նշել, որ ծննդաբերությունից հետո` 2-րդ, 3-րդ օրըմ գլյուկոզայի մակարդակը նվազում է, ուստի այն կանայք, որոնք ունեն շաքարային դիաբետ, պետք է նվազեցնեն ընդունվող ինսուլինի չափաբաժինը: Այդ կարգավորումը, սովորաբար, իրականացվում է ներզատաբանի կողմից:
Ի՞նչ խորհուրդ կտաք ծննդատնից դուրս գրված կանանց:
Հետծննդյան 42 օրերի ընթացքում՝ մոտավորապես մեկ և կես ամիս, ցանկալի է, որ կինը զերծ մնա սեռական հարաբերություններից, քանի որ արգանդն ամբողջովին կրճատված չէ, և սեռական ուղիներով կարող է վարակ տարածվել
Ինչպե՞ս խուսափել բարդություններից:
Բոլոր բարդություններն ի հայտ են գալիս հետծննդյան 42 օրերի ընթացքում: Դրանից հետո առաջացած բարդությունները, սովորաբար, չեն կապվում ծննդաբերության հետ:
Բարդությունների և հատկապես արյունահոսությունների կանխարգելման համար ծննդաբերության ընթացքում և երեխայի ծնվելուց հետո, ռիսկի խմբում գտնվող կանանց մոտ օտագործվում են արգանդը կրճատող դեղեր:
Բարդություններից են նաև պտուկների ճաքերը, որոնք լինում են ոչ ճիշտ կերակրման հետևանքով: Այդ պատճառով կնոջը հետծննդյան բաժանմունքում սովորեցնում եմ ճիշտ կերակրման ձևը: Ճաքերի դեմ կան հատուկ դեղեր, քսուքներ, օգնում է նաև սեփական կրծքի կաթը:

|
Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն