Հղիություն, ծննդաբերություն
|
Ծննդաբերություն` արտամարմնային բեղմնավորումից հետո. morevmankan.am
Արտամարմնային բեղմնավորումից (ԱՄԲ) հետո բնական ճանապարհով ծննդաբերությունն այժմ արդեն իրականություն է, քանի որ վերարտադրողականության օգնող մեթոդները աստիճանաբար կատարելագործվում են, դառնում ավելի հասանելի:
Դասական ԱՄԲ-ից զատ, արհեստականորեն հնարավոր է կարգավորել դաշտանային ցիկլը, ֆոլիկուլների զարգացումը և ձվազատումը: Կան առավելապես պակաս միջամտությամբ բեղմնավորման տարբերակներ:
- ԱՄԲ` բնական ցիկլում, երբ ընդհանրապես չեն օգտագործվում հորմոնալ պատրաստուկներ: Վերարտադրողաբանը հետևում է ֆոլիկուլի զարգացմանը և անհրաժեշտ պահին այն ենթարկում պունկցիայի: Ստացված ձվաբջիջներն արդեն լաբորատոր պայմաններում միացնում են սպերմատոզոիդի հետ, իսկ 3-5 օր անց ներդնում արգանդի խոռոչ: Այս մոտեցումը շատ քիչ կանանց մոտ է կիրառելի, օրինակ, երբ անպտղությունը կապված է արգանդի փողերի խնդրի հետ, իսկ դաշտանային ցիկլը միանգամայն նորմալ է:
- ԱՄԲ` նվազագույն դրդմամբ. այս մեթոդը նման է դասականին, որի ժամանակ բնական ձվազատումը ճնշվում է, իսկ ձվաբջջի հասունացումն ապահովվում է հորմոնալ պատրաստուկների օգնությամբ: Տարբերությունը հորմոնալ դեղերի փոքր դոզան է:
Այս մեթոդների կիրառումն առավել նպատակահարմար է, քանի որ հորմոնների ազդեցությունն օրգանիզմի վրա նվազեցված է:
Բնական ծննդաբերության և կեսարյան հատման միջև ընտրությունը ԱՄԲ-ից հետո բոլորովին կապված չէ այն բանի հետ, թե ինչպիսի ուղեցույց է օգտագործվել հղիության համար. ընտրության համար նշանակություն ունեն այլ տարբեր գործոններ:
Ծննդաբերության նախապատրաստումը
Մոտավորապես 30 շաբաթականից սկսած հղիին խորհուրդ է տրվում պայուսակ պատրաստել ծննդատուն տանելու համար, որտեղ պետք է լինեն իրեր և՛ երեխայի, և՛ իր համար: Ամղջ հղիության ընթացքում պետք է ունենալ փոխանակման քարտ, որտեղ մանրամասն տեղեկատվություն է նշված հեստացիոն ընթացքի և հղիի ու պտղի առողջության վերաբերյալ.
- արյան և մեզի ընդհանուր հետազոտություն, հեշտոցի քսուքի հետազոտություն,
- արյան կենսաքիմիական հետազոտություն,
- արյան մակարդելիության որոշում,
- արյան խմբի և ռեզուս պատկանելիության որոշում,էլեկտրասրտագրություն,
- Ֆոնոկարդիոտոկոգրաֆիա,
- ՈՒՁՀ՝ պտղի, պլացենտայի, պտղաջրերի, պորտալարի,
- Դոպլերոմետրիա. արյան շրջանառության գնահատում՝ պտղի, պորտալարի և այլն:
Արտաքին զննման, լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքում որոշվում է, թե ինչ եղանակով է իրականացվելու ծննդալուծումը:
ԱՄԲ-ից հետո բնական ճանապարհով ծննդաբերությունը
Ծննդալուծման մոտեցումը որոշելու համար հաշվի են առնվում հետևյալ գործոնները.
- մոր տարիքը,
- անպտղության պատճառները,
- հղիության ընթացքի առանձնահատկությունները, առկա բարդությունները,
- պտուղների քանակը,
- պտղի դիրքը,
- ընկերքների և ամնիոտիկ խոռոչների քանակը,
- ուղեկցող հիվանդությունների առկայությունը:
Եթե հղիությունը մեկ պտղանի է, հղին երիտասարդ է, անպտղությունը կապված է արգանդի փողերի բացակայության կամ սպերմայի վատ որակի հետ, ապա, որպես կանոն, պլանավորվում է բնական ծննդաբերություն: Ընդ որում, պտղի դիրքը պետք է լինի գլխային առաջադրությամբ, քաշը` ոչ պակաս 2,5 կգ-ից և ոչ ավելի` 4 կգ-ից, ընկերքը ներքին բացվածքը փակած չլինի:
Հնարավո՞ր են հետագա ծննդաբերություններ:
Այո: Կնոջ օրգանիզմը ծննդաբերությունը ԱՄԲ-ից հետո ընկալում է նույն կերպ, ինչպես բնական հղիությունից հետո:
|
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն