Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Ինչպե՞ս է իրականացվում հղիների գենետիկ խորհրդատվությունը

Ինչպե՞ս է իրականացվում հղիների գենետիկ խորհրդատվությունը

Հղի կնոջը գենետիկ խորհրդատվության է ուղղորդում հղիությունը վարող գինեկոլոգը:

Նախքան գենետիկ խորհրդատվության ուղղորդելը իրականացվում են․

  • առաջին եռամսյակում նախատեսվող սքրինինգ, որը ներառում է արյան կենսաքիմիական հետազոտություն (խորիոնիկ գոնադոտրոպին (ԽԳ, CG) և հղիության հետ ասոցացվող պրոտեինի որոշում (ՀԱՊՍ-A, PAPP-A),
  • ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)․ որոշվում է պտղի չափերը, պարանոցային ծալքի հաստությունը:


Վերոնշյալ հետազոտությունների արդյունքում որևէ շեղում հայտնաբերելու դեպքում բժիշկ-գենետիկի խորհրդատվությունը պարտադիր է:

Կատարված հաշվարկների հիման վրա որոշվում է՝ կա՞, արդյոք, քրոմոսոմային խանգարումների բարձր ռիսկ, և արդյոք ավելի խորը հետազոտությունների կարի՞ք կա: Բարձր ռիսկը դեռևս չի նշանակում, որ առկա է քրոմոսոմային կամ այլ հիվանդություն, քանի որ ցանկացած սքրինինգային հետազոտության արդյունք վերջնական ախտորոշում չէ:

Վերոնշյալ սքրինինգը վերաբերում է երեք՝ 13-րդ, 18-րդ, 21-րդ քրոմոսոմների տրիսոմիաներին, որոնք հաճախ հանդիպող շեղումների շարքում են՝ հատկապես Դաունի համախտանիշը (յուրաքանչյուր 1000-րդ պտղի մոտ):

Անհրաժեշտ այլ գենետիկ հետազոտություններ


Հետազոտությունների արդյունքներից ելնելով, քրոմոսոմային անոմալիաների բարձր ռիսկի դեպքում իրականացվում է ինվազիվ հետազոտություն․ վաղ ժամկետներում՝ խորիոնի թավիկների բիոպսիա, ավելի ուշ շրջանում՝ ամնիոցենտեզ:


Նշված խանգարումների առկայության միջանկյալ ռիսկի դեպքում իրականացվում է ոչ ինվազիվ հետազոտություն, որից հետո, դրական պատասխանի դեպքում՝ ինվազիվ հետազոտություն:


Եթե վերոնշյալ երեք՝ 13-րդ, 18-րդ, 21-րդ քրոմոսոմային տրիսոմիաներից մեկի ռիսկը մեծ է, այդ դեպքում հնարավոր է վերոնշյալ քրոմոսոմների քանակական փոփոխությունները որոշել FISH (fluorescence in situ hybridization) մեթոդով:


Եթե պտղաջուրը մաքուր է (առանց արյան առկայության), ապա 3 օրում հնարավոր է ստանալ հետազոտության պատասխանը:
Եթե ՈՒՁՀ-ով հայտնաբերվում են արատներ կամ անամնեստիկ տվյալներն այլ հիվանդությունների կասկածի հիմք են տալիս, հետազոտվում են նաև մյուս քրոմոսոմները (բջիջներն աճեցվում են, ապա՝ ֆիքսվում):


Այս գործընթացը՝ կարիոտիպավորումը, տևում է մոտավորապես 2 շաբաթ:


Դիտարկվում են բոլոր 23 զույգ քրոմոսոմների քանակական և կոպիտ որակական փոփոխությունները:


Բազմաթիվ արատների առկայության դեպքում իրականացվում է հաջորդ՝ ամենակատարյալ հետազոտությունը՝ մոլեկուլային միկրոմատրիցային կարիոտիպավորում (Microarray-based comparative genomic hybridisation, array-CGH):


Այդ հետազոտության արդյունում հայտնաբերվում են կոպիտ քանակական և միկրոդելեցիոն և միկրոդուբլիկացիոն փոփոխությունները:


Քրոմոսոմային  փոփոխությունները հիմնականում կրում են պատահական բնույթ (նոր մուտացիա), և ընտանիքում ժառանգաբար գրեթե չեն փոխանցվում:


Փոփոխության ձևից կախված, հնարավոր է որոշել՝ հիվանդությունը ժառանգաբա՞ր է փոխանցվել, թե՞ պատահական փոփոխության արդյունք է: Եթե ժառանգվող տեսակն է, անհրաժեշտ է հետազոտել ծնողներին՝ հավասարակշռված փոփոխությունները հայտնաբերելու նպատակով:

 

Պտղի ձևավորման տարբեր փուլերում կարող են առաջանալ տարբեր խնդիրներ:

 

  • Առաջին եռամսյակում պտուղը դեռևս փոքր է և շատ փոփոխություններ կարող են նկատելի չլինել: Այդ պատճառով գենետիկը հիմնվում է ոչ միայն ՈՒՁՀ, այլ նաև կենսաքիմիական հետազոտությունների արդյունքների վրա:  
  • Երկրորդ եռամսյակում երբեմն հղին ուշ է գրանցվում՝ բաց թողնելով առաջին հետազոտությունը։ Թեև հաջորդ եռամսյակի տվյալների հավաստիությունը մեծ չէ (կենսաքիմիական սքրինինգի հավաստիությունը մոտավորապես մոտ 65 տոկոս է), սակայն հնարավոր է որոշ չափով գնահատել ռիսկերը:
  • Որոշ հիվանդությունների վաղ հայտնաբերումը սահմանափակված է, քանի որ ՈՒՁՀ-ով որոշ փոփոխությունները հստակ տեսանելի են հղիության միայն երրորդ եռամսյակում, օրինակ՝ վերջույթների փոփոխությունները ախոնդրոպլազիայի դեպքում, ուստի
 

նախընտրելի է նախածննդյան ախտորոշումն իրականացնել մինչև 22 շաբաթականը, երբ հղիության ընդհատումը բժշկական ցուցումներով հնարավոր է:

 

Պրենատալ շրջանի գենետիկ հետազոտությունները զարգանում են


Եթե նախկինում պտղի մոտ հնարավոր էր հայտնաբերել միայն կոպիտ քրոմոսոմային անոմալիաները, ապա այսօր գենետիկական ախտորոշման մեթոդների զարգացման շնորհիվ հնարավոր է նաև հայտնաբերել քրոմոսոմային միկրոանոմալիաները և կետային մուտացիաները:


Ծնողների գենետիկ փոփոխությունների կրելիության պարագայում կարող են ծնվել ինչպես հիվանդ, այնպես էլ առողջ երեխաներ:
Կետային գենետիկ մուտացիաները այսօր կարելի է հայտնաբերել հղիության նաև  վաղ ժամկետներում` խորիոնի թավիկների բոպսիայի միջոցով, իսկ ուշ ժամկետներում` ամնիոցենտեզի միջոցով:


Գիտության զարգացման ճանապարհին փորձ է արվում ախտորոշումն իրականացնել ոչ թե հղիության ժամանակ, այլ մինչև հղիությունը: Շատ երկրներում նախաիմպլանտացիոն մեթոդներն արդեն լայն կիրառվում են:

 

Հեռ․՝ 015 800 800
Երևան, Աբովյան փող., 34/3 շենք

Սկզբնաղբյուր. Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am
Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am

Ինչ սննդամթերք կարելի է բերել ծննդատուն կերակրող մայրերի համար...

Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am
Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am

Մայրիկի համար

  1. Անձնագիր, սոց. քարտ / նույնականացման քարտ...

Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am

Հիշեք, անհրաժեշտ է անհապաղ դիմել հիվանդանոց, եթե առկա է...

Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am
Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...

Վնասակար սովորություններ
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am

Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...

Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am
Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am

Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...

Վնասակար սովորություններ
Որքա՞ն ավելի շատ պետք է ուտել հղիության ժամանակ. morevmankan.am
Որքա՞ն ավելի շատ պետք է ուտել հղիության ժամանակ. morevmankan.am

Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ