Երեխա Սրտի արատներ. ձախ նախասիրտ-փորոքային բացվածքի նեղացում (ստենոզ)
Երեխաների մոտ, որպես կանոն, հանդիպում է այն դեպքերում, երբ ախտաբանական պրոցեսն ունենում է բավական վաղեմիություն և արդեն առկա է երկփեղկ փականի անբավարարությունը։ Ձախ նախասիրտ-փորոքային բացվածքի ստենոզը երեխաների մոտ առանձին ձևով հանդիպում է չափազանց հազվադեպ։
Այս արատի ժամանակ հեմոդինամիկ խանգարումները զարգանում են հետևյալ ձևով, արյունը ձախ նախասրտից նախասիրտ-փորոքային բացվածքով անցնում է ձախ փորոքը։ Դրա հետևանքով նախասրտում տեղի է ունենում արյան կուտակում և ճնշման բարձրացում։ Դիաստոլայի ժամանակ դեպի ձախ փորոքն է անցնում սովորականից ավելի շատ արյուն, որը, բնականաբար, պահանջում է ձախ նախասրտի ուժեղացած աշխատանք։ Ձախ նախասրտի ծանրաբեռնվածության հետևանքով առաջանում է նրա մկանների հիպերտրոֆիա։ Թոքերում աստիճանաբար առաջանում է արյան կանգ և, որպես հետագա էտապ, առաջ է գալիս ձախ փորոքի հիպերտրոֆիա։
Նախասիրտ-փորոքային բացվածքի նեղացումով տառապող երեխաները հաճախ թույլ են լինում, ֆիզիկական զարգացմամբ ետ են մնում իրենց հասակակիցներից։ Բավական հաճախ նկատվում է այտերի, շրթունքների, երբեմն մատների կապտավուն երանգ։ Հիվանդները գրեթե միշտ բողոքում են հևոցից, որն առաջանում է նույնիսկ աննշան ֆիզիկական ծանրաբեռնումից: Երբեմն այդպիսի հիվանդների մոտ դիտվում է հազ՝ թոքերում առաջացած կանգային երևույթների հետևանքով։
Օբյեկտիվ քննության ժամանակ սրտի շրջանի շոշափումը ի հայտ է բերում «կատվի մռռոց»՝ պրեսիստոլիկ դողդողում։ Սրտի սահմանները լայնանում են վեր և, հաճախ, դեպի աջ։ Աջ փորոքի հիպերտրոֆիայի հետևանքով կարելի է տեսնել էպիգաստրալ շրջանի պուլսացիա։
Արժեքավոր ախտորոշիչ տվյալներ են ստացվում սրտի ունկնդրման ժամանակ։ Ստենոզին բնորոշ եռյակ է համարվում դիաստոլային աղմուկը, ուժեղացած (շրխկացող) I տոնը և II տոնի շեշտը թոքային զարկերակի վրա։ Դիաստոլային (պրեսիստոլային կամ պրոտոդիաստոլային) աղմուկը լսվում է սրտի գագաթում կամ V կետում։ Աղմուկը ավելի լավ է լսվում ֆիզիկական ծանրաբեռնվածություն տալուց հետո, ինչպես նաև, երբ հիվանդը պառկում է ձախ կողքին։
Էլեկտրասրտագիրը հայտնաբերում է ձախ նախասրտի հիպերտրոֆիայի նշաններ՝ P ատամիկի ամպլիտուդի բարձրացում, լայնացում և տպաձևում՝ սովորաբար I և II ստանդարտ և կրծքային ձախ արտածումներում (նկ. 64)։
Ֆոնոսրտագրման քննության ժամանակ հայտնաբերվում է I տոնի ամպլիտուդի բարձրացում, ինչպես նաև նախասիստոլային կամ միջդիաստոլային աղմուկ, որը կարող է ընդգրկել ամբողջ դիաստոլան։ Այս արատի ժամանակ հաճախ գրանցվում է երկփեղկ փականի բացման «չրխկոց», որը պայմանավորված է ձևափոխված երկփեղկ փականի դանդաղած բացումով։ «Չրխկոցն» ականջելիս ընկալվում է որպես II տոնի ճեղքում կամ որպես III լրացուցիչ տոնի առաջացում՝ սրտի գագաթում։ Ֆոնոսրտագրի վրա այն գրանցվում է II տոնից 0,1 վայրկյանից ոչ ավելի հեռավորության վրա։
Ռենտգեննկարի վրա դիտվում է սրտի երկփեղկանի ուրվանկար` ձախ նախասրտի լայնացում, աջ փորոքի մեծացում, թոքային զարկերակի աղեղի արտափքում (նկ. 65)։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն