ԿԻՆ: Հիվանդություններ
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
Երևի թե բոլոր կանայք, ովքեր միմյանց հետ զրուցում են ինտիմ թեմաններով, հաճախ են իրար հարց տալիս՝ իսկ դու հեշտոցի արտադրություն ունենո՞ւմ ես և նույնքան հաճախ էլ միմյանցից լսում են դրական պատասխան՝այո´, ու միասին էլ սկսում են քննարկել, թե դա ինչի՞ հետ կարող է կապված լինել և ի՞նչ անել՝ այդ տհաճ երևույթից ազատվելու համար: Հաճախակի դառնալու դեպքում երևույթն իսկապես սկսում է հուզել և տհաճություն պատճառել կանանց: Խնդրին անդրադարձավ և երևույթի մասին Ladynews.am-ին պատմեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նորայր Ղուկասյանը:
«Կա հեշտոցի արտադրության մի քանի տեսակ՝ կաթնաշոռի տեսքով, թափանցիկ, դեղին լորձային, հոտով կամ առանց հոտի, այս բոլորին բնորոշ է հարուցիչի առկայությունը՝ հիմնական նպաստող գործոնը իմունիտետի անկումն է»,- խոսելով թեմայից՝ պարզաբանեց գինեկոլոգը: Նրա խոսքով՝ երևույթն հիմնականում հանդիպում է 17-35 տարեկան կանանց և օրիորդների շրջանում: «Գոյություն ունեն պայմանական ախտածին մանրէներ, որոնք իմունոդեֆիցիտ վիճակի հետ կապված ակտիվանում են, հիմնական դերը տրվում է սնկերին և գարդներելային: Երևույթը հիմնականում կապված է տեղային իմունիտետի անկման հետ, բավական է կինը կամ աղջիկը ինչ-որ գրիպով կամ նմանատիպ հիվանդությամբ հիվանդանա, և այնտեղ մի ախտածին մանրէ ակտիվանա»,- շարունակելով թեման՝ պարզաբանեց Նորայր Ղուկասյանը:
Ըստ նրա՝ երևույթը կարող է առաջանալ նաև այն դեպքում, երբ աղջիկը, հիվանդանալով ինչ-որ հիվանդությամբ, օգտագործում է անտիբիոտիկներ, որն էլ կարող է պատճառ դառնալ հեշտոցում սնկերի առաջացման, սա էլ իր հերթին կրկին կբերի հեշտոցային արտադրության: «Պատճառ կարող են հանդիսանալ նաև տարատեսակ համակարգային հիվանդություններ, որոնց դեպքում նույնպես տեղի է ունենում իմունիտետի անկում՝ ևս բերելով հեշտոցային արտադրության»,- հավելեց մասնագետը:
Նորայր Ղուկասյանն անդրադարձավ նաև այն հիմնական խնդիրներին, որոնք կարող են ի հայտ գալ հեշտոցային արտադրության հետևանքով. «Անընդհատ կրկնվող արտադրությունը կարող է բերել փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների, կպումային հիվանդության, ինչու չէ նաև՝ անպտղության»: Խնդիրներից և տհաճ երևույթից խուսափելու համար՝ գինեկոլոգը կանանց և աղջիկներին խորհուրդ է տալիս լինել հետևողական՝ զգալով, որ երևույթը դառնում է կրկնվող գործընթաց 'անպայման դիմել բժշկի և ստանալ լիարժեք բուժում:
Մեդ-Պրակտիկ
26.02.2016
Հարգելի Albina, բարև Ձեզ: Դատելով նշանակված բուժումից, Ձեզ մոտ բակտերիալ վագինոզ է: Նշանակված միջոցները էֆեկտիվ են, և հղիության ընթացքում կարելի է օգտագործել, վտանգավոր չէ պտղի համար:
Մեդ-Պրակտիկ
26.02.2016
Հարգելի Մարգարիտ, բարև Ձեզ: Արտադրության պատճառը պարզելու համար հարկավոր է հանձնել քսուք: Ենթադրություններ անելը, առավել ևս որևէ բուժում նշանակելը, կարծում եմ խելամիտ չէ: Կարող եք կատարել լվացումներ հակասեպտիկ լուծույթներով, օրինակ երիցուկի թուրմով, կալիումի պերմանգանատի թույլ լուծույթով, սոդայաջրով և այլն: Սակայն դա բուժում չէ ուղղակի ժամանակավորապես կմեղմացնի վիճակը: Վերջնական բուժման համար այնուամենայնիվ հարկավոր է դիմել բժշկի:
Մեդ-Պրակտիկ
26.02.2016
Հարգելի Nane Antonyan, բարև Ձեզ: Հեշտոցում սնկերի զարգացման հիմնական պատճառը հեշտոցի միկրոֆլորայի խախտումն է, այսինքն խնդրից ազատվելու համար հարկավոր է նախ կարգավորել հեշտոցի միկրոֆլորան: Բացի հակասնկային մոմիկներից հարկավոր է նաև օգտագործել պրոբիոտիկներ, տեղային մոմիկների և ներքին ընդունման ձևով: Դեղորայքային բուժման համար հարկավոր է դիմել գինեկոլոգի:
Մեդ-Պրակտիկ
26.02.2016
Հարգելի Ina, բարև Ձեզ: Հեշտոցային արտադրությունն առանց պատճառի չի կարոզ լինել, հարկավոր է հետազոտվել և պարզել պատճառը: Ինչ վերաբերում է տուբերկուլյոզին. տուբերկուլյոզը սեռական ճանապարհով չի փոխանցվում, այն մեծ մասամբ փոխանցվում է օդա-կաթիլային, կոնտակտային ճանապարհով: Եթե ընտանիքում կա տուբերկուլյոզով հիվանդ մարդ, վարակվելու հավանականությունը շատ ավելի մեծ է: Հարկավոր է, որ Դուք ևս հետազոտվեք: Պետք է նշել, որ միզասեռական համակարգի տուբերկուլյոզի բարդություններից մեկը անպտղությունն է: Ինչ վերաբերում է հիվանդ մորից հիվանդության փոխանցմանը, միանշանակ ասել, որ կփոխանցվի չի կարելի, սակայն հավանականությունը շատ մեծ է: Նման դեպքերում ավելի անվտանգ է փոխնակ մոր ծառայությունից օգտվելը, և ապագա երեխայի և մոր առողջության համար:
Մեդ-Պրակտիկ
25.02.2016
Հարգելի ANI M, բարև Ձեզ: Պատճառը պարզելու համար հարկավոր է հեշտոցի քսուք հանձնել: Իհարկե, եթե ամուսնու մոտ եղել է սնկային ախտահարում, մեծ հավանականություն կա, որ Ձեզ մոտ ևս առկա է նույն խնդիրը: Ինչ վերաբերում է սոդայաջրով լվացումներին, դա բուժում չէ, ուղղակի ժամանակավոր կմեղմացնի քորն ու այրոցը: Հարկավոր է գինեկոլոգի կոնսուլտացիա:
Albina
12.02.2016
Albina
10.02.2016
Albina
10.02.2016
Մարգարիտ
08.02.2016
Nane Antonyan
08.02.2016
Ina
07.02.2016
ANI.M
02.02.2016
Մեդ-Պրակտիկ
28.01.2016
Հարգելի Sofia, բարև Ձեզ: Պտղի ներարգանդային աճի դանդաղման դեպքում բացի դեղորայքային բուժումից, շատ կարևոր է համապատասխան սնունդը, շնչառական վարժությունները, զբոսանքը, ֆիզիկական ակտիվությունը: Հարկավոր է ընդունել վիտամիններով, միներալներով, սպիտակուցներով և ածխաջրերով հարուստ սնունդ: Ածխաջրերը թերևս ամենակարևորն են: Վիտամիններից շատ կարևոր է վիտամիններ Ց-ն և Ե-ն: Օգտագործեք շատ մրգեր, բանջարեղեն, կաթնամթերք, ձու և հատիկավորներ, որոնք ածխաջրերի հարուստ աղբյուր են: Ստորև ներկայացնում ենք կայքի հղում, որտեղ կգտնեք պտղի ներարգանդային աճի դանդաղման դեպքում հղիին անհրաժեշտ սննդամթերքների ցանկը, ըստ հղիության ժամկետի.
http://mama66.ru/pregn/819
Մեդ-Պրակտիկ
28.01.2016
Հարգելի Lusine, բարև Ձեզ: Եթե արտադրությունը շարունակվում է, հատկապես, եթե ձեռք է բերել կարմրավուն երանգ կամ ալ կարմիր, հարկավոր է դիմել բժշկի: Դա վիժման սպառնալիքի նշան է:
Մեդ-Պրակտիկ
28.01.2016
Հարգելի Diana, բարև Ձեզ: Եթե քսուկի փոխարեն մոմիկներն եք օգտագործել, ոչ մի խնդիր չի լինի, երկու դեպքում էլ բաղադրությունը նույնն է: Ինչ վերաբերում է սեռական կյանքին, բուժման ընթացքում ընդհանրապես ցանկալի չէ հարաբերություն ունենալ, եթե այնուամենայնիվ հնարավոր չէ, հարկավոր է անպայման պաշտպանվել: Նույնը վերաբերում է նաև բուժումից հետո, այնքան ժամանակ, քանի դեռ լիարժեք չեք բուժվել:
Մեդ-Պրակտիկ
28.01.2016
Հարգելի Ani, բարև Ձեզ: CIN1- -ը դա արգանդի պարանոցի դիսպլազիայի առաջին աստիճանն է, որի դեպքում հիմնականում վիրահատական միջամտության կարիք չի լինում: Հարկավոր է 3-4 ամիսը մեկ կատարել բջջաբանական հետազոտություն, ստանալ հակավիրուսային և իմունոմոդուլյատոր բուժում: Հղիանալուն և ծննդաբերելուն դա չի խանգարի: Ուղղակի ինչպես նշեցի հարկավոր է դինամիկ հսկողություն, եթե նկատվի առաջընթաց, այդ դեպքում հնարավոր է վիրահատական միջամտության կարիք լինի:
Մեդ-Պրակտիկ
28.01.2016
Հարգելի Lusine, բարև Ձեզ: Հնարավոր է լորձային արտադրությունը կապված չէ բորբոքման հետ, ցանկալի է գինեկոլոգիական զննում: Լորձային արդատրություն նկատվում է արգանդի պարանոցի էրոզիայի, հիպերտրոֆիայի ժամանակ: Ինչ վերաբերում է դաշտանային ցիկլի խանգարմանը, խնդրում եմ գրեք որքան ժամանակ է, և դրանից առաջ ինչ դեղորայք եք ստացել: Հնարավոր է կապված է ստացած բուժման հետ:
Մեդ-Պրակտիկ
28.01.2016
Հարգելի Anna, բարև Ձեզ: Եթե օգտագործում եք պահպանակ, հնարավոր է ուղղակի ալերգիկ ռեակցիա է լատեքսից: Հարաբերությունից հետո, կարող եք լվացում անել երիցուկի թուրմով: Եթե քորը և այրոցը շարունակվեն, դիմեք բժշկի:
Sofia
25.01.2016
Մեդ-Պրակտիկ
25.01.2016
Հարգելի Arina, բարև Ձեզ: Ամենայն հավանականությամբ, դա ոչ թո հեշտոցի վրա է, այլ ցայլքի շրջանում կամ սեռական շրթերին: Կարող է լինել ճարպագեղձի կամ մազապարկի բորբոքում:
Մեդ-Պրակտիկ
25.01.2016
Հարգելի Ani, բարև Ձեզ: Նախ պետք է համոզվել պատճառն ուրեոպլազման է, թե ոչ: Դրա համար հարկավոր է հանձնել քսուք, և բակ- քննության և ՊՇՌ-ի համար: Ուրեպլազմոզն առաջացնում է հավելումների` արգանդափողերի և ձվարանների բորբոքում, կարող է բերել ինքնաբեր վիժման և չբերության: Բուժում ստանալ միանշանակ հարկավոր է: Ուրեպլազման ախտորոշվում է ՊՇՌ-ի մեթոդով, այո քսուքի միջոցով կարելի է ախտորոշել:
Lusine
25.01.2016
Մեդ-Պրակտիկ
24.01.2016
Հարգելի Anush Ghazaryan, բարև Ձեզ: Կոնքազրային հոդի շրջանի ցավերի համար հարկավոր է դիմել օրթոպեդի: Ինչ վերաբերում է գինեկոլոգիական խնդիրներին. Ձեր գրածից պարզ չէ, բորբոքման պատճառը որն է: Սնկերի դեպքում նշանակված մոմիկներն ու ֆլուկոնազոլը էֆեկտիվ են, ինչ վերաբերում է մնացյալին, ենթադրություններ անել պետք չէ անել: Կարծում եմ Ձեր բժիշկն ավելի լավ է տիրապետում իրավիճակին և համապատասխան բուժում է նշանակել:
Dianna
18.01.2016
ani
18.01.2016
Lusine
18.01.2016
anna
18.01.2016
Arina
17.01.2016
Ani
17.01.2016
anush ghazaryan
16.01.2016
Կարդացեք նաև
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն