ԿԻՆ: Հիվանդություններ
Ինչո ՞ ւ են կանայք ավելի հաճախ հիվանդանում ցիստիտով, քան տղամարդիկ
Ցիստիտ.ախտանիշներև բուժում։ Ցիստիտն ինֆեկցիոն բորբոքային պրոցես է, որն ընթանում է միզապարկի լորձաթաղանթում: Ցիստիտով հիվանդանում են թե երեխաները, թե մեծահասակները: Կանայք ցիստիտով հիվանդանում են 5-6 անգամ ավելի հաճախ քան տղամարդիկ:
Դա պայմանավորված է նրանով, որ կնոջ միզուկն ավելի կարճ և լայն է քան տղամարդունը և գտնվում է մոտ հեշտոցին ու հետանցքին, որի պատճառով էլ ինֆեկցիան միզուկով հեշտությամբ թափանցում է միզապարկ: Վիճակագրական տվյալները փաստում են, որ յուրաքանչյուր կին կյանքում առնվազն մեկ անգամ ունենում է ցիստիտի գանգատներ, որից 37%-ի մոտ հիվանդությունը ձեռք է բերում խրոնիկ բնույթ:
Հիվանդների 35% գտնվում են 20-45 տարիքային խմբում, ինչը պայմանավորված է սեռական կյանքի ակտիվությամբ: Խնդիրն այն է, որ սեռական հարաբերության ժամանակ հեշտոցային միկրոօրգանիզմները հեշտությամբ են ներթափանցում միզուկ:
Երբեմն ցիստիտի պատճառ կարող են հանդիսանալ այլ օրգանների ինֆեկցիոն հիվանդությունները, օրինակ` անգինան, գրիպը, ՍՌՀ, ինչպես նաև միզապարկի լորձաթաղանթը գրգռող սննդի օգտագործումը (թթու, կծու, աղի և այլն), ֆիզիկապես ոչ ակտիվ լինելը, մրսածությունը և սթրեսը:
Ախտանիշներ: Հիմնական գանգատներն են հաճախամիզությունն, այդ թվում և գիշերային, միզարձակության ժամանակ այրոցի, ցավի զգացումը, մեզի պղտորությունը, իսկ հիվանդների 1/3 – ի մոտ նաև կարող է լինել արյունային մեզ: Երբեմն ցիստիտն ընթանում է առանց գանգատների և հանկարծակի հայտնաբերվում է, երբ հիվանդին նշանակում են մեզի քննություն այլ պատճառներով:
Բուժումը և կանխարգելումը: Ժամանակին բուժօգնության դիմելը` բուժման հաջողության գրավականն է: Պետք է հիշել, որ նույնիսկ մի քանի օրով բուժման հետաձգումը կարող է զգալիորեն դժվարացնել գործընթացը: Բուժման համար օգտագործվում են հակաբակտերիալ դեղամիջոցներ, որոնք նկատելիորեն բարելավում են հիվանդի վիճակը առաջին 3-4 օրվա ընթացքում: Սակայն որպեսզի կանխվի ռեցիդիվն, անհրաժեշտ է շարունակել հակաբորբոքային թերապիան ոչ պակաս, քան 3 շաբաթ: Ցիստիտի ժամանակ պետք է հրաժարվել կծու, թթու, ապխտած, աղի, տապակած սննդամթերքից, քաղցրավենիքից և կոնսերվանտներից: Նախասիրությունը պետք է տալ հեղուկների առատ օգտագործմանը` թեյ, հյութեր, միզամուղ խոտաբույսեր: Խրոնիկ ցիստիտով տառապող հիվանդները պետք է ստանան երկարատև բուժում և պահպանեն անկողնային ռեժիմ: Դեղորայքային բուժումից բացի կատարվում է նաև միզապարկի լվացում հեղուկ լուծույթներով, ինչն ապահովում է կայուն ապաքինում: Խրոնիկ ցիստիտի բուժումը հեշտ խնդիր չէ, քանի որ երբեմն հիվանդների մոտ հայտնաբերվում են միզապարկի կառուցվածքային փոփոխություններ, ինչն էլ ենթադրում է հիվանդության երկարատև բուժում: Անհրաժեշտ է նաև իմանալ, որ տվյալ պաթոլոգիայի բուժմամբ զբաղվում են ուրոլոգները, որոնք գիտեն այդ հիվանդության ծագումնաբանությունը:
Խրոնիկ ցիստիտի բուժումը տևում է առնվազն երեք ամիս, որից հետո հիվանդը տարին մեկ անգամ պետք է հետազոտվի ուրոլոգի կողմից: Ցիստիտը, չբուժվելու դեպքում, կարող է հանգեցնել հաշմանդամության, որը դրսևորվում է անմիզապահությամբ կամ միզարձակման հաճախակի ցանկությամբ:
Մեդ-Պրակտիկ
21.02.2016
Հարգելի Vardush, բարև Ձեզ: Ցիստիտի լիարժեք բուժման համար հարկավոր է պարզել նախ պատճառը: Հարկավոր է հանձնել մեզի անալիզ, պարզել զգայունությունը, այնուհետ սկսել բուժում: Մնացած բոլոր դեպքերում բուժումը լիարժեք չի կարող լինել: Խորհուրդ կտայի դիմել ուրոլոգի:
Vardush
22.01.2016
Մեդ-Պրակտիկ
27.12.2015
Հարգելի GOHAR, բարև Ձեզ: Հաճախամիզության պատճառ կարող է լինել ոչ միայն ցիստիտիը, այլև արգանդի և հեշտոցի պատերի իջեցումը: Եթե ֆուրադոնինի ընդունումից որոշ ժամանակ գանգատները կրկնվում են, դա նշանակում է, որ բուժումը լիարժեք չէ և պրոցեսն ունի խրոնիկ բնույթ: Հարկավոր է նախ դիմել ուրոլոգի, հարկ եղած դեպքում նաև գինեկոլոգի, քանի որ իջեցումների դեպքում դեղորայքային բուժումն էֆեկտիվ չէ:
GOHAR
21.12.2015
Ani
07.09.2015
Մեդ-Պրակտիկ
20.08.2015
Հարգելի Ani, բարև Ձեզ: Խնդիրն ավելի շատ կապված է միզային համակարգի հետ: Ձեր գանգատներն ավելի բնորոշ են ցիստիտին: Հարկավոր է հանձնել մեզի ընդհանուր և բակ-անալիզ, պատճառը պարզելու համար: Ցանկալի է ուրոլոգի խորհրդատվություն:
Մեդ-Պրակտիկ
18.08.2015
Հարգելի Anahit, բարև Ձեզ: Խնդրում եմ նշեք, ունեք արտադրություն սեռական ուղիներից, թե ոչ, եթե այո, ապա ինչ բնույթի: Եթե արդեն հանձնել եք հեշտոցի քսուք, կարող եք ներկայացնել պատասխանը: Եթե օգտագործում եք պահպանակ, չի բացառվում, որ դա ալերգիկ ռեակցիա է լատեքսից: Հարկավոր է ընտրել ավելի որակյալը, և անպայման ուշադիր եղեք ժամկետին: Հարաբերությունից հետո կարող եք լվացում կատարել երիցուկի թուրմով:
Ani
10.08.2015
Ani
31.07.2015
Anahit
11.07.2015
Մեդ-Պրակտիկ
09.07.2015
Հարգելի Лена, բարև Ձեզ: Ցանկացած հորմոնալ հակաբեղմնավորիչ ընդունելուց առաջ հարկավոր է խորհրդակցել գինեկոլոգի հետ, քանի որ դրանք ունեք բազմաթիվ հակացուցումներ և կողմնակի էֆեկտներր, հորմոնալ հակաբեղմնավորիչի ընտրությունը խիստ անհատական է: Եթե Դուք դեռ չեք հղիացել, ցանկալի է ընտրել հակաբեղմնավորիչ այլ միջոց, օրինակ պահպանակներ, սպերմիցիդ միջոցներ, որոնց էֆեկտիվությունը համեմատած հորմոնալ միջոցների հետ ավելի քիչ է: Երկու ամիս հետո դեղի ընդունումը դադարեցնելուց հետո, եթե օրգանիզմում խնդիրներ չլինեն, բեղմնավորում հնարավոր է հենց առաջին դաշտանային ցիկլի ընթացքում:
Лена
16.06.2015
Մեդ-Պրակտիկ
17.12.2014
Հարգելի Areg, ցիստիտ կամ միզապարկի բորբոքում կարող է առաջանալ ինֆեկցիոն և ոչ ինֆեկցոն պատճառներից: Տղամարդկանց մոտ ցիստիտը կարող է պայմանավորված լինել շագանակագեղձի բորբոքումով, միզուկի նեղացումով, ադենոմյով, քարային հիվանդությամբ, շագանակագեղձի քաղցկեղով և սեռական օրգանների այլ հիվանդություններով: Կարևոր է նաև Ձեր տարիքը: Ըստ հիվանդության ընթացքի տարբերում են սուր և քրոնիկ ցիստիտ: Ձեզ մոտ, հավանաբար, արդեն քրոնիկ ձևն է, և տնային պայմաններում բուժել չի հաջողվի: Խորհուրդ ենք տալիս դիմել ուրոլոգի՝ մանրամասն հետազոտվելու և բուժում ստանալու համար:
Areg
17.11.2014
Կարդացեք նաև
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն