ԿԻՆ: Հիվանդություններ
Խորհուրդներ ընտանեկան միջերկրածովյան տենդով կամ պարբերական հիվանդությամբ տառապող հղի կանանց.
Պարբերական հիվանդությունը (ՊՀ) ժառանգական հիվանդություն է, որը հազվադեպ է հանդիպում շատ պոպուլյացիաներում, սակայն տարածված է հայերի և Միջերկրածովյան տարածաշրջանի և Մերձավոր Արևելքի ծագում ունեցող այլ ժողովուրդների մոտ: Հիվանդությունը բնորոշվում է պարբերաբար առաջացող նոպաներով, որոնք տևում են 3-4 օր, արտահայտվում են որովայնային և/կամ կրծքավանդակի ցավով, հոդացավերով/հոդաբորբով:
ՊՀ ախտանշանները կարող են նման լինել վիրուսային վարակներին, իսկ ավելի լուրջ դեպքերում՛ որովայնի օրգանների սուր վիրաբուժական հիվանդություններին: Ցավային նոպաներից բացի, որոշ հիվանդների մոտ կարող է զարգանալ ՊՀ ծանր բարդություն - երիկամային ամիլոիդոզ, որի ժամանակ ցուցված է դիալիզ, երիկամների փոխպատվաստում:
Ժամանակին ախտորոշման և ադեկվատ բուժման դեպքում հնարավոր է խուսափել նման խնդիրներից: Ճիշտ բուժումը և բժշկի հսկողությունը կօգնեն կանխել երիկամային բարդությունների զարգացումը և հիվանդության կլինիկական դրսևորումները:
Կարո՞ղ է արդոք ՊՀ տառապող հղին ունենալ երախաներ առանց բարդությունների
Այո, իհարկե: ՊՀ տառապող կանանց մոտ կոլխիցինը կանոնավոր ընդունելու պայմաններում անպտղության զարգացման վտանգը ցածր է: Անպտղությունը կարող է զարգանալ ՊՀ տառապող կանանց և տղամարդկանց մոտ բուժման բացակայության պայմաններում հաճախակի նոպաների դեպքում: Որոշ դեպքերում, որպես ՊՀ բարդության, տղամարդկանց մոտ կարող է առաջանալ ամորձիների, իսկ կանանց մոտ՛ ձվարանների ամիլոիդոզ:
Կարելի՞ է արդյոք ընդունել կոլխիցինը հղիության ընթացքում
Այո, իհարկե: Կոլխիցինը չի առաջացնում պտղի զարգացման խաթարումներ: ՊՀ տառապող հղիները պետք է շարունակեն կոլխիցինի կանոնավոր ընդունումը բժշկի հսկողությամբ՛ նոպաների առաջացաւմը և վաղաժամ ծննդաբերությունը կանխելու նպատակով:
Կարելի՞ է արդյոք ընդունել Կոլխիմաքս դեղամիջոցը հղիության ընթացքում
Ոչ: Կոլխիմաքսը չպետք է օգտագործվի կոլխիցինի փոխարեն, քանի որ այն պարունակում է ափիոնի թուրմ և կարող է բացասաբար ազդել պտղի զարգացման վրա:
Ինչպիսի՞ ռիսկի գործոններ կան հղիության ընթացքում ՊՀ տառապողների մոտ
Բորբոքային պրոցեսի առկայությունը օրգանիզմում մեծացնում է հղիության բարդությունների զարգացման վտանգը, ինչը հնարավոր է կանխել կոլխիցինը կանոնավոր ընդունելով: Որոշ կանանց մոտ ՊՀ նոպաների հաճախականությունը հղիության ընթացքում նվազում է: Այդ ֆենոմենի պատճառը դեռևս բացահայտված չէ, սակայն, հնարավոր է, դա պայմանավորված է հղիությանը բնորոշ հորմոնալ տեղաշարժերով և մոր արյան մեջ բորբոքման սաղմնային կարգավորիչ նյութերի ազդեցությամբ: Հղին պետք է մշտապես լինի իր վարող բժշկի և մանկաբարձ-գինեկոլոգի համատեղ հսկողության ներքո:
Անհրաժե՞շտ է արդյոք կատարել պտղաջրերի հետազոտություն
Ոչ: Կոլխիցինի կանոնավոր ընդունումը հղիության ընթացքում ամնիոցենտեզի ցուցում չի հանդիսանում:
Ի՞նչ անել, եթե հղիի մոտ զարգանում է ՊՀ հերթական նոպա
ՊՀ հերթական նոպայի դեպքում անհրաժեշտ է դիմել հղիին վարող բժշկին, որի կնշանակի հղիության ժամանակ թույլատրված դեղորայք՛ նոպան մեղմացնելու նպատակով:
Կարո՞ղ է արդյոք կանոնավոր կոլխիցին օգտագործող կինը կրծքով կերակրել երեխային
Այո, իհարկե: Կոլխիցինի կանոնավոր օգտագործումը դադարեցնելու որևից է պատճառ չկա, քանի որ կրծքի կաթի միջոցով անցնում է կոլխիցինի աննշան քանակ: Կոլխիցինը խորհուրդ է տրվում ընդունել մինչև երեկոյան կերակրելը, քանի որ այն հայտնվում է կրծքի կաթի մեջ ընդունելուց 2-3 ժամ անց, իսկ փոխակերպվում և վերանում է՛ 7-11 ժամ հետո: Կերակրող մայրերին խորհուրդ չի տրվում ընդունել կոլխիմաքսը կոլխիցինի փոխարեն:
Ինչպիսի՞ն ՊՀ ժառանգման հավանականությունը երեխայի մոտ
ՊՀ - աուտոսոմ-ռեսեցիվ եղանակող ժառանգվող հիվանդություն է, որը հանդիպում է երկու սեռի ներկայացուցիչների մոտ: ՊՀ առաջացման համար պատասխանատում են MEFV գենի մուտացիաները, որոնց որևից է երկուսի առկայության դեպքում հիվանդությունը արտահայտվում է:
Դիտարկենք հետևյալ հնարավոր տարբերակները՛
1. Երկու ծնողներից յուրաքանչյուրը MEFV գենի մեկ մուտացիա առողջ կրող է: Այս զույգի մոտ յուրաքանչյուր հղիության դեպքում ռիսկը կազմում է՛
25% - րեխան մւոտացիաներ չի ունենա
50% - կլինի մեկ մուտացիա կրողն
25% - երեխաn կժառանգի երկու մուտացիաներ և կլինի հիվանդ
ՊՀ կարող է չարտահայտվել մի քանի սերունդներում մեկ մուտացիա կրողների մոտ: Սակայն երկու գենակիր ծնողների մոտ հիվանդ երեխա ծնվելու հավանականությունը կազմում է 25%.
2. Ծնողներից մեկը հիվանդ է, մյուսը – առողջ: Նրանց երեխաներից յուրաքանչյուրը կլինի MEFV գենի մեկ մուտացիայի առողջ գենակիր:
3. Ծնողներից մեկը հիվանդ է, մյուսը – առողջ գենակիր: Այս զույգի մոտ յուրաքանչյուր հղիության դեպքում ռիսկը կազմում է՛
50% - գենակիր
50% - հիվանդ
4. Երկու ծնողն էլ հիվանդ են: Այսպիսի զույգի մոտ ՊՀ հիվանդ երեխաներ ունենալու հավանականությունը կազմում է 100%:
5. Ծնողներից մեկը գենակիր է, մյուսը – առողջ: Այս զույգի մոտ յուրաքանչյուր հղիության դեպքում ռիսկը կազմում է՛
50% - առողջ երեխաներ
50% - մեկ մուտացիա կրող
Սակայն, որոշ դեպքերում, MEFV գենի մեկ մուտացիա կրողների մոտ կարող են զարգանալ ՊՀ բնորոշ նոպաներ:
Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն
Հասցե. փող. Աբովյան 34/3
Հեռախոս. +374 10 54 43 65, +374 10 54 43 67
Մեդ-Պրակտիկ
24.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
Մեդ-Պրակտիկ
20.07.2015
Հարգելի ANI, բարև Ձեզ: Պարբերական հիվանդությունը կարող է լինել չբերության պատճառ: Կոնկրետ Ձեր դեպքում դա արտահայտվել է փողերի կպումային պրոցեսով: Ինչ վերաբերում է Ձվարանների կիստաներին, նախ պետք է պարզել դրանց բնույթը: Գոյություն ունեն ձվարանի կիստաների տարբեր տեսակներ, որոնց առաջացման պատճառները ևս տարբեր են: Ֆունկցիոնալ կիստաների դեպքում հարկավոր է դեղորայքային բուժում: Իսկ դերմոիդ, էնդոմետրիոիդ կիստաների դեպքում բուժման միակ տարբերակը վիրահատականն է: Արտամարմնային բեղմնավորմամբ կամ բնական ճանապարհով հղիության ընթացքում բժշկի ցուցումով հարկավոր է շարունակել Կոլխիցինի ընդունումը: Եթե նոպաները շարունակվում են, հարկավոր է տեղյակ պահել բուժող բժշկին, հնարավոր է դեղի դոզան բարձրացնելու կարիք լինի: Նոպաների ժամանակ ցավերը մեղմացնելու համար հարկավոր չէ երկու կոճակ կոլխիցին խմել, դա ոչ մի ազդեցություն չի ունենա, ցավերը մեղմացնելու համար կարող եք օգտագործել որևէ ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոց, օրինակ դիկլոֆենակ: Ստորև ներկայացված հղումներում ավելի մանրամասն ինֆորմացիա կարող եք գտնել պարբերական հիվանդության մասին.
https://www.med-practic.com/arm/336/36429/article.more.html
https://www.med-practic.com/arm/347/16175/article.more.html
ANI
17.07.2015
ANI
16.07.2015
ANI
16.07.2015
ANI
16.07.2015
Մեդ-Պրակտիկ
13.07.2015
Հարգելի Սարգիս, բարև Ձեզ: Պարբերական հիվանդությունը կամ այլ կերպ ասած "Երևանյան" հիվանդությունը հակացուցում չէ սեռական կյանքով ապրելու համար:
Սարգիս
08.07.2015
Մեդ-Պրակտիկ
21.06.2015
Հարգելի Ani և Vardik: Ընդհանրապես "Կոլխիցին" -ի կիրառման ցուցումներում նշված է, որ այն հակացուցված է հղիության ընթացքում, սակայն տվյալներ չկան պտղի վրա բացասական ազդեցության վերաբերյալ: Վերջին ժամանակներս արդեն ցուցված է շարունակել դեղի ընդունումը հղիության ընթացքում, հաշվի առնելով, դադարեցնելու դեպքում առաջացող բացասական հետևանքները: Հղիության ընթացքում հնարավոր է լինի դեղի դոզայի փոփոխություն, հիմնականում ցածրացում, որի համար հարկավոր է դիմել բուժող բժշկին: Հղիության ընթացքում բացի կոլխիցինից նշանակվում են այլ միջոցներ, որոնք կանխում են նոպաների առաջացումը;
Vardik
17.06.2015
Մեդ-Պրակտիկ
16.06.2015
Հարգելի Ani, հղիության ընթացքում հակացուցված է կոլխիցինի ընդունումը: Հարկավոր է անպայման տեղյակ պահել Ձեր կոնսուլտացիայի գինեկոլոգին հիվանդության մասին, քանի որ Ձեր հղիությունը դասվում է բարձր ռիսկի հղիությունների թվին, և հարկավոր է անընդհատ լինել հսկողության տակ: Կոլխիցինի ընդունումը հարկավոր է վերսկսել ծննդաբերությունից հետո:
Մեդ-Պրակտիկ
16.06.2015
Հարգելի Vardik, բարև Ձեզ: Հղիության ընթացքում կոլխիցինի ընդունումը հակացուցված է: Իհարկե ցանկալի չէր դադարեցնել կոլխիցին ընդունումը, քանի որ այդ դեպքում մեծանում է պարբերական հիվանդության բարդությունների առաջացման հավանականությունը: Ծննդաբերությունից հետո հարկավոր է անպայման վերսկսել դեղի ընդունումը, դեղաչափը ճշտելու համար կարող եք դիմել Ձեր բժշկին:
Ani
15.06.2015
Ani
11.06.2015
Vardik
11.06.2015
Կարդացեք նաև
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն