ԿԻՆ: Հիվանդություններ
Կրծքագեղձի քաղցկեղը գրավում է առաջին տեղը կանանց բոլոր տեսակի ուռուցքային հիվանդությունների շարքում. morevmankan.am

Պարբերաբար կրծքագեղձի հետազոտությունը թույլ է տալիս բացահայտել խնդիրն ամենավաղ փուլում: Թե ինչ պարբերականությամբ և ինչպես է հարկավոր անցնել մամոգրաֆիկ հետազոտությունը, պարզեցինք ՄՄԱՊԳՀԿ բժիշկ-մամոգրաֆիստ` Ա. Ահարոնյանի հետ զրույցում:
– Կրծքագեղձի ինչպիսի՞ հետազոտություններ գոյություն ունեն
– Կրծքագեղձի հետազոտության համար գոյություն ունեն բազմաթիվ ախտորոշիչ մեթոդներ՝ ռենտգեն մամոգրաֆիա, ՈւՁՀ, ՄՌՏ (մագնիսա -ռեզոնանսային տոմոգրաֆիա), ՌԿՏ (ռենտգեն-կոնտրաստային տոմոգրաֆիա): Չնայած տեխնիկական մեծ առաջընթացին կլինիկական զննումը՝ անամնեզը, կրծքագեղձի և անոթափոսերի պալպացիան մեծ նշանակություն ունեն:
– Հիմնական ախտորոշիչ մեթոդները ռենտգեն և ՈԻՁ մամոգրաֆիան է: Ի՞նչ առավելություններ և թերություններ ունեն այդ մեթոդները
– Ռենտգեն-մամոգրաֆիկ հետազոտության առավելությունները բազմաթիվ են: Նախ՝ շատ ինֆորմատիվ և զգայուն մեթոդ է, որը թույլ է տալիս տեսնել օրգանն ամբողջական տարբեր պրոեկցիաներում:
![]() |
![]() |
Հնարավորություն է տալիս տեսնել չշոշափվող գոյացությունները, խմբավորված կրակալումների առկայությունը, որոնք գնահատվում են որպես նախաքաղցկեղային իրավիճակ :
Հնարավորություն են տալիս նաև անցկացնել դինամիկ հսկողություն, որի արդյունքում բժիշկը կարողանում է համեմատել նախկին և նոր մամոգրամաները:
Թերություննների մեջ պետք է նշեմ, որ այն ճառագայթային հետազոտություն է և պարունակում է քիչ ինֆորմացիա այն կանանց մոտ, ովքեր ունեն խիտ գեղձային հյուսվածքի գերակշռությամբ կրծքագեղձ: Դա հիմնականում չծննդաբերած, չկերակրած կանայք են: Այդ պատճառով նրանց ուլտրաձայնային հետազոտություն է առաջարկվում: Ուլտրաձայնային հետազոտության առավելություններն են՝ այն ճառագայթային չէ և թույլ է տալիս հետազոտել հղիներին ու կերակրող մայրերին:
Շատ ինֆորմատիվ է տրավմայի և սուր բորբոքումների ժամանակ: Հնարավորություն է տալիս բազմակի անգամ հետազոտել կնոջը բուժման ընթացքում և տարբերակել հեղուկային և հյուսվածքային գոյացությունները:
![]() |
![]() |
Թերությունները. սուբյեկտիվ մեթոդ է, հնարավոր չէ տեսնել խմբավորված միկրոկալցիֆիկատների առկայությունը և օրգանն՝ ամբողջական:
– Ի՞նչ տարիքային սահմանափակումներ կան և ինչպե՞ս պատրաստվել հետազոտությանը:
Ցանկալի է հետազոտությունը կատարել դաշտանային ցիկլի ավարտից հետո մինչ նախադաշտանային իրավիճակը: Հետազոտությունը ցուցված է բոլորին, պարզապես, կախված տարիքից, այն տարբեր է լինում:
Գոյություն ունեն միջազգային ստանդարտներ ՝մինչև 35 տարեկան կանանց կատարվում է ՈՒՁ մամոգրաֆիա, 35 տարեկանից բարձր կանանց կատարվում է և՛ ռենտգեն, և՛ ՈՒՁ մամոգրաֆիա:
Ցավոք, այս հիվանդությունն ունի աճի միտում և շատ երիտասարդացել է: Այդ պատճառով մոտեցումը պետք է լինի անհատական: Հատկապես ռիսկային գոտում են գտնվում այն կանայք, ովքեր ունեն գինեկոլոգիական և վահանաձև գեղձի հիվանդություններ կամ անամնեզում ունեն տրավմա և ժառանգական գործոն:
– Ի՞նչ պարբերականությամբ է պետք կատարել Ռ-մամոգրաֆիկ հետազոտություն
Դասական մոտեցումը հետևյալն է՝ 35-40 տ. կանանաց մեկ անգամ իրականցվում է բազային մամոգրաֆիա, 40-50 տ.՝ երկու տարին մեկ անգամ, իսկ 50 և բարձր՝ պարտադիր տարին մեկ անգամ, անկախ այն հանգամանքից ունի կինը գանգատ, թե՝ ոչ:
Հար է նշել շատ կարևոր մի հանգամանք, որ հետազոտություննների ամբողջ գործընթացը պետք է իրականացնի նույն մասնագետը:

Lilit Mkrtchyan
01.02.2016




Մեդ-Պրակտիկ
31.10.2015
Հարգելի Լիլի, բարև Ձեզ: Տեխնիկական խնդիրների պատճառներով, Ձեր հարցին հնարավոր չի եղել նշված ժամկետներում պատասխանել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը դեռևս ակտուալ է խնդրում ենք նորից գրել: Կփորձենք հնարավորինս շուտ արձաքանքել:




anush
10.08.2015




Anush
08.08.2015




Մեդ-Պրակտիկ
28.07.2015
Հարգելի Anush, բարև Ձեզ: Բավականին բարդ իրավիճակ է: Եթե կարող եք ներկայացրեք հետազոտության տվյալները և նշեք կոնկրետ ինչ բուժում են առաջարկել Ձեզ:




anush
07.07.2015




Կարդացեք նաև

Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն