Առողջ կին
Գինեկոլոգիական զննումը՝ ախտորոշման անարդյունավետ միջոց

Այսօր լավ նորություն ունենք այն կանանց համար, ովքեր սարսափով են գինելոլոգիական զննման ներկայանում: Պարզվում է` գինեկոլոգիական ախտորոշման այս միջոցը բոլորովին էլ արդյունավետ չէ: Ավելին` միջին վիճակագրական կնոջը գրեթե զրոյական օգուտ է տալիս: Բայց որտեղի՞ց է այս դաժան փորձությունը սկիզբ առել եւ ինչո՞ւ բժիշկներն այսքան ուշ հասկացան, որ հետազոտության անիմաստ միջոց են ընտրել: Մանրամասնում է Medical Daily-ին.
Այլեւս խուսափելու պատճառ չի լինի
Վերը հիշատակված եզրահանգման հեղինակները 2008թ. ԱՄՆ-ում անցկացված 63,4 մլն գինեկոլոգիական զննման արդյունքներն են ուսումնասիրել եւ պարզել, որ դրանց արդյունավետությունը միայն կոնկրետ ախտանշաններ` չափից շատ արյունահոսություն, ցավ, միզուղիների հետ կապված խնդիրներ եւ սեռական խանգարումներ ունեցող կանանց պարագայում կարող է հաստատվել: Այն շարունակում է քաղցկեղի եւ պապիլոմավիրուսի հայտնաբերման արդյունավետ միջոց համարվել:
Մտահոգություն է պատճառում հատկապես այն հանգամանքը, որ տհաճ հետազոտության պատճառով բազմաթիվ կանայք խուսափում են բժշկական օգնության դիմել, նույնիսկ երբ բացահայտ, մտահոգիչ ախտանշաններ են նկատվում:
Որտեղի՞ց է սկիզբ առել
21 տարեկանից սկսած` կանայք բազմիցս են գինեկոլոգիական զննման ենթարկվում, որի ընթացքում բժիշկը մի ձեռքով որովայնն է սեղմում, իսկ մյուս ձեռքի ցուցամատը հեշտոցի մեջ մտցնում` արգանդի եւ ձվարանների ձեւն ու չափը որոշելու համար:
Ո՛չ միայն այս հետազոտության, այլ նաեւ ամբողջ գինեկոլոգիայի արմատները Փարիզից են սկիզբ առնում: 19-րդ դարի մեկնարկին դոկտոր Ժոզեֆ Ռեկամիեն գինեկոլոգիական հայելու գյուտը ներկայացրեց: Դա մի սարք է, որը հեշտոցի մեջ է մտցվում` այն բաց պահելու եւ վիզուալ զննման համար տեսանելիություն ապահովելու համար: Ճիշտ է` դա այնքան էլ գյուտ չէր, քանի որ նմանատիպ սարքեր դեռեւս հին հռոմեացիներն են կիրառել, ինչի վկայությունը Պոմպեյ քաղաքի հնեաբանական պեղումների ընթացքում է հայտնաբերվել: Գինեկոլոգիական հայելին երկար դարերի ընդմիջումից հետո, ի սկզբանե միայն Ֆրանսիայում լայն տարածում գտավ: Այլ երկրներում հետազոտության եղանակը անընդունելի եւ աննրբանկատ էր համարվում:
Ինչո՞ւ այսքան ուշ հասկացան
Գինեկոլոգիական զննման անհրաժեշտության շուրջ տարաձայնությունները երկար տարիների պատմություն ունեն: 2012թ. մեկնարկին գրեթե պարզ դարձավ, որ հիշյալ հետազոտությամբ հնարավոր չէ ձվարանի քաղցկեղ եւ բազմաթիվ այլ հիվանդություններ ախտորոշել: Այդուհանդերձ, բժիշկները շարունակում են ավանդական հետազոտությանը դիմել եւ ցուցաբերված համառությունն այն հանգամանքով են բացատրում, որ գինեկոլոգիական հետազոտության ներկայացած կանանցից շատերն, առաջին հերթին, հենց զննում են ակնկալում, քանի որ այդ կերպ գինեկոլոգիական խնամքին ուղղված ամենօրյա միջոցառումների արդյունավետությունը հաստատելու կարիք են զգում:

|
Taguhi
30.09.2015




Կարդացեք նաև

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։
Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է...


Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...


Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար...


Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն