Առողջ կին
6 անսպասելի պատճառ, որոնք բարձրացնում են կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը. news.am
Գեները, հորմոնները եւ կենսակերպն ազդում են ուռուցքների առաջացման ռիսկի վրա։ Դրա վրա ազդում են նաեւ մեր ամենօրյա սովորությունները։
1. Հորմոնալ հակաբեղմնավորիչների ընդունումը
Էսթրոգեններ պարունակող հորմոնալ հակաբեղմնավորիչները պաշտպանում են անցանկալի հղիությունից, սակայն կարող են վտանգավոր լինել կրծքագեղձի համար, որովհետեւ բարձրացնում են արյան մեջ այդ հորմոնի մակարդակը եւ չափից ավելի խթանում կրծքի բջիջները, ինչը կարող է նպաստել չարորակ գործընթացների զարգացմանը։ 2014 թ. Cancer Research ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ կանայք, որոնց հակաբեղմնավորիչ հաբերը շատ էսթրոգեն են պարունակում (50 միկրոգրամ եւ ավելի) ավելի են ենթակա կրծքի քաղցկեղի առաջացման ռիսկին, քան նրանք, ովքեր էսթրոգենի փոքր պարունակությամբ (20 միկրոգրամ) հաբեր են խմում։
2. Կրծքով կերակրելուց հրաժարվելը
Այն կանայք, ովքեր կրծքով չեն կերակրում, ավելի են ենթակա քաղցկեղի առաջացման ռիսկին։ Գիտնականների խոսքով, որքան ավելի երկար է կերակրում կինը, այնքան ավելի շատ է դա նրան պաշտպանում կրծքի քաղցկեղից։ Ավելին, եթե կերակրող կնոջ մոտ նման ռիսկ ախտորոշեն, մահվան վտանգը նվազում է 28 տոկոսով, իսկ հաջող բուժումից հետո քաղցկեղի կրկնման ռիսկը 30 տոկոս է։
3. Ավելորդ կիլոգրամներ
Որքան ավելի շատ են կնոջ ավելորդ կիլոգրամները, այնքան բարձր է դաշտանադադարից հետո կրծքի քաղցկեղի զարգացման ռիսկը։ Եթե կինը գիրանում է 20-60 տարեկան հասակում, դա նշանակալիորեն մեծացնում է ռիսկերը։ Ճիշտ է, առայժմ հայտնի չէ, թե ավելորդ ճարպային կուտակումներն ինչպես են կապված քաղցկեղի հետ, բայց կապն ակնհայտ է։
4. Ալկոհոլը
Ալկոհոլը եւս բարձրացնում է կրծքի քաղցկեղի զարգացման ռիսկը, հատկապես այն կանանց մոտ, ովքեր օրական 2-5 գավաթ ալկոհոլային ըմպելիք են օգտագործում։ Ինչպես ցույց է տվել 2008-ին The Journal of the American Medical Association-ում հրապարակված հետազոտությունը, շաբաթը նույնիսկ 3-ից 6 գավաթ գինու օգտագործումը 15 տոկոսով մեծացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը։ Սպիրտի ամեն հաջորդ 10 գրամն այդ ռիսկն ավելացնում է եւս 10 տոկոսով։
5 Ուշ ընթրելը
Ուշ ընթրելը բացասաբար է ազդում կնոջ առողջության վրա եւ մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը։ Այդ պատճառով մասնագետները կանանց խորհուրդ են տալիս ուտել որոշակի ժամերի եւ ընթրել քնելուց մի քանի ժամ առաջ։
6 Մինչեւ ուշ գիշեր աշխատելը
Հերթափոխով եւ մինչեւ ուշ գիշեր աշխատելը խախտում է մարդու ներքին ժամացույցի աշխատանքը եւ բարձրացնում է քաղցկեղի զարգացման վտանգը։ Ինչպես ցույց է տվել 2012-ին Occupational and Environmental Medicine ամսագրում հրապարակված հետազոտությունը, այն կանանց մոտ, ովքեր գիշերն են աշխատում, կաթնագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը 4 անգամ ավելի բարձր է, քան ցերեկը աշխատող երեկոյան հանգստացող եւ գիշերը քնող կանանց մոտ։
|
Կարդացեք նաև
Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։
Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է...
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար...
Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր...
Պրոստատիտը շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքումն է: Պրոստատիտով հիվանդանում են 30-50 տարեկան տղամարդիկ: Տղամարդկանց բոլոր ուրոլոգիական հիվանդությունների շարքում մեծ տեղ է զբաղեցնում այս հիվանդությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն