Առողջ կին
Ի՞նչ պետք է իմանա կինը գեղեցկության մասին. պարզաբանում է Ավանտա էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցի գլխավոր բժիշկ Լիլիթ Թումանյանը. avanta.am
– Ինչպե՞ս եք վերաբերվում կնոջ բնական գեղեցկությանը, և այն պահպանելու համար սովորաբար ո՞ր տարիքից պետք է կիրառել մաշկի խնամքի համար նախատեսված միջոցները:
– Բնական գեղեցկությունը միշտ ավելի է գնահատվել, և մենք էլ մեր աշխատանքում բնության սահմանած հարաչափերը ընդունում ենք որպես հիմք, բայց, ցավոք, այն հավերժ չէ, ինչպես և կյանքը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ո՞ր տարիքից պետք է կիրառել մաշկի խնամքի համար նախատեսված միջոցները, ասեմ, որ դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ ժառանգական նախատրամադրվածությամբ, օգտագործվող սննդով, կյանքի ռիթմով, նյարդային վիճակով, ժամանակին հանգստի կազմակերպումով, բնակլիմայական պայմաններով, արևի տակ անցկացրած ժամանակահատվածով և այլն: Բոլոր թվարկված գործոնները պոտենցիալ ներուժ են, որոնք տրված են մեզ բնությունից:
Սովորաբար, մեր միմիկայի ակտիվ աշխատանքի շնորհիվ, ծերացման առաջին նախանշանները սկսում են ի հայտ գալ 25-27 տարեկանից: Այս տարիքային խմբի համար ամենօրյա խնամքի նախատեսված միջոցները պետք է ներառեն մաշկի մաքրում, սնուցում, ph-ի կարգավորում, պաշտպանիչ քսուքների կիրառում՝ չմոռանալով հոգ տանել սեփական առողջության մասին և բացառել վնասակար սովորությունները: 30 տարեկանից հետո այս ամենին անհրաժեշտ է ավելացնել նաև գիշերային խնամքի միջոցները՝ ակտիվ կենսաբանական հավելումներով հագեցած քսուքներն ու շիճուկները: 40 տարեկանից հետո մաշկի առաձգականությունն աստիճանաբար նվազում է, և շատ կանայք միայն հենց այս տարիքում են որոշում դիմել էսթետիկ բժշկության միջամտություններին՝ արտահայտված տարիքային փոփոխություններից ձերբազատվելու և համալիր խնամք իրականացնելու նպատակով:
– Ձեր կարծիքով ի՞նչ պետք է իմանա կինը գեղեցկության մասին:
– Կինը նախ և առաջ չպետք է մոռանա, որ գեղեցկությունն առողջության ու խնամվածության արտացոլումն է. մեկն առանց մյուսի անհնար է:
Այդ իսկ պատճառով պետք է հոգ տանել սեփական առողջության մասին, կատարել որոշակի կանխարգելիչ միջոցառումներ՝ ակտիվ կյանք, ճիշտ սննդակարգ, մաքուր օդ, առողջ քուն, մաշկի, ձեռքերի և մազերի ճիշտ խնամք: Ցանկացած կին պետք է իմանա, որ դեմքի մաշկը ոչ միայն ենթադրում է մաքրում, այլ նաև համապատասխան խնամք, ինչը և ապահովում է մաշկի յուղային հավասարակշռությունն ու խոնավությունը՝ հաղորդելով նրան առողջ գույն և թարմություն: Կնոջ ամենօրյա խնամքի համար կիրառվող կոսմետիկ միջոցները չպետք է պարունակեն ալկոհոլ, նույնիսկ յուղոտ մաշկի դեպքում: Կինը պարտավոր է պաշտպանվել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, քանի որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներն արագացնում են մաշկի ծերացումը: Ցանկանում եմ՝ կանայք միշտ հիշեն, որ այստեղից և այնտեղից լսված ցանկացած խորհուրդ կարող է ընդհանուր բնույթ ունենալ, և օգուտի փոխարեն վնաս չհասցնելու համար պետք է հիշել, որ մարդն առանձահատուկ է, ինչպես իր մատնահետքը, և յուրաքանչյուր պարագայում անհրաժեշտ է յուրօրինակ մոտեցում: Այդ իսկ պատճառով բոլոր կանանց և աղջիկներին խորհուրդ եմ տալիս՝ նախքան որևէ միջամտություն իրականացնելը անցնեն համապատասխան մասնագետի խորհդատվություն: Որովհետև փորձը ցույց է տալիս, որ ոչ բոլոր կանայք են կարողանում ճիշտ ընտրել խնամքի համար անհրաժեշտ պարագաներ և տնային պայմաններում իրականացնել համապատասխան խնամք:
– Կարելի՞ է արդյոք էսթետիկ բժշկության կամ կոսմետիկ միջոցների ճիշտ կիրառման շնորհիվ խուսափել պլաստիկ վիրահատություններից:
– Հետաքրքիր հարց է: Հնարավոր է, սակայն դա պայմանավորված է նաև մարդու անհատական անատոմիական կառուցվածքով: Օրինակ՝ կա աչքի այնպիսի կառուցվածք, որի դեպքում պլաստիկ վիրահատությունը կարող է անհրաժեշտ լինել նույնիսկ 35 տարեկանում: Սակայն պետք է հասկանալ, որ պլաստիկ վիրաբուժությունը չի լուծում մաշկի գեղեցկության և առողջության խնդիրները, այն միայն կարող է փոխել արտաքին տեսքը, սակայն չի կարող բարելավել մաշկի որակը կամ բուժել այն: Կարծում եմ, որ շատ դեպքերում կարելի է խուսափել պլաստիկ
վիրահատություններից, բայց ոչ կոսմետոլոգիական միջամտություններից: Այսօր մեր կյանքում էսթետիկ միջամտությունները դարձել են անհրաժեշտություն և, ինչու չէ, հանդիսանում են նաև առողջության ու գեղեցկության կարևոր բաղադրիչներ, որոնք ինչպես վստահություն են հաղորդում կնոջը, այնպես էլ ընդգծում են նրա գեղեցկությունը:
|
Կարդացեք նաև
Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։
Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է...
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար...
Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր...
Պրոստատիտը շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքումն է: Պրոստատիտով հիվանդանում են 30-50 տարեկան տղամարդիկ: Տղամարդկանց բոլոր ուրոլոգիական հիվանդությունների շարքում մեծ տեղ է զբաղեցնում այս հիվանդությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն