Առողջ կին
Երեխայի ծնունդն ու նյութական բարեկեցության խնդիրը կնոջ կյանքում
Ընկնելով մասնագիտական վերելքի, նյութական բարեկեցության ետևից` կանայք հետաձգում են իրենց կյանքի ամենակարևոր իրադարձությունը` երեխայի ծնունդը։ Իբր, դեռ կհասցնեն:
Կարևորը համալսարանը կամ մասնագիտացման փուլն ավարտելն է, աշխատավայրում հաստատվելը, աշխատավարձի ավելացման խթաններին բավարարելը... Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել։ Իսկ այդ ընթացքում "ոսկե տարիները", որոնք առավել համապատասխանում են առողջ երեխա ծննդաբերելուն` անցնում են։ Սա ամենևին կոչ չէ ընթերցողուհիներին` ձեռք-ձեռքի տված անցնել նախածննդյան ֆիզիոլոգիական արձակուրդի։ Երեխայի ծնունդն ընտանեկան կյանքի ամենաանձնական որոշումն է։ այնուամենայնիվ, հուսանք, որ մեր կարծիքներն այս թեմայի շուրջ օգտակար կլինեն։
Երբ չի կարելի
Երեխա ունենալու հարցում անցանկալի իրավիճակներն իրականում այնքան էլ շատ չեն։ Օրինակ՝ լուրջ հիվանդությունները, որոնց առկայության դեպքում հղիությունը կարող է դառնալ կնոջ կյանքին սպառնացող վերահաս վտանգ, կամ ընտանեկան կյանքի չափազանց անբարենպաստ իրավիճակը` ամուսնալուծությունը (նույնիսկ սա վիճելի է)։ Տնտեսական անկախությունը ժամանակակից կանանց թույլ է տալիս ծննդաբերել` անգամ անձնագրում չունենալով ամուսնությունը վավերացնող կնիք։ Ավելին, շատ կանայք համոզված են, որ ընտանիքում պետք է լինի այնքան երեխա, որքան կինը ինքնուրույն կկարողանա պահե:
Փորձառու հոգեբաններն ամուսիններին խորհուրդ են տալիս ընտանիքը նոր անդամով համալրելու որոշումը կայացնել միասին։ Այնուամենայնիվ, վերջնական որոշում կայացնողը կինն է, որպես կանոն, հետևյալ վճռորոշ հարցի պատասխանով. արդյո՞ք ուզում է երեխա ունենալ տվյալ տղամարդուց։ Եթե ոչ` խոսքերն ավելորդ են։ Եթե այո` պետք է մտածել կյանքի հետագա ընթացքի մասին։
Բարեբախտաբար, ժամանակակից հակաբեղմնավորիչ մեթոդները կնոջը թույլ են տալիս լիարժեք սեռական հարաբերություններ ունենալ` չվախենալով հղիանալուց։
Ծննդաբերել
Մարդու լույս աշխարհ գալը մեծագույն իրադարձություն է։ Փոքրիկի ծնունդով փոխվում է ամեն ինչ` նյութական ծախսերը, ընտանիքի բոլոր անդամների կյանքի ռիթմը` հատկապես սեփական կյանքի, նաև` ինտիմ կյանքի։ Որոշ ժամանակով հետին պլան են մղվում մասնագիտական վերելքին առնչվող բոլոր խնդիրները։ Սակայն դա չի նշանակում, որ պետք է կորցնել մասնագիտական ոլորտում իր տեղը գտնելու հույսը։ Ղեկավարությունը շահագրգռված կլինի որոշակի դիրքի հասած արժեքավոր աշխատողին վերադարձնել նախկինում զբաղեցրած աշխատատեղը, ու, երբ փոքրիկը փոքր-ինչ մեծանա, կարելի է մտածել կես դրույքով աշխատելու մասին։ Եթե մասնագիտական վերելքը նոր է սկսվել, ուրեմն կորցնելու բան դեռևս չկա, և մեկ-երկու տարի անց կարելի է սկսել կամ շարունակել բարձրանալ վերելքի սանդղակը, նամանավանդ, արդեն կա գործատուին ներկայացվող ծանրակշիռ փաստարկ. մոտակա ժամանակներում նախածննդյան արձակուրդ չի սպասվում։
Նյութական բարեկեցության պակասը ընտանիքը նոր անդամով համալրելու դեմ ուղղված ամենածանրակշիռ փաստարկներից է։ Վերջին փաստարկի դեմ վիճելը բարդ ու դժվարին է. անվճար բժշկության մասին կարելի է միայն երազել, մանկական հարմարավետ հագուստը "թանկ հաճույք" է, սպասվող կրթության հետ կապված հարցերը` անհասկանալի, դրամն էլ անսպառ չէ. այն կարող է սպառվել ամենաանցանկալի պահին։
Այնուամենայնիվ, մանկական սայլակը, մահճակալը, շապիկները կարելի է ստանալ ընկերուհիներից ու ծանոթներից, գտնել "հասարակ" ծննդատուն, ''ոչ թանկ բժշիկ"։ Սկզբնական շրջանում գլոբալ ծախսեր կպահանջեն միայն կրծքի կաթին ադապտացված խառնուրդներն ու փամփերսները, որոնց մասին, ի միջի այլոց, դեռ 15 տարի առաջ ոչ-ոք չէր էլ լսել։
Շատ ավելի ուշագրավ են մայրության հոգեբանական առանձնահատկությունները։
Երեխան և նրա խնամքը պահանջում են հսկայական ժամանակ, հոգեկան և ֆիզիկական ուժերի "առյուծի բաժինը", ուստի սկզբնական շրջանում կինը օգնության մեծ կարիք ունի։ Կարևոր չէ` (բայց, իհարկե, չափազանց էական է) օգնողն ով կլինի` ամուսի՞նը, մա՞յրը, հարևանուհի՞ն, քո՞ւյրը, կարևորը ինչ-որ մեկի հետ ոչ միայն ուրախությունը, այլև պատասխանատվությունը կիսելն է։ Միջին սեռի հոգնատանջ արարածի չվերածվելու համար կինը չպետք է մոռանա օրական գոնե մեկ-երկու ժամ հատկացնել քնելուն, լոգանք ընդունելուն կամ առանց մանկական սայլակի զբոսնելուն։
13.03.2007
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։
Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է...
10.01.2024
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
06.10.2023
Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար...
23.03.2023
Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր...
28.07.2021
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYATLaFg' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
