Առողջ կին
Դաշտանադադար. ախտանիշներն ու բուժման եղանակները. վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյան, «Նաիրի» ԲԿ. nairimed.com
Տարիքի հետ կնոջ օրգանիզմը բազմաթիվ փոփոխություններ է կրում, և դրանից առաջնայինը դաշտանային ցիկլի դադարումն է, որը երբեմն կարող է լինել տիպիկ տարիքային շեմից շուտ, իսկ երբեմն էլ ուշանալ: Երկու դեպքում էլ դաշտանադադարն ուղեկցվում է որոշակի առողջական խնդիրներով:
Ե՞րբ է տեղի ունենում դաշտանադադարն ու ի՞նչ ախտանշաններով է այն ուղեկցվում:
Դաշտանադադարը (մենոպաուզա) կնոջ ռեպրոդուկտիվ համակարգի ինվոլյուցիան է՝ հետ զարգացումը: Առաջանում է, երբ կնոջ ձվարանները դադարում են ձվաբջջի առաջացման ֆունկցիան:
Իրական դաշտանադադարի ընթացքում, օրգանիզմում էստրոգենի և պրոգեստերոնի սինթեզը սկսում է պակասել: Ինչը պատճառ է հանդիսանում անակնոն դաշտանային ցիկլերի առաջացման, որոնք ի վերջո դադարում են: Սովորաբար, դաշտանադադարը սկսում է 50 տարեկանին մոտ: Սակայն երբեմն այն կարող է սկսվել ավելի վաղ կամ ուշ:
Առանձացվում է դաշտանադադարն ենք երեք շրջան.
- նախադաշտանադադար՝ նախորդում է դաշտանի լիարժեք դադարին, տևում է 2-5 տարի, որի ընթացքում ձվարանների ֆունկցիան աստիճանաբար հանգչում է,
- դաշտանադադար,
- հետդաշտանադադար՝ այս փուլը սկսվում է վերջին դաշտանային ցիկլից 12 ամիս անց:
Դաշտանադադարի ախտանիշերն են.
- ջերմահորդանքներ,
- գիշերային քրտնարտադրություն,
- հոգնածություն,
- հեշտոցի չորություն,
- ցավոտ սեռական ակտ,
- սեռական ցանկության անկում,
- օստեոպոռոզ, որը առաջացնում է փխրուն ոսկրեր,
- միզարձագման կառավարման դժվարություններ,
- միզապարկի կրկնվող բորբոքումներ,
- տրամադրության անկումներ և դյուրագրգռություն,
- դեպրեսիա,
- անհանգստություն,
- ինսոմնիա՝ քնի խանգարման խնդիրներ,
- անկանոն կամ առատ դաշտաններ,
- քաշի ավելացում,
- մազերի կորուստ,
- հակում դեպի սնունդը,
- մոռացկոտություն և մշուշոտ մտածողություն,
- սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների սրացում:
Դաշտանադադարի դեպքում կարիք կա՞ դիմելու բժիշկի:
Կինը, առհասարակ, պետք է գտնվի բժշկի հսկողության տակ, մանավանդ անցումային այս փուլում: Բժշկին դիմելը 2 նպատակ ունի՝ ախտանիշերի շտկող, մեղմացնող բուժում, և դաշտանադադարում քաղցկեղի ռիսկի գնահատումը:
Դաշտանադադարից հետո քաղցկեղի ռիսկը բարձրացնող երկու գլխավոր պատճառ կա.
- հորմոնների ազդեցության ավելացումը, ինչպիսին է էստրոգենը
- ձվազատումների քանակի ավելացումը:
Ձվազատում՝ նշանակում է ձվարանի կողմից ձվաբջջի արտադրութուն: Այն կանայք, ովքեր երկար տարիներ են տեսել դաշտաններ, և ունեցել են բազմաթիվ ձվազատումներ, ունեն՝ արգանդի, կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի առաջացման բարձր ռիսկ: Սա ներառում է այն կանաց, ում մոտ.
- դաշտանային ցիկլը սկսել է 12 տարեկանից շուտ,
- դաշտանադադարը սկսվել է 55 տարեկանից ուշ:
Կնոջ մոտ դաշտանադադարը կարող է սկսվել ավելի վաղ՝ 40 տարեկանից շուտ: Ինչո՞վ է դա պայմանավորված:
Սա կոչվում է վաղաժամ դաշտանադադար: Այն կարող է պայմանավորված լինել ժառանգական նախատրամադրվածությամբ, կարող է լինել սթրեսի, քաշի կտրուկ տատանման հետևանք:
Ծխող կանանց խորհուրդ է տրվում դադարեցնել ծխելը, որովհետև նրանց մոտ դաշտանդադարը նկատվում է մոտ երկու տարի ավելի վաղ, քան չծխող կանանց մոտ, բացի այդ՝ ծխող կանանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկերը կրկնակի մեծ են:
Քաղցկեղ ունեցող կանանց մոտ դաշտանադադարը կարող է ավելի վաղ սկսվել: Քանզի հակաքաղցկեղային բուժման մեջ օգտագործվող որոշակի դեղեր արգելակում են ձվարանների աշխատանքը:
Արդյոք հնարավո՞ր է կանխել դաշտանադադարը:
Դաշտանադադարը կանխելու նպատակով կանանց խորհուրդ է տրվում հետևյալ բուժման սխեմաները.
- Օրալ կոնտրացեպտիվներ
Սրանք այլ կերպ կոչվում են հակաբեղմնավորիչներ: Հետազոտությունները ցույց են տվել, որ այս դեղերը իջեցնում են ձվարանի քաղցկեղի ռիսկը, քանի որ նրանք ժամանակավորապես դադարեցնում են ձվազատումը:
- Կոմբինացված հորմոնալ թերապիա կամ փոխարինող հորմոնաթերապիա՝ ՓՀԹ:
ՓՀԹ-ն օգնում է պակասացնել մենոպաուզալ այնպիսի ախտանիշերը, ինչպիսիք են ջերմահորդանքները և օստեոպորոզը: ՓՀԹ-ն դա էստրոգենի և պրոգեստինի զուգակցումն է: Պրոգեստինը դա լաբորատորիայում սինթեզվող պրոգեստերոնն է:
Women’s Health Initiative study՝ հայտնի Ամերիկյան հետազոտությունը ցույց տվեց, որ ՓՀԹ ստացող կանայք ունեն հաստ և ուղիղ աղու քաղցկեղի ու ոսկրերի կոտրվածքների ցածր ռիսկ: Սակայն առկա է.
- սրտամկանի ինֆարկտի,
- կաթվածի,
- թրոմբագոյացման,
- կրծքագեղձի քաղցկեղի, բարձր ռիսկ:
Ե՞րբ նշանակել հորմոնալ դեղեր:
Գոյություն ունեցող ռիսկերի հետևանքով, բժիշկները սովորաբար ՓՀԹ-ն խորհուրդ չեն տալիս, մանավանդ կանանց, ովքեր ունեն՝ կրծքագեղձի քաղցկեղի օնկոանամնեզ՝ հանդիպել է ընտանիքի այլ անդամի մոտ, կամ կրծքագեղձի քաղցկեղի բարձր ռիսկ ունեցող կանանց:
Երբեմն, ՓՀԹ-ն նշանակվում է փոքր չափաբաժիններով, կարճ ժամանակով, որպեսզի վերացնենք որոշ մենոպաուզալ ախտանիշներ:
Որոշակի դեպքերում էլ ՓՀԹ-ն բժիշկը նշանակում է միայն էստրոգենով: Սա ընդունելի է հիստերէկտոմիա տարած կանանց համար: Հիստերէկտոմիան դա արգանդի վիրահատական հեռացումն է: Էստրոգենը, որը չի կոմբինացվում պրոգեստերոնի հետ, կարող է հանգեցնել արգանդի լորձաթաղանթի հաստացմանը: Ինչը բարձրացնում է արգանդի քաղցկեղի ռիսկը:
ՓՀԹ-ի արդյունավետությույը հակասական է: Ավելին, բուժման ռիսկերը և տված օգուտը տարբեր է յուրաքանչյուր կնոջ համար:
Արդյո՞ք կարող ենք երաշխավորել, որ հորմոնալ թերապիայից հետո կինը նորից դաշտան կտեսնի:
Բուժման ընթացքում կունենանք ցիկլիկ բնույթի արյունային արտադրություն սեռական ուղիներից, որը սակայն վերարտադրողական ֆունկցիան չի վերականգնում:
|
Կարդացեք նաև
Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։
Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է...
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար...
Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր...
Պրոստատիտը շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքումն է: Պրոստատիտով հիվանդանում են 30-50 տարեկան տղամարդիկ: Տղամարդկանց բոլոր ուրոլոգիական հիվանդությունների շարքում մեծ տեղ է զբաղեցնում այս հիվանդությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն