Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ կին

ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի, սոցիալական բարեկեցության և երկրի տնտեսական զարգացման զգայուն ցուցանիշ։

Վերջին տասնամյակներում աշխարհի գրեթե բոլոր երկրներում նշանակալի առաջընթաց է նկատվում կանանց առողջության ոլորտում։ Այնուամենայնիվ, չնայած բժշկության ձեռքբերումներին, 21-րդ դարում կանայք դեռևս բախվում են ոչ վարակիչ քրոնիկական հիվանդությունների (ՈՎՔՀ) բարձր տարածվածության, վերարտադրողական և հոգեկան առողջության հետ կապված խնդիրների հետ։

ԱՀԿ-ի (2023) տվյալներով՝ կանանց կյանքի սպասվող տևողությունը 2019 թվականին հասել է 73.3 տ․՝ համեմատած 2000 թվականի 66.8 տ․հետ, սակայն առողջ կյանքի սպասվող տևողությունը (63.7 տարի) հետ է մնում ՈՎՔՀ-ի բարձր տարածվածության պատճառով։ ՈՎՔՀ-ն այժմ կանանց մահացության հիմնական պատճառներից են՝ առաջ անցնելով նախկինում առաջնահերթ համարվող խնդիրներից, ինչպիսին է մայրական մահացությունը։

Մահացության կառուցվածքում առավել մեծ տեղ ունեն սիրտանոթային հիվանդությունները, որոնք տարեկան ավելի քան 17 միլիոն կնոջ կյանք են խլում (մահերի 35%-ը)։ Դրանց հաջորդում են ուռուցքային հիվանդությունները (13%) և քրոնիկական շնչառական հիվանդությունները (8%)։

Կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղները շարունակում են մնալ կանանց շրջանում առավել տարածված չարորակ նորագոյացությունները՝ ներկայացնելով լուրջ մարտահրավեր առողջապահական համակարգերի համար։ 2020 թվականի տվյալներով՝ աշխարհում գրանցվել է 2.3 միլիոն կրծքագեղձի քաղցկեղի դեպք, որոնք հանգեցրել են 685 000 մահվան, ինչպես նաև 604 000 արգանդի վզիկի քաղցկեղի դեպք, որոնցից 342 000-ը ավարտվել են մահվան ելքով։

Կրծքագեղձի քաղցկեղը 20-59տ․ խմբում հանդիսանում է կանանց շրջանում ուռուցքային հիվանդությունների հետևանքով մահացության առաջատար պատճառը։ Չնայած կանխարգելման և վաղ ախտորոշման արդյունավետ միջոցների առկայությանը, արգանդի վզիկի քաղցկեղից մահացության մակարդակը շարունակում է մնալ անարդարացիորեն բարձր։ Պապիլոմավիրուսի (HPV) դեմ պատվաստումը կանխարգելման առանցքային մեթոդներից է, սակայն գլոբալ մակարդակով պատվաստման ընդգրկվածությունը դեռևս մնում է ցածր՝ կազմելով ընդամենը 15%։

Վերարտադրողական առողջությունը նույնպես շարունակում է մնալ հիմնական խնդիրներից մեկը։ 2020 թվականին մայրական մահացության ցուցանիշը ողջ աշխարհում կազմել է 223 մահ՝ 100 000 կենդանի ծննդի հաշվով՝ նվազելով 34%-ով 2000 թվականի 339/100 000-ի համեմատ։ Սակայն մինչ օրս մայրական մահացությունը տարեկան ավելի քան 287 000 կնոջ կյանք է խլում՝ պատճառներով, որոնք հնարավոր կլիներ կանխել պատշաճ բժշկական սպասարկման դեպքում։

Բարձր եկամուտ ունեցող երկրներում մայրական մահացության մակարդակը միջինում կազմում է 12/ 100 000, մինչդեռ ցածր եկամուտ ունեցող երկրներում այդ ցուցանիշը հասնում է 545/ 100 000։

Ամեն տարի գրանցվում է 121 միլիոն չպլանավորված հղիություն, որոնցից 61%-ն ավարտվում է հղիության արհեստական ընդհատմամբ։ Ժամանակակից հակաբեղմնավորիչ մեթոդներին հասանելիություն ունեցող կանանց մասնաբաժինը կազմում է 76%։

Կանանց հոգեկան առողջության վիճակը նույնպես մտահոգություն է առաջացնում։ 2023 թվականի տվյալների համաձայն՝ դեպրեսիայով տառապում էր կանանց 5,7%-ը՝ համեմատած տղամարդկանց 3,7%-ի հետ, իսկ հետծննդյան դեպրեսիան ախտորոշվում էր ծննդաբերած կանանց 13%-ի շրջանում, մինչդեռ զինված հակամարտությունների գոտիներում այս ցուցանիշը հասնում է 20%-ի։ Կանանց շրջանում ինքնասպանությունների մակարդակը կազմում է 6,1/100 000, ինչը ընդգծում է հոգեկան առողջության պահպանման և կանխարգելման միջոցների ուժեղացման անհրաժեշտությունը։

Կանանց առողջությունը որոշվում է կենսաբանական, սոցիալական և էկոլոգիական գործոնների բարդ փոխազդեցությամբ, որոնցից շատերը բարձրացնում են հիվանդությունների ռիսկը և վատթարացնում դրանց ելքերը։

Կենսաբանական գործոններ։ Հորմոնալ տատանումները կանանց կյանքի տարբեր փուլերում՝ սեռահասունացում, հղիություն, դաշտանադադար, նախատրամադրում են նրանց որոշ հիվանդությունների հակվածության, այդ թվում՝ օստեոպորոզի և օստեոարթրիտի զարգացմանը։ 2025 թվականին Frontiers in Endocrinology ամսագրում հրապարակված ուսումնասիրությունում նշվում է, որ վերջին երեք տասնամյակում հետմենոպաուզալ օստեոարթրիտի դեպքերի տարածվածությունը բարձրացել է 130%-ով։
Սոցիալական գործոններ։ Գենդերային խտրականությունը, սահմանափակ կրթական հնարավորությունները և տնտեսական կախվածությունը մեծացնում են կանանց խոցելիությունը։ Ըստ տվյալների, քրոնիկական ցավով տառապող պացիենտների 70%-ը կանայք են, մինչդեռ այս ոլորտում իրականացվող հետազոտությունների 80%-ը կենտրոնացած է տղամարդկանց վրա, ինչը արտացոլում է բժշկության մեջ գոյություն ունեցող պատմական գենդերային անհավասարակշռությունը։
Վերարտադրողական ռիսկեր։ Հակաբեղմնավորիչմիջոցների և անվտանգ աբորտների հասանելիության սահմանափակ լինելը նպաստում է տարեկան չպլանավորված հղիությունների 121 միլիոն դեպքի, ինչպես նաև ծննդաբերության ընթացքում բարդությունների։ Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում որակավորված մանկաբարձագինեկոլոգիական օգնության պակասը 3․5 անգամ բարձրացնում է մայրական մահացության ռիսկը։

 Կանանց առողջությունը Հայաստանի Հանրապետությունում

 Հայաստանում կանայք կազմում են բնակչության 52․4%-ը, իսկ նրանց միջին կյանքի տևողությունը կազմում է 78․3 տարի։ Թեև կանանց առողջության ոլորտում կան որոշակի առաջընթացներ, ՈՎՔՀ-ի բարձր մակարդակը և վերարտադրողական ու հոգեկան առողջության խնդիրներին անբավարար ուշադրություն դարձնելը շարունակում են մնալ կարևոր մարտահրավերներ։

2023 թվականի տվյալների համաձայն՝ Հայաստանում կանանց մահացության առաջատար պատճառներն են եղել՝


Սիրտանոթային հիվանդությունները, ներառյալ ինֆարկտը ու կաթվածները, որոնք կազմում էին բոլոր մահերի ավելի քան կեսը (53.3%)։
Ուռուցքային հիվանդությունները (21.0%), որոնցից առավել տարածված են կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղը։
Շնչառական համակարգի հիվանդությունները (8.6%), ներառյալ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունները։
Մարսողական համակարգի հիվանդությունները (4.9%), որոնցում առաջատար դիրքերում էին լյարդի ցիրոզը և ստամոքսի խոցային հիվանդությունը։

Շարունակում են արդիական մնալ նաև վերարտադրողական առողջության խնդիրները։

Հայաստանում մայրական մահացության մակարդակը կազմում է 27․0 դեպք՝ 100 000 կենդանի ծննդի հաշվով, ինչը ցածր է որոշ տարածաշրջանային երկրների համեմատ, սակայն այն դեռևս պահանջում է շարունակական բարելավում։ Մտահոգիչ ցուցանիշներից է առանց բժշկական ցուցումների աբորտների հաճախականությունը, որը վերարտադրողական տարիքի 100 000 կնոջ հաշվով կազմում է 808.6 դեպք։ Չնայած հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդների առկայությանը, վերարտադրողական տարիքի կանանց միայն 42,5%-ն է ակտիվորեն օգտագործում դրանք, ինչը վկայում է ընտանիքի պլանավորման հարցերում իրազեկվածության բարձրացման անհրաժեշտության մասին:

Հոգեկան խանգարումները նույնպես դառնում են ավելի հրատապ խնդիր Հայաստանում։ Վերջին տարիներին, հատկապես վերարտադրողական տարիքի կանանց շրջանում, ավելացել են դեպրեսիայի և տագնապային խանգարումների դեպքերը։ Հհոգեկան խանգարումների առաջնակի հիվանդացության ցուցանիշը կազմում է  190/100 000, ընդ որում դեպրեսիվ խանգարումները հանդիպում են 100 000 կնոջից 93-ի մոտ, իսկ տագնապային խանգարումները՝ 59-ի։

Վերլուծելով իրավիճակը Հայաստանում և աշխարհում՝ կարելի է առանձնացնել մի քանի հիմնական ուղղություններ կանանց առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման ոլորտում բարելավումներ իրականացնելու համար:

Կանխարգելման ծրագրերի ընդլայնում. սքրինինգային ծրագրերի ծավալների աճ, հատկապես ուռուցքային հիվանդությունների (մասնավորապես կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի) վաղ ախտորոշման նպատակով։
Քրոնիկ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության բարելավում. քրոնիկ ոչ ինֆեկցիոն հիվանդությունների ռիսկի գործոնների վերաբերյալ իրազեկության բարձրացում, ապրելակերպի փոփոխության ծրագրերի ներդնում։
Հոգեկան առողջության աջակցություն. հոգեբուժական օգնության հասանելիության բարձրացում, սթրեսի և դեպրեսիայի դեմ պայքարի կրթական ծրագրերի ներդնում։
Վերարտադրողական առողջության բարելավում. հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդների հասանելիության բարձրացում, հղի կանանց բժշկական վերահսկողության բարելավում։

Միայն համակարգված և նպատակաուղղված մոտեցումը կարող է ապահովել կանանց առողջության և նրանց կյանքի որակի կայուն բարելավումը, ինչը կարևոր քայլ է կայուն զարգացման և մեր հասարակության առողջության համար։

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am

Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։

Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Նախադաշտանային համախտանիշ․ Նոնա Ֆրոլովա. morevmankan.am
Նախադաշտանային համախտանիշ․ Նոնա Ֆրոլովա. morevmankan.am

Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։

Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է...

Կնոջ հորմոնները. morevmankan.am
Կնոջ հորմոնները. morevmankan.am

Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...

Ներզատաբանություն
Ցիկլի ո՞ր օրը իրականացնել կնոջ փոքր կոնքի ՈՒՁՀ. morevmankan.am
Ցիկլի ո՞ր օրը իրականացնել կնոջ փոքր կոնքի ՈՒՁՀ. morevmankan.am

Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական  հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար...

Ներարգանդային պարույրի տեղադրումը և հեռացումը․ մանկաբարձ-գինեկոլոգ Գարիկ Մուրադյան. morevmankan.am
Ներարգանդային պարույրի տեղադրումը և հեռացումը․ մանկաբարձ-գինեկոլոգ Գարիկ Մուրադյան. morevmankan.am

Ներարգանդային պարույրի / ՆԱՊ/ առավելությունները մյուս հակաբեղմնավորիչ միջոցների նկատմամբ


ՆԱՊ-ը բեղմնականխման ամենատարածված և արդյունավետ միջոցներից մեկն է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Նախադաշտանային համախտանիշ. հարցազրույց մանկաբարձ–գինեկոլոգ Արմինե Դումանյանի հետ. morevmankan.am
Նախադաշտանային համախտանիշ. հարցազրույց մանկաբարձ–գինեկոլոգ Արմինե Դումանյանի հետ. morevmankan.am

Նախադաշտանային համախտանիշը հոգեբանական, հուզական, վարքային և սոմատիկ (մարմնական) ախտանշանների դրսևորումն է դաշտանային ցիկլի երկրորդ կեսում՝ ավելի հաճախ դաշտանից 2-7 օր առաջ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հակացուցումներ` հղիության երրորդ եռամսյակում. morevmankan.am
Հակացուցումներ` հղիության երրորդ եռամսյակում. morevmankan.am

Հղիության երրորդ եռամսյակը հղի կնոջ համար բավականին բարդ շրջան է: Երեխան չափերով արդեն մեծ է և որովայնի չափն էլ անհարմարությունների պատճառ է դառնում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Դաշտանային ցիկլի խանգարումները. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ. morevmankan.am
Դաշտանային ցիկլի խանգարումները. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ. morevmankan.am

Դաշտանային ցիկլի խանգարումը վիճակ է, որի դեպքում փոփոխվում է վերարտադրողական համակարգի օրգանների աշխատանքը: Նման խանգարումներ տեղի են ունենում գրեթե բոլոր կանանց մոտ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Մետրոսալպինգոգրաֆիա. morevmankan.am
Մետրոսալպինգոգրաֆիա. morevmankan.am

Որոշ դեպքերում, հատկապես, եթե կնոջ մոտ անամնեզում նշվում են վիրաբուժական միջամտություններ, բժիշկը կարող է արգանդի փողերի հետազոտման համար դիմել ավանդական մեթոդներից` մետրոսալպինգոգրաֆիային (ՄՍԳ)...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Սպերմատոզոիդների շարժունակությունը. morevmankan.am
Սպերմատոզոիդների շարժունակությունը. morevmankan.am

Տղամարդու վերարտադրողական գործունեության ամենակարևոր ցուցանիշը սպերմատոզոիդների շարժունակությունն է, որը որոշվում է սպերմագրամայի օգնությամբ...

Առողջ տղամարդ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ուրո-անդրոլոգիա
Ինչպե՞ս են ազդում կնոջ հորմոններն ուղեղի վրա. urolog.am
Ինչպե՞ս են ազդում կնոջ հորմոններն ուղեղի վրա. urolog.am

Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր...

Արգանդի փողերի անցանելիության ուլտրաձայնային հետազոտություն. morevmankan.am
Արգանդի փողերի անցանելիության ուլտրաձայնային հետազոտություն. morevmankan.am

Արգանդի փողերի և արգանդի հետազոտության (էխոհիստերոսալպինգոսկոպիա. ԷՀՍՍ) գործընթացում մեծ դեր ունի ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ)...

Ախտորոշում Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հեշտոցի չորություն. urolog.am
Հեշտոցի չորություն. urolog.am

Հեշտոցի պատերը, սովորաբար, պատված են թափանցիկ հեղուկի բարակ շերտով: Իսկ կանանց հորմոնը՝ էստրոգենը, կարևոր դեր է խաղում հեշտոցի խոնավության պահպանման, ինչպես նաև նրա լորձաթաղանթի առողջության հարցում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի վզիկի քաղցկեղի վաղ ախտորոշում. «Նաիրի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Սարգսյան. nairimed.com
Արգանդի վզիկի քաղցկեղի վաղ ախտորոշում. «Նաիրի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Սարգսյան. nairimed.com

Վիճակագրական տվյալներով, արգանդի վզիկի քաղցկեղը երրորդ տեղն է զբաղեցնում կրծքագեղձի քաղցկեղի և էնդոմետրիումի քաղցկեղից հետո, ուստի թեման պահանջում է հատուկ ուշադրություն...

Ախտորոշում Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ