Առաջին օգնություն Շնչառության կանգ
Շնչառության կանգ կարող է առաջանալ տարբեր վնասվածքների, հիվանդությունների կամ շնչուղիների անցանելիության խանգարման հետևանքով։ Շնչառության կանգը վիճակ է, երբ տուժածը դադարում է ինքնուրույն շնչել։ Շնչառության կանգի դեպքում, արյան մեջ թթվածնի կտրուկ նվազման հետևանքով, վնասվում են բոլոր հյուսվածքները, խաթարվում է մարմնի բոլոր համակարգերի գործունեությունը, ինչը շատ կարճ ժամանակահատվածում կարող է բերել սրտի կանգի և մահվան։ Ուստի, տուժածի կյանքը փրկելու նպատակով, պետք է անհապաղ սկսել կատարել արհեստական շնչառություն։
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ
Արհեստական շնչառությունը շնչառություն չունեցող տուժածի թոքերի մեջ օդի ներփչման գործողությունների հաջորդականությունն է, որը կատարվում է արյան մեջ թթվածնի անհրաժեշտ քանակի ապահովման նպատակով: Շնչելիս մենք օգտագործում ենք մթնոլորտային օդում պարունակվող թթվածնի միայն մի մասը (ներշնչում ենք 21% թթվածնով, իսկ արտաշնչում ենք 16% թթվածնով օդ)։ Հետևաբար արտաշնչած օդում թթվածնի քանակը լիովին բավարար է տուժածին փրկելու համար։ Արհեստական շնչառություն կատարելու անհրաժեշտությունը դուք պարզում եք առաջնային զննման ժամանակ, երբ հայտնաբերում եք, որ տուժածը չի շնչում, բայց ունի անոթազարկ։ Այդ դեպքում պետք է շատ արագ սկսել կատարել արհեստական շնչառություն, քանի որ տուժածի կյանքը փրկելու համար կարևոր են նույնիսկ վայրկյանները։ Եթե տուժածն ունի արհեստական ատամնաշար, մի հանեք այն: Հեռացրեք արհեստական ատամնաշարը միայն այն դեպքերում, եթե այն թուլացել, կոտրվել կամ տեղաշարժվել է և խանգարում է ձեզ։
Բերան-բեբան ներփչռւմներ
Բերան-֊բերան ներփչում կատարելու համար փակեք տուժածի քթանցքերը, խորը շունչ քաշեք և, ձեր բերանով ամբողջությամբ ընդգրկելով տուժածի բերանը, կատարեք ներփչում (նկ. 5.2)։ Ձեր հայացքն ուղղեք տուժածի կրծքավանդակին։ Ներփչեք այնքան, մինչև տեսնեք, որ տուժածի կրծքավանդակը բարձրացավ։ Ներփչելուց հետո ուղղվեք և բաց թողեք տուժածի քթանցքերը։
Բերան-քիթ ներփչռւմներ
Բերան-քիթ ներփչում կատարելու համար փակեք տուժածի բերանը, խորը շունչ քաշեք և, ձեր բերանով ընգրկելով տուժածի քթանցքերը, կատարեք ներփչում (նկ. 5.3)։ Ձեր հայացքն ուղղեք տուժածի կրծքավանդակին։ Ներփչեք այնքան, մինչև տեսնեք, որ տուժածի կրծքավանդակը բարձրացավ։ Ներփչելուց հետո ուղղվեք և մի փոքր բացեք տուժածի բերանը։
ԲԵբան-բեբան և քիթ ներփչում
Բերան-բերան և քիթ ներփչումը կատարում են ծծկեր երեխային արհեստական շնչառություն կատարելիս։ Ձեր ձեռքն անընդհատ պահեք երեխայի ճակատին, քանի որ ծծկեր երեխայի գլուխն անկայուն է։ Շնչուղիները բացելիս ծծկեր երեխայի գլուխը հետ մի՛ տարեք, այլ բարձրացրեք միայն կզակը (նկ. 5.4)։ Խուսափեք ծծկեր երեխայի կզակին և պարանոցին ցանկացած ճնշում գործադրելուց, քանի որ նրա շնչուղիները կարող են փակվել։ Ձեր բերանով ամբողջությամբ ընդգրկեք երեխայի բերանն ու քիթը և կատարեք ներփչում։ Ներփչված օդի ծավալը չպետք է գերազանցի ձեր այտերով ընգրկվող օդի ծավալը։
Ներփչումներ ողնաշարի վնասվածքներով տուժածին
Եթե ենթադրում եք, որ վնասված է տուժածի ողնաշարը, ապա շնչուղիների բացումը պետք է կատարել այլ ձևով։ Առանց տուժածի գլուխը հետ տանելու, բարձրացրեք նրա կզակը (նկ. 5.5), ինչը լիովին բավական է օդի՝ թոքեր անցնելու համար։ Եթե շներփչում կատարելիս օդը, այնուամենայնիվ, թոքեր չի անցնում, գլուխը զգուշորեն մի փոքր հետ տարեք։ Միայն հազվադեպ դեպքերում է, որ տուժածի գլուխն ավելի հետ տանելու կարիք է լինում։
Հիշեք, որ ամեն դեպքում շնչառություն չունեցող տուժածի համար առաջնայինը թթվածնի մատակարարումն է։
Ներփչումների խորությունը
Ներփչումները պետք է կատարվեն համաչափ, յուրաքանչյուրը մոտավորապես 1,5 վայրկյանի ընթացքում։ Ներփչվող օդի քանակը պետք է լինի այնքան, որ տուժածի կրծքավանդակը բարձրանա, իսկ ծծկեր երեխայի դեպքում չպետք է գերազանցի ձեր այտերով ընդգրկվող օդի ծավալը։ Ներփչումից հետո ուղղվեք, որպեսզի չներշնչեք տուժածի արտաշնչած օդը, և նայեք տուժածի կրծքավանդակին։ Եթե ներփչելիս բարձրանում է տուժածի որովայնը, նշանակում է, որ ներփչած օդն անցնում է ստամոքս։ Դրա հիմնական պատճառներն են՝
- Տուժածի գլուխը բավականաչափ հետ չտանելը, որի հետևանքով շնչափողի մուտքը մասամբ փակ է, և ներփչած օդը կարող է մղվել դեպի ստամոքս։
- Չափազանց մեծ ծավալի օդ ներփչելը։ Այս դեպքում օդը, լրիվ լցնելով թոքերը, սկսում է անցնել ստամոքս։ Ուստի, տուժածի կրծքավանդակը բարձրանալիս՝ դադարեցրեք ներփչումը։
- Կտրուկ ներփչում կատարելը, որի հետևանքով ստեղծվում է բարձր ճնշում, և օդի մի մասը, չհասցնելով անցնել թոքեր, լցվում է ստամոքս։
- Օդի անցումը ստամոքս կարող է բերել վերջինիս պարունակության հետմղմանը, ինչը զգալիորեն կբարդացնի ձեր գործը։ Այս դեպքում, շնչուղիների խցանումը կանխելու համար, տուժածին արագ շրջեք կողքի և մաքրեք բերանի խոռոչը։ Բերանի խոռոչը մաքրելուց հետո շրջեք տուժածին մեջքի վրա և շարունակեք կատարել արհեստական շնչառություն։
Ներփչումների հաճախությունը
Ներփչումների հաճախությունը պետք է համապատասխանի տուժածի տարիքին։
Չափահաս (8 տարեկանից բարձր) - Կատարեք մեկ ներփչում՝ յուրաքանչյուր 4-5 վայրկյանը մեկ (րոպեում 12-15 ներփչում)։
Անչափահաս երեխաներ (1-8 տարեկան) - Կատարեք մեկ ներփչում՝ յուրաքանչյուր 3 վայրկյանը մեկ (20 ներփչում րոպեում)։
Ծծկեր երեխաներ (մինչև 1 տարեկան) - Կատարեք առնվազն մեկ ներփչում՝ յուրաքանչյուր 3 վայրկյանը մեկ (րոպեում առնվազն 20 ներփչում)։
Դուք պետք է շարունակեք արհեստական շնչառությունը, մինչև՝
- վերականգնվի տուժածի շնչառությունը,
- այլևս չշոշափվի տուժածի անոթազարկը,
- ձեզ փոխարինի մեկ ուրիշ փրկարար,
- ժամանի շտապ օգնությունը,
- շրջապատը դառնա վտանգավոր,
- դուք այլևս ի վիճակի չլինեք շարունակել։
Շնչառության վերականգնման դեպքում տուժածին բերեք կողքի ապահովության դիրքի (տե'ս "ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ")։ Տուժածի անոթազարկի բացակայության դեպքում սկսեք կատարել սրտի աշխատանքի և շնչառության վերականգնում (տե'ս "ՍՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ"):
ԱՄՓՈՓՈՒՄ
Այս գլխում դուք սովորեցիք, թե ինչպես ճանաչել և օգնություն ցուցաբերել տարբեր պատճառներից աոաջացած շնչառական դժվարությունների դեպքում։
Տուժածի զննման ժամանակ անհրաժեշտ է ստուգել շնչառական խանգարումների նշանների առկայությունը։ Շնչառական խանգարումների պատճառ կարող են հանդիսանալ ասթման, ինքնաբերական պնևմոթորաքսը, մի շարք այլ հիվանդություններ կամ վնասվածքներ։ Շնչառական խանգարումների դեպքում ցուցաբերվող առաջին օգնության հիմնական քայլերն են՝
- Օգնեք տուժածին ընդունել հարմար դիրք։
- Հանգստացրեք տուժածին։
- Ահազանգեք շտապ օգնություն։
- Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։
Եթե այս կամ այն պատճառով տուժածը դադարել է շնչել՝
- Ահազանգեք շտապ օգնություն։
- Շրջեք տուժածին մեջքի վրա:
- Բացեք շնչուղիները։ Անհրաժեշտության դեպքում կատարեք բերանի խոռոչի մատներով մաքրում։
- Կատարեք 2 ներփչում, որից հետո շոշափեք անոթազարկը։ Անոթազարկի առկայության դեպքում վերստուգեք շնչառությունը և շնչառության բացակայության դեպքում շարունակեք կատարել արհեստական շնչառություն։
- Յուրաքանչյուր րոպեն մեկ շոշափեք տուժածի անոթազարկը և գործեք իրավիճակին համապատասխան։
Տե'ս նաև "ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ":
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն