Առողջ տղամարդ
Շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու 3 եղանակ
Գիտեի՞ք, որ աֆրոամերիկացիների մոտ երիտասարդ տարիքում շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղով ախտորոշման նշանակալիորեն բարձր ռիսկ է գործում: Իսկ տեղյա՞կ եք, որ հիվանդության առաջացումը հրահրող գործոնների շարքում կան նաեւ այնպիսիք, որոնք հեշտությամբ վերահսկման են ենթակա: Ստորեւ մի շարք տեղեկություններ ենք ներկայացնում, որոնց մասին, Քլիվլենդի հիվանդանոցին կից գործող քաղցկեղի կենտրոնի ուռուցքաբան եւ բժշկական տնօրեն դոկտոր Սեմ Աբրաքսիայի համոզմամբ, յուրաքանչյուր ընթերցող պետք է իմանա:
- Տարիքի հետ հիվանդության առաջացման ռիսկային աճ է նկատվում: Եվ, չնայած հիշյալ հանգամանքին, շագանակագեղձի քաղցկեղը բոլորովին էլ «ծեր մարդկանց հիվանդություն» չէ: Ախտորոշվածների 35%-ը 65-ից ցածր տարիքային խմբում են:
- Ընտանեկան պատմությունը մեծ դերակատարում ունի: Թեեւ այս գործոնը ամենեւին էլ վերահսկան ենթակա չէ, բայց հավելյալ ռիսկի առկայության մասին տեղեկացվածության պարագայում կարելի է առավել խոցելի օրգանի նկատմամբ հատուկ ուշադիր լինել: Խոսքը, մասնավորապես, կանոնավոր բնույթ կրող բժշկական հետազոտություններին է վերաբերում: Այդուհանդերձ, նախքան հետազոտության դիմելը լավ կլինի մասնագետի հետ դրանց առավելություններն ու թերությունները քննարկել: Աֆրոամերիկացիների եւ հիվանդության ընտանեկան պատմություն ունեցողների համար բժշկական ուշադրության կարիքը կարող է առավել վաղ տարիքում ծագել:
Ի՞նչ անել՝ ռիսկը նվազեցնելու համար:
Շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի նվազեցմանը միտված հետեւյալ 3 միջոցառումները կարող ենք առաջարկել.
- Առողջ սննդակարգ պահպանե՛ք. հարկավոր է, նախ եւ առաջ, սննդամթերքի՝ նատրիումով, հագեցած ճարպերով, խոլեսթերինով եւ վերամշակված շաքարով հարուստ տեսակներից խուսափել, որոնք կարող են շագանակագեղձի քաղցկեղի առաջացում խթանել: Փոխարենը նախապատվությունը օմեգա-3 ճարպաթթվի բարձր բաղադրությամբ աչքի ընկնող սննդատեսակներին (սաղմոն, նուշ), մոնոչհագեցած ճարպաթթուներին (ձիթապտղի յուղ, գետնանուշ), ինչպես նաեւ մրգերին, բանջարեղենին ու սննդամթերքի անմշակ տեսակներին տվեք: Ճիշտ սննդակարգն ինքնին չի կարող շագանակագեղձի առաջացման ռիսկի նվազեցման հանգեցնել, բայց կարող է անհրաժեշտ կշռի եւ ընդհանուր առողջության պահպանման միջոց ծառայել:
- Ակտիվ եղե՛ք. շաբաթական 75 րոպե ծանր, կամ 150 րոպե՝ միջին բարդության ֆիզիկական վարժություններ իրականացրե՛ք: Խոսքը, մասնավորապես, զբոսանքին, լողին, հեծանվավազքին կամ բժշկի կողմից նշանակված ֆիզիկական վարժությունների այլ տեսակներին է վերաբերում:
- Հետազոտություն անցե՛ք. տարբեր փորձագիտական մարմինների գնահատմամբ, 50-70 տարեկան յուրաքանչյուր առողջ տղամարդ պետք է մեկ կամ երկու տարին մեկ շագանակագեղձի սպեցիֆիկ անտիգենի հետազոտություն անցնի, թեեւ 45-49 տարեկանների պարագայում էլ նման պրակտիկան չէր խանգարի:
Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73 davinciclinic.am |
Կարդացեք նաև
Էսթրոգենը իգական հորմոն է, սակայն այս հորմոնը, ինչպես նաև` տեստոստերոնը, կարևոր դեր են խաղում տղամարդու սեռական աճի և զարգացման գործընթացում
Շագանակագեղձը կարևոր օրգան է, քանի որ այն առնչություն ունի տղամարդու բոլոր կարևոր օրգան-համակարգերի գործառույթների հետ...
Ամորձիների փոփոխությունները տղամարդկանց մոտ ծերացման գործընթացի բնական մասն են, և պայմանավորված են հորմոնալ փոփոխություններով: Այս փոփոխությունները անհատական են, սակայն, ընդհանուր առմամբ...
Գիշերային քրտնարտադրությունը մարդու համար տհաճ երևույթ է: Քրտինքը մարմնի ջերմաստիճանի կարգավորման համակարգի բնականոն մասն է։ Այն պայմանավորված է ո՛չ միայն արտաքին գործոններով (ջերմաստիճան, հագուստ)...
Մարդկության ակունքներից սկսած՝ տղամարդու գործունեությունը կենտրոնացած է եղել սննդի հայթայթման, պաշտպանության և հայրության վրա: Այդ ամենն արդիական է նաև այսօր, սակայն նման գործառույթները կարող է...
Թեև հեծանիվ վարելու և շագանակագեղձի հիվանդությունների պատճառահետևանքային կապի գոյության մասին տվյալները հավաստի չեն, սակայն կան որոշ հետազոտություններ, որոնք վկայում են հեծանիվ վարելու հետևանքով...
Փաստ N1: Տղամարդիկ ավելի քիչ են դիմում բժշկի, քան` կանայք:
Տղամարդկանց համար ընդունված է, որ իրենք ուժեղ են և իրավունք չունեն թուլության նշաններ ցույց տալու...
Առնանդամի պրոթեզավորումը կատարվում է հիմնականում օրգանական էրեկտիլ դիսֆունկցիայի, ինչպես նաև սեռափոխության, առնանդամի փոքրության (micropenis), պեյրոնի հիվանդության (Peyronies’s disease)...
Թույլ սերմնաժայթքման հիմնական պատճառը մկանների թուլությունն է, որի ընթացում նվազում է սերմնաժայթքման ուժն ու ծավալը։ Սերմնաժայթքման առաջին փուլի ընթացքում սերմնահեղուկը հավաքվում է միզուկի...
Տերատոզոոսպերմիան սպերմատոզոիդների ձևի փոփոխությունն է, որը հայտնաբերվում է սերմնահեղուկի հետազոտության ժամանակ: Այն հաճախ զուգակցվում է այլ անբարենպաստ համախտանիշների հետ և կարող է...
Թլպատումը (Circumcision) վիրահատական միջամտություն է, որի միջոցով հեռացվում է առնանդամի գլխիկը ծածկող մաշկը...
Տղամարդիկ չեն սիրում խոսել իրենց առողջության մասին և շատ հաճախ անտեսում են դրան սպառնացող նախանշանները։ Ստորև ներկայացնում ենք 7 փաստ, որոնց մասին տղամարդիկ պետք է իմանան...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն