Դեղագործական շուկա
Ռուսաստանցի ծանր հիվանդները վտանգված են սեպտեմբերի 1-ից առանց դեղորայքի մնալու

Նոր օրենսդրական պահանջները կարող են դադարեցնել դեղերի փորձարկումները և սեպտեմբերի 1-ից առանց դեղամիջոցների թողնել այս փորձարկումների շրջանակներում բուժվող հազարավոր ռուսաստանցի հիվանդների:
Համապատասխան «Դեղամիջոցների շրջանառության մասին» նոր օրենքի պահանջներին՝ մինչև 2011 թ. սեպտեմբերի 1-ը ՌԴ 18 քաղաքների մոտ հազար կլինիկական և բժշկական բաժանմունքներ հարկադրված կլինեն դադարեցնել նոր դեղամիջոցների փորձարկումները, քանի որ չեն հասցնի անցնել Առողջապահության և սոցզարգացման նախարարության հավատարմագրումը: Այս մասին խոսում են վերլուծաբանները և դեղարտադրողները:
Ողջ Ռուսաստանում այս հետազոտություններին մասնակցում են 70 հազար մարդ: Սակայն մինչև մայիս հավատարմագրված են և կարող են շարունակել հետազոտությունները միայն 11 կլինիկական հիմնարկներ: Հետևաբար, այսօրվա կազմակերպության աշխատանքներով մինչև տարվա վերջ նախարարության գերատեսչություն Տատյանա Գոլիկովան կհավատարմագրի ոչ ավել, քան հիսուն կլինիկա՝ հազարից: Այս մասին հայտնի է դարձել ապրիլի 25-ին «Գործնական Ռուսաստան»-ի կլոր-սեղան նիստում:
Դեղամիջոցների կլինիկական հետազոտության ասոցիացիայի ղեկավար Սվետլանա Զավիդովան նիստում նշեց, որ մինչև «Դեղամիջոցների շրջանառության մասին» օրենքի ուժի մեջ մտնելը, 2010 թ. ավարտին դեղարտադրողները նախազգուշացրել են Առողջապահության և սոցզարգացման նախարարությանը նոր դեղամիջոցների փորձարկումների գրանցման գործընթացի և կլինիկաների հավաստագրման հնարավոր բարդությունների մասին, ուր դրանք տեղի կունենան կամ արդեն կատարվում են: Սակայն խափանումները կանխել հնարավոր չէ:
Ռուսաստանում վերջին տարիներին ավելի քիչ փորձություններ են կատարվում, քան մյուս երկրներում:
Սվետլանա Զավիդովայի կարծիքով դա կապված է օրենսդրության ոչ կատարյալ և կայուն լինելու, ղեկավար մարմիններում վատ մենեջմենթի, ինչպես նաև երկրի հսկայական տարածքում վատ լոգիստիկայի հետ:
Զավիդովան ասել է. « Կբերեմ Առողջապահության և սոցզարգացման նախարարության մենեջմենթի օրինակ վերջին մի քանի ամսում: Առաջ ևս արտադրողները դժգոհում էին փաստաթղթերի պատրաստման երկար ընթացքից, այդ թվում և կլինիկական փորձարկման թույլտվության ստացումից: «Բարելավված մենեջմենթով» այս փաստաթղթերի տալու ժամկետներն ավելի են մեծացել: Եվրոպայում թույլտվության տալու ժամկետը 60 ր է: Մեր տվյալներով 2010 թ. Ռուս Առողջապահության ղեկավարությանը նման թույլտվության տալու համար անհրաժեշտ էր միջինում 112 օր: Առողջապահության և սոցզարգացման նախարարությունը, որին 2010 թ. սեպտեմբերի 1-ից անցել է այս գործառույթը սահմանված ժամկետներին չի հետևում: Այսպիսով` միայն 25% թույտվություն է հանձնվում ժամանակին: Ավելին, Առողջապահության և սոցզարգացման նախարարությունը խախտում է կանոնները՝ սխալ է համարակալում հետազոտության թույլտվությունները: Օրինակ №40 թույլտվությունը հանձնվել է 2010 թ. դեկտեմբերի 20-ին, իսկ №39-ը` 2011-ի ապրիլի 20-ին, № 27-ը՝ ապրիլի 7-ին»:
Կգա կամ չի գա դեղարտադրողը երկիր, կախված է միջազգային պահանջների նորմատիվ օրինական հիմքի համապատասխանությունից, նրանից, թե ինչպես է աշխատում թույլտվության համակարգը պետության մեջ (թույլտվության տալու տևողությունը): Ռուսաստանում վերլուծաբանների կարծիքով ստեղծվում են առավել վատ պահանջներ:
Օրինակ, «Դեղամիջոցների շրջանառության մասին» օրենքը դեղարտադրողներից պահանջում է տեղայնացված փորձությունների լրացուցիչ անցկացում դեղի գրանցման ժամանակ, եթե դրանք չեն փորձարկվել Ռուսաստանում, չնայած նրան, որ այլ երկրներում այս փորձությունները հաջողությամբ կատարվել են:
Սվետլանա Զավիդովան ասում է. «Մինչև այժմ պարզ չէ, թե փորձությունը ո՛ր փուլում պետք է լինի գրանցելու համար, ի՛նչ քանակությամբ մասնակիցներ են անհրաժեշտ տվյալ տեղային փորձության արդյունքներն ընդունելու համար: Առողջապահության և սոցզարգացման նախարարությունը նաև շատացրել է հետազոտողի աշխատանքային փորձի պահանջները՝ 2-ից հասցնելով 5 տարվա, ինչը քչացրել է հետազոտողների թիվը: Մինչև հիմա չեն կանոնավորվել ապահովագրության տիպային օրենքները (պետք է ընդունվեին 2011 թ. հունվարի 1-ից), դեռ հիմնված չէ կլինիկական հետազոտությունների համար դեղամիջոցների ներմուծումը, ստեղծված են բազմաթիվ արգելքներ և սահմանափակումներ»:
ԱՀԿ փորձագետ Անդրեի Մեշկովսկին «Դեղամիջոցների շրջանառության մասին» օրենքի բաժիններն անվանել է դեղերի արտադրության պատշաճ պրակտիկային և դեղամիջոցների կլինիկական փորձարկումների նվիրված «թունավորում»: «Իրավիճակի փրկելու ճանապարհ» և գոնե մասնակիորեն այս ալգորիթմները ուղղելու հնարավորություն կարող է դառնալ Մաքսային միության փաստաթղթերի փաթեթը, որին պետք է հետևի նաև Ռուսաստանը: Այս փաթեթն այժմ մշակվում է:
Արդյունքում, կլոր սեղանի մասնակիցները համակարծիք էին, որ դեղերի կլինիկական փորձարկումների անցկացման պարզեցման փոխարեն Առողջապահության և սոցզարգացման նախարարությունն ավելացրել է հիվանդ մարդկանց համար դեղերի անհասանելիությունը:

Կարդացեք նաև


ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ...


1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Դեղերի մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է դեղերի շրջանառության նոր իրողություններին համապատասխան և համապարփակ կարգավորում...


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեղագործությունը Հայաստանում ընդգրկված է արդյունաբերության քաղաքականության ռազմավարության ծրագրում որպես գերակա ուղղություն, այդ ոլորտին միտված գործողությունները...


Հունիսի 14-ին Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը: Համաժողովը դեղագործակության ոլորտի մասնավոր և հանրային շահառուներին Հայաստանի վերջին...


Հայաստանում դեղամիջոցների գովազդման խնդրի կարգավորման, այդ բնագավառում կատարված վերափոխումների և առկա թերությունների մասին զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Լիցենզավորման գործակալության...

ՀՀ Առողջապահության նախարարությունը հետևողական գործընթաց է սկսել, որը վերաբերում է մեր հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի ընթացակարգին...
Այսօր տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստ, որտեղ քննարկվեց «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը...


Օգոստոսի 25-ից ուժի մեջ են «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը հաստատելու մասինե ՀՀ կառավարության 2001 թ. օգոստոսի 14-ի որոշման մեջ կատարված փոփոխությունները...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն