Դեղագործական շուկա
2013թ. մայիսի 26. Պֆայզեր դեղագործական ընկերության հերթական սեմինարը Աղվերանում
Մայիսի 26-ին Պֆայզեր դեղագործական ընկերությունը կազմակերպել էր սեմինար ոչ ցանցային դեղատների աշխատակիցների համար, որին մասնակցեցին նաև Մեդ-Պրակտիկ առողջապահական պորտալի աշխատակիցները։ Սեմինարն անցավ ընկերության համար ավանդույթ դարձած «հաճելին օգտակարի հետ» սկզբունքով։ Առիթից օգտվելով` սեմինարի շրջանակում վարեցինք հարցազրույցներ կազմակերպիչների և մասնակիցների հետ։
Մեր զրուցակիցն է Պֆայզեր դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Տիգրան Ուզունյանը:
– Հետաքրքիր գաղափար է նմանատիպ սեմինարի կազմակերպումը: Ներկայացրեք, խնդրեմ սեմինարի բուն նպատակը և անելիքները:
– Սա թվով 4-րդ սեմինարն է: Նախկինում նմանատիպ սեմինարներ կազմակերպել ենք Ալֆա Ֆարմ, Նատալի Ֆարմ, Գեդեոն Ռիխտեր դեղատնային ցանցերի աշխատակիցների համար։ Ներկա սեմինարին մասնակցեցին ոչ ցանցային դեղատների մասնագետներ: Նպատակը մեկն է` բարձրացնել դեղագետի դերակատարությունը բժիշկ-հիվանդ-դեղագետ եռանկյունում, նպաստել գիտելիքների, մասնագիտական հմտությունների որակական աճին, զարկ տալ այն գաղափարին, որ դեղագետները բնավ «հասարակ վաճառող» կարգավիճակում չեն: Սեմինարի ընթացքում խոսեցինք նաև Պֆայզեր դեղագործական ընկերության, այսպես կոչված, դեղատնային պրոֆիլի դեղամիջոցների, դրանց առանձնահատկությունների մասին:
– Գաղափարն ու մոտեցման ոչ չափանշային ոճը կիրառվե՞լ է մինչ այժմ:
– Մեր մարտավարական սկզբունքներից է շատ ուշադրութուն դարձնել թե դեղամիջոցների ներկայացմանը, թե Sales Training-ին, որի օգնությամբ դեղագործները ավելի հստակ կպարզեն հիվանդի կարիքները և կնպաստեն դեղերի ռացիոնալ օգտագործմանը հասարակության կողմից: Նման ուսուցողական դասընթացներ մեր ընկերությունն անցկացրել է Հայաստանից դուրս: Փորձել ենք ամեն ինչ բարձրակարգ, միջազգային չափանիշներին համապատասխան կազմակերպել, որպեսզի դեղագետներն իրենց անտեսված չզգան, քանի որ նրանք ունեն նույն կարևորությունը, ինչ բժշկության ասպարեզի բոլոր ներկայացուցիչները:
– Ինչպիս՞ն է այսօրվա բժիշկ-պացիենտ-դեղագործ փոխհարաբերությունը, գոյություն ունե՞ն էթիկ կանոններ։
– Պֆայզերը, լինելով ամենախոշոր դեղագործական ըկերությունը, աշխատում է մշտապես պահպանել էթիկայի կանոնները բոլոր հարաբերություններում: Նման գործունեության որդեգրումը մեր ընկերության առանձնահատկություններից է: Հայաստանյան շուկան շատ փոքր է, և մենք երբեք նպատակ չենք դարձրել միայն վաճառքը, մեր ընկերության կարևորագույն նպատակներից մեկը էթիկական նորմերին մշտապես հավատարիմ մնալն է: Հենց այդ սկզբունքից ելնելով մենք երբեք դեղագետներին չենք խրախուսել որևէ դրամական պարգևով, այլ փորձել ենք խրախուսել նրա աշխատանքը` նպաստելով դրա որակի բարձրացմանը, այլապես կխախտվեն էթիկական նորմեր, կտուժեն հաճախորդները, հիվանդները, քանի որ դեղագետը շահագրգռված կլինի վաճառել հենց այն դեղամիջոցը, որի համար պարգևատրում է ստանում: Այս պարագայում հաճախորդը դառնումէ կոմերցիայի զոհ, իսկ մեր նպատակն է հետևողական լինել դեղագետի կարևորությանը հիվանդի ճիշտ ու արդյունավետ բուժման գործընթացում: Դեղագետների հանդեպ մեր միակ խրախուսանքը պացիենտներին (հաճախորդներին) որակյալ դեղամիջոցներ առաջարկելն է:
Էթիկայի հիմնական կետերն այս ասպարեզում մի քանիսն են: Նախ` հակակոռուպցիոն խիստ կանոնները, 2րդ` երբեք չփորձել փնովել մրցակցի դեղամիջոցը, 3-րդ` ներկայացնել դեղամիջոցը բացառապես ապացուցողական հիմքի վրա:
Մեր հաջորդ զրուցակիցը Պֆայզեր դեղագործական ընկերության բժշկական ներկայացուցիչ Արտակ Խաչատրյանն է:
– Որևէ օրինակով կարո՞ղ եք ներկայացնել դեղագործական ընկերության ճիշտ ռազմավարության կազմակերպումը բժիշկ-պացիենտ-դեղագործ փոխհարաբերության մեջ։
– Պֆայզեր դեղագործական ընկերությունը Հայաստանում ներկայացված է միայն դեղատոմսային դեղամիջոցներով, այսինքն, դուրս են գրում միայն բժիշկները, սակայն այս հանգամանքը չի խանգարում համագործակցել նաև դեղագետների հետ, ովքեր ամբողջ աշխարհում շատ լուրջ դերակատարություն ունեն հասարակական առողջության հոգածության գործում։ Այսօր շրջանառվում է «դեղագործական հոգածություն» տերմինը, ասել կուզի`դեղագետների ու դեղագործների ներգրավվածությունը հասարակության առողջության պահպանման գործընթացում: Միանշանակ պարզ է դառնում, որ նման գործընթացն ակնկալում է բժիշկ-դեղագործ համագործակցություն, որը մեր հանրապետությունում ունի թերացումներ: Մենք փորձում ենք մեր պոտենցիալը ներդնել այդ բացերը լրացնելու` որպես վերջնական նպատակ հետապնդելով հիվանդի կյանքի որակի բարձրացումը:
– Հաշվի առնելով այսօրվա թեմատիկան, Ձեր ընդհանրական մոտեցումը հակաբիոտիկ-հակասնկային դեղամիջոցների համակցությանը, ի՞նչ խորհուրդ կտաք մասնագետներին։
– Սեմինարի ժամանակ քննարկվեց դրանց ռացիոնալ օգտագործման հարցը: Պետք է ասել, որ նման լուրջ խնդիր կա ո´չ միայն մեզ մոտ, այլև ամբողջ աշխարհում: Վիճակագրության տվյալները Հայաստանում բավականին տխրեցնող են. մեծ քանակով վաճառվում են թե՛ հակասնկային դեղամիջոցներ, թե´ հակաբիոտիկներ: Թեման շատ կարևոր է,քանի որ հակասնկային և հակաբիոտիկ դեղամիջոցների սխալ օգտագործումից առաջանում է հարուցիչների դեղակայունություն: Սա թանկացնում է հիվանդության հետագա բուժման արժեքը և չափազանց իջեցնում կյանքի որակը:
Սեմինարին առնչվող հարցերով զրուցեցինք Պֆայզեր դեղագործական ընկերության բժշկական ներկայացուցիչ Դավիթ Պալյանի հետ։
– Այսօրվա սեմինարին առնչվող թեմաներից էր չափազանց հայտնի և լայն կիրառելի Վիագրան, Ին՞չ նոր բան կարող եք ավելացնել մասնագետի և պացիենտի համար։
– Թեև Վիագրայի մասին ամեն ինչ վաղուց հայտնի է, հետազոտություններն այսօր էլ չեն դադարում, ինչը խոսում է նրա արդյունավետության, անվտանգության, լայն կիրառության մասին: Արդի խնդիրը ճիշտ ապացուցողական հիմքի վրա տեղեկատվության փոխանցելն է, չթողնելու, որ անհրաժեշտ տեղեկություններ ստանան դեղին մամուլի էջերից:
– Խոսենք հաջորդ` միգրենին վերաբերող թեմային, ի՞նչ նոր հետազոտություններ և բացահայտումներ կան այսօր։
– Այս հիվանդության հանդեպ մոտեցումները տարբեր երկրներում տարբեր են: Օրինակ, մեր երկրում հստակ դրվածք չկա, որ ցավազրկումը պետք է անհապաղ բնույթ կրի: Արտասահմանում ընդունված է աշխատանք տանել առաջին հերթին վերացնելու ցավը, քանի ցավն իր հերթին օրգանիզմին մեծ վնաս է հասցնում: Հարկ է նշել հատուկ դեղախմբի, այսպես կոչված տրիպտանների մասին, որոնք կանխարգելիչ չեն, այլ վերացնում են միգրենի բռնկումները, և որ դեղամիջոցներն ազդում են շատ արագ. սա շատ կարևոր փաստ է, քանի որ միգրենի ցանկացած բռնկում կարող է բերել շատ լուրջ հետևանքների, ընդհուպ` ինսուլտի: Մեր նպատակն է Հայաստանում ևս կիրառել արտասահմանի փորձը` կապված ցավի անհապաղ վերացման հետ:
– Բուժելի՞ է այսօր միգրենը։
– Ցավոք, միգրենը դեռևս մնում է վատ հետազոտված հիվանդությունների շարքում: Դրա պատճառներից է նաև տեղեկացվածության ցածր մակարդակը: Մենք լայնածավալ աշխատանքներ ենք իրականացնում այս խնդրի լուծման, մարդկանց տեղեկատվության մակարդակը բարձրացնելու հարցում: Գլխավոր նպատակը միգրենի բռնկումների հաճախականությունը թուլացնելն է: Ունենք համապատասխան դեղամիջոցներ, որոնց ազդեցության մեխանիզմներն այսօր ներկայացրեցինք դեղագետներին, փորձում ենք այնպես անել, որ դեղագետներն էլ իրենց հերթին ճիշտ տեղեկատվություն տան հիվանդին և ուղղորդեն նրան դեպի բժիշկը:
– Ի՞նչ կցանակայիք ավելացնել` որպես ամփոփում։
– Ես, որպես քաղաքացի, շատ ուրախ եմ, որ կարևոր աշխատանք ենք իրականացնում, և օգնում դեղագետին ավելի ամրապնդելու իր տեղը բժշկական համակարգում:
Մեր հաջորդ զրուցակիցը սեմինարի մասնակից Կանաչ դեղատուն ցանցի գնային կոորդինատոր Ամալյա Կուռոյանն է:
– Փորձեք ներկայացնել այսօրվա միջոցառումը դեղագետի տեսանկյունից: Ի՞նչ տվեց այն ձեզ: Ի՞նչն եք կարևորում նմանատիպ միջոցառումների կազմակերպման մեջ:
– Այսօրվա սեմինարն անդրադարձավ շատ հրատապ թեմաների: Բացի տեղեկատվությունից, գիտելիքներից, ստացանք նաև մեծ բավականություն, ինչը հետաքրքիր մոտեցում է այսպիսի միջոցառւոմներ կազմակերպելու հարցում: Համատեղեցինք հաճելին օգտակարի և անհրաժեշտի հետ:
Ագատա Ֆարմ ընկերության դեղագործ Աննա Երիցյան:
– Ի՞նչ նոր բան տվեց սեմինարը:
– Շատ եմ վստահում Պֆայզեր դեղագործական ընկերությանը, իրենց դեղամիջոցները հաճախորդներին տրամադրելիս վստահ եմ որակի և ապահովության վրա: Միջոցառումը կազմակերպվել էր բարձր մակարդակով: Մատչելիորեն ներկայացվեց դեղագործական պրակտիկայում ժամանակակից մոտեցումները, խորը գիտելիքներ ձեռք բերեցինք դեղամիջոցների մասին, ինչը, անշուշտ, կօգնի մեզ հետագա աշխատանքում:
Կարդացեք նաև
ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ...
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Դեղերի մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է դեղերի շրջանառության նոր իրողություններին համապատասխան և համապարփակ կարգավորում...
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեղագործությունը Հայաստանում ընդգրկված է արդյունաբերության քաղաքականության ռազմավարության ծրագրում որպես գերակա ուղղություն, այդ ոլորտին միտված գործողությունները...
Հունիսի 14-ին Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը: Համաժողովը դեղագործակության ոլորտի մասնավոր և հանրային շահառուներին Հայաստանի վերջին...
Հայաստանում դեղամիջոցների գովազդման խնդրի կարգավորման, այդ բնագավառում կատարված վերափոխումների և առկա թերությունների մասին զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Լիցենզավորման գործակալության...
ՀՀ Առողջապահության նախարարությունը հետևողական գործընթաց է սկսել, որը վերաբերում է մեր հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի ընթացակարգին...
Այսօր տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստ, որտեղ քննարկվեց «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը...
Օգոստոսի 25-ից ուժի մեջ են «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը հաստատելու մասինե ՀՀ կառավարության 2001 թ. օգոստոսի 14-ի որոշման մեջ կատարված փոփոխությունները...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն