Դեղաբույսեր
Ալոճենի արնակարմիր - Боярышник кроваво-красный - Crataegus sanguinea Pall.
Ալոճենին վարդազգիների ընտանիքին (Rosaceae) պատկանող հազվադեպ արնակարմիր թուփ է, ունենում է մինչև 5 մետր բարձրություն, հազվադեպ` 10-12 մետր: Երիտասարդ ճյուղերը փայլուն, ծիրանագույն-դարչնագույն են, ունեն մինչև 4 սմ երկարությամբ հաստ, ուղիղ փշեր։ Հազվադեպ են տնկում: Տերևները երկու կողմից փափուկ են, տերևակից, կարճ կոթուններով, սեփաձև հիմքով, չմշակված ծայրով, ամռանը մուգ կանաչ են, աշնանը՝ նարնջագույն-կարմիր: Ծաղիկները փոքր են, սպիտակ կամ թեթև վարդագույն թերթիկներով` խմբված խիտ վահանիկանման ծաղկաբույլերում, 4-5 սմ տրամագծով: Պտուղը արնակարմիր կամ նարնջագույն, վարդագույն, դեղին կամ սև գնդաձև հատապտուղ է՝ 8-10 մմ տրամագծով, արլագույն միջուկով և 3-4 կորիզներով (երբեմն 5), որոնք պարունակում են մեկական սերմ: Ծաղկում է մայիս-հունիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին: Բույսը ծաղկում է լիուլի, ծաղկաթափվում է բավականաչափ արագ, երբեմն 2-3 օրվա մեջ, հատկապես տաք եղանակի դեպքում: Սկսում է պտուղ տալ 10-15 տարեկան հասակում: Կյանքի տևողությունը մինչև 400 տարի է: Բազմանում է սերմերով, արմատի ընձյուղներով, պատվաստներով: Ալոճենին տարածված է ԱՊՀ եվրոպական հատվածում, Արևմտյան Սիբիրում և Ղազախստանում: Արնակարմիր ալոճենին եվրոպա-սիբիրյան տարածվածության ունի: Նրա տարածականությունը արևմուտքից արևելք գերազանցում է 5000 կմ-ը: Աճում է նոսր անտառներում (սաղարթավոր, սոճու, խառը), գետերի ափերին, անտառամատույցներում, դաշտավայրերում:
Ալոճենու ծակծկող փշերի առկայության շնորհիվ հնուց հավատալիք է գոյություն ունեցել, որ այն ունակ է մարդուն հիվանդություն բերող չար ուժերից պաշտպանելու: Այդ պատճառով հին հույները դռներից կախում էին ալոճենու ճյուղեր՝ պաշտպանելու տան մուտքը ցանկացած անմաքրությունից: Հին կելտերի մոտ ալոճենին ձմռան և խավարի ծառ է, Մոլդովայում համարում են չարության մարմնացում, որ ոտքերի վրա բոլոր ուռուցքների և թարախապալարների պատճառը պարտադիր ալոճենին է:
Ալոճենու վերաբերյալ առաջին տեղեկությունները տրված են հին հույն փիլիսոփա Ֆեոֆրաստի (մ.թ.ա 372-287թթ.) գրքում: Ավելի ուշ՝ մեր թվարկության առաջին դարում, այս բույսի վերաբերյալ տեղեկություններ հանդիպել են Դիոսկորիդի աշխատանքներում, որը խորհուրդ էր տալիս ալոճենու պտուղները ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների, ճարպակալման, արյունահոսությունների և երիկամների ֆունկցիայի խանգարման, հատկապես միզաքարային հիվանդության դեպքում: Եվրոպական գիտական բժշկության մեջ ալոճենին հայտնվել է XIX դարում: Որոշ բժիշկներ կարծում էին, որ այն համարվում է այդ ժամանակաշրջանի արժեքավոր բացահայտում, քանի որ այն համարում էին արդյունավետ, երբ մնացած սրտային միջոցները չէին օգնում։
Հումքի հավաքումն ու չորացումը
Որպես դեղի հումք ծառայում են ալոճենու ծաղիկներն ու պտուղները: Ծաղիկները հավաքում են ծաղկելու սկզբում, երբ նրանց մի մասը դեռ չի բացվել՝ կտրելով վահանիկանման ծաղկաբույլերն ու առանձին ծաղիկները: Պետք չէ ամբարելու համար ոչ բացված ծաղիկներով ծաղկաբույլեր հավաքել. նման հումքը շատ դանդաղ է չորանում և հաճախ շագանակագույն է դառնում: Հավաքել պետք է ցողի չորանալուց հետո, չոր եղանակին: Դրանք չորացնում են ոչ ուշ, քան հավաքելուց 1-2 ժամ անց չորանոցներում 40°С պայմաններում, դարակների վրա, ծածկերի տակ, կամ լավ օդափոխվող տարածքներում՝ փռելով բարակ շերտով և պարբերաբար շրջելով: Ծաղիկների պիտանելիության ժամկետը 2 տարի է: Հումքն ունի թույլ, յուրատեսակ հոտ, դառնավուն համ:
Ալոճենու պտուղներն ամբարում են հասնելու շրջանում սեպտեմբերի վերջից մինչև ցրտերի վրա հասնելը: Հասուն պտուղները հավաքում են արկղերի կամ զամբյուղների մեջ՝ պոկելով կամ առանձին պտուղները, կամ վահանների հետ: Դրանք չորացնում են արևի տակ կամ չորանոցում՝ 70°С պայմաններում: Բնական չորացման դեպքում փռում են 4-5 կգ ալոճ 1 մետրի վրա: Պտուղների պիտանելության ժամկետը մինչև 8 տարի է: Չորացված հումքը երբեմն ունի սպիտակավուն տեսք (բյուրեղացված շաքար): Հումքի համը դառն է կամ թեթևակի թթու-քաղցր, ունի թույլ հոտ:
Բժշկական պրակտիկայում թույլատրվում է նաև փշոտ ալոճենու (Crataegus oxyacantha L) ծաղիկների և պտուղների օգտագործումը: Այն առանձնանում է ընձյուղների վրա երկար փշերի (մինչև 25 սմ) առկայությամբ, 3-5 ոչ խոր թիակաձև եզերքով տերևներով: Պտուղները պարունակում են մեկական կորիզ: Բացակայում է թաղիքե խավը տերևների և ծաղկացողունների վրա: Բժշկության մեջ լայնորեն կիրառվում է նաև Grataegus pentagyna ալոճենին (пятипестичный), որը մյուս տեսակներից տարբերվում է սև պտուղներով՝ գորշակապույտ խավով և ավելի զարգացած միջուկով:
Քիմիական կազմը
Բույսի ծաղիկներում հայտնաբերվել են ֆլավոնոիդներ (կվերցետին, կվերցիտրին, կարոտինոիդներ, ացետիլխոլին, խոլին, եթերային յուղ, олеаноловая, кофейная, урсоловая թթուներ, дубильные նյութեր:
Ծաղկաբույլերում պարունակվում է 7,69% մոխիր, մակրոէլեմենտներ (մգ/գ)՝ К - 32,10, Ca - 11,80, Mn - 3,40, Fe - 0,20; միկրոէլեմենտներ (КБН)՝ Мg - 0,28, Cu - 0,35, Zn - 0,35, Со - 0,18, Мо - 7,00, Cr - 0,01, Al - 0,12, Ва - 0,42, Se - 10,00, Ni - 0,34, Sr - 0,24, Pb - 0,07, I - 0,06. В - 77,20 մկգ/գ: Չեն հայտնաբերվել Cd, V, Li, Ag, Au, Br. Խտացնում է Mo, Se:
Ալոճենու պտուղներում հայտնաբերվել են ֆլավանոիդներ (կվերցետին, գիպերին, վիտեքսին), օրգանական թթուներ (կիտրոն, олеаноловая, урсоловая, кратегусовая, кофейная, хлорогеновая), կարոտինոիդներ, дубильные/աղաղանյութեր, ճարպայուղեր, պեկտիններ, եռտերպենային և ֆլավոնային գլիկոզիդներ, խոլին, շաքար, K, E վիտամիններ, ասկորբինաթթու: Պտուղներում պարունակվում է՝ մոխիր - 2,73%; մակրոէլեմենտներ (մգ/գ)՝ К - 13,10, Ca - 3,00, Mn - 1,00, Fe - 0,04; միկրոէլեմենտներ (КБН)՝ Мg - 0,04, Cu - 0,29, Zn - 0,07, Со - 0,37, Al - 0,03, Se - 11,80, Ni - 0,10, Sr - 0,06, Pb - 0,05, I - 0,06. В - 2,00 մկգ/գ: Չեն հայտնաբերվել Mo, Cd, Ba, V, Li, Ag, Au, Br:
Խտացնում է Se:
Դեղաբանական հատկություններ
Ալոճենու գալենային դեղամիջոցները գլխավորապես կարդիո-տոնուսային ազդեցություն են գործում: Սրտամկանի աշխատանքը բարելավելով՝ բույսի դեղամիջոցները կանխում են նրա վաղաժամ ուժասպառությունը: Բացի այդ նրանք վերացնում են սրտի ռիթմի խախտումները: Ալոճենու պտուղների և ծաղկաբույլերի թուրմերն ու մզվածքներն ընտրողաբար ընդլայնում են սրտասնույց և գլխուղեղի անոթները, որը թույլ է տալիս բույսի դեղամիջոցները նպատակասլացորեն օգտագործել բարելավելու սրտամկանի և գլխուղեղի նեյրոնների թթվածնով մատակարարումը: Այդ ազդեցությունը կապված է բույսի մեջ եռտերպենային միացությունների և ֆլավանոիդների առկայության հետ: Ալոճենու ծաղիկներն ու պտուղներն իջեցնում են անոթների պատերի և մազանոթների թափանցելիությունը, ընդ որում ծաղիկները պտուղներից ավելի ուժեղ են գործում: Ծաղիկների և պտուղների հյութը դրական է ազդում սրտի, զարկերակային ճնշման, կենտրոնական նյարդային համակարգի, միզասեռական օրգանների վրա: Կարգավորում է քունը, ընդհանուր վիճակը, նպաստում է ծանր հիվանդություններից հետո ապաքինմանը և արյան մեջ խոլեսթերինի մակարդակի իջեցմանը:
Կիրառումը բժշկության մեջ
Ալոճենու դեղամիջոցները կիրառում են սրտի գործունեության ֆունկցիոնալ խանգարումների, հիպերտոնիկ հիվանդության, ստենոկարդիայի, անգիոնևրոզների, շողացող առիթմիայի, պարոքսիզմալ տախիկարդիայի, աթերոսկլերոզի, դաշտանադադարային նևրոզի, վահանաձև գեղձի գերֆունկցիայի դեպքում: Հյութահանուկը հիպոլակտացիայի դեպքում բարձրացնում է լակտացիան և վերացնում կրծքի երեխաների մոտ դիսեպսիայի երևույթները: Խիտ հյութահանուկը մտնում է «Կարդիովալեն» կոմպլեքս դեղամիջոցի կազմի մեջ:
Կեղև (վաղ գարնանը հավաքված երիտասարդ ճյուղեր): Ժողովրդական բժշկության մեջ հակատենդային միջոց է, օգտագործվում է նաև փորլուծության դեպքում:
Ծաղիկներ: Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է թուրմը, հյութը. հիպերտոնիկ հիվանդության, անքնության դեպքում, դաշտանադադարի շրջանում, թուրմը` կարդիոնևրոզների դեպքում:
Ծաղիկներ, պտուղներ: Հյութը կերակրափողի նևրոզի, մաշկի, լյարդի հիվանդությունների դեպքում, որպես լեղամուղ, սրտային հիվանդությունների, անգիոնևրոզների, առիթմիաների, գլխապտույտի, հևոցի, անքնության ժամանակ, դաշտանադադարի շրջանում:
Պտուղներ: Ժողովրդական բժշկության մեջ թուրմը հիպերտոնիկ հիվանդության, վեգետոնևրոզների, գլխապտույտների, շնչահեղձության դեպքերում, դաշտանադադարի շրջանում:
Դեղաձևերը, օգտագործման եղանակները, չափաբաժինները
Ալոճենու թրմուկը (Tinctura Crataegi) պատրաստվում է 70% էթիլային սպիրտով (թուրմի 1լ` 100 գրամ ալոճենու պտուղների փշուր): Թափանցիկ դեղնա-կարմրավուն հեղուկը քաղցր համ ունի: Ընդունում են 20-30 կաթիլ, 3-4 անգամ, ուտելուց առաջ:
Ալոճենու խիտ հյութահանուկը (Extractum Crataegi fluidum) պատրաստում են պերկոլյացիայի մեթոդով՝ 1:1 հարաբերակցությամբ: Թափանցիկ հեղուկը մուգ-դարչնագույն է, հաճելի հոտով, քիչ քաղցրահամ: Ընդունում են 20-30 կաթիլ, 3-4 անգամ, ուտելուց առաջ:
Ալոճենու ծաղիկների թուրմը (Infusum florum Crataegi)՝ 5գ (1 ճաշի գդալ) հումքը լցնում են էմալապատ ամանի մեջ, ավելացնում 200մլ եռացած տաք ջուր, ծածկում կափարիչով և տաքացնում եռացած ջրում (ջրային բաղնիք) 15 րոպե, սառեցնում են սենյակային ջերմաստիճանում 45 րոպեի ընթացքում, հետո քամում: Ստացված թուրմի ծավալը եռացրած ջրով հասցնում են 200 մլ: Ընդունում են ½ բաժակ, օրական 2-3 անգամ, ուտելուց առաջ:
Ալոճենու պտուղների թուրմը (Infusum florum Crataegi) պատրաստում են այնպես, ինչպես ալոճենու ծաղիկների թուրմը, մի տարբերությամբ, որ 200 մլ ջրին ավելացնում են 15գ (1 ճաշի գդալ) մանրացրած պտուղներ: Ընդունում են 1/3-1/2 բաժակ, օրական 2-3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:
Ալոճենու ծաղիկները (Flores Crataegi) բաց են թողնում 100 գ փաթեթավորումներով, իսկ պտուղները (Fructus Crataegi)՝ 50 գ փաթեթավորումներով: Պահպանում են չոր, զով վայրում:
Կարդիովալենը (Cardivalenum) կոմպլեքս դեղամիջոց է, որի կազմի մեջ մտնում են լայնասաղարթ թարմ ձագախոտի հյութ, ադոնիզիդ, ալոճենու խիտ հյութահանուկ, կամֆորա, կատվախոտի թարմ ընդերացողունների թուրմ, նատրիում բրոմիդ, սպիրտ, քլորաբուտանոլհիդրատ: Կիրառվում է սրտի ռևմատիկ արատների, սկլերոզի, I-IIA աստիճանի սրտանոթային անբավարարության, վեգետատիվ նևրոզի դեպքերում: Այն բուժիչ ազդեցություն ունի նաև նյարդային ծագման ստենոկարդիայի որոշ ձևերի դեպքում (երբ դեռևս արտահայտված չեն պսակաձև անոթների սկլերոտիկ փոփոխություններ): Դեղամիջոցն ընդունում են բժշկի ցուցումով, օրական 15-20 կաթիլ, 1-2 անգամ:
Հակացուցումներ և հնարավոր կողմնակի ազդեցություններ
Ալոճենուց դեղամիջոցները պետք է ընդունել բուժող բժշկի ցուցումով և վերահսկողությամբ, քանի որ նրանց չափաբաժնի գերազանցումը բացասական ազդեցություն է գործում:
Կիրառումն այլ ոլորտներում: Ալոճենու ամուր փայտն օգտագործում են խառատային ապրանքի պատրաստման համար: Բույսը հաճախ օգտագործում են կանաչ ցանկապատերի ստեղծման համար: Կեղևից ստանում են ներկ կտորները կարմիր գույնով ներկելու համար: Տերևների, կեղևի ու արմատների եփուկից գործվածքների համար ստանում են դեղին և դարչնագույն ներկեր: Պտուղները կիրառում են կիսելների և մուրաբաների պատրաստման համար, ինչպես նաև թեյի և սուրճի սուռոգատ: Ավելացնում են խմորի մեջ՝ հաճելի մրգային հոտ հաղորդելու համար: Անասնաբուժության մեջ ալոճենու թուրմն օգտագործվում է որպես կարդիոտոնիկ և արյան շրջանառությունը կարգավորող միջոց, կենդանիների աթերոսկլերոզի և կարդիոնևրոզների, սրտային անբավարարության դեպքերում: Մեղուներին նեկտար և փոշի է տալիս:
Գյուղատնտեսության մշակության տարրեր
Ալոճենին հասարակ, ցրտադիմացկուն բույս է: Լավ գոյատևում է անգամ թույլ մշակութային հիմքերի վրա, բայց զգայուն է գետնաջրերի և հալոցքների հանդեպ: Բազմացնում են սերմերով և ընձյուղներով: Սերմնացան կատարում են 2-3 սմ խորությամբ բազմացման տնկարաններում: Շարքերի միջև հեռավորությունը 15-20 սմ է: Երկու տարի անց սերմնաբույսերը տնկում են մշտական վայրում: Խնամքն այնպիսին է, ինչպես բոլոր դեկորատիվ և պտղատու ծառերի համար: Ալոճենին առատ բերք տալիս է ոչ ամեն տարի, որը հիմնականում կապված է ուշ գարնանային ցրտերին ծաղիկների ցրտահարվելու և վնասատուների կողմից պտուղների վնասվելու հետ:
Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն