Դեղաբույսեր
Տրադեսկանցիա (բամբասանք) - Традесканция зебрина (Зебрина висячая или поникающая - Zebrina pendula Schnizl.)
Տրադեսկանցիաները Commelinaceae ընտանիքին պատկանող բույսեր են։ Առաջին անգամ նկարագրել և սկսել են մշակել հայր և որդի Տրադեսկանտները` 17-րդ դարում։ Տարածված են Արգենտինայի հյուսիսից մինչև Կանադայի հարավ, Կենտրոնական Ամերիկայում, Մեքսիկայում, ԱՄՆ հարավում։
Ուղիղ կամ գետնատարած` արմատացող ցողունով բազմամյա բույսեր են։ Մշակովի տեսակներից առավել հայտնի են Tradescantia virginica և T.Zebrina pendula տեսակները։ Առաջինը լայնորեն տարածված է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսարևելյան ափերին։ Z. pendula-թարգմանաբար նշանակում է` «զոլավոր, կախովի» բույս։
Ծաղկատերևիկները և թերթիկները երեքն են, վարդագույն կամ մանուշակագույն երանգներով։ Տերևը կանաչ է կամ արծաթագույն, արտահայտված գծային զոլերով, տակից` կարմրածիրանագույն կամ մանուշակագույն։ Պտուղը փոքր տուփիկ է։ Կարող է աճել ջրի մեջ, ծաղկամանը հաճախ կախում են։
Համարվում է, որ տրադեսկանցիան Արևի ծաղիկ է, որը կարող է հեռացնել մտքի, զգացմունքի կամ խոսքի միջոցով փոխանցվող անբարենպաստ էներգիան։ Տ. Զեբրինան երբեմն անվանում են «կանացի բամբասանք», այնինչ իրականում այն պաշտպանում է բնակարանը և ընտանիքը զանազան չարամտություններից և չարակամություններից։ Գիտականորեն ապացուցված է, որ բույսը մաքրում և խոնավացնում է բնակարանի օդը, պաշտպանում էլեկտրամագնիսական դաշտի ազդեցությունից։ Բույսի տեսքը հանգստացնում է աչքերը, մեղմացնում լարվածությունը և հոգնածությունը։
Լուսանկարը՝ blog.goo.ne.jp | greenboom.ru | es.wikipedia.org |
Սուկկուլենտ=հյութալի տերևները հաճախ համեմատում են կալանխոէի և հալվեի (ալոէ) հետ։ Վերջին տարիներին բույսը լայնորեն ուսումնասիրվում է։ Կա կարծիք, որ զեբրինայի ֆիտոնցիդներն ի զորու են ճնշել ժամանակակից արհեստական շինանյութերի արձակած վնասակար նյութերից առաջացող և գոլորշիացող վնասակար մանրէները։ Իր հայրենիքում տրադեսկանցիան հնագույն ժամանակներից կիրառվել է ժողովրդական բժշկության մեջ։ Կա նաև կարծիք, թե զեբրինան հիբրիդ է, որ ացտեկները կարողացել են ստանալ խաչաձևման եղանակով, և, որ սա է իրական ոսկեբեղիկը («սարդ-բույս»)։ Թեև նման կարծիքը չի համապատասխանում իրականությանը, այնուամենայնիվ, կարևորում է T.Z.pendula տեսակի բազմաթիվ բուժիչ հատկությունները` հակամանրէ, հակաբորբոքային, արյունարգել, վերքամոքիչ, հակաուռուցքային։
Հյութը պարունակում է ինսուլինանման նյութ։ Պարզվել է, որ զեբրինայի պատրաստուկներն օգտակար են նաև թոքախտի համալիր բուժման ընթացքում։ Կոլիտ. Մանրացրեք բույսի ցողունը և տերևները, 100 գ հումքին ավելացրեք 300 մլ որակյալ օղի։
21 օր թրմեք մուգ պատերով ապակե տարայում` սառնարանի մեջ։ Քամեք քառատակ ծալած թանզիֆով։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 3-4 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ` 100 մլ գոլ` նախօրոք եռացրած ջրի հետ։
-
100 գ հումքը 2 ժամ թրմեք ջերմապահում 200 մլ եռջրով։ Քամեք, մզեք հումքը և զտեք թուրմը թանզիֆով։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ։
Լուսանկարը՝ botgard1.narod.ru |
Միջոցներն օգտակար են նաև ստամոքսի խանգարման և մետեորիզմի դեպքում։ Շաքարային դիաբետ. Մանրացրեք 2 ճ/գ զոլավոր տրադեսկանցիայի թարմ տերևները։ Մեկ ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 14 օր, կրկնեք 7 օր ընդմիջելուց հետո։
Միջոցն օգտակար է 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում, քանի դեռ չի առաջացել ինսուլին ներարկելու անհրաժեշտություն։
Թոքախտ. Մանրացրեք թարմ կտրած ցողունը և տերևները։ 3 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք 100 մլ սառը զտված ջրում, քամեք, աղացեք։ Աղացած հումքի 1 ճ/գ-ն խառնեք 30 մլ գոլ թուրմի հետ (այն, որ մնաց քամելուց հետո)։ Այդ չափաբաժնով խմեք օրը 3 անգամ, սնվելուց 15 րոպե առաջ։ Շարունակեք 28 օր, կրկնեք 7 օր ընդմիջումից հետո։
Բոլոր վերոգրյալ թուրմերի օգտագործման ընթացքում պահպանեք համապատասխան սննդակարգը։
Հյութ. Աղացեք ցողունը և տերևը, զտեք քառատակ ծալած թանզիֆով։ Կաթեցրեք 2-ական կաթիլ` օրը 3-4 անգամ, հարբուխի դեպքում։
Անգինա. Խառնեք 1 կիտրոնի մանրացրած կեղևը, կեսական ճ/գ չորացրած կատվալեզվի խոտը և եղեսպակի տերևը։ 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Ավելացրեք 2 ճ/գ զեբրինայի հյութ։ Խմեք 50-ական մլ, օրը 2 անգամ, սնվելուց հետո, գոլ վիճակում։
Բրոնխիտ. Խառնեք 50 մլ զեբրինայի հյութ, 100 մլ գինի (կագոր), 60-70 գ մեղր։ Մի քանի օր պահեք սառնարանում։ Կերեք 1-ական ճ/գ, օրը 3-4 անգամ, սնվելուց 10 րոպե առաջ։
Ստոմատիտ. Մանրացրեք, խառնեք երիցուկի և լորենու ծաղիկները, զեբրինայի թարմ տերևը (3։2։2)։ 4 ճ/գ հումքը 20 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք թանզիֆով։ Օրը 5-7 անգամ կատարեք ողողում գոլ թուրմով։
Չիբան. Թրջեք բամբակե խծուծը գոլ հյութի մեջ, դրեք թրջոց, պահեք 1 ժամ, կատարեք օրը 5-6 անգամ։ Քնելուց առաջ դրեք ոգեթուրմով թրջոց։ Ամրացրեք միայն ստերիլ թանզիֆով։
Պարոդոնտոզ. Սնվելուց առաջ և հետո ծամեք զեբրինայի 1-ական տերև։ Բուժիչ է թքի հետ խառնված հյութը, տերևի մնացորդը չի կարելի կուլ տալ։ Տրադեսկանցիան հեշտ է աճեցնել սենյակային պայմաններում, սիրում է վառ, ցրված լուսավորություն, լավ է աճում սենյակի արևելյան և արևմտյան կողմերում։ Ամռանը կարելի է դնել արևի ճառագայթներից և քամուց պաշտպանված պատշգամբում։ Բազմանում է սերմերով, շիվերով կամ թփի բաժանման եղանակով։ Սերմերի պահպանման համար հարկավոր է 20 C-ից ոչ ցածր ջերմաստիճան։ Նոր ծլող բույսը պետք է հաճախակի ցայել ջրով և օդափոխել սենյակը։ Ծաղկում է կյանքի 3-րդ տարում։ Գարնանը և ամռանը պահպանեք հողի վերին շերտի խոնավությունը։ Մինչև 3 տարեկան բույսերը տեղափոխեք յուրաքանչյուր տարի, գարնանը կատարեք էտում։
Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն