Դեղաբույսեր
Բերենիկե
Բերենիկե ցեղը պատկանում է խլածաղկավորների ընտանիքին, ընդգրկում է ավելի քան 300 տեսակներ։ ՀՀ բնական պայմաններում հանդիպում են մոտ 20 տեսակներ։
Բերենիկե հայկականը հանդիպում է Գեղարքունիքի և Շիրակի մարզերում, պատմական Կարինի շրջանում` ծովի մակերևույթից 2000-3000մ բարձրության վրա, քարքարոտ վայրերում։
Բազմամյա, 5-10 սմ բարձրությամբ խոտաբույս է, ցողունը հիմքում փայտացած է, պառկած կամ՝ կանգնած։ Տերևները փետրավոր են, թելանման տերևիկներով, 1 սմ երկարությամբ, փայլուն կանաչ։ Ծաղիկները կապույտ են կամ վարդագույն` նույնպես փայլուն։ Դիմացկուն, քչապահանջ բույս է, հարմար է չիմապատ տարածքներ ձևավորելու համար։
Գրականության մեջ նկարագրված է մի շատ ուսանելի իրողություն։ 1805թ. Կարլսրուէի Բուսաբանական այգում սկսել են մշակել բերենիկե պարսկականը, որը կարող է ծաղկել նույնիսկ ձմռանը։
Մի քանի տասնամյակ անց բույսը տարածվել է Եվրոպայի ողջ տարածքի վրա, իսկ մեր օրերում հանդիպում է ամենուր։
Բուժիչ հատկություններ ունեն բերենիկե անտառայինը (Veronica chamaedrys) և բերենիկե բժշկականը (V. officinalis)։
Բերենիկե բժշկականի հայրենիքը Եվրոպան է և Կովկասը, տարածված է ՀՀ ցածրադիր, լեռնային և նախալեռնային շրջաններում` աճում է խոնավ վայրերում, թփուտներում և լուսավոր անտառներում։ Բարձրությունը հասնում է 10-30 սմ-ի, ունի սողացող կոճղարմատ, բարձրացող կամ սողացող ցողուն։ Տերևները եզրերում ատամնաձև կտրատված են։ Ծաղիկները կապույտ են, ունեն չորս թերթիկ, հավաքված են ուղիղ կանգնող ողկույզներով։ Ծաղկում է ապրիլ-հուլիս ամիսներին, մեղրատու բույս է` 1 հա հոծ մացառուտի բերքատվությունը 200-220կգ է, մեղրը շատ որակյալ է։
Խոսուն անվանումը
Բույսի գիտական անվանումը բաղկացած է երկու բառերից, Vera և unica, թարգմանաբար` «միակ կամ իրական դեղ»։ Բույսն անվանում են նաև «Եվրոպական թեյ», հատկապես ֆրանսիացիներն ավելացնում են այն դեղաբույսերից ստացված գրեթե բոլոր պատրաստուկների մեջ։ Միջնադարում բույսը կիրառվել է որպես խորխաբեր միջոց` հազի դեղ։ Նախկինում բույսը լայնորեն օգտագործվել է գիտական բժշկությունում։
Պարունակում է դաբաղող և դառը նյութեր, խեժ, սապոնիններ, եթերային յուղ, բույսին բնորոշ գլիկոզիդներ, օրգանական թթուներ, մինչև 230մգ վիտամին C (100 գ հումքի մեջ), կարոտին։
Բերենիկեն չի պարունակում թունավոր նյութեր, որի շնորհիվ լայնորեն կիրառվում է դեղաբուսային խառնուրդների մեջ։ Որպես բուժիչ հումք` մթերում են բույսի վերգետնյա մասը` ծաղկման շրջանում։
Անգինա. 2 ճ/գ բերենիկեի խոտը 30 րոպե թրմել 200 մլ եռացրած ջրում, կատարել ողողում։ Խորհուրդ է տրվում թրմել բերենիկեի և վաղենակի, երիցուկի, խնկածաղկի, գետնամորու տերևի խառնուրդը` 2 ճ/գ, 200 մլ եեռացրած ջուր։ Կարելի է վերցնել նշված բույսերից մեկը կամ մի քանիսը։
Մրսածություն, չոր հազ, բրոնխիտ. կարելի է խմել բերենիկեի թուրմը, սակայն ավելի արդյունավետ է, եթե խառնել ուրցի, խնկածաղկի, ջղախոտի, երեքնուկի, տատրակի, լոռասերմի հետ. 2 ճ/գ հումքը կես ժամ թրմել 300 մլ եռացրած ջրում, քամել։ Խմելուց առաջ թուրմը խառնել եռացրած ջրի հետ (1։1), խմել 200-ական մլ, օրը 5-6 անգամ, 1 թ/գ մեղրի հետ։
Բրոնխների ասթմա. խմել բերենիկեի և լոռասերմի խառնուրդի (1։1) թուրմը։ Պատրաստել նույն չափաբաԺիններով, խմել օրը 2-3 անգամ։
Նևրոզ, անքնություն, ջղակծկում. բերենիկեն ունի հանգստացնող, հակակարկամային հատկություն, սակայն խորհուրդ է տրվում խառնել այլ, նման հատկություն ունեցող բույսերի հետ` ուրց, խնկածաղիկ, մատիտեղ թռչնի, սագամատնունի։ Ինչպես արդեն նշել ենք, պարտադիր չէ խառնել բոլոր խոտերը։
Հատկապես դաշտանադադարի ժամանակ խառնել խնկածաղկի և բերենիկեի խոտերը (1։1)։ Պատրաստել և խմել վերոգրյալ չափաբաժիններով։
Միզապարկի բորբոքում. 1 ճ/գ բերենիկեի խոտը 30 րոպե թրմել 200 մլ եռացրած ջրում, քամել։ Խմել 60-ական մլ` օրը 3 անգամ։ Խորհուրդ է տրվում խառնել երեքնուկի և գազարի տերևի հետ։
Լյարդի հիվանդություններ. խմեք բերենիկեի և կատվատոտիկի, սագմատնունու կամ լոռասերմի խառնուրդի թուրմը (2 ճ/գ, 200 մլ եռջուր, 60-ական մլ` օրը 3 անգամ)։
Երիկամների քրոնիկ բորբոքում. խառնել բերենիկեի և մատիտեղ թռչնի խոտերը (1։1)։ 1 ճ/գ հումքը 6 ժամ թրմել 200 մլ ջրում, դնել թույլ կրակի վրա` մինչև հասնի եռման ջերմաստիճանի, քամել։ Խմել 1-ական ճ/գ` նախաճաշից առաջ։
Միզաքարային հիվանդություն, հոդատապ. խառնել բերենիկեի, ձիաձետ դաշտայինի, ուրցի խոտերը (1։1։1)։ Պատրաստել և խմել` ինչպես նշված է նախորդ դեղատոմսում։ Այս դեպքում օգտակար է ավելացնել նաև կեչու տերևը, սագամատնունու խոտը, հապալասի տերևը։
Շաքարային դիաբետ. բերենիկե բժշկականից ստացված պատրաստուկներն իջեցնում են շաքարի պարունակությունն արյան մեջ, օգտակար են հիվանդության նախնական փուլում։ 2 ճ/գ խոտը 2 ժամ թրմել 500 մլ եռացրած ջրում, քամել։ Խմեք 100-ական մլ, օրը 5 անգամ։
Օնկոլոգիա. բերենիկեն ունի հակաուռուցքային հատկություն, վերջերս պարզվել է, որ այն կարող է կանխարգելել նույնիսկ չարորակ ուռուցքների զարգացումը, ինչի շնորհիվ խորհուրդ է տրվում կիրառել որպես օժանդակ միջոց հակաուռուցքային թերապիայի ընթացքում։
Բարձր քրտնարտադրություն. 4 ճ/գ խոտը թրմել 1 լ եռացրած ջրում, ավելացնել լոգանքի ջրին։ Բերենիկեն ունի նաև ցավազրկող, արյունարգել, հակամանրէ, վերքամոքիչ, հակաբորբոքային, կապող հատկություններ։ Բույսի մատղաշ տերևներն ուտելի են։ Ծաղիկներն օգտագործում են իսպանական «Մադերա» գինու, լիքյորների, որոշ տեսակի կոնյակների արտադրությունում։
Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն