Դեղաբույսեր
Բաղեղի բուժիչ հատկությունները բազմաթիվ են ու արդյունավետ
Արալիազգիների ընտանիքին պատկանող սողացող թուփ է: Ցողունի վրա ունի մշտադալար տերեւներ ու բազմաթիվ կառչող արմատներ: Տերեւները կոթունավոր են, փայլուն կաշվետիպ: Ծաղկում է աշնանը: Ծաղիկները դեղնականաչավուն են, մանր, հավաքված են ողկույզներ կազմող հովանոցներում:
Մեղրատու բույս է, մեղրը սպիտակ է, արագ բյուրեղացող, անանուխը հիշեցնող համ ու հոտով: Պտուղները հասունանում են մարտ-ապրիլ ամիսներին, սերմը տարածվում է ձմեռող թռչունների միջոցով: Պտուղը սեւ է, հատապտղանման: Խեժից պատրաստում են հատուկ լաք, իսկ չորացրած պտղի փոշուց՝ ըմպելիք: ՀՀ բնական պայմաններում տարածված է Տավուշի ու Սյունիքի մարզերում: Աճում է ցածրադիր լեռնային շրջաններում, խառն անտառներում, գետերի ծանծաղուտներում ՝մինչեւ 1000մ բաձրության վրա: Բաղեղ սովորականի գիտական անվանումն է Hedera helix:
Բուժիչ հատկություններ: Տերեւն ու արմատը պետք է հավաքել ծաղկման շրջանում ու չորացնել օդափոխվող ծածկի տակ: Հայտնաբերվել են գլյուկոզիդ դեդերին, ալկալոիդ էմետին, օլեինաթթու, դաբաղանյութեր, ինոզիտ, ֆլավոններ, անտոցիաններ, խնձորաթթու ու մրջնաթթու, կարոտինային նյութեր, E խմբի ու C վիտամիններ, փրփրանյութ՝ հիմնականում ճյուղերում: Որոշ հետազոտողներ գրում են, որ Միջերկրական ու Սեւ ծովերի առափնյա շրջաններում տարածված բաղեղի տեսակները պարունակում են զգալի քանակությամբ յոդ:
Բաղեղի տերեւից ստացված պատրաստուկներն ունեն զարմանալիորեն լայն օգտակար ազդեցության ոլորտ. մանրէասպան, հակասնկային, հակաբորբոքային, արյունարգել, վերքամոքիչ, խորխաբեր, կապող, լուծողական, միզամուղ, հակակարկամային:
Ամիրդովլաթ Ամասիացին բաղեղի բուժիչ հատկությունների մասին գրել է.«Լաբլաբի կաթնանման հյութը մազաթափ հատկություն ունի: Եթե եփվի քացախի մեջ, եփուկը կօգնի փայծաղին»: Այսինքն ցողունի հյութը կարելի է օգտագործել անցակալի մազերից ազատվելու համար: Հետաքրքիր է, որ տերեւի հյութն ամրացնում է մազարմատները:
Ժամանակակից ժողովրդական բժշկության փորձը հաստատում է Ա. Ամասիացու երկրորդ խորհուրդը. Բաղեղն իրոք մաքրում է արյունն ու հետեւաբար ամրացնում է արյունատար անոթների ու մազանոթների պատերը: Փայծաղի ֆունկցիաների ու դրա հիվանդությունների բուժման վերաբերյալ Ամասիացու խորհուրդները նկարագված են հեղինակի՝ (Ջ.Ս.) «Փայծաղը զտում է արյունը եւ վերահսկում իմունային համակարգի աշխատանքը» նյութում:
ԴԵՂԱՏՈՄՍԵՐ
Խոլեցիստիտ, հեպատիտ, արթրիտ.- Բաղեղի 1թ.գ. թարմ տերեւը մանրացրեք, 6-8 ժամ թրմեք նախօրոք եռացրած սենյակային ջերմաստիճանի 500մլ ջրում, թանզիֆով ծածկված ապակյա տարայում, քամեք: Խմեք 50-ական մլ՝ օրը 3-4 անգամ, ուտելուց կես ժամ հետո : Շարունակեք 7 օր:
Ռեւմատիզմ, հոդատապ.-Պրոֆեսոր Գ. Վ. Լավրենովն առաջարկում է՝ 1ճ.գ. թարմ տերեւը 1 ժամ թրմել 400մլ գոլ զտված ջրում ու խմել 100-ական մլ, օրը 4 անգամ, ուտելուց հետո, ընդամենը՝7 օր:
Ոգեթուրմ.- Բաղեղի խոտը (տերեւ, մատղաշ ցողուններ) 7 օր թրմեք 70%-անոց սպիրտի մեջ, քամեք, հումքը մզեք, հյութը լցրեք ոգեթուրմի մեջ: Խմեք 15-ական կաթիլ, օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ 100մլ ջրի հետ՝աղեստամոքսային համակարգի բորբոքային հիվանդությունների դեպքում կամ որպես մարսողությունը լավացնող միջոց:
Ստամոքսաբորբ, էնտերիտ, կոլիտ.- 1ճ.գ. թարմ խոտը, մանրացրեք, լցրեք 200մլ եռջրի մեջ, 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 1 ժամ թրմեք, քամեք, վերականգնեք նախնական ծավալը եռջրով: Խմեք 1-ական ճ.գ.՝ օրը 2-3 անգամ, ուտելուց հետո:
Ցիստիտ.- Բաղեղի 1.5թ.գ. թարմ տերեւը մանրացրեք, լցրեք 500մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, 15 րոպե թրմեք, քամեք ու վերականգնեք նախնական ծավալը: Խմեք 100-ական մլ՝ օրը 2-3 անգամ, ուտելուց 1 ժամ հետո: Շարունակեք 5 օր, կրկնեք 21 օրից ոչ շուտ:
Գլխամաշկի մազակալած մասի դերմատիտ, քոս.- 1 ճ.գ. թարմ տերեւը 2 ժամ թրմեք 200մլ գոլ զտված ջրում, քամեք, հումքը մզեք թուրմի մեջ, դրեք թրջոց կամ լվացեք վնասված մասերը: Զուգահեռաբար օրը 2 անգամ, ուտելուց 1 ժամ հետո խմեք 100-ական մլ թուրմ՝ 1 թ.գ. թարմ տերեւը 1 ժամ թրմեք 500մլ սառը զտված ջրում:
Պեպենները գունաթափող.- 1թ.գ. թարմ տերեւը 4 ժամ թրմեք 100մլ գոլ ջրում, քամեք, հումքը մզեք, հեղուկը լցրեք թուրմի մեջ ու օրը մի քանի անգամ մշակեք մաշկը:
Բաղեղի տերեւի ու մատղաշ ցողունների հյութն ունի տարալուծող ազդեցություն մազարմատների, գորտնուկի, կոշտուկի վրա:
Զգուշացում: Ա. Բաղեղի բոլոր մասերում պարունակվում են թունավոր նյութեր: Պտուղն ուտելի չէ: Փոշիացրած, չոր պտղի թույլատրելի չափաբաժինը օրը 2-3գ է՝ 30 րոպե թրմեք 200մլ ջրի մեջ ու խմեք որպես ամրացնող ու կենսակորովը բարձրացնող միջոց:
Փոքր չափաբաժինների դեպքում բաղեղի տերեւից ստացված պատրաստուկները լայնացնում են արյունատար անոթները, իսկ չափաբաժինն ավելացնելու դեպքում՝ նեղացնում: Այս հատկությունը կիրառվում է դաշտան առաջացնելու (И. П. Куренов, «Большая энциклопедия народой медицины») կամ առատ դաշտանը նվազեցնելու (Н.Н. Сафонов, «Полный атлас лекарственных растенний») նպատակով:
Ոչ մի պարագայում չի կարելի խախտել վերոգրյալ դեղտոմսերում սահամանված չափաբաժիններն ու օգտագործման կարգը:
Հակացուցված է հղիներին, անհատական անընկալունակության ու քրոնիկ հիվանդությունների դեպքում:
Բաղեղը որպես սենյակային բույս: Բնության մեջ բաղեղը հիմնականում աճում է արեւադարձային ու մերձարեւադարձային գոտիներում. Լուսասեր ու խոնավասեր բույս է: Ապրում է 350-400 տարի, նման պարագայում բաղեղն ունի մինչեվ 70 սմ տրամագծով ծառի տեսք:
Բաղեղը խոնավացնում ու մաքրում է օդը: Սենյակային պայմաններում կլանում է գազի այրումից, ծխախոտի ծուխից, ժամանակակից կահույքից անջատվող թունավոր նյութերը: Բաղեղի էներգետիկ դաշտն ունի բարերար ազդեցություն մարդու վրա, սակայն պետք չէ երկար ժամանակ մնալ բույսի մոտ:
Խորհուրդ: Սենյակային պայմաններում մշակվող բաղեղը՝ որպես բուժահումք պիտանի չէ:
Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն