Ավանդական բժշկություն Բալ — Вишня — Cherry
Բալ- Вишня- Cherry
Բալն արժեքավոր դիետիկ սննդամթերք է, իսկ դեղագործության մեջ բալի օշարակը հաճախ է օգտագործվում դեղորայքի համը լավացնելու համար: Որպես դեղամիջոց, շատ է օգտագործվում բալենու չորացած հյութը (սոսնձանման նյութ): Այն շատ լավ օգնում է ստամոքսի լորձաթաղանթի բորբոքմանը: Բալի չորացրած պտուղներից պատրաստված հյութը օգնում է հազի եւ քրոնիկական բրոնխիտի ժամանակ: Դրա համար անհրաժեշտ է վերցնել բալի չորացրած պտուղներից 1 գդալ, դրանք մանրացնել ու վրան լցնել 1 բաժակ եռջուր` թողնելով 20-30 րոպե: Հետո քամել ու խմել օրը մի քանի անգամ:
Ժողովրդական բժշկության մեջ, բացի բալի պտուղներից, օգտագործվում են նաեւ բալի ճյուղերը, տերեւներն ու պոչերը: Օրինակ` բալի ճյուղերից պատրաստված թուրմը թեթեւացնում է անգինայով ու լնդերի բորբոքումով հիվանդների վիճակը: 1 ճաշի գդալ բալենու մատղաշ ճյուղերից մանրացնել, ավելացնել 1 բաժակ եռջուր ու 10 րոպե եռացնել թույլ կրակի վրա: Քամել ու թողնել, որ սառի, այնուհետեւ ողողել բերանն այս հեղուկով` օրվա մեջ մի քանի անգամ:
Բալի թարմ պտուղները շատ լավ օգնում են նաեւ աղիների գալարակծկումներին` թեթեւացնելով դրանց պատճառած սարսափելի ցավը: Բացի այդ, նաեւ օգտակար են թրոմբոֆլեբիտ հիվանդության դեպքում: Բալի պարունակության մեջ եղած կումարինը եւ օքսիկումարինը նպաստում են արյան մակարդելիության նորմալացմանը: Այս հիվանդության համար գերադասելի է օգտագործել բալի «Գրիոտ հաղթանակ» եւ «Տափաստանային» տեսակները: Առհասարակ սրտի իշեմիկ հիվանդության դեպքում շատ օգտակար է օրվա մեջ գոնե 200գ բալ ուտելը: Իսկ անեմիայի ու ցածր հեմոգլոբինի դեպքում այն իսկական դարման է: Բալի հյութն օգտագործվում է նաեւ որպես ջերմիջեցնող մեթոդ, քանի որ այն հակաբորբոքային նշանակություն ունի:
Կանանց մոտ դաշտանային արյունահոսությունների ժամանակ բալի պոչերի թուրմը կարելի է համարել որպես առաջին բուժօգնություն: Բալի 1 ճաշի գդալ պոչերի վրա լցնել 1 բաժակ եռջուր եւ 5 րոպե թողնել թույլ կրակի վրա, հետո քամել: Ստացված թուրմը խմել օրը 3-4 անգամ` բաժակի 1/3-ից, ուտելուց առաջ կամ հետո: Արդյունքը զգացվում է շատ արագ:
Իսկ որպեսզի ամբողջ տարի ունենաք թարմ բալ, պետք է այն պահպանել հետեւյալ կերպ. Ապակե տարայի մեջ սկզբից դարսել բալի տերեւներ, ապա վրայից՝ բալի պտուղները, հետո նորից մի շարքով դարսել տերեւներ, ապա` պտուղներ մինչեւ որ տարան կլցվի: Հետո այն դնելով մութ ու սառը տեղում, կարող եք պահպանել մինչեւ ձմեռ:
Հեպատիտի դեպքում եւս խորհուրդ է տրվում օգտագործել բալի տերեւների թուրմը: Այն պատրաստվում է հետեւյալ կերպ. 10գ չորացրած-մանրացրած տերեւների վրա ավելացնել 1 բաժակ կաթ եւ թույլ կրակի վրա եռացնել մոտ 30 րոպե: Այնուհետեւ քամել եւ խմել օրը 3 անգամ` բաժակի 1/3-ից: Բալենու կեղեւի թուրմը շատ հետաքրքիր նշանակություն կարող է ունենալ: Դրանից պատրաստված թուրմը ձկնային թունավորումների դեպքում կարելի է օգտագործել որպես հակաթույն: 0,5 լիտր ջուրը հասցնում եք եռման ջերմաստիճանի, հետո ջրի մեջ լցնում 1 թեյի գդալ բալենու կեղեւ, թարմ քերած կոճապղպեղի արմատ եւ մանր կտրատած բերմուդյան սոխ: Այս ամենը ծածկել կափարիչով ու մարմանդ կրակի վրա թողնել 7 րոպե: Կրակի վրայից վերցնելով՝ թրմում եք եւս 20 րոպե, այնուհետեւ գոլ վիճակում խմում եք ամբողջ թուրմը:
Ժողովրդական բժշկության մեջ բալի հյութով եւ կաթով բուժում են հոդերի բորբոքումը, իսկ բալի մեջ պարունակվող մեծ քանակությամ սալիցիլաթթուն օգնում է հանգստացնել ռեւմատիկ ցավերը:
Բալի պտուղներն իրենց մեջ պարունակում են շատ պեկտինային նյութեր, ինչը նպաստում է աղեստամոքսային տրակտի աշխատանքի լավացմանը:
Բալենու կեղեւից եւ ընկույզի միջնորմներից պատրաստված թուրմը շատ լավ է վահանագեղձին: Այս երկուսի վրա ավելացնել եռջուր, այնքան, որ այս զանգվածը ծածկվի: Հետո այս ամանը 3 շաբաթ պահել մութ տեղում: 3 շաբաթ հետո 1 ամիս շարունակ օրը 3 անգամ 1 ճաշի գդալից խմել այս հեղուկից` անպայման ուտելուց 15 րոպե առաջ:
Բալից պատրաստում են նաեւ շատ համեղ լիկյոր:
Ապակե տարայի մեջ լցնել 1 կգ կորիզներով բալ, ավելացնել 400գ շաքարավազ եւ խառնել, լավ թափ տալ ու 3-4 օր պահել արեւի տակ: Այս զանգվածին հետո ավելացնել 0,5 լիտր սովորական օղի, պահել 1,5 ամիս, քամել եւ օգտագործել:
Իհարկե, բալը շատ օգտակար է առողջությանը, բայց բալի կորիզների եւ սերմերի մեծ քանակությամբ օգտագործումը կարող է առաջացնել թունավորում, քանի որ այն պարունակում է գլիկոզիդ ամիգդալին (0,85 տոկոս), որը աղիներում եղած որոշակի բակտերիաների հետ կարող է վերածվել կապտաթթվի:
Հեղինակ : | Ջուլիետա Սահակյան |
Աղբյուր : | 168.am |
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն