Մանկական հիվանդություններ
Կարմրախտ
Հարուցիչը միքսովիրուսների շարքի վիրուս է, որն արտաքին միջավայրում բավական անկայուն է։ Վարակը տարածվում է միայն օդակաթիլային ճանապարհով և հիվանդության աղբյուրը հիվանդ մարդն է։ Ընկալությունը բավականին բարձր է, հիվանդանում են հիմնականում 1-7 տարեկան երեխաները։ Որպես կանոն, կրկնահիվանդացություն չի հանդիպում։ Վիրուսն օրգանիզմից սկսում է արտազատվել նախացանային և ցանային շրջանում, երբեմն ավելի տևական։
Կլինիկան։ Թաքնված շրջանը 11-22 օր է, երբեմն կարող է  երկարել մինչև 24 օր։ Հիվանդությունը  սովորաբար սկսվում է սուր, թույլ արտահայտված կամ, երբեմն, աննկատելի նախանշանային շրջանով, ջերմության բարձրացումով՝ մինչև 38°,  վերին շնչական ուղիների կատառով։ Հաճախ  հիվանդությունն ընթանում է առանց ջերմության։ Հիվանդության ամենաառաջին ախտանիշներից է  հետպարանոցային, ծոծրակային և հարականջային ավշահանգույցների մեծացումը, բծավոր  ցանի արագ զարգացումը, որը մի քանի ժամվա ընթացքում տարածվում է ամբողջ մարմնով,  մասնավորապես տարածիչ մկանների մակերեսներին, մինչդեռ դեմքին համեմատաբար քիչ է  հանդիպում։ Ցանը հոծ չէ, կարող է լինել էնանթեմա։ Բելսկու-Կոպլիկի-Ֆիլատովի բծեր  երբեք չեն լինում։ Ցանային տարրերը հակում ունեն միաձուլման և 2-3 օրվա ընթացքում  առանց գունակավորման և թեփոտման անհետանում են։
 Արյան  հետազոտությունը տալիս է լեյկոպենիա, լիմֆոցիտոզ, պլազմատիկ բջիջների  առկայություն։ Հիվանդի  ընդհանուր վիճակը էապես չի տուժում, ջերմությունը արագ կարգավորվում է, երբեմն  կարող է նկատվել փայծաղի մեծացում։ Կարմրախտի ժամանակ բարդություններ սովորաբար  չեն զարգանում, չնայած հազվադեպ կարող  են լինել հոդաբորբեր։ Որոշ հեղինակներ նկարագրել են բնածին կարմրախտի դեպքեր և  նույնիսկ այդ պատճառով հղիության ինքնուրույն ընդհատումներ։ Պտղի մոտ երբեմն կարող  է զարգանալ քրոնիկական կարմրախտային վարակ և արտահայտվել «բնածին կարմրախտայհն համախտանիշով»՝  միկրոցեֆալիա, հիդրոցեֆալիա, խլություն, կատարակտա, սրտի և ոսկրային համակարգերի  զարգացման արատներ։ Բնածին կարմրախտը պատանեկան տարիքում կարող է պատճառ դառնալ  շաքարային դիաբետի առաջացման։
Ախտորոշման ժամանակ կարմրախտը պետք է հրմնականում տարբերակել կարմրուկից, քութեշից և ալերգիկ բնույթի ցանավորումներից։ Կարմրուկից կարմրախտը տարբերվում է կատառային շրջանի, Բելսկու-Կոպլիկի-Ֆիլատովի բծերի և բարձր ջերմության բացակայությամբ։ Ցանը կարմրախտի ժամանակ էտապայնություն չունի և գունակավորում չի առաջացնում, նկատվում է ավշահանգույցների մեծացում։
Կարմրախտը քութեշից տարբերվում է ցանի բնույթով (քութեշի դեպքում ցանը լինում է մանր կետավոր գերարյունության ֆոնի վրա) և տեղակայումով (կարմրախտի ժամանակ ցանը լինում է տարածիչ մկանների մակերեսներին), ընդգրկելով քիթ-շրթունքային եռանկյունին։ Քութեշի դեպքում լինում է շուրջնշիկային լիմֆադենիտ և պարանոցային առաջնային գեղձերի մեծացում, իսկ կարմրախտի դեպքում նկատվում է հետպարանոցային և ծոծրակային գեղձերի մեծացում։ Քութեշի ժամանակ բնորոշ է անգինան, լեզվի յուրահատուկ տեսքը և, վերջապես, ցանն ավարտվում է թեփոտումով։
Ալերգիկ ցանավորումը սովորաբար կապված է լինում այս կամ այն ալերգենի ներմուծման հետ (դեղամիջոցներ, շիճուկներ, սննդային ալերգեններ)։ Այս դեպքում ցանն ավելի ցայտուն է, հաճախ միաձուլվող ու քորի առկայությամբ և ուղեկցում է կատառային վիճակին, լիմֆադենիտը բացակայում է։ Տարբերակիչ ախտորոշման նպատակով պարտադիր պետք է հաշվի առնել համաճարակաբանական մանրամասն տվյալները։
Բուժումը։ Կարմրախտը առանձնահատուկ բուժում չի պահանջում։ Հիվանդը սովորաբար ենթարկվում է 5-օրյա մեկուսացման: Կոնտակտավորների մեկուսացման անհրաժեշտություն չկա:
Քանի որ կարմրախտի առաջացման մեջ վիրուսի դերն անվիճելի է, ուստի կարևորություն է ստանում այս հիվանդությունից հղի կնոջ պաշտպանումը (մասնավորապես հղիության առաջին եռամսյակում)։
                    Կարդացեք նաև
                                        
                                
                Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
27.09.2024                                    
                                        
                                
                Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
04.02.2022                                    
                                        
                                
                Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
15.02.2021                                    
                                        
                                
                Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
03.02.2021                                    
                                        
                                
                Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
20.07.2020                                    
                                        
                                
                Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
13.03.2020                                    
                                        
                                
                Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
11.03.2020                                    
                                        
                                
                Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
14.12.2018                                    
                                        
                                
                Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
06.11.2018                                    
                                        
                                
                Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
06.09.2018                                    
                                        
                                
                Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
04.09.2018                                    
                                        
                                
                Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
22.02.2018                                    
                                        
                                
                Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
17.07.2017                                    
                
    
                
                
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                
                                Ժողովրդական դեղամիջոցներ            
         - 
            
                                
                                Հղիություն. 4-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 7-րդ ամիս            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale            
         - 
            
                                
                                «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց            
         - 
            
                                
                                Հղիություն. 6-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 2-րդ ամիս            
         - 
            
                                
                                Ամուսնական առաջին գիշերը            
         - 4-7 ամսական երեխաների սնուցումը
 - 
            
                                
                                Ընկերության մասին            
         - 
            
                                
                                Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել անցանկալի մազերից            
         - 
            
                                
                                Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից            
         - 
            
                                
                                Դդում            
         - 
            
                                
                                Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)            
         - 
            
                                
                                Սեռական գրգռում            
         - 
            
                                
                                Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը            
         - 
            
                                
                                Հղիություն. 1-ին ամիս            
         - 
            
                                
                                Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.            
         - 
            
                                
Չիչխանի օգտակար հատկությունները
 - 
            
                                
                                Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց            
         - 
            
                                
                                Դիմակներ` մազերի համար            
         - 
            
                                
                                Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել            
         - 
            
                                
                                Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը            
         - 
            
                                
                                Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին            
         - Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
 - 
            
                                
                                Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)            
         - 
            
                                
                                Ընտրություն ըստ հորոսկոպի            
         - Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
 - 
            
                                
                                Հղիությունը և նախապատրաստվելը դրան            
         - 
            
                                
                                Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն            
         - 
            
                                
                                Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները            
         - 
            
                                
                                Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am            
         - 
            
                                
                                Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)            
         - 
            
                                
                                Էկզեմայի տեսակները և բուժումը            
         - 
            
                                
                                Իրիդիոսքրինինգ            
         - 
            
                                
                                ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները            
         - 
            
                                
                                Գամմա-դանակը նշտարի փոխարեն            
         







            
            
            
            
        







Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ