Մանկական հիվանդություններ
Միոկարդիտ
Սրտամկանի օջախային կամ տարածուն ախտահարումն է, որը տարբեր պատճառներով է պայմանավորված։ Միոկարդիտի ժամանակ էթիոլոգիական գործոնը հիմնականում մակրոօրգանիզմի իմունոռեակտիվականությունն է։ Տարբերում են միոկարդիտի հետևյալ ձևերը՝ ռևմատիզմային, վարակային (վարակային-ալերգիկ), վիրուսային, նշիկային, սեպտիկ և այլ վարակների հետ կապված, ալերգիկ (շիճուկային, դեղորայքային, ետպատվաստումային), միոկարդիտներ՝ շարակցական հյուսվածքի համակարգային և պարազիտային հիվանդությունների ժամանակ և այլն։ Որոշ հեղինակներ առանձնացնում են նաև բնածին միոկարդիտները, որոնք առաջանում են ներարգանդային շրջանում, երբ մայրը հղիության տարբեր ժամկետներում հիվանդանում է էնտերովիրուսային վարակներով, կարմրախտով, մանրէածնական այլ հիվանդություններով։
Կլինիկան։ Վարակային-ալերգիկ միոկարդիտը առավել տարածված ոչ ռևմատիզմային միոկարդիտի ձևն է, որը, որպես կանոն, առաջանում է վարակի ֆոնի վրա կամ կրած վարակային հիվանդությունից հետո (հաճախ վիրուսային)։ Վաղ տարիքի երեխաների մոտ նորմալ, ենթատենդային, հազվադեպ բարձր ջերմության դեպքում նկատելիորեն վատանում է ընդհանուր վիճակը, առաջանում է գունատություն, մաշկածածկույթի մոխրակապտավուն երանգ։ Երեխան ծծելիս արագ է հոգնում և հրաժարվում է կուրծքն ընդունել, կորցնում է զանգվածը, դառնում անհանգիստ, թույլ, սակավ շարժուն։ Օբյեկտիվորեն հայտնաբերվում է սրտի սահմանների մեծացում. սրտի գագաթային հրոցը թուլացած է, տոները զգալիորեն խլացած են կամ խուլ, կարող է լինել քառատրոփ ռիթմ, բնորոշ է հաճախասրտությունը և էմբրիոկարդիան, առկա է ոչ մշտական, մեղմ բնույթի սիստոլային աղմուկ։ Մանր միոկարդիտի ժամանակ արագ զարգանում է սրտի անբավարարություն, որը ծծկեր երեխաների մոտ որոշակի առանձնահատկություններ ունի։ Վաղ շրջանում երեխայի մոտ լինում են քրտնոտություն, գունատություն, անհանգստություն, հազ, հևոց և կապտուկ՝ կերակրելիս, լողացնելիս, բարուրելիս։ Ավելի ծանր դեպքերում զգալի շնչարգելություն և հաճախասրտություն է դիտվում նույնիսկ երեխայի հանգիստ վիճակում։ Աջ փորոքային անբավարարությանը հիմնականում բնորոշ են ընդհանուր թեթև այտուցվածությունը (դաստակների, ոտնաթաթերի, որովայնի առաջնային պատի և ցայլքի շրջաններում), զանգվածի արագ ավելացումը՝ այտուցվածության հաշվին, սակավամիզությունը (չոր բարուրի ախտանիշ), մեծանում են փայծաղն ու լյարդը, հնարավոր է սպիտամիզություն և միկրոհեմատուրիա։ Ծանր միոկարղիտի ժամանակ, երբ գերակշռում է ձախ փորոքային անբավարարությունը, զարգանում է միջանկյալ այտուցով թոքային հիպերտենզիա, դիտվում են ալվեոլային այտուցի նշաններ՝ երկկողմանի թաց խզզոցներ, շնչահեղձություն, կապտուկի ուժեղացում (նկ. 60)։
Նկ. 60. Վարակային-ալերգիկ միոկարդիտով հիվանդի ռենտգեննկարը։ Նկատվում է սրտի սահմանների խիստ մեծացում, հատկապես ձախից:
Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների մոտ այդ վիճակը հաճախ բարորակ բնույթ է կրում։ Սկիզբը սովորաբար աստիճանական է, քիչ բնորոշ։ Նկատվում է ընդհանուր ասթենիզացիա, գունատություն, արագ զարգացող հոգնածություն, նիհարում, նորմալ կամ ենթատենդային ջերմություն։ Այդ տարիքի երեխաները հաճախ գանգատվում են սրտի շրջանի ցավերից։ Նկատվում է սրտի հարաբերական բթության սահմանների չափավոր մեծացում, սրտի հնչյունների խլացում, նուրբ սիստոլային աղմուկ։ Ավելի հաճախ դիտվում է սրտի ռիթմի խանգարում, ինչպես նաև կենսաէլեկտրական երևույթների չափավոր փոփոխություններ, սրտամկանի կծկողական ֆունկցիայի խանգարումներ։

Կարդացեք նաև

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...


Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...


Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...


Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...


Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...


Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...


Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...


Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...


Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...


Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...


Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...


Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...


Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն