Վարակաբանություն
Զինված ուժերում ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքի մասին
Բանալի բառեր. զինված ուժեր, ինֆեկցիոն հիվանդություն
Ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքը տարբեր երկրների բանակներում եղել է տարբեր: Ընդ որում հրատարակված գիտական աշխատանքներում ինֆեկցիոն հիվանդությունների պրոբլեմը հիմնականում արծարծվում է կապված ռազմական ընդհարումների և պատերազմական գործողությունների հետ: Այդ իսկ պատճառով մեր կողմից կատարված վերլուծությունը, հիմնականում, վերաբերվում է պատերազմների ժամանակների ինֆեկցիոն հիվանդացությանը:
Այսպես, 1735-1739թթ. ռուս-թուրքական պատերազմում հիվանդացության կառուցվածքի մասին որոշ պատկերացում կարելի է ստանալ Ռուսաստանում 6000 տեղանոց առաջին դաշտային շարժական հոսպիտալի նախագծից, մշակված բանակի գեներալ շտաբ-բժիշկ Պ.Զ. Կոնդիոդիի կողմից [6]: Ըստ դրա նախատեսվում էր 1200 տեղ թոքախտով, 600` առանց արյան լուծով, 600՝ արյունահոսությամբուղեկցվող լուծով, 300՝ ջերմով հիվանդների, 300՝ ցինգայով և ջրային հիվանդությամբ տառապողների, 300՝ կրծքավանդակի և 600 տեղառողջացողների համար: Այս տվյալները վկայում են այն մասին, որ այդ ժամանակաշրջանում խոսքը վերաբերվում էր առավելապես ծանր վարակիչ հիվանդությունների:
XVIII դարից մինչև XIX դարի առաջին քառորդը հիմնական ռազմաբժշկական պրոբլեմներից է եղել ժանտախտը: 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմը վերջինն էր [4], որի ժամանակ ռուսական զորքերի անձնակազմում արձանագրվել են ժանտախտի դեպքեր: Դրանից հետո ռուսական բանակի ռազմաբժշկական ծառայության համար առաջացավ նոր պրոբլեմ՝ խոլերան: Երկար ժամանակ հրատապէր մնում նաև բնական ծաղիկի հիմնահարցը [13]: Այդ իսկ պատճառով այլ վարակիչ հիվանդություններով հիվանդացությունը, չնայած նույնպես բարձր էր, մղվել էր երկրորդ պլան: Այդ տարիներին սկսեցին ավելի մեծ դեր հատկացնել դիզենտերիային, որովայնային, բծավոր և հետադարձ տիֆերին և մալարիային [16]:
XX դարի գրեթե յուրաքանչյուր պատերազմ ուղեկցվել է նոր, դրանից առաջ չարձանագրված հիվանդությունների առաջացմամբ կամ այնպիսի վարակների հրատապության զգալի աճով, որոնց վրա գրեթե ուշադրություն չէր դարձվել [1-3]:
1914-1918թթ. առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ռուսական բանակում արձանագրված վարակիչ հիվանդություններից բարձր է եղել որովայնային և հետադարձ տիֆերով, դիզենտերիայով, խոլերայով, բծավոր տիֆով և բնական ծաղիկով հիվանդացության մակարդակը [4,11,13]: Մահացածները առավելապես որովայնային տիֆից էին, այնուհետև խոլերայից, բծավոր տիֆից, դիզենտերիայից և հետադարձ տիֆից: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայտնվեցին նոր վարակներ, ինչպիսին խրամատային թոքաբորբն է: Սրանով միության բանակներում հիվանդացել է մոտ 700 հազ. մարդ: [13]:
Ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքը, ինչպես արդեն նշվեց, զգալի չափով կախված է եղել մարտական գործողությունների թատերաբեմից: Այսպես, ամերիկյան բանակում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմտյան մասում մեկ տարահանված վիրավորին հասնում էր 6-8 մալարիայով հիվանդ [6]:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած տեղային պատերազմների ժամանակ ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքում ակնհայտ են դառնում որոշ ընդհանուր միտումներ: Դրանց մեջ պետք է նշել A հեպատիտով հիվանդացության բարձր ցուցանիշները: Ալժիրում ֆրանսիացիներից դրանով տարեկան հիվանդացել է 10-20 հազ. մարդ [9,13]: Առանձին զորամասեր դարձել էինոչ մարտունակ, քանի որ անձնակազմի 60-80%-ը հիվանդացել էր: Խիստ կարևոր է այն հանգամանքը, որ 1945-1954թթ. Հնդկաչինում պատերազմի ժամանակ ֆրանսիական զորքերում, ինչպես նաև 1950-1953թթ. կորեական և 1964-1973թթ. վիետնամական պատերազմների տարիներին ամերիկյան զորքերում առանձին ժամանակահատվածներում վարակիչ հիվանդությունների գրեթե կեսը մնում էին չախտորոշված [14,28]:
Հնդկաչինում ֆրանսիացիների և ամերիկացիների կողմից մղված պատերազմների ժամանակ առաջնակի դարձավ անձնակազմիմելիոիդոզով հիվանդացության պրոբլեմը: Կորեայի պատերազմում (1950-1953) ԱՄՆ-ի բանակում բժշկության հիմնական պրոբլեմներից էին հեմոռագիկ վասկուլիտները [13]:
Վիետնամում ամերիկjան բժշկության համար մալարիան դարձել էր առաջնահերթ հիմնահարցերից մեկը: Շարունակում էին բարձր մնալ դիզենտերիայով և այլ աղիքային հիվանդություններով հիվանդացության ցուցանիշները նույնպես [22]:
Ըստ նույն տվյալների, Հնդաչինում պատերազմի ժամանակ ֆրանսիայի բանակում ամեոբիազով հիվանդացությունը հասել էր 125,9‰, իսկ Վիետնամում ամերիկացի զինծառայողների շրջանում աղիքային վարակներով հիվանդացությունը գտնվում էր 50‰-ի սահմաններում:
Զորքերի անձնակազմի ինֆեկցիոն հիվանդացության (խաղաղ պայմաններում) ժամանակակից կառուցվածքը բնութագրվում է մի շարք առանձնահատկություններով: Պետություններից մեծ մասի ԶՈՒ-ում առաջին տեղում գտնվում է գրիպով և այլ սուր շնչառական հիվանդություններով հիվանդացությունը: Սրանցով գումարային հիվանդացությունը աշխարհի տարբեր երկրների բանակներում առանձին տարիներում տատանվում է 70-80 կամ մինչև 200‰ և ավելի: Ըստ ԱՄՆ-ում հրատարակված տվյալների, նրա բանակում 1956-1962թթ. սուր շնչառական վարակներին բաժին էր ընկնում ծառայողական պարտականություններից զինծառայողների ազատման 24-30%-ը [6]: Սա ցույց է տալիս, որ գրիպը և ՍՌՀ գտնվում են առաջին տեղում ոչ միայն ինֆեկցիոն, այլ նաև ամբողջ հիվանդացության կառուցվածքում:
Երկրորդ տեղը զբաղեցրել է ստրեպտոկոկային վարակը [6]: Այս հիվանդության առավել տարածված կլինիկական ձևով (անգինայով) հիվանդացության ցուցանիշները աշխարհի բանակներից մեծ մասում հասնում են 15-30-ից մինչև 50-60‰ և ավելի: Առանձին զորամասերում հիվանդացության ցուցանիշների տատանումները կապված են այդ վարակի տարբեր կլինիկական ձևերի հիվանդությունների արձանագրման առանձնահատկությունների հետ: Ստրեպտոկոկային պրոբլեմի հրատապությունը որոշվում է ոչ միայն հիվանդացության բարձր ցուցանիշներով, այլ նաև առանձին կլինիկական դրսևորումների ծանր ընթացքով (ռևմատիզմ, նեֆրիտ):
Երրորդ տեղն են զբաղեցնում ստաֆիլոկոկային և այլ թարախավարակային հիվանդությունները [6]: Դրանք դեռևս արձանագրվում ենորպես հիվանդության տարբեր նոզոլոգիական ձևեր նույնիսկ հիվանդությունների դասակարգման տարբեր կարգերում և նոմենկլատուրայում: Միասին դրանց բաժին է ընկնում զինծառայողների հիվանդացության 15-20%-ը:
Անհավասարաչափ են դիզենտերային և ոչ դիզենտերային ծագման սուր աղիքային հիվանդությունների մասին պաշտոնական վիճակագրական տվյալները [8,10,12,17,18, 23,26,28]: Տրոպիկական և սուբտրոպիկական շրջաններում ծավալված արտասահմանյան բանակներում այս հիվանդություններով հիվանդացության ցուցանիշները եղել են բարձըր: Ըստ որոշ տվյալների, 1956-1962թթ. սրանցով հիվանդացությունը կազմել է ԱՄՆ-ի և Անգլիայի բանակներում 10-20‰, իսկ Մերձավոր Արևելքում ՄԱԿ-ի զորքերում մինչև 34‰ [22,24,25,29]: ԱՄՆ-ի բանակի վիճակագրական բյուրոյի տվյալների համաձայն, դիարեայի հիվանդությունների պատճառով բուժկետդիմելը հասել է մինչև 100-120‰-ի:
Զորքերի անձնակազմի մենինգոկոկային վարակով հիվանդացությունը գտնվում է ուղիղ կապի մեջ այդ ինֆեկցիոն ձևի ցիկլիկ դրսևորումների հետ [7,19,20,27]: Հիվանդացության ցուցանիշներն աճում են ընդհանուր հիվանդացության աճի և նվազում միջպանդեմիական փուլերում:
Ռազմական համաճարակաբանությունում կարևոր պրոբլեմ են ներկայացնում բնական-օջախային հիվանդությունները [5,15]: Դրանցով հիվանդացության ցուցանիշները, որպես կանոն, բարձր չեն: Սակայն ծառայության տարբեր պայմաններում և մարտական իրավիճակում այդ հիվանդությունների կանխարգելման համար պահանջվում է աշխատատար միջոցառումների իրականացում:
Մենք ուսումնասիրել ենք 1997-2002թթ. ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ինֆեկցիոն հիվանդացությունն ըստ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի տվյալների: Ինտենսիվ ցուցանիշները հաշվարկել ենք 10000 մարդու նկատմամբ: Պատկերը ներկայացված է աղյ. 1-2-ում: Առանձնացվածեն 7 խումբ հիվանդություններ: Այլ վարակների խմբում ընդգրկված են մի շարք եզակի հանդիպող վարակիչ հիվանդություններ (ջրծաղիկ, բրուցելյոզ և այլն):
Աղյուսակ. Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում վարակիչ հիվանդություններից
բուժված ՀՀ զինված ուժերի զինծառայողներ (բաց. թվեր)
Տարեթվեր |
Հիվանդությանանվանումը |
|||||||
ԳրիպևՍՇՀ |
Դիզենտերիա |
Վիրուսայինհեպատիտներ |
Մալարիա |
Այլ աղիքային վարակներ |
Պարոտիտ |
Այլվարակներ |
Ընդամենը |
|
1997 |
9 |
169 |
43 |
18 |
52 |
3 |
35 |
329 |
1998 |
6 |
122 |
55 |
24 |
129 |
28 |
38 |
402 |
1999 |
22 |
60 |
240 |
35 |
108 |
90 |
41 |
596 |
200 |
35 |
67 |
38 |
17 |
216 |
63 |
46 |
482 |
2001 |
39 |
84 |
38 |
7 |
152 |
35 |
97 |
452 |
2002 |
93 |
151 |
38 |
7 |
115 |
28 |
107 |
539 |
Ընդամենը |
204 |
653 |
452 |
108 |
772 |
247 |
364 |
2800 |
Նկար 1. ՀՀզինված ուժերիինֆեկցիոն հիվանդացության դինամիկան ըստ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի տվյալների 1997-2002 թթ. ժամանակահատվածում
Նկար 2. Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում բուժված ՀՀ զինված ուժերի զինծառայողների շրջանում ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքը 1997-2002 թթ. ժամանակահատվածում ըստ առանձին տարիների (%)
Երևում է, որ ընդհանուր առմամբ ՀՀ զինված ուժերում ինֆեկցիոն հիվանդացությունը հիմնականում պայմանավորված է դիզենտերիայով այլ աղիքային վարակներով (27,57%), վիրուսային հեպատիտներով (16,14%), այլ վարակներով (13%), որոնք տվել ենընդհանուր թվի 80,03%-ը: Ելնելով դրանից, հաշվարկել ենք ինֆեկցիոն հիվանդացության դինամիկան (նկ. 1) և կառուցվածքն ըստ առանձին տարիների (նկ. 2): (23,32%),
Մեր կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 1997-2002թթ. ժամանակահատվածի բոլոր տարիներին միշտ էլգերակշռել են դիզենտերիայի, այլ աղիքային վարակների, վիրուսային հեպատիտների և այլ վարակների դեպքերը:
Հիվանդացության կտրուկ տատանումներ տվել են վիրուսային հեպատիտները (1999), այլ աղիքային վարակները (2000), պարոտիտը: (1999)
Ներկայացված տվյալների վերլուծությունը թույլ է տալիս կատարելու հետևյալ եզրահանգումները.
-
ՀՀ զինված ուժերի ինֆեկցիոն հիվանդացությունն ըստ զորամասերի 1997-2002թթ. ժամանակահատվածում համեմատաբար կայուն է:
-
Զորամասերում դիտվում են ինֆեկցիոն հիվանդացության շեղման միտումներ, վիճակագրորեն հավաստի փոփոխություններ արձանագրվում են մի շարք զորամասերում` հիմնականում դիզենտերիայի, այլ աղիքային վարակների, պարոտիտի, ավելի քիչ` վիրուսային հեպատիտների, այլ վարակների ցուցանիշների:
-
Գրեթե բոլոր զորամասերում ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքը բավականին խայտաբղետ է, սակայն գործնականում, բացիորոշ բացառություններից, գերակշռում են դիզենտերիան և այլ աղիքային վարակները:
Գրականություն
-
Աղայան Գ.Ա. Փոքր պետությունների զինված ուժերի հակահամաճարակային ապահովման հիմնախնդրի վերաբերյալ: Գիտ. աշխ. ժող. (Համաբան. ռազմաբժշկ. առաջին գիտագործ. կոնֆ.), Եր., 2001, հ. 1, էջ. 92-96.
-
Աղայան Գ.Ա. Զորքերի հակահամաճարակային ապահովման հարցի շուրջ Հայկական բանակ, 2002թ., 4, էջ. 74-77.
-
Աղայան Գ.Ա. Տեղային պատերազմների պայմաններում որոշ վարակիչ հիվանդությունների հակահամաճարակային ապահովմանմիջոցառումները գործող բանակում, Հայաստանի բժշկագիտություն, ՀՀԳԱԱ, 2002, 3, էջ 104-108.
-
Մկրտչյան Մ.Է., Ժամագործյան Լ.Մ., Գալստյան Ս.Գ., Ամիրյան Ս.Ս. և ուրիշ. Որոշ հարցեր մարդկային կորուստների վերաբերյալմի շարք պատերազմների և բնական աղետների ժամանակ: Եր., 2000:
-
Агаян Г.А. К вопросу об организации противоэпидемического обеспечения войск на территориях с природно-очаговыми инфекциями в условиях локальных войн (по материалам РА), Вестник хирургии Армении, 2001, 5, с. 47-51.
-
Военная гигиена и эпидемиология, 1988, 320с.
-
Ефимов Е.И. Анализ заболеваемости менингококковой инфекцией в учебной воинской части, Военно-мед. ж., 1990, т. II, с. 47-48.
-
Инфекционные заболевания в России. Статистический справочник. М.: Изд. Российского республиканского информационно-аналитического центра. 1992.
-
История второй мировой войны 1939-1945 гг. М., 1976, т.7, с. 371, 385.
-
Карцев АЛ. Особенности эпидемиологии острых кишечных инфекций в военное время, Военно-мед. ж., 1996, т.V, с. 40-43.
-
Каминский Л.С., Новосельский Ц.А. Потери в прошлых войнах 1756-1918. Справочная книга, 1947, с. 170.
-
Лобзин Ю.Б., Винакмен Ю. А., Финигенов Ю.Л., Захаренко С.М. Острые кишечные диарейные инфекции: клинико-патогенетические подходы к диагностике, 1998, т.8, с. 54-57.
-
Смирнов Е.И. Лебединский В.А., Гарин Н.С. Войны и эпидемии. М., 1988.
-
Советская военная энциклопедия, М., 1977, т. 4, с. 359-360.
-
Чиж И.М., Орлов Г.С. О значении эпидемиологической диагностики в профилактике природно-очаговых инфекций (По опыту работы в войсках в условиях горно-пустынной местности), Военно-мед. ж., 1993, т. IX, с. 46-49.
-
Энциклопедический словарь военной медицины, 1974, т. 2-4.
-
Addiss D.C., Tauxe R.V., Bernard K.W. Chronic diarrheal illness in U.S. Peace Corps volunteers. Int. J. Epidemiol., 19:217, 1990.
-
Afzalpurkar R.G., Schiller L.R,. Little K.H. et al. The self-limited nature of chronic idiopathic diarrhea, N. Engl. J. Med., 1992, 327:1849.
-
Artenstein M.S., Schneider H., Tingley M.D. Meningococcal infections. 1. Prevalence of serogroups causing disease in US Army personnel in 1964-70, Bull. World Health Organ., 1971, 45(3): 275-8.
-
Baylon H., Antoine H.M., Saliou P., Meyrand M. Meningococcal infections and communes in France. Viewpoint of the Army, Bull. Acad. Natl. Med., 1982 May;166(5):609-14.
-
Block C., Gdalevich M., Buber R., Ashkenazi I., Ashkenazi S., Keller N. Factors associated with pharyngeal carriage of Neisseria meningitidis among Israel Defense Force personnel at the end of their compulsory service, Epidemiol. Infect., 1999 Feb;122(1):51-7.
-
Butler T., Middleton F.G., Earnest D.L. et al: Chronic and recurrent diarrhea in American servicemen in Vietnam: An evaluation of etiology and small bowel structure and function, Arch. Intern. Med., 1973,132:373-377.
-
Cheney C.P., Wong R.K. Acute infectious diarrhea, Med. Clin. North. Am., 1993 Sep; 77(5): 1169-96.
-
Gaines S. Диарея у американских военнослужащих в Южном Вьетнаме. Проблемы общественного здоровья США в связи с угрозой различных болезней. Зарубежная военная медицина, 1968, 9 с. 14-16.
-
Greenberg J.H. Заболеваемость среди американских солдат в Южном Вьетнаме. Проблемы общественного здоровья США в связи с угрозой различных болезней. Зарубежная военная медицина, 1969, 4 с. 17-21.
-
Haberberger R.L. Jr., Mikhail I.A., Burans J.P., et al: Travelers' diarrhea among United States military personnel during joint American-Egyptian armed forces exercises in Cairo, Egypt. Milit. Med., 1991, 156:27.
-
Pokorni D. Meningococcal carrier state and meningococcal diseases in a military unit, Vojnosanit. Pregl., 1990 Jul-Aug;47(4):237-41.
-
Sanchez J.L., Gelnett J., Petruccelli B.P. et al. Diarrheal disease incidence and morbidity among United States military personnel during short-term missions overseas, Am. J. Trop. Med. Hyg., 1998, 58:299.
-
Sheeky T.W. Digestive disease as a national proble, Gastroenterology, 1968, v.55 1, p. 110.
Կարդացեք նաև
Բանալի բառեր. սեպսիս, համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշ, բորբոքում
Սեպսիսը շարունակում է մնալ ժամանակակից բժշկական հետազոտությունների հետաքրքրության կենտրոնում, քանի որ դրա բուժման հարցերը դեռևս վիճելի են, վերջնականորեն համաձայնեցված ու համակարգված չեն...
Բանալի բառեր. Միզասեռական կանդիդոզ, միկոֆլու, ֆլուկոնազոլ
Ներածություն: Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդությունների կառուցվածքում սնկային` կանդիդային վուլվովագինիտը (ԿՎՎ) շարունակում է զբաղեցնել առաջատար...
Տուբերկուլյոզն ամբողջ աշխարհում շարունակում է մնալ մահացության ամենաշատ տարածված պատճառներից մեկը ինֆեկցիոն հիվանդությունների շարքում: Ըստ Առողջապահության Համաշխարային Կազմակերպության` ամեն տարի աշխարհում տուբերկուլյոզից...
Բնությունը միասնական է` յուր հակասություններով, «սխալներով»,«պոռթկումներով», կատակլիզմներով ու բարերարությամբ հավասարակշռված, համակարգված, ճշմարիտ ու ներդաշնակ: Այս հատկանիշներն իրենց տարբեր դրսևորումներով ներդրված են յուրաքանչյուր...
«Մանրէային թաղանթներ: Ուլտրակառուցվածք, կենսաէլեկտրոքիմիա, կենսաէներգետիկա և կենսաֆիզիկա» (Խմբագիր Արմեն Թռչունյան),«Հետազոտական նշանասյուն» հրատարակչություն, Տրիվանդրում...
Սննդի որակը և անվտանգությունը կարևոր դեր ունեն մարդու առողջության համար, որին վերջին ժամանակներս մեծ վտանգ է սպառնում սննդամթերքների աղտոտվածության պատճառով...
Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը` պայմանավորված այս վարակների լայն տարածվածությամբ (նաև զարգացած երկրներում)...
Ըստ DOTS ծրագրի, ուսումնասիրվել են ՏՄ-ով 74 հիվանդների (29 երեխա, 45 չափահաս) հիվանդության կլինիկական ընթացքի առանձնահատկությունները: Նրանք 1998-2007թթ. բուժվել են ՀՀՏԴ-ի մանկական և արտաթոքային բաժանմունքներում...
Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը` պայմանավորված այս վարակների լայն տարածվածությամբ (նաև զարգացած երկրներում) և համաճարակաբանական բարձր ներուժով[6,9]...
Վերջին մեկուկես տասնամյակում տուբերկուլոզով ընդհանուր հիվանդացության աճի հետ մեկտեղ դիտվում է արտաթոքային ձևերի, այդ թվում` գլխուղեղի թաղանթների (տուբերկուլոզային մենինգիտ` ՏՄ)...
Սկիզբը` 2009, N3-ում
Մեր հոդվածի առաջին մասում («Առողջապահություն», 2009, N2, 20-22 էջ) նշեցինք, որ Գյումրիում աղիքային վարակների (ԱՎՇ) սեզոնային օրինաչափությունը բացահայտելու նպատակով կատարել ենք 30-ամյա հետահայաց...
Բանալի բառեր. սոլիդ ուռուցքներ, օնկոհեմատոլոգիա, B հեպատիտ, C հեպատիտ, հիվանդներ, վարակվածության դրոշմներ
Պարէնտերալ վիրուսային հեպատիտները, մասնավորապես B և C հեպատիտները (HB, HC), շարունակում են դասվել հանրային առողջության կարևորագույն հիմնախնդիրների շարքին [9]...
անալի բառեր. թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևեր, ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզ, հիվանդության ուշացած հայտնաբերում, տուբերկուլյոզային պրոցեսի ակտիվացում, բազմադեղորայքակայունություն:
Թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևերից ամենատարածվածը թոքերի ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզն է: Տուբերկուլյոզի այս ձևին բնորոշ է ալիքաձև և առաջադիմող ընթացքը...
Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...
Համաճարակային գործընթացի պարբերականության վրա ազդող հիմնական գործոններից են բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, բժշկաաշխարհագրական ազդակները, որոնց համալիր ազդեցության ֆոնի վրա վարակիչ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն