Վարակաբանություն
Զորքերում համաճարակային իրավիճակի օրինաչափություններն ու առանձնահատկությունները
Ըստ գրականության տվյալների [1,2], համաճարակային իրավիճակը զորքերի անձնակազմում բնութագրվում է հարաբերական ինքնավարությամբ: Ինքնավարություն տերմինով ընգծվում է, որ անձնակազմի ինֆեկցիոն հիվանդացությունը պայմանավորված է զինվորական կոլեկտիվներին բնորոշ ներքին գործոններով:
Նշված հեղինակներն ու ուրիշները [16,17] ընդգծում են, որ Էական նշանակություն ունեն նաև արտաքին գործոնները, քանի որ այդ ներքին և արտաքին գործոնների փոխկապակցվածությունը գործնականում ազդում է անձնակազմի ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքի ձևավորման վրա: Ընդ որում, պնդվում է, որ այստեղ կարևոր է պարզել տվյալ երկրում և հատկապես նրա զորքերի բնակայման վայրերում համաճարակային և էպիզոոտիկ իրավիճակը:
Համաձայն մի շարք հեղինակների [18,19,21,22], զորքերում համաճարակային իրավիճակը ուսումնասիրելու համար անհրաժեշտ է վերլուծել.
- դրա զարգացման գործոնները (պատճառները և պայմանները),
- դրա պրոցեսի զարգացման մեխանիզմը,
- պրոցեսի դրսևորումները:
Զորքերում համաճարակային պրոցեսի ուսումնասիրման հարցում կարևոր է իմանալ նաև վարակի ռեզերվուարի վիճակը [9,20,24,27]: Հաստատված է, որ անձնակազմի ինֆեկցիոն ախտաբանությունը պայմանավորված է հարուցիչների բոլոր երեք խմբերով, որոնք տարբերվում են իրենց ռեզերվուարներով` անթրոպոնոզներ (ռեզերվուարը մարդն է), զոոնոզներ (ռեզերվուարը կենդանիներն են) և սապրոնոզներ (ռեզերվուարը արտաքին միջավայրի աբիոտիկ տարրերն են):
Ըստ այդմ էլ զորքերում համաճարակային իրավիճակը բնորոշող օրինաչափություններն ու առանձնահատկությունները և դրանց բնութագրող չափորոշիչները տարբերվում են և ստորև ներկայացված ինֆեկցիոն հիվանդացության վերլուծությունը կատարվում է դահաշվի առնելով:
Հայտնի է, որ պատերազմներն ազդում են ինչպես զինված ուժերի անձնակազմի, այնպես էլ ազգաբնակչության շրջանում համաճարակի զարգացման վրա, քանի որ բանակը համալրվում է ազգաբնակչությունից և գործում է նրա զբաղեցրած տարածքներում [4,5,7,8,10,11]: Այդ պատճառով էլ ազգաբնակչության շրջանում գոյություն ունեցող համաճարակային իրավիճակն անխուսափելիորեն ազդում է զորքերի ինֆեկցիոն հիվանդացության վրա:
Սակայն գոյություն ունի նաև հակառակ պրոցեսը` զինված ուժերի համաճարակային իրավիճակն իր հերթին ներգործում է ազգաբնակչության ինֆեկցիոն հիվանդացության վրա:
Այս փոխկապակցվածությունը առավել պատկերավոր է դառնում հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների օրինակով: Այսպես, 1768-1774թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ժանտախտը ռուսական զորքեր է ներթափանցել ռազմագերիների միջոցով: Այդ նույն ժամանակ զինվորական հոսպիտալներում ժանտախտից բուժվող հիվանդ ռուս զինվորներից վարակը փոխանցվել էր Բալկանյան թերակղզու քաղաքացիական ազգաբնակչությանը, ռազմական գործողությունների Բալկանյան թատերաբեմի քաղաքացիական ազգաբնակչությանը: [3,25]:
Զորքերի համաճարակային իրավիճակի վրա ազդում են նաև մի շարք այլ գործոններ: Դրանցից, մասնավորապես, հայտնին շանակություն ունի հակառակորդի բանակի ինֆեկցիոն հիվանդացությունը [3,25]:
Հիգիենիստ Ա.Ն. Սիսինը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ազգաբնակչության շրջանում համաճարակի զարգացման կարևոր գործոն է համարել փախստականությանը: Գարնանը և ամռանը ռուսական զորքերի նահանջի հետ կապված, 1915թ. սկսվեց բնակչության զանգվածային շարժումը արևմուտքից արևելք: Մարդկային հոծ քանակակազմերի տեղաշարժերն ուղեկցվում էին համաճարակների առաջացմամբ և ամբողջ երկրով տարածմամբ: Բնականաբար, դա արտացոլվում էր զորքերում տիրող համաճարակային իրավիճակի վրա:
Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ Ռուսաստանում այդ տարիներին ինֆեկցիոն հոսպիտալները հիմնականում ծավալված էին առավելապես ներքին զինվորական օկրուգներում, որտեղ էլ ռազմաճակատից ուղարկվում էին վարակիչ հիվանդները, ինչն իր հերթին ազդում էր ազգաբնակչության շրջանում տիրող համաճարակային իրավիճակի վրա [25]:
Վերջապես, համաճարակային առումով կարևոր նշանակություն ուներ վարակիչ հիվանդություններ ունեցող ռազմագերիների թիկունք տարահանելը [28]:
Այս բոլորը միասին վերցրած պայմանավորում է ինչպես զորքերի, այնպես էլ ազգաբնակչության ինֆեկցիոն բարձր հիվանդացությանը: 1915թ. սկզբին որովայնային, բծավոր և հետադարձ տիֆերի ու այլ վարակների դեպքեր արդեն արձանագրվել էին գրեթե ամբողջ Ռուսաստանով մեկ [15,25]:
Ըստ գրականության տվյալների [25], Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի ժամանակ համաճարակային իրավիճակի կտրուկ վատացմանը նպաստել է այն հանգամանքը, որ զորացրված զինվորները մեծ զանգվածներով ճակատից վերադառնում էին երկրի թիկունք, իսկ հակառակ ուղղությամբ շարժվում էր իրենց մշտական բնակավայրերը վերադարձող փախստականների ալիքը:
Համաճարակային իրավիճակի վրա բացասաբար ազդող գործոններ են եղել ռազմագերիները և Կարմիր բանակի կողմից սպիտակգվարդիականներից նոր գրավված տարածքներում ապրող ազգաբնակչությունը [25]:
Հայրենական Մեծ պատերազմին նախորդող տարիներին նախկին ԽՍՀՄ-ում և նրա բանակում տիրում էր համաճարակային առումով բարենպաստ իրավիճակ: Պատերազմի սկզբնական շրջանում Կարմիր բանակը նահանջում էր համաճարակային առումով բարենպաստ տարածքներ:
Տեղի էր ունենում նաև ազգաբնակչության զանգվածային տարահանում մերձճակատային շրջաններից դեպի արևելք: Բանակի համալրումը կատարվում էր երկրի թիկունքից: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ըստ Տ.Ե. Բոլդիրևի տվյալների (1955), 1942թ. ռազմաճակատի զորքերում արձանագրված բոլոր վարակիչ հիվանդությունների 66%-ը ներթափանցել էր երիտասարդ համալրման հետ թիկունքից [10]:
Պատերազմի երկրորդ և երրորդ փուլերում իրավիճակը կտրուկ բարելավվեց` շնորհիվ քաղաքացիական առողջապահության և ռազմաբժշկական ծառայության կողմից ձեռք առնված միջոցների: Մասնավորոպես, ստեղծվեց հակահամաճարակային արգելափակոցային համակարգը, որը խոչնդոտում էր ռազմաճակատ թիկունք և թիկունքից ռազմաճակատ վարակի փոխանցմանը` վարակիչ հիվանդների բուժումը կազմակերպվեց տեղում, իսկ երիտասրդ համալրումն ուղարկվում էր ռազմաճակատ մանրազննին հետազոտությունից հետո: Արդյունքում, եթե 1943թ. սկզբին ռազմաճակատներում թիկունքից ներկրվող վարակիչ հիվանդությունները կազմում էին 3, ապա 1944թ.՝ 1.2%:
Սակայն ռազմաճակատում զորքերի համար հիմնական վտանգ սկսեցին ներկայացնել ազատագրվող տարածքների ազգաբնակչությունը, համակենտրոնացման ճամբարների բանտարկյալները և ռազմագերիները, ինչպես նաև բնական օջախային հիվանդությունները [25]:
Պետք է նշել, որ այդ նույն ժամանակահատվածում նույն հեղինակները ներկայացնում են տվյալներ, որ զգալի չափով վատացել է հակառակորդի զորամասերում տրիող համաճարակային իրավիճակը, որը է հիմնավորեց ռազմագերիների համաճարակային նշանակությունը: Բացի դրանից Գերմանիայի և նրա գրաված երկրների ազգաբնակչության համաճարակային իրավիճակի վատացումը բերեց նրան, որ հայրենիք վերադարձողները սկսեցին համաճարակների բռնկումների որոշակի վտանգ ներկայացնել նույնպես:
Այդ տարիներին կարևոր համաճարակաբանական նշանակություն են ունեցել տուլարեմիայի օջախները: Նախկին Խորհրդային Միության արևմտյան շրջաններում կապված պատերազմական գործողությունների հետ, 1941-1942թթ. հացահատիկի բերքը չէր հավաքվել, որը բերել էր կրծողների բազմացմանը: Վերջինս նպաստել էր տուլարեմիայի հարուցիչներով կրծողների վարակմանը: Ցրտերն ընկնելուց հետո կրծողները թափանցել էին ծղոտով լցված խրամատները, և հիվանդ կրծողները իրենց արտաթորանքներով վարակել էին հատկապես ծղոտը:
Թիվ 1 աղյուսակում ներկայացված է տուլարեմիայի տարածումը Խորհրդային բանակում 1941-1945թթ.: Ընդ որում, համաձայն գրականության տվյալների, գերակշռել են տուլարեմիայի ասպիրացիոն ձևերը (70,6%) [7]:
Պետք է նշել, որ Մեծ Հայրենականի ընթացքում պատերազմների պատմության մեջ առաջին անգամ` ի հաշիվ հստակ կազմակերպված հակահամաճարակային արգելապատնեշների, հաջողվեց կանխարգելել վարակի դուրս թափանցումը մարտական գործողությունների թատերաբեմից դեպի երկրի թիկունք: Այդ պրոբլեմը մնում է հրատապ նաև ժամանակակից պայմանների համար: Դրա մասին են վկայում Կորեայում և Վիետնամում ամերիկացիների պատերազմները: Կորեայի դեմ պատերազմում ԱՄՆ է ներթափանցել է մալարիայի ավելի քան դեպք [25]: Վիետնամից վերադարձող առանձին զորամասերի անձնակազմի 25%-ի մոտ արյունը պարունակում էր մալարիայի պլազմոդիումներ, ինչը հանգեցրեց ԱՄՆ-ում մալարիայով հիվանդացության զգալի աճին: 20000
Աղյուսակ 1 Տուլարեմիայի տարածումը Խորհրդային բանակում 1941-1945թթ.
(հիվանդների թիվը նրանց ընդհանուր քանակի նկատմամբ)
Տարիներ |
Հիվանդների թիվը) (% |
1941 |
15,66 |
1942 |
48,89 |
1943 |
33,69 |
1944 |
0,33 |
1945 |
0,43 |
Ըստ գրականության տվյալների Միջերկրական ծովի ռազմաճակատում ԱՄՆ-ը 1943թ. արդեն կենտրոնացրել էր մոտ 400000 զինծառայող [13], որտեղ նկատվում էր վիրուսային հեպատիտով հիվանդացության բռնկում: Այսպես, վիրուսային հեպատիտի տեսակետից իրավիճակը հետևյալն էր (աղյ. 2):
Աղյուսակ 2. ԱՄՆ-ի զորքերում Միջերկրական ծովի ռազմաճակատում
վիրուսային հեպատիտի դեպքերը 1942-1945թթ.
Տարիներ |
Դեպքերի քանակը |
|
բացարձակ թվեր |
անձնակազմի 1000 մարդու հանդեպ |
|
1942 |
49111 |
122,7 |
1943 |
27433 |
68,6 |
1945 |
76595 |
191,5 |
Ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ նշված տարիների ընթացքում ԱՄՆ-ի զորքերի տվյալ քանակակազմում համաճարակային իրավիճակը վիրուսային հեպատիտի տեսանկյունից եղել է բավականին ծանր:
ԱՄՆ-ի զորքերում նմանատիպ պատկեր դիտվել է նաև Կորեական պատերազմի ժամանակ (աղյ. 3) [26]:
Վիետնամական պատերազմի տարիներին վիրուսային հեպատիտով հիվանդացությունը զգալի չափով իջած էր: Ստորև ներկայացված էվիրուսային հեպատիտով հիվանդացությունը Եվրոպայում և Վիետնամում գտնվող ԱՄՆ-ի զորքերում 1965-1967թթ. (աղյ. 4) [29]:
Աղյուսակ 3. Կորեայում պատերազմող ԱՄՆ-ի զորքերում վիրուսային հեպատիտի դեպքերը 1950-1951թթ.
Տարիներ |
Դեպքերի քանակը |
|
բացարձակ թվեր |
անձնակազմի 1000 նկատմամբ |
|
Հուլիս 1950 |
4000 |
4,0 |
Նոյեմբեր 1950 |
31000 |
31,0 |
Հունվար 1951 |
35000 |
35,0 |
Օգոստոս 1951 |
15000 |
15,0 |
Սեպտեմբեր 1951 |
9500 |
9,5 |
Հեղինակները միակարծիք են այն հարցում, որ ԱՄՆ-ի զորքերում վիրուսային A հեպատիտով հիվանդացության բարձր մակարդակը պայմանավորված է հիվանդության ներթափանցմամբ` տեղի հիվանդ կամ վարակակիր բնակչության հետ շփվելու հետևանքով: Ընդ որում, այդ նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ում վիրուսային A հեպատիտով հիվանդացության մակարդակը զգալիորեն ցածր էր [26]:
Աղյուսակ 4. Վիետնամում պատերազմող ԱՄՆ-ի
զորքերում վիրուսային հեպատիտի դեպքերը 1965-1967թթ. (1000 մարդու նկատմամբ)
Տարիներ |
Դեպքերի քանակը |
||
Հարավային Վիետնամ |
Եվրոպա |
ԱՄՆ |
|
1965 |
5,7 |
0,4 |
0,5 |
1966 |
4,1 |
0,5 |
0,6 |
1967 (հունվար-հունիս) |
6,7 |
0,3 |
0,9 |
Այսպիսով, 1941-1945թթ. Հայրենական Մեծ և հետագա տեղային պատերազմների փորձը ցույց է տալիս, որ ռազմաճակատի զորքերը վարակիչ հիվանդությունների ներթափանցման հիմնական աղբյուր են եղել երիտասարդ համալրումը, քաղաքացիական ազգաբնակչությունը և զորքերի տեղակայման կամ գործողությունների շրջանում գտնվող մարդկանց այլ քանակակազմեր` ռազմագերիներ, համակենտրոնացման ճամբարների բանտարկյալներ և այլն) և հիվանդությունների բնական օջախայնությունը:
Հաշվի առնելով վերը նշվածը, մեր կողմից կատարվել է վերլուծություն, որի նպատակն է եղել պարզաբանել մի շարք վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական առանձնահատկությունները զորակոչիկների, նորակոչիկների և 3 ամիս ծառայածների շրջանում ՀՀ զինված ուժերում: 3 ամիս ժամկետը վերցված է, քանի որ ընդունված է, որ զորակոչը տեղի է ունենում մայիս–հուլիս ամիսներին, իսկ զինծառայողները մինչև հուլիսի վերջ–օգոստոսի սկիզբն անցնում են երիտասարդ զինվորի 1-ամսյա կուրս: Այսինքն, ընդհանուր առմամբ դա տեղի է ունենում մայիս–հուլիս ամիսներին: Բնականաբար, այդ ժամանակահատվածում երիտասարդ զինծառայողների շրջանում (նորակոչիկներ) ի հայտ են գալիս վարակիչ հիվանդություններ, որոնց դեմ պայքարը խիստ կարևոր է` զինված ուժերի ընդհանուր վարակիչ հիվանդացության մակարդակն իջեցնելու տեսակետից: Մենք վերցրել ենք այն զորամասերը, որոնք տալիս են ընդհանուր հիվանդացության կեսից ավելին:
Ինչպես երևում է նկարից տվյալ քանակակազմի շրջանում վարակիչ հիվանդությունների կառուցվածքում աղիքային վարակները դիզենտերիա, այլ աղիքային վարակներ, որոշ վերապահումներով վիրուսային հեպատիտներ) կազմում են 52,4%, մնացած վարակիչ հիվանդությունները` 47,6%: Սա այն դեպքում, երբ ընդհանուր առմամբ ՀՀ զինված ուժերում աղիքային վարակները տալիս են ընդհանուր հիվանդացության 67%, այսինքն ՀՀ ԶՈՒ ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքում առկա է աղիքային վարակների տեսակարար կշռի սկզբունքային նշանակություն ունեցող բարձրացում:
Նման երևույթը, մեր կարծիքով, հուշում է զորակոչիկների, նորակոչիկների և 3 ամիս ծառայածների շրջանում գոյություն ունեցող նոր երևույթի մասին: Ըստմեզ, ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքում աղիքային վարակների տեսակարար կշռի բարձրացումն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նշված քանակակազմի ձևավորմամբ, ինչի վրա կուզենայինք կանգ առնել:
Այս քանակակազմը ձևավորվում է զորակոչից հետո հանրապետության տարբեր շրջաններից կենտրոնական հավաքակայան բերված, իրար հետ շատ կարճ ժամանակ շփված և զորամասեր ուղարկված զինծառայողներով: Ընդ որում, կենտրոնական հավաքակայանում, սովորաբար, իրավիճակն այնպիսին է, որ այս անձանց միջև անձնական շփում համարյա չի լինում է, համատեղ սննդամթերք փաստացիչի օգտագործվում, իսկ ընդհանուր օգտագործման զուգարանային համակարգը գործնականում չի գործում: Ջրամատակարարման համակարգը կենտրոնացված է Երևանի քաղաքային ցանցում և հետևաբար առանձնահատուկ դեր աղիքային վարակների առաջացման ևտարածման հարցում տվյալ քանակակազմի համար ունենալ չի կարող: Նման երևույթը ցույց է տալիս, որ սրանց շրջանում աղիքային վարակների տեսակետից, ինֆեկցիոն հիվանդացությունը չի կարող պայմանավորված լինել կենտրոնական հավաքակայանում ստեղծված պայմաններով:
Նկար. Ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքը զորակոչիկների, նորակոչիկների և 3 ամիս ծառայածների շրջանում ՀՀ զինվածուժերում
Վերլուծությունը թույլ է տալիս կատարելու հետևյալ եզրահանգումները.
- Հետազոտված զորամասերում ինֆեկցիոն հիվանդացությամբ պայմանավորված իրավիճակը եղել է անկայուն, դիտվել են ոչ միանուն վարակների բռնկումներ:
- Համաճարակաբանական տեսակետից պայքարի կազմակերպումը եղել է բավականին բարդ, պահանջել է տարաբնույթ միջոցառումների իրականացում:
Գրականություն
- Աղայան Գ.Ա. Փոքր պետությունների զինված ուժերի հակահամաճարակային ապահովման հիմնախնդրի վերաբերյալ: Գիտ. աշխ. ժող. (Համաբան. ռազմաբժշկ. առաջին գիտագործ. կոնֆ.), Եր., 2001, հ. 1, էջ 92-96.
- Դեղձունյան Կ.Մ., Համբարձումյան Ա.Ձ. Համաճարակաբանություն: Եր., 1999:
- Մկրտչյան Մ.Է., Ժամագործյան Լ.Մ., Գալստյան Ս.Գ., Ամիրյան Ս.Ս. և ուրիշ. Որոշ հարցեր մարդկային կորուստների վերաբերյալմի շարք պատերազմների և բնական աղետների ժամանակ: Եր., 2000:
- Հակոբյան Է.Հ., Ղազարյան Ա.Վ., Աղաբալյան Ա.Ս. Հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը զորքերում: Գիտ. աշխ. ժող. (Համաբան. ռազմաբժշկ. առաջին գիտագործ. կոնֆ), Եր., 2001, հ. 1, էջ 116-119.
- Հովասափյան Հ.Վ., Հովասափյան Վ.Հ. Բծավոր տիֆի դեպքերը Անդրանիկի բանակում: Գիտ. աշխ. ժող. (Համաբան. ռազմաբժշկ. առաջին գիտագործ. կոնֆ), Եր., 2001, հ. 1, էջ 572-574.
- Հովասափյան Հ.Վ., Հովասափյան Վ.Հ. Խոլերան և նրա կանխարգելումը հայ կամավորների բանակում: Գիտ. աշխ. ժող. (Համաբան. ռազմաբժշկ. առաջին գիտագործ. կոնֆ), Եր., 2001, հ. 1, էջ 574-576:
- Акинфеев К.Ф. Эпидемиология туляремии в период Великой Отечественной войны. Опыт советской медицины в Великой Отечественной войне 1941-1945 гг. М., 1955, т.32, с. 10-31.
- Беляков В.Д. Современные представления о носительстве инфекционных болезней и его значение в развитии эпидемического процесса. Бактерионосительство и хронические формы инфекционных болезней: Тез. Всесоюз. науч. конф., Минск, 18-19 июня 1975г., ч. 1, с. 21-34.
- Беляков В.Д. Внутренняя регуляция эпидемического процесса и проблемы военной эпидемиологии, Военно-мед. ж., 1986. т.12, с. 36-38.
- Болдырев Т.Е., 1955, 1955, 1955:
- Борисенко И.А. Актуальные вопросы профилактики острых кишечных инфекций в войсках, Военно-мед. ж., 1984, т. 5, с. 4-7.
- Военная гигиена и эпидемиология, 1988, с. 320.
- История второй мировой войны 1939-1945 гг. М., 1976, т.7.
- Калабухов Н.И. Эпизоотология туляремии. Опыт советской медицины в Великой Отечественной войне 1941-1945 гг. М., 1955, т.32, раздел 3, с. 32.
- Карцев А.Л., Разгулин С.А., Гирилев С.П. Брюшной тиф в периоды войн и вооруженных конфликтов, Военно-мед. ж., 1996, т.8, с. 43-46.
- Михин Г.А.Эпидемическая заболеваемость в американской армии (по страницам зарубежной медицинской печати), Военно-мед. ж., 1953, 8, с. 90.
- Огарков П.И., Малышев В.В., Цуциев С.А., Михайлов Н.В. Эпидемиологическая характеристика и лабораторная диагностика вирусных гепатитов в федеральных войсках на территории Чеченской Республики, Военно-мед. ж., 1996, т. 8, с. 48-54.
- Опыт оказания медицинской помощи инфекционным больным ограниченного контингента советских войск в республике Афганистан. Отв. ред. К. С. Иванов, СПб.: Тр. ВМА, 1993, т. 223. с.204.
- Опыт советской медицины в Великой Отечественной войне 1941-1945гг. М., 1955, т 31.
- Рашина М.Г. Малярия среди населения СССР в предвоенные годы и период Великой Отечественной войны. Опыт сов. мед. в Великой Отечественной войне 1941-1945 гг. М., 1955. т. 32, разд. 1, с. 135-144.
- Перепелкин В.С., Щербина В.П., Никитин А.Ф. Эпидемиология и профилактика малярии в горно-пустынной местности с жарким климатом. Военно-мед. ж., 1988, т. VI, с. 39-42.
- Перепелкин В.С., Корольков В.Ф., Кольков В.Ф., Мандрик В.А. Уроки борьбы с кишечными инфекциями в период войны в Афганистане, Военно-мед. ж., 1991, т. 8, с. 27-31.
- Пелешок С.А., Речкин В.И.., Симещенко И.Е. Особенности эпидемиологии и профилактики трансмиссивных инфекций в период Великой Отечественной войны, Военно-мед. ж., 1995, т. V, с. 70-74.
- Семененно Т.А., Васильева В.И., Катков А.И., Рулев П.П. и соавт. Этиологическая структура вирусных гепатитов в воинском коллективе и особенности эпидемического процесса при вирусном гепатите А в эндемичном по этой инфекции регионе, Военно-мед. ж., 1989, т. VI, с. 36-37.
- Смирнов Е.И., Лебединский В.А., Гарин Н.С. Войны и эпидемии. М., 1988.
- Советская военная энциклопедия. М., 1977, т. 4, с. 359-360.
- Хохлов Д.Т., Огарков П.И. Механизм и пути передачи вирусного гепатита А. Военно-мед. ж., 1984, т. IX, с. 70-72.
- Энциклопедический словарь военной медицины, 1947, т. 2.
- Sanchez J.L., Gelnett J., Petruccelli B.P. et al. Diarrheal disease incidence and morbidity among United States military personnel during short-term missions overseas, Am. J. Trop. Med. Hyg., 1998, 58:299.
Կարդացեք նաև
Բանալի բառեր. սեպսիս, համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշ, բորբոքում
Սեպսիսը շարունակում է մնալ ժամանակակից բժշկական հետազոտությունների հետաքրքրության կենտրոնում, քանի որ դրա բուժման հարցերը դեռևս վիճելի են, վերջնականորեն համաձայնեցված ու համակարգված չեն...
Բանալի բառեր. Միզասեռական կանդիդոզ, միկոֆլու, ֆլուկոնազոլ
Ներածություն: Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդությունների կառուցվածքում սնկային` կանդիդային վուլվովագինիտը (ԿՎՎ) շարունակում է զբաղեցնել առաջատար...
Տուբերկուլյոզն ամբողջ աշխարհում շարունակում է մնալ մահացության ամենաշատ տարածված պատճառներից մեկը ինֆեկցիոն հիվանդությունների շարքում: Ըստ Առողջապահության Համաշխարային Կազմակերպության` ամեն տարի աշխարհում տուբերկուլյոզից...
Բնությունը միասնական է` յուր հակասություններով, «սխալներով»,«պոռթկումներով», կատակլիզմներով ու բարերարությամբ հավասարակշռված, համակարգված, ճշմարիտ ու ներդաշնակ: Այս հատկանիշներն իրենց տարբեր դրսևորումներով ներդրված են յուրաքանչյուր...
«Մանրէային թաղանթներ: Ուլտրակառուցվածք, կենսաէլեկտրոքիմիա, կենսաէներգետիկա և կենսաֆիզիկա» (Խմբագիր Արմեն Թռչունյան),«Հետազոտական նշանասյուն» հրատարակչություն, Տրիվանդրում...
Սննդի որակը և անվտանգությունը կարևոր դեր ունեն մարդու առողջության համար, որին վերջին ժամանակներս մեծ վտանգ է սպառնում սննդամթերքների աղտոտվածության պատճառով...
Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը` պայմանավորված այս վարակների լայն տարածվածությամբ (նաև զարգացած երկրներում)...
Ըստ DOTS ծրագրի, ուսումնասիրվել են ՏՄ-ով 74 հիվանդների (29 երեխա, 45 չափահաս) հիվանդության կլինիկական ընթացքի առանձնահատկությունները: Նրանք 1998-2007թթ. բուժվել են ՀՀՏԴ-ի մանկական և արտաթոքային բաժանմունքներում...
Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը` պայմանավորված այս վարակների լայն տարածվածությամբ (նաև զարգացած երկրներում) և համաճարակաբանական բարձր ներուժով[6,9]...
Վերջին մեկուկես տասնամյակում տուբերկուլոզով ընդհանուր հիվանդացության աճի հետ մեկտեղ դիտվում է արտաթոքային ձևերի, այդ թվում` գլխուղեղի թաղանթների (տուբերկուլոզային մենինգիտ` ՏՄ)...
Սկիզբը` 2009, N3-ում
Մեր հոդվածի առաջին մասում («Առողջապահություն», 2009, N2, 20-22 էջ) նշեցինք, որ Գյումրիում աղիքային վարակների (ԱՎՇ) սեզոնային օրինաչափությունը բացահայտելու նպատակով կատարել ենք 30-ամյա հետահայաց...
Բանալի բառեր. սոլիդ ուռուցքներ, օնկոհեմատոլոգիա, B հեպատիտ, C հեպատիտ, հիվանդներ, վարակվածության դրոշմներ
Պարէնտերալ վիրուսային հեպատիտները, մասնավորապես B և C հեպատիտները (HB, HC), շարունակում են դասվել հանրային առողջության կարևորագույն հիմնախնդիրների շարքին [9]...
անալի բառեր. թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևեր, ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզ, հիվանդության ուշացած հայտնաբերում, տուբերկուլյոզային պրոցեսի ակտիվացում, բազմադեղորայքակայունություն:
Թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևերից ամենատարածվածը թոքերի ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզն է: Տուբերկուլյոզի այս ձևին բնորոշ է ալիքաձև և առաջադիմող ընթացքը...
Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...
Համաճարակային գործընթացի պարբերականության վրա ազդող հիմնական գործոններից են բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, բժշկաաշխարհագրական ազդակները, որոնց համալիր ազդեցության ֆոնի վրա վարակիչ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն