Վարակաբանություն
ՀՀ զորակոչիկների, նորակոչիկների և 3 ամիս ծառայածների հակահամաճարակային ապահովման նպատակով ռեժիմասահմանափակիչ միջոցառումների անցկացման որոշ ասպեկտներ
Վերջին տասնամյակների ընթացքում փլուզվել են մի շարք խոշոր տերություններ, առաջացել են փոքր պետություններ, որոնց միջև կանտարածքային, էթնիկական և այլ հակասություններ: Կարևոր է, որ հակամարտող երկրները համաճարակաբանական տեսակետից վարակիչհիվանդությունների առումով սկզբունքորեն իրարից տարբերվում են [11-13]:
Շատ դեպքերում առաջացած փոքր պետությունները բանակային շինարարության գործում ամբողջովին կամ մասնակիորեն ընդօրինակում ենորևէ կամ մի քանի մեծ տերությունների փորձը, այն դեպքում, երբ նրանց բանակների առջև դրված խնդիրները և դրանց լուծման ուղիներըիրարից սկզբունքորեն տարբերվում են [6,7,10]: Արդյունքում այդ փոքր պետություններն անընդհատ փոփոխում են իրենց զինված ուժերի, ներառյալ բուժծառայության կառուցվածքը, գործունեության սկզբունքները, կատարում են իրավասությունների և պարտականություններիվերաբաշխում: Այստեղ հարցը վերաբերվում է նաև զորքերի հակահամաճարակային ապահովմանը, վարակիչ հիվանդների ախտորոշմանն ուբուժման կազմակերպմանը [2,3,9]: Նման պայմաններում վերջիններս զինված ուժերի համար ներկայացնում են բավականին լուրջ խնդիր:
Գրականության տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ փոքր պետությունների զինված ուժերի համար ինֆեկցիոնհիվանդացությունը և վարակիչ հիվանդությունների կանխարգելման կազմակերպման խնդիրը այսօր խիստ արդիական են և լուրջուսումնասիրությունների կարիք ունեն [1]:
Վերջին 15 տարիների ընթացքում ՀՀ-ում ստեղծվել է բացառիկ համաճարակային իրավիճակ: Գոյություն ունեցող սոցիալ-տնտեսականպայմանները ստեղծել են բավականին պարարտ հող վարակիչ հիվանդությունների տարածման համար: Միջազգային մասշտաբով դիտվում էնաև իրենց արդիականությունը կորցրած համարվող մի շարք վարակիչ հիվանդությունների (հատուկ վտանգավոր վարակներ, գրիպ, դիզենտերիա, մալարիա, մենինգոկոկային վարակ, որոշ վիրուսային վարակներ և այլն) զգալի աշխուժացում [4,5]: Փոփոխության ենենթարկվել նաև որոշ վարակների տարածման ուղիները [8]:
Անկախության նվաճումից հետո ՀՀ-ում նախկինում մարդկանց հոծ խմբերը համաճարակաբանական տեսակետից հսկող և վարակիչհիվանդությունների կանխարգելումը կազմակերպող կառույցները գործնականում դադարեցրին իրենց գոյությունը կամ ձևափոխվեցին: Առաջացան նաև բոլորովին նոր համակարգեր, օրինակ ազգային բանակը: Վերջինիս ստեղծումը ինքնին արդեն նշանակում էր համաճարակային իրավիճակի կտրուկ փոփոխություններ: Մասնավորապես դա դիտվում է գարնանային և աշնանային զորակոչերիժամանակ, երբ հանրապետության տարբեր շրջաններից համաճարակային տարբեր պայմաններում գտնվող երիտասարդ տարիքի անձանցզգալի քանակակազմեր հավաքվում են կենտրոնական հավաքակայանում, հետո բաշխվում ըստ զորամասերի: Նման պայմաններումհամաճարակային իրավիճակի վերահսկման տեսակետից բացառիկ կարևոր է այդ քանակակազմերի շրջանում վարակիչ հիվանդություններիհամաճարակաբանական կանխարգելման կազմակերպչական աշխատանքի առանձնահատկությունների ուսումնասիրությունը` նպատակունենալով ՀՀ զինված ուժերում հնարավորինս իջեցնել ինֆեկցիոն հիվանդացությունը:
ՀՀ համար սույն աշխատանքն արդիական է, քանի որ ՝
- զորակոչի ժամանակ Հայաստանի տարբեր շրջաններից իրականացվում է զորակոչ, զորակոչվածները բաշխվում են բանակում ևբնականաբար ստեղծում են նոր իրավիճակ վարակիչ հիվանդությունների բռնկման տեսակետից,
- հանրապետության տարածքը վարակիչ հիվանդությունների տեսակետից իրենից ներկայացնում է բավականին բարդ, հակասական ևշերտավորված համակարգ,
- 1988թ. հետո Ադրբեջանից բռնագաղթված և տեղի ազգաբնակչության միջև բնականաբար տեղի է ունեցել մանրէային լայնփոխանակում, որի հետևանքներն առ այսօր ուսումնասիրված չեն,
- նմանատիպ շփում և փոխանակում տեղի է ունեցել ԼՂՀ բնակչության և ֆիդայական ջոկատների ազատամարտիկների միջև:
Նյութը ու մեթոդները
Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է ինֆեկցիոն հիվանդացությունը 1997-2002թթ. ժամանակահատվածում զորակոչիկների, նորակոչիկների ու մինչև 3 ամիս ծառայածների շրջանում:
Կիրառել ենք պատմական, սանիտարահիգիենիկ, վիճակագրական մեթոդներ, համակարգչային վերլուծություն:
Արդյունքերն ու դրանց քննարկումը
Զորքերում համաճարակային պրոցեսի զարգացման վերաբերյալ տեսակետը հիմնվում է դրա զարգացման մեխանիզմի վրա՝ հաշվի առնելովկենսաբանական, սոցիալական և բնական գործոնների առանձնահատկությունները: Ընդհանուր համաճարակաբանությունից հայտնի է, որկենսաբանական գործոնը որոշվում է էվոլյուցիայի ընթացքում մարդու վարակիչ հիվանդությունների հարուցիչների գոյատևման բնականմիջավայրի հանդեպ հարմարվողականությամբ ձեռքբերմամբ: Այն անհրաժեշտ է կենսաբանական տեսակի պահպանման համար ևձևավորում է վարակի ռեզերվուարը: Անձնակազմի վարակիչ հիվանդությունները առաջանում են հարուցիչների բոլոր երեք խմբերով. անթրոպոնոզներ (հարուցչի ռեզերվուարը մարդն է), զոոնոզներ (հարուցչի ռեզերվուարը կենդանիներն են) և սապրոնոզներ (հարուցչիռեզերվուարը արտաքին միջավայրի աբիոտիկ տարրերն են):
Վերը նշված տեսակետից կարևոր է զորքերի հակահամաճարակային պաշտպանությունը դիտարկել որպես ընդհանուր բուժապահովմանհամակարգի մի մաս: Ընդ որում այն բաղկացած է երկու մասից` կենտրոնական և զորամասային:
Զինված ուժերի հակահամաճարակային պաշտպանության հիմքը զորամասային բուժծառայությունն է, որը միավորում է բժշկականստորաբաժանումների և զորամասերի բուժծառայության ուժերն ու միջոցները: Գնդում այն գլխավորում է բուժծառայության պետը:
Բուժծառայության կենտրոնական համակարգը ունի զորքերի հակահամաճարակային պաշտպանության համար նախատեսված հատուկկազմավորում՝ սանիտարահակահամաճարակային ծառայություն, որտեղ ընդգըրկված են համաճարակաբաններ, մանրէաբաններ, պարազիտաբաններ և այլն:
Զորքերի հակահամաճարակային պաշտպանությանն ուղղված շատ միջոցառումներ իրականացվում են նաև ոչ բժշկական ծառայության` քիմիական և թիկունքի (պարենային, իրային, բնակշահագործման, անասնաբուժասանիտարական) մասնագետները:
Զորքերի հակահամաճարակային պաշտպանության գլխավոր նպատակը զորքեր վարակի ներթափանցման և անձնակազմում վարակիչհիվանդությունների ծագման կանխարգելումն է, իսկ դրանց հայտնաբերման դեպքում՝ օջախների արագ վերացումը, ինֆեկցիոնհիվանդացության ընդհանուր մակարդակի իջեցումը:
Զորակոչիկների, նորակոչիկների և 3 ամսվա զինծառայողների շրջանում վարակիչ հիվանդությունների առաջացման կանխարգելելը ևզորամասերում օջախների ժամանակին վերացնելը (ինչն ապահովում է ինֆեկցիոն հիվանդացության ընդհանուր մակարդակի իջեցում) հնարավոր է դառնում միջոցառումների ութ խմբի կատարմամբ, որոնք առանձնացվել են ըստ համաճարակային պրոցեսի առանձինբաղադրիչների (սխեմա):
Զորքերում վարակի ներթափանցման և կանխարգելման միջոցառումները կրում են ռազմահամաճարակաբանական կազմակերպականբնույթ: Սխեմայում նշված են նաև համաճարակաբանական-ախտորոշման մեթոդները, որոնք կոչված են կոնկրետացնելու երեքուղղություններից յուրաքանչյուրի միջոցառումները:
Այստեղ էական նշանակություն է տրվում հակահամաճարակային ռեժիմի ապահովմանը: Այն միջոցառումների համակարգ, որը նպատակունի թույլ չտալ տվյալ փուլի սահմաններից վարակի դուրս բերումը:
Դրա համար առաջին հերթին կատարվում է հիվանդների ակտիվ հայտնաբերում բուն զինկոմիսարիատում: Այստեղ կարևոր դեր էհատկացվում աշխատանքների կազմակերպմանը: Վարակիչ հիվանդներն հայտնաբերվում են հիվանդների հարցումից և զննումից հետո: Հիվանդներն ուղարկվում են մարզային կամ քաղաքային հիվանդանոց:
Հաջորդ այսպես կոչված արգելափակոցը կենտրոնական հավաքակայանն է, որտեղ կատարվում է վարակիչ հիվանդների հայտնաբերում: Հայտնաբերված վարակիչ հիվանդները մեկուսացվում են մեկուսարանում՝ հետագայում հոսպիտալիզացվելով ինֆեկցիոն հիվանդանոցում:
Հաջորդ փուլը վարակիչ հիվանդների հայտնաբերումն է գնդի բուժկետում: Համալրման յուրաքանչյուր անձ անցնում է ջերմաչափումբուժքույրը, սանհրահանգիչը, հատուկ պատրաստված սանիտարը), զննվում բժշկի կողմից: Վարակիչ հիվանդության կասկածի դեպքումհիվանդներն ուղարկվում են մեկուսարան:
Վարակիչ հիվանդների հայտնաբերումը և նրանց մեկուսացումն իրականացվում է գնդերի բուժկետերում: Այդ միջոցառման հրատապությունըորոշվում է վարակիչ հիվանդությունների առանձնահատկություններով:
Վարակիչ հիվանդների հայտնաբերման մասին զեկուցվում է ՀՀ ՊՆ Ռազմաբժշկական վարչություն: Հիվանդների տարահանումը ինֆեկցիոնբաժանմունք կամ քաղաքացիական ինֆեկցիոն հիվանդանոց կատարվում է անհատապես՝ կախված հիվանդի կյանքին սպառնացող վտանգիև պահանջվող մասնագիտացված օգնության աստիճանից:
Անհրաժեշտության դեպքում կատարվում են ռեժիմասահմանափակիչ միջոցառումներ: Սրանք զորքերի հակահամաճարակայինպաշտպանության համակարգում միջոցառումներ են, որոնք նախատեսում են անձնակազմի գործունեության հատուկ ռեժիմ, կապված նրատեղափոխման և շարժման սահմանափակումների հետ` զորքեր վարակի ներթափանցման կանխարգելման նպատակով, ծագածհամաճարակային օջախների տեղայնացման և վերացման հետ:
Պայմանականորեն առանձնացնում են ռեժիմասահմանափակիչ միջոցառումների 3 կատեգորիաներ, որոնք տարբերվում են անցկացմանծավալով և խստությամբ. ուժեղացված բժշկական հսկողություն, օբսերվացիա և կարանտին [7].
- Ուժեղացված բժշկական հսկողությունը ռեժիմասահմանափակիչ միջոցառում է, որն իրականացվում է անձնակազմում վարակիչհիվանդների ակտիվ հայտնաբերման, նրանց հետագա մեկուսացման և հոսպիտալացման նպատակով: Վարակիչ հիվանդների ակտիվհայտնաբերումը կատարվում է գնդի բուժկետում համալրման հարցման և հետազոտման ժամանակ: Ուժեղացված բժշկականհսկողություն նշանակվում է բժշկական ծառայության պետի որոշմամբ՝ զորամասի և ըստ սանիտարահամաճարակային վիճակի, որպեսանկայուն գնահատելու դեպքում:
- Օբսերվացիա, որի ժամանակ նշանակվում է ուժեղացված բժշկական հսկողություն, սահմանափակվում են անձնակազմիտեղափոխումները, բայց առանց վնաս հասցնելու զորամասի մարտական գործունեությանը: Այս ռեժիմը մտցվում է հրամանատարիկողմից՝ ըստ բժշկական ծառայության պետի ներկայացման, զորամասի և նրա սանիտարահամաճարակային վիճակի, որպեսանբարենպաստ գնահատման դեպքում: Զորամասի գործողությունների շրջանի համաճարակաբանական անբարենպաստությանդեպքում, երբ խնդիր է դրվում կանխարգելել վարակի զորամաս ներթափանցելը, արգելվում է համաճարակային օջախների հետանձնակազմի շփումը, ջրի և սննդամթերքի օգտագործումն առանց բժշկական ծառայության թույլտվության: Միջոցներ են ձեռք առնվումօբսերվացված և չօբսերվացված զորամասերի շփումը հնարավորինս սահմանափակելու, օբսերվացված զորամասից մուտքի ու ելքի, ինչպես նաև դրա տարածքով տրանզիտային շարժումների սահմանափակման ուղղությամբ:
- Կարանտին, որը նախատեսում է անձնակազմի մեկուսացում զինված պահակախմբով: Այն մտցվում է ՀՀ Պաշտպանության նախարարիհրամանով՝ ըստ բուժվարչության պետի ներկայացման՝ զորքերի և նրա սանիտարահամաճարակային վիճակը, որպես արտակարգգնահատման դեպքում: Յուրաքանչյուր առանձին դեպքում կարանտինում անցկացվում են միջոցառումներ, որոնք որոշվում են կոնկրետվարակի և օջախի առանձնահատկություններով: Վարակի հետագա տարածումը սահմանափակելու համար անձնակազմը կարանտինումտեղաբաշխվում է առանձին խմբերով՝ ըստ ստորաբաժանումների: Ռեժիմի պահպանման համար կարանտինում առանձնացվում էպարեկային ծառայություն: Իրավիճակից կախված կազմավորվում են մասնագետների խմբեր, որոնք ապահովում են բուժական, վարակազերծման և լաբորատոր սպասարկումը, ինչպես նաև ներարկումների և արտակարգ կանխարգելման կատարումը:
Գրականություն
- Աղայան Գ.Ա. Փոքր պետությունների զինված ուժերի հակահամաճարակային ապահովման հիմնախնդրի վերաբերյալ: Համաբան. ռազմաբժշկ. առաջին գիտագործ. կոնֆ., Եր., 2001, հ. 1, էջ 92-96:
- Աղայան Գ.Ա. ՀՀ զինված ուժերում աղիքային ինֆեկցիաների դեմ պայքարի հիմնախնդրի վերաբերյալ: Համաբան. ռազմաբժշկ. առաջին գիտագործ. կոնֆ., Եր., 2001, հ. 2, էջ 81-84:
- Աղայան Գ.Ա., Մկրտչյան Մ.Է., Գալստյան Ս.Գ. և ուրիշներ: Որոշ նկատառումներ Ղարաբաղյան հակամարտության ժամանակսանիտարական կորուստների և վիրավորների մահացության հիմնախնդրի վերաբերյալ: Համաբան. ռազմաբժշկ. առաջին գիտագործ. կոնֆ., Եր., 2001, հ 1, էջ 29-35:
Կարդացեք նաև
Բանալի բառեր. սեպսիս, համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշ, բորբոքում
Սեպսիսը շարունակում է մնալ ժամանակակից բժշկական հետազոտությունների հետաքրքրության կենտրոնում, քանի որ դրա բուժման հարցերը դեռևս վիճելի են, վերջնականորեն համաձայնեցված ու համակարգված չեն...
Բանալի բառեր. Միզասեռական կանդիդոզ, միկոֆլու, ֆլուկոնազոլ
Ներածություն: Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդությունների կառուցվածքում սնկային` կանդիդային վուլվովագինիտը (ԿՎՎ) շարունակում է զբաղեցնել առաջատար...
Տուբերկուլյոզն ամբողջ աշխարհում շարունակում է մնալ մահացության ամենաշատ տարածված պատճառներից մեկը ինֆեկցիոն հիվանդությունների շարքում: Ըստ Առողջապահության Համաշխարային Կազմակերպության` ամեն տարի աշխարհում տուբերկուլյոզից...
Բնությունը միասնական է` յուր հակասություններով, «սխալներով»,«պոռթկումներով», կատակլիզմներով ու բարերարությամբ հավասարակշռված, համակարգված, ճշմարիտ ու ներդաշնակ: Այս հատկանիշներն իրենց տարբեր դրսևորումներով ներդրված են յուրաքանչյուր...
«Մանրէային թաղանթներ: Ուլտրակառուցվածք, կենսաէլեկտրոքիմիա, կենսաէներգետիկա և կենսաֆիզիկա» (Խմբագիր Արմեն Թռչունյան),«Հետազոտական նշանասյուն» հրատարակչություն, Տրիվանդրում...
Սննդի որակը և անվտանգությունը կարևոր դեր ունեն մարդու առողջության համար, որին վերջին ժամանակներս մեծ վտանգ է սպառնում սննդամթերքների աղտոտվածության պատճառով...
Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը` պայմանավորված այս վարակների լայն տարածվածությամբ (նաև զարգացած երկրներում)...
Ըստ DOTS ծրագրի, ուսումնասիրվել են ՏՄ-ով 74 հիվանդների (29 երեխա, 45 չափահաս) հիվանդության կլինիկական ընթացքի առանձնահատկությունները: Նրանք 1998-2007թթ. բուժվել են ՀՀՏԴ-ի մանկական և արտաթոքային բաժանմունքներում...
Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը` պայմանավորված այս վարակների լայն տարածվածությամբ (նաև զարգացած երկրներում) և համաճարակաբանական բարձր ներուժով[6,9]...
Վերջին մեկուկես տասնամյակում տուբերկուլոզով ընդհանուր հիվանդացության աճի հետ մեկտեղ դիտվում է արտաթոքային ձևերի, այդ թվում` գլխուղեղի թաղանթների (տուբերկուլոզային մենինգիտ` ՏՄ)...
Սկիզբը` 2009, N3-ում
Մեր հոդվածի առաջին մասում («Առողջապահություն», 2009, N2, 20-22 էջ) նշեցինք, որ Գյումրիում աղիքային վարակների (ԱՎՇ) սեզոնային օրինաչափությունը բացահայտելու նպատակով կատարել ենք 30-ամյա հետահայաց...
Բանալի բառեր. սոլիդ ուռուցքներ, օնկոհեմատոլոգիա, B հեպատիտ, C հեպատիտ, հիվանդներ, վարակվածության դրոշմներ
Պարէնտերալ վիրուսային հեպատիտները, մասնավորապես B և C հեպատիտները (HB, HC), շարունակում են դասվել հանրային առողջության կարևորագույն հիմնախնդիրների շարքին [9]...
անալի բառեր. թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևեր, ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզ, հիվանդության ուշացած հայտնաբերում, տուբերկուլյոզային պրոցեսի ակտիվացում, բազմադեղորայքակայունություն:
Թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևերից ամենատարածվածը թոքերի ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզն է: Տուբերկուլյոզի այս ձևին բնորոշ է ալիքաձև և առաջադիմող ընթացքը...
Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...
Համաճարակային գործընթացի պարբերականության վրա ազդող հիմնական գործոններից են բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, բժշկաաշխարհագրական ազդակները, որոնց համալիր ազդեցության ֆոնի վրա վարակիչ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն