Վարակաբանություն
Ներհիվանդանոցային ինֆեկցիաների էթիոլոգիական կազմը բազմապրոֆիլ ստացիոնարի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում
Բանալի բառեր. պրոբլեմային մանրէներ, ներհիվանդանոցային ինֆեկցիաների բազմաէթիոլոգիական բնույթը, համաճարակաբանական դինամիկ հսկողություն, մանրէաբանական հետազոտություն
Ներհիվանդանոցային ինֆեկցիաների (ՆՀԻ) զարգացման ժամանակակից փուլը բնութագրվում է նրանց լայն տարածվածությամբ աշխարհի բոլոր երկրներում, հիվանդության նոզոլոգիական ձևերի բազմաէթիոլոգիական բնույթով և հարուցիչների պոլիօրգանային տեղակայմամբ, բուժական և հակահամաճարակային միջոցառումների ցածր արդյունավետությամբ, բարձր սոցիալ-տնտեսական կորուստներով [1]: ՆՀԻ կանխարգելման հիմքում ընկած է ինֆեկցիայի զարգացումն ու տարածումը պայմանավորող գործոնների հայտնաբերումը: 1992թ. Եվրոպական հետազոտողների տվյալներով վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում (ՎԻԹԲ) ՆՀԻ առաջացել է հիվանդների 45%-ի մոտ:
Դեպքերի 32%-ի մոտ ինֆեկցիաները եղել են արտահիվանդանոցային ծագման, 46%-ը առաջացել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, իսկ 22%-ը՝ ընդհանուր հիվանդանոցում [2]: ՆՀԻ էթիոլոգիական կազմում վերակենդանացման բաժանմունքում ինֆեկցիայի առավել հաճախ հանդիպող հարուցիչներն են՝ Staphylococcus spp. (19%), Pseudomonas aeruginosa (29%), գրամբացասական բակտերիաները՝ Escherichia coli (13%), Acinetobacter spp. (9%), Klebsiella spp. (8%), Enterobacter spp. (7%), Proteus spp. (6%): Գրամդրական մանրէներից մեծ հաճախականությամբ են հանդիպում Enterococcus spp. (12%) և Streptococcus spp. (7%): ՆՀԻ հարուցիչները ընդհանուր պրոֆիլի բաժանմունքներում և վերակենդանացման բաժանմունքում զգալի կերպով տարբեր են:
Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գերակշռում են այսպես կոչված պրոբլեմային մանրէները, որոնց թվին են պատկանում առաջին հերթին Staphylococcus aureus-ը և կոագուլոզաբացասական ստաֆիլոկոկերը, էնտերոկոկերը, որոշ գրամ բացասական էնտերոբակտերիաները (Enterobacter cloacae, Serratia spp., Proteus vulgaris, Klebsiella spp.), գրամբացասական ցուպիկները (Ps. aeruginosa, Acinetobacter spp.), ինչպես նաև որոշ անաէրոբներ (Bacteroides fragilis): Գրամբացասական բակտերիաները իրենց կայունության շնորհիվ ունակ են արտաքին միջավայրում երկար պահպանել իրենց կենսունակությունը (դեղորայքային լուծույթներում, ախտահանիչների և անտիսեպտիկների աշխատանքային լուծույթներում, խոնավացուցիչներում, միզընդունիչներում, նիտարատեխնիկական սարքավորումների և պարագաների վրա) [3,4]: Թույլ իմուն վիճակով հիվանդների բուժման բաժանմունքներում աճում է Candida aspergilus խմբի սնկերի էթիոլոգիական նշանակությունը:
Նյութերն ու մեթոդները
Աշխատանքըները իրականացվել են 2002-2005թթ., որի ընթացքում հետազոտվել և վերլուծության են ենթարկվել.
-
Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք ընդունված բոլոր հիվանդների հիվանդության պատմագրերը,
-
հատուկ մշակված Ինֆեկցիոն հսկողության անհատական ամենօրյա քարտ-ի տվյալները,
-
հիվանդների կենսաբանական բոլոր նյութերի մանրէաբանական հետազոտությունների արդյունքները,
-
Մանրէաբանական հետազոտությունների գրանցման քարտ-ի տվյալները,
-
Ներհիվանդանոցային ինֆեկցիաների և նրանց ռիսկի գործոնների գրանցման քարտ-ի տվյալները:
Աշխատանքի ընթացքում կիրառվել են հետևյալ մեթոդները.
-
համաճարակաբանական դիտողական մեթոդը, որը հանդիսանում է ՆՀԻ վերաբերյալ տեղեկատվության գրանցման, հաշվառման և ուսումնասիրման համար հիմնական աղբյուր: Այս մեթոդի կիրառման ընթացքում օգտվել ենք հետազոտման համահարաբերակցական, լայնակի-կտրվածքային, դեպքերի հսկողություն և կոհորտային ձևերից, ինչպես նաև մանրէաբանական բազմակողմանի հետազոտության մեթոդներից:
-
Մշակված Ինֆեկցիոն հսկողության անհատական ամենօրյա քարտ-ի, Մանրէաբանական ետազոտությունների գրանցման քարտ-ի տվյալները և հիվանդների կենսաբանական նյութերի մանրէաբանական հետազոտությունների արդյունքների անմիջական հսկողությունը հնարավորություն է տվել պարզաբանել յուրաքանչյուր ՆՀԻ բնույթը (բերովի, էնդոգեն, էկզոգեն), էթիոլոգիական կառուցվածքը, ծագման օրինաչափությունները՝ ժամանակին և ճշգրիտ հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու նպատակով:
-
Ժամանակին և նպատակային համաճարակաբանկան հսկողության միջոցառումների ծրագրավորման համար անջատված մանրէների խտության և բազմազանության հայտնաբերումը դեռևս բավարար չէ: Անհրաժեշտ է գնահատել ՎԻԹԲ-ում շրջագայող մանրէների կառուցվածքը, որակը և հանդիպման հաճախականությունը: Այդ խնդիրների լուծումն ապահովել է Մանրէաբանական հետազոտությունների գրանցման քարտ-ը, որը թույլ է տալիս ժամանակին նկատել ՎԻԹԲ-ում մանրէների քանակական և որակական տեղաշարժերը, նրանց առկա մակարդակը և շեղումները: Առանց ներհիվանդանոցային ինֆեկցիաների էթիոլոգիական բնույթի պարզաբանման կիրառվող հակահամաճարակային յուրաքանչյուր միջոցառում արդյունավետ լինել չի կարող:
Արդյունքներն ու դրանց քննարկումը
2002-2005թթ. ընթացքում Էրեբունի բժշկական կենտրոնի ՎԻԹԲ-ում համաճարակաբանական դինամիկ հսկողության միջոցով պարզվել է ՆՀԻ էթիոլոգիական կազմը, վարակի ծագման բնույթը (բերովի, ներհիվանդանոցային էնդոգեն և էկզոգեն) (աղ. 1):
Աղյուսակ 1. ՎԻԹԲ-ում անջատված հարուցիչների պատկերը և բնույթը
Տարեթիվ |
2002 |
2003 |
2004 |
2005 |
|
Անջատված մանրէների քանակը |
բաց. թիվ |
232 |
245 |
217 |
140 |
% |
61,9 |
71,4 |
51,2 |
42,8 |
|
Որոնցից բերովի մանրէներ |
բաց. թիվ |
143 |
98 |
207 |
187 |
% |
38,1 |
28,6 |
48,8 |
57,2 |
|
Ընդամենը |
բաց. թիվ |
375 |
343 |
424 |
327 |
2002թ. ՎԻԹԲ-ում հետազոտված հիվանդների այս կամ այն կենսաբանական նյութում անջատված մանրէների 61,9%-ը եղել են ներհիվանդանոցային ծագման: 2003թ. այդ ցուցանիշը հետևողական աշխատանքի շնորհիվ՝ ակտիվ հայտնաբերման միջոցով հասել է 71,4%-ի: 2004թ.՝ ներհիվանդանոցային մանրէների քանակը հայտնաբերված մանրէների մեջ իջել է 51,2%, այդ կայուն իջեցումը շարունակվել է 2005թ.` կազմելով 42,8%: 2002թ. բերովի մանրէները, որոնցով հիվանդը ընդունվել է հիվանդանոց, կազմել է 38,1, 2003թ.` 28,6, 2004թ.` 48,8 և 2005թ.` 57,2%, ընդ որում նման տվյալները ելնում են մշակված և ձեռնարկված միջոցառումների մանրակրկիտությունից և արդյունավետությունից (աղ. 2):
ՆՀԻ կարող են ունենալ էնդոգեն և էկզոգեն ծագում: Դրանցից 80%-ից ավելին ունի էնդոգեն բնույթ, որի ժամանակ մանրէներով հիվանդի կոլոնիզացիան իրականանում է մինչև նրա բուժհիմնարկ ընդունվելը: Էկզոգեն ինֆեկցիայի փոխանցումը տեղի է ունենում ստացիոնարում` հիվանդի կամ բուժաշխատողի հետ անմիջական շփման ժամանակ կամ կոնտամինացված բուժախտորոշիչ սարքավորումների և նյութերի միջոցով:
Աղյուսակ 2. Ներհիվանդանոցային ինֆեկցիաների ժամանակ անջատված մանրէների բնույթը
Տարեթիվ |
2002 |
2003 |
2004 |
2005 |
|
Ներհիվանդ. էնդոգեն ծագման մանրէներ |
բաց. թիվ |
164 |
171 |
186 |
129 |
% |
43,8 |
49,9 |
43,9 |
39,4 |
|
Ներհիվանդ. էկզոգեն ծագման մանրէներ |
բաց. թիվ |
68 |
74 |
31 |
11 |
% |
18,1 |
21,5 |
7,3 |
3,4 |
|
Ընդամենը |
բաց. թիվ |
232 |
245 |
217 |
140 |
% |
61,9 |
71,4 |
51,2 |
42,8 |
Աղյուսակ 2-ից երևում է անմիջական ներհիվանդանոցային ինֆեկցիաների բնույթը՝ նրանց էնդոգեն և էկզոգեն ծագումը: Այսպես. 2002թ. նրանց 18,1%-ը ունեցել է էկզոգեն, իսկ 43,8%-ը- էնդոգեն բնույթ, 2003թ. նրանք կազմել են 21,5–49,9%՝ համապատասխանաբար, 2004թ.՝ 7,3-43,9% և 2005թ. էկզոգեն դեպքերի քանակը կազմել է ընդամենը 3,4%, իսկ էնդոգեն դեպքերը 30,4%:
Էնդոգեն ծագման ՆՀԻ առաջացումը պայմանավորված է մակրոօրգանիզմի միկրոֆլորայով: Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ էնդոգեն հարուցիչների դերը բավականին մեծ է ՆՀԻ առաջացման մեջ: Ներհիվանդանոցային համաճարակաբանական շղթան սկսվում է էնդոգեն ՆՀԻ-ից՝ փոխանցվում է մեկից մյուսին զանազան գործոնների միջոցով, դրանով նպաստելով էկզոգեն ՆՀԻ առաջացմանը: Այդ ընթացքում հարուցիչները շրջագայելով արտաքին միջավայրում ձեռք են բերում բարձր կայունություն հակաբիոտիկների, հակասեպտիկ և ախտահանիչ լուծույթների նկատմամբ, որոնք կիրառվում են տվյալ բաժանմունքում: Այս ամենը հաշվի առնելով, հանգել ենք այն հետևության, որ էնդոգեն ՆՀԻ արագ ախտորոշումը և բուժումը համաճարակաբանական շղթայի կանխման և ՆՀԻ ընդհանուր մակարդակի նվազեցման կարևոր ուղիներից մեկն է:
Անջատված մանրէների կազմը և հաճախականությունը ՎԻԹԲ հիվանդների մոտ դիտարկման տարիներին ենթարկվել է փոփոխության (աղ. 3): 2002թ. դիտարկված 1469 հիվանդիներից մանրէներ անջատվել են 375-ի (25,5%) մոտ, ընդ որում հաճախ արձանագրվել են Candida-ները, որոնք կազմել են անջատված մանրէների ընդհանուր թվից 46,7%, Pseudomonas eroginosa-ն՝ 17,6%, Staphylococcus aureus-ը՝ 10,7%, Escherichia coli–ն՝ 6,7%, անաէրոբները՝ 9,8%, Enterobacter aeroginosa-ն՝ 5,8%: 2003թ. անջատված մանրէների ընդհանուր քանակը կազմել է 23,3% (343 մանրէ), որոնցից Candida-ները կազմել են անջատված մանրէների ընդհանուր թվի 34,1%-ը, Pseudomonas eruginosa–ն մանրէների՝ 21,9%, Escherichia coli–ն՝ 3,4%, Staphylococcus aureus–ը՝ 7,6%-ի, Enterobacter aeroginosa–ն՝ 10,2%, անաէրոբները կազմել են 8,6%:
2004թ. մանրէներ անջատվել են 424 դեպքերում (28,9%), որոնցից Candida-ները կազմել են մանրէների 34,0%-ը, Pseudomonas aeruginosa–ն՝ 22,9%-ը, Escherichia coli–ն՝ 19,6%-ը, Staphilacocus aureus–ը՝ 7,8%-ը, Enterobacter aeroginosa–7,3% և անաէրոբները 6,1%: 2005թ. արձանագրված մանրէների քանակը խիստ նվազել է: Այն կազմել է 22,3% (327 մանրէ), որոնցից Candida-ները արձանագրվել են 30,6% դեպքերում, (2002թ. այն կազմել է 46,7%), Pseudomonas aeruginosa–ն՝ 18,7%, Staphilacocus aureus–ը՝ 11,3%, Enterobacter aeroginosa–ն՝ 11,0% դեպքերում և անաէրոբները–7,6% դեպքերում: Այսպիսով, 2002թ. անջատված մանրէների քանակը կազմել է 375, հետազոտված 1469 հիվանդից (25,5%) և 2005թ.-327 մանրէ՝ հետազոտված 1638 հիվանդից (19,9%):
Աղյուսակ 3. ՎԻԹԲ-ում 2002-2005թթ. ընթացքում անջատված մանրէների կազմը
Տարեթիվ |
2002թ. |
2003թ. |
2004թ. |
2005թ. |
||||
Անջատված մանրէ |
բաց. թիվ |
% |
բաց. թիվ |
% |
բաց. թիվ |
% |
բաց. թիվ |
% |
St. aureus |
40 |
10,7 |
26 |
7,6 |
33 |
7,8 |
37 |
11,3 |
Candida |
175 |
46,7 |
117 |
34,1 |
144 |
34,0 |
100 |
30,6 |
Ecsh. coli |
25 |
6,7 |
46 |
13,4 |
83 |
19,6 |
65 |
19,9 |
Ps. aeruginosa |
66 |
17,6 |
75 |
21,9 |
97 |
22,9 |
61 |
18,7 |
Ent. aerogenes |
22 |
5,8 |
35 |
10,2 |
31 |
7,3 |
36 |
11,0 |
Անաէրոբներ |
37 |
9,8 |
29 |
8,6 |
26 |
6,1 |
25 |
7,6 |
Pr. mirabilis |
10 |
2,7 |
15 |
4,2 |
10 |
2,3 |
3 |
0,9 |
Ընդամենը |
375 |
|
343 |
|
424 |
|
327 |
|
ՆՀԻ-ները առաջանում են նաև մանրէների հոսպիտալային շտամներով, որոնքօժտված են պոլիռեզիստենտությամբ հակաբիոտիկների նկատմամբ, բարձր վիրուլենտությամբ ու ռեզիստենտությամբ շրջապատող միջավայրի անբարենպաստ պայմանների նկատմամբ՝ չորացում, ուլտրամանուշակագույն ճառագայթների ևախտահանիչների ազդեցություն: Պետք է հաշվի առնել, որՆՀԻ հարուցիչների հոսպիտալային շտամները կարող են պահպանվել և բազմանալ որոշ ախտահանիչ և հակասեպտիկ լուծույթներում, իսկ որոշ մանրէներ՝ կլեբսիելան, կապտաթարախածին մանրէները, լեգիոնելաները կարող են բազմանալ նույնիսկ խոնավ միջավայրում՝ օդափոխիչների և խոնավացուցիչների ջրի մեջ, ցնցուղային սարքերում, հեղուկ դեղաձևերում, լվացարանների մակերեսներին և մաքրմանխոնավ պարագաների վրա:
Բերովի ինֆեկցիաների վաղ հայտնաբերումը և ձեռնարկված հակահամաճարակային միջոցառումները գրավում են ՆՀԻ կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող ծրագրի մեջ կարևոր և առաջատար տեղ: Էրեբունի բժշկական կենտրոնի ՎԻԹԲ-ում` բերովի ինֆեկցիաների դեպքերի հաճախականության բարձրացմանը, արձանագրվել է ներհիվանդանոցային ինֆեկցիաների մակարդակի զգալի իջեցում, որը վկայում է այդ բաժանմունքում հակահամաճարակային միջոցառումների իրականացման բարելավման մասին: Համաճարակաբանական հսկողության նոր մեթոդների և մոտեցումների, ինչպես նաև ՆՀԻ հարուցիչների վաղ հայտնաբերման և կանխարգելիչ միջոցառումենրի լիարժեք կատարման շնորհիվ հաջողվել է դիտարկման տարիներին վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում էկզոգեն ճանապարհով փոխանցվող մանրէների մակարդակը նվազեցնել 18,1-ից (2002թ.) 3,4% (2005թ.):
Մեր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ համաճարակաբանական հսկողության միջոցառումները պետք է բխեն ոչ միայն կոնկրետ ախտորոշված ՆՀԻ-ից, այլև ՎԻԹԲ-ի հիվանդների կենսաբանական նյութերից անջատված յուրաքանչյուր մանրէի բնույթից: Հետազոտման տարիներին ՎԻԹԲ-ում որպես պրոբլեմային մանրէ գնահատել ենք Candida-ները, Pseudomonas-ը, St. aureus-ը, անաէրոբները, Ecsh. coli-ն, Ent. aeroginosa-ն: Այս մանրէները համարել ենք պրոբլեմային, քանի որ նրանք լայնորեն տարածված են բաժանմունքում, կայուն են արտաքին գործոնների նկատմամբ և ձեռք են բերել ռեզիստենտություն հակաբիոտիկների նկատմամբ: Այդ տարիների ընթացքում փոխվել է տարբեր հարուցիչների էթիոլոգիական դերը, նրանց մասնակցության չափը ՆՀԻ առաջացմանը, որը պայմանավորված է եղել ախտաբանական պրոցեսի տեղակայմամբ, բաժանմունքի պրոֆիլով, լաբորատոր հետազոտությունների բնույթով, սանիտարահիգիենիկ ռեժիմի ընդհանուր մակարդակով և վիճակով, ինչպես նաև հիվանդասենյակներում հիվանդների խտությամբ:
Սակայն ակնհայտ է, որ մանրէների անջատումը միշտ չէ, որ հանգեցնում է ինֆեկցիայի: Մանրէների անջատումը կարող է արտացոլել հետազոտվող հիվանդի կոնտամինացիան, ուստի անհրաժեշտ է հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ կանխել այդ մանրէներով ՆՀԻ առաջացումը: Ելնելով այդ սկզբունքից մշակել ենք կանխարգելիչ միջոցառումների հատուկ աշխատակարգ, որն ուղղված է եղել ՎԻԹԲ-ում մանրէների փոխանցման արտաքին գործոնների վերացմանը:
ՆՀԻ կանխարգելման արդյունավետ մեթոդներ կարելի է մշակել միայն հիմնվելով առավել կարևոր հարուցիչների և նրանց կենսաբանական առանձնահատկությունների՝ առաջին հերթին հակաբիոտիկային ռեզիստենտության վրա: Ներկայումս գոյություն ունեցող բարդ համաճարակաբանական իրավիճակով է հիմնավորվում ՆՀԻ կանխարգելման նկատմամբ գերուշադրությունը և ախտահանիչ միջոցառումների որակի նկատմամբ պահանջկոտությունը, որոնք ուղղված են փոխանցման գործոն հանդիսացող արտաքին միջավայրի իրերի վրա ինֆեկցիայի հարուցիչների ոչնչացմանը:
Եզրահանգումներ
-
Համաճարակաբանական հետազոտության արդյունքների հաշվառման հատուկ ձևի մշակման ճանապարհով հաջողվել է 2002-2005թթ. ընթացքում Էրեբունի բժշկական կենտրոնի ՎԻԹԲ-ում դինամիկ համաճարակաբանական հսկողության միջոցով պարզել ՆՀԻ էթիոլոգիական կազմը, վարակի ծագման բնույթը (բերովի, ներհիվանդանոցային էնդոգեն և էկզոգեն):
-
Անջատված մանրէների կազմը ՎԻԹԲ հիվանդների մոտ ամեն տարի ենթարկվել է փոփոխության: Հետազոտման տարիներին առավել հաճախ արձանագրվել են Candida-ները, որոնք կազմել են 2002թ. հայտնաբերված մանրէների 46,7%-ը, իսկ 2005թ.-36,6%, Pseudomonas aeruginosa-ն՝ 17,6-18,7% համապատասխանաբար, St. aureus-ը՝ 10,7-11,3%, անաէրոբները՝ 9,8-7,6% համապատասխանաբար:
-
Համաճարակաբանական հսկողության նոր մեթոդների և մոտեցումների մշակման միջոցով հնարավոր է դարձել ապահովել ՆՀԻ հարուցիչների վաղ հայտնաբերումն ու կանխարգելիչ միջոցառումենրի լիարժեք ապահովումը, որոնց միջոցով հաջողվել է դիտարկման տարիներին ՎԻԹԲ-ում էկզոգեն ճանապարհով փոխանցված մանրէների մակարդակը նվազեցնել 18,1-ից՝ (2002թ.) 3,4%-ի (2005թ.):
Գրականություն
-
Адарченко А.А. Внутрибольничные инфекции, Здравоохранение, 1997, 6, с. 45–48.
-
Vincent J.L., Bihari D., Suter P. et al. JAMA, 1995, vol. 274, p. 639-644.
-
Jochi N. et al. Am. J. Med., 1992, p. 135-142.
-
Weinstein R.A. Nosocomial Infection Update, Emer. Infect. Dis., 1998; 4(3): p. 416-20.
Կարդացեք նաև
Բանալի բառեր. սեպսիս, համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշ, բորբոքում
Սեպսիսը շարունակում է մնալ ժամանակակից բժշկական հետազոտությունների հետաքրքրության կենտրոնում, քանի որ դրա բուժման հարցերը դեռևս վիճելի են, վերջնականորեն համաձայնեցված ու համակարգված չեն...
Բանալի բառեր. Միզասեռական կանդիդոզ, միկոֆլու, ֆլուկոնազոլ
Ներածություն: Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդությունների կառուցվածքում սնկային` կանդիդային վուլվովագինիտը (ԿՎՎ) շարունակում է զբաղեցնել առաջատար...
Տուբերկուլյոզն ամբողջ աշխարհում շարունակում է մնալ մահացության ամենաշատ տարածված պատճառներից մեկը ինֆեկցիոն հիվանդությունների շարքում: Ըստ Առողջապահության Համաշխարային Կազմակերպության` ամեն տարի աշխարհում տուբերկուլյոզից...
Բնությունը միասնական է` յուր հակասություններով, «սխալներով»,«պոռթկումներով», կատակլիզմներով ու բարերարությամբ հավասարակշռված, համակարգված, ճշմարիտ ու ներդաշնակ: Այս հատկանիշներն իրենց տարբեր դրսևորումներով ներդրված են յուրաքանչյուր...
«Մանրէային թաղանթներ: Ուլտրակառուցվածք, կենսաէլեկտրոքիմիա, կենսաէներգետիկա և կենսաֆիզիկա» (Խմբագիր Արմեն Թռչունյան),«Հետազոտական նշանասյուն» հրատարակչություն, Տրիվանդրում...
Սննդի որակը և անվտանգությունը կարևոր դեր ունեն մարդու առողջության համար, որին վերջին ժամանակներս մեծ վտանգ է սպառնում սննդամթերքների աղտոտվածության պատճառով...
Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը` պայմանավորված այս վարակների լայն տարածվածությամբ (նաև զարգացած երկրներում)...
Ըստ DOTS ծրագրի, ուսումնասիրվել են ՏՄ-ով 74 հիվանդների (29 երեխա, 45 չափահաս) հիվանդության կլինիկական ընթացքի առանձնահատկությունները: Նրանք 1998-2007թթ. բուժվել են ՀՀՏԴ-ի մանկական և արտաթոքային բաժանմունքներում...
Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը` պայմանավորված այս վարակների լայն տարածվածությամբ (նաև զարգացած երկրներում) և համաճարակաբանական բարձր ներուժով[6,9]...
Վերջին մեկուկես տասնամյակում տուբերկուլոզով ընդհանուր հիվանդացության աճի հետ մեկտեղ դիտվում է արտաթոքային ձևերի, այդ թվում` գլխուղեղի թաղանթների (տուբերկուլոզային մենինգիտ` ՏՄ)...
Սկիզբը` 2009, N3-ում
Մեր հոդվածի առաջին մասում («Առողջապահություն», 2009, N2, 20-22 էջ) նշեցինք, որ Գյումրիում աղիքային վարակների (ԱՎՇ) սեզոնային օրինաչափությունը բացահայտելու նպատակով կատարել ենք 30-ամյա հետահայաց...
Բանալի բառեր. սոլիդ ուռուցքներ, օնկոհեմատոլոգիա, B հեպատիտ, C հեպատիտ, հիվանդներ, վարակվածության դրոշմներ
Պարէնտերալ վիրուսային հեպատիտները, մասնավորապես B և C հեպատիտները (HB, HC), շարունակում են դասվել հանրային առողջության կարևորագույն հիմնախնդիրների շարքին [9]...
անալի բառեր. թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևեր, ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզ, հիվանդության ուշացած հայտնաբերում, տուբերկուլյոզային պրոցեսի ակտիվացում, բազմադեղորայքակայունություն:
Թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևերից ամենատարածվածը թոքերի ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզն է: Տուբերկուլյոզի այս ձևին բնորոշ է ալիքաձև և առաջադիմող ընթացքը...
Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...
Համաճարակային գործընթացի պարբերականության վրա ազդող հիմնական գործոններից են բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, բժշկաաշխարհագրական ազդակները, որոնց համալիր ազդեցության ֆոնի վրա վարակիչ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն