Վարակաբանություն
Սուր աղիքային վարակների համաճարակաբանական պարբերականությունը և կանխատեսումները Գյումրի քաղաքում
Բանալի բառեր. համաճարակաբանական պարբերականություն, աղիքային վարակներ, օրինաչափություններ, սպեկտրալ վերլուծություն, կանխատեսում
Ինչպես հայտնի է, ներկայումս վարակիչ հիվանդությունների տարածվածությունը ոչ միայն չի նվազում, այլ ընդհակառակը` ունի աճի միտում: Դրա պատճառը էկոլոգիական, սոցիալ-տնտեսական խնդիրներն են, միկրոօրգանիզմների հակաբիոտիկների հանդեպ ռեզիստականությունը և այլն:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` աշխարհում մեկ տարում մահացած 51 մլն. մարդուց 16 մլն. բաժին է ընկնում վարակիչ հիվանդություններին: Երեխաների և դեռահասների վաղաժամ մահվան պատճառների կեսից ավելին վարակիչ հիվանդություններն են:
Երկարաժամկետ դիտարկումները ցույց են տվել, որ համաճարակաբանական իրավիճակը ՀՀ-ում եղել և մնում է բարդ ու դժվարին, մասնավորապես աղիքային վարակների տեսանկյունից: Աղիքային վարակների դեմ պայքարի և կանխարգելման, ինչպես նաև ախտորոշման ու բուժման մեթոդները դեռևս չեն ապահովում այս խմբի հիվանդացության կայուն իջեցում: Փոխվել են ինչպես վարակիչ հիվանդությունների բնույթը, այնպես էլ նրանց համաճարակաբանական օրինաչափությունները: Աղիքային վարակների խնդիրը ակտուալ է նաև տնտեսական մեծ վնասների առումով:
Հիվանդացության ներդաշնակ բարձրացումը և կոմունալ բարեկարգման ու պլանային կարգով անցկացվող կանխարգելիչ միջոցառումների ֆոնի վրա հիվանդացության նվազող կորը ունի ռիթմիկ պարբերականություն ժամանակի ընթացքում: Համաճարակային պրոցեսի պարբերականության հիմնական գործոններից են բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, բժշկա-աշխարհագրական ազդակները, որոնց համալիր ազդեցության ֆոնի վրա վարակիչ հիվանդությունների առանձին նոզոլոգիաների կենսառիթմերի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս բացահայտել համաճարակաբանական օրինաչափություններ, որոնք էլ կանխատեսումների հիմքն են կազմում: Հենց վարակիչ հիվանդությունների պարբերականությամբ է պայմանավորված հիվանդացության պարբերական ակտիվացումը, որն անհնար է կանխել հակահամաճարակային միջոցառումներով, հնարավոր է միայն մեղմել նրա ընթացքը և փոքրացնել ակտիվացման (բռնկման) ամպլիտուդը, նվազեցնել համաճարակային բարդացումները:
Պարբերականության հայտնաբերումն ու պիկերի հաճախության ուսումնասիրությունը մեզ կօգնի հավանական կանխատեսումներ անելու և համաճարակաբանական հսկողության մեջ նպատակաուղղվածություն մտցնելու:
Աղիքային վարակների պարբերականությունն ուսումնասիրվել է շատ հայրենական և արտասահմանյան հետազոտողների կողմից, սակայն պարբերությունների որոշման և վիճակագրական բնութագրերի վերաբերյալ միասնական մոտեցման բացակայություն պատճառով տարբեր հեղինակներ ներկայացնում են կոնկրետ վարակների հիվանդացության տատանումների տարբեր փուլեր [1]: Հայտնի է, որ հիվանդացության պարբերական բարձրացումն ու նվազումը աղիքային խմբի վարակների տարբեր հարուցիչների համար տարբեր է: Այն տարբեր օրինաչափություն ունի նաև հարուցչի տարբեր ենթատիպերի համար: Օրինակ` Գյումրիի համար Զոննեի շիգելյողով հիվանդացության պարբերական բարձրացում նկատվում է յուրաքանչյուր 3-4, ապա 6 տարին մեկ անգամ, իսկ Ֆլեքսների շիգելյոզի համար` 5-7 տարի: Շիգելյոզների գումարային պարբերականությունը ընթանում է 3-2-2-3-ամյա պարբերականությամբ: Բերված փաստերը ցույց են տալիս, որ առկա է վարակիչ հիվանդությունների պարբերական կենսառիթմ` կապված հարուցչի, որպես կենսաբանական էակ, տեսակը պահպանելու պահանջի հետ: Անհրաժեշտ է հաշվի առնել համաճարակաբանական օրինաչափությունների վրա ազդող բոլոր արտաքին գործոնները, որոնց երկարատև ազդեցության դեպքում համաճարակային պարբերականությունը կայունանում է: Սակայն գիտատեխնիկական աննախադեպ առաջընթացի մեր դարաշրջանում այդ գործոնները շատ փոփոխական են, ինչն էլ անհրաժեշտություն է ստեղծում մշտապես հաշվի առնել փոփոխվող օրինաչափությունները, դրանց վրա ազդող գործոնների դերը վարակների պարբերականության շեղումների վրա: Ուստի փոփոխվող օրինաչափությունների ընթացքը վերահսկելու և ճշգրիտ կանխատեսումներ անելու համար անհրաժեշտ է այդ գործոնների խորը, շարունակական ուսումնասիրություն:
Համաճարակաբանական պրոցեսների իրական պարբերականությունը բացահայտելու համար անհրաժեշտ է միասնական մոտեցում խնդրին` կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներն ու մաթեմատիկական մեթոդոլոգիան:
Նյութը և մեթոդները
Որևէ ռիթմիկ պրոցեսի պարբերականության ուսումնասիրության համար օգտվում են ներդաշնակության և ժամանակային (վարիացիոն) շարքի սպեկտրալ վերլուծության մեթոդից: Համաճարակային պրոցեսի պարբերականությունը բացահայտելու համար կարելի է օգտվել ներդաշնակ վերլուծության մեթոդից: Վերլուծության պրոցեսը իրենից ներկայացնում է իրական ներդաշնակության վերջնական գումարի արժեք [8].
Այս մեթոդով ստացված թվերի շարքը օգտագործվեց համաճարակային պրոցեսի կանխատեսումների համար, սակայն այն չէր կարող ստույգ լինել, քանի որ մեթոդը ճիշտ է ներդաշնակ տատանումների համար, երբ ժամանակի ընթացքում ամպլիտուդը և հաճախությունը հաստատուն են: Այս ձևով միայն ապացուցվում է հիվանդացության պարբերականության առկայությունը:
Համաճարակաբանական պարբերականությունը ներդաշնակ լինել չի կարող, քանի որ լինելով բնական կենսաբանական պրոցես, ենթարկվում է բազմաբնույթ փոփոխվող արտաքին գործոնների ներգործությանը: Այդ է պատճառը, որ ներդաշնակ վերլուծության մեթոդը տվել է ոչ լիարժեք կանխատեսումներ և հիասթափեցրել մասնագետներին այդ ուղղությամբ աշխատանքները շարունակելու և խորացնելու:
Կարճաժամկետ դինամիկայում հետազոտությունները ճշգրիտ պարբերականություն և համաճարակաբանական օրինաչափություններ չեն կարող բացահայտել: Ինչքան մեծ է դիտարկվող ժամանակահատվածը, այնքան ավելի մեծ ճշտությամբ կորոշվի պարբերականության փուլը` T: Հաշվի առնելով աղիքային վարակների էթիոլոգիական, կլինիկական և համաճարակաբանական առանձնահատկությունները բնության մեջ նրանց հարուցիչների համատեղ շրջանառության ժամանակ, մեր կողմից անցկացվեց աղիքային վարակների հիվանդացության դինամիկայի հետհայաց համաճարակաբանական ուսումնասիրություն (1977-2007թթ.) աղիքային խմբի առանձին վարակների համար:
Իրական համաճարակային օրինաչափությունը պարզաբանելու և կանխատեսումներ անելու համար օգտվել ենք ժամանակային շարքի սպեկտրալ վերլուծության մեթոդից և Բյուի-Բալոյի թաքնված պարբերականության բացահայտման մեթոդով նվազեցրել սխալի հավանականությունը` ստացված պարբերականությունը մոտեցնելով բնական, իրական կենսառիթմին: Ժամանակային շարքի սպեկտրալ վերլուծություն կատարելու համար պետք է ունենալ սպեկտրալ խտության ֆունկցիայի արժեքը` f(j), որն ունի հետևյալ տեսքը [4].
որտեղ -ն կովարիացիայի արժեքն է, k-ն` Պարզենի գործակիցը, որն ստանում ենք հետևյալ բանաձևով.
(2) և (3) արտահայտություներում m-ը կետերի քանակն է, որոնցով գնահատվում է սպեկտրը: Սպեկտրալ խտության ֆունկցիայի վերլուծությունը կատարվում է համանուն գրաֆիկի օգնությամբ, որի վրա առանձնացվում են պիկերը, որոնք համապատասխանում են հետազոտվող պրոցեսի ամենաէական հաճախություններին: Ընդ որում, եթե պիկը դիտվում է աբսցիսների J կետում, ապա նրան համապատասխանում է T պարբերությամբ ցիկլ, որտեղ T= 2m / j:
Բյուի-Բալոյի մեթոդը համանման է ներդաշնակ վերլուծությանը և տարբերվում է միայն նրանով, որ ներդաշնակությունների թիվը հետազոտման ընթացքում կարող է փոփոխվել: Ինչպես սպեկտրալ վերլուծության մեջ, այնպես էլ այստեղ նույնպես կառուցվում են հատուկ գրաֆիկական ժամանակագրամներ, որտեղ պիկերը համընկնում են հետազոտվող պրոցեսի իրական ցիկլերին և ստացվում են փորձնական և իրական փուլերի համընկնելու դեպքում [7]:
Ժամանակային շարքի սպեկտրալ վերլուծություն անցկացվել է m = 12 և m = 9 դեպքում, որտեղ m -ը պիկերի թիվն է, որով գնահատվում է սպեկտրը: Հետագա հետազոտությունների ընթացքում հաստատվել է, որ համեմատաբար հուսալի գնահատական ստացվում է m = 12 դեպքում [5]:
Միայն մեծածավալ նյութի արագ և անթերի մշակումը և համաճարակաբանկան պրոցեսի բազմաբնույթ վերլուծությունը կտա կանխատեսումներ անելու հնարավորություն [2]: Նման համակարգված, նախօրոք ծրագրված արդյունավետ պայքարի միջոցներով կարելի է հասնել նկատելի արդյունքների: Մեր կողմից կատարված աշխատանքները GIS (Geographic Information System) ծրագրով և վերը նշված մեթոդի կիրառմամբ Գյումրի քաղաքում վերջին 5 տարիների ընթացքում տվել են գործնական զգալի տեղաշարժեր: GIS աշխարհագրական վերլուծական համակարգը հնարավորություն է տալիս ստեղծել տեղեկատվական մեծածավալ թվայնացված բազա և ծրագրի ալգորիթմերը կիրառել համաճարականաբական վերլուծություններ կատարելու, օրինաչափություններ բացահայտելու և դրանց հիման վրա կանխատեսումներ անելու համար [9]:
Արդյունքները և դրանց քննարկումը
Ժամանակային շարքի սպեկտրալ վերլուծությունը, որը բնութագրում է ՍԱՎ հիվանդացությունը 30 տարվա ընթացքում, թույլ է տալիս հաստատելու համաճարակային պրոցեսի բազմառիթմիկությունը: Պարզվել է, որ աղիքային խմբի առանձին նոզոլոգիական ձևերի հիվանդացության համար կա յուրահատուկ պարբերականություն: Այսպես, տեսականորեն, վերը նշված մեթոդով ընդհանուր աղիքային խմբի հիվանդությունների համար ստացվել է հետևյալ պարբերականությունը` 3,3 - 2,7 - 5 - 4,6 - 5,5 - տարվա ընդմիջումներով, ինչը համընկնում է գործնականում արձանագրված ակտիվությանը` 3 - 2 - 5 - 5 - 5 օրինաչափությամբ (նկ. 1):
Նկ. 1. Ընդհանուր աղիքային խմբի վարակները Գյումրի քաղաքում 1984-2004 թթ.
Զուգահեռ օրինաչափություն է նկատվում հիվանդացման կլինիկական ընթացքի ծանրության համար` կարճ ցիկլերի (3-ամյա) ժամանակ հարուցչի հատկությունները (ախտածնություն, վիրուլենտություն, տոքսիգենություն, կայունություն) թույլ են արտահայտվում, երկար ցիկլերի ժամանակ նրանք դառնում են ավելի ագրեսիվ:
ՍԱՎ սպեկտրալ խտության ֆունկցիայի գրաֆիկում առկա են վերը նշված պարբերություններով բարձր և բռնկումային հիվանդացությունների պիկեր, ընդ որում տատանման գումարային կառուցվածքը արտահայտվում է 2 հիմնական ռիթմով` 3 և 5-ամյա, ընդ որում 5-ամյա ցիկլը արտահայտվում է ավելի ցայտուն, հիվանդացությունը ավելի բարձր մակարդակի վրա է (նկ. 2): Նույն մեթոդոլոգիայով աղիքային վարակների նոզոլոգիաների համար ստացվել են հետևյալ վարիացիոն շարքերը.
Որովայնային տիֆ` 5 - 5 - 3 - 5 - 5 - 3 (1984-1987-1989-1992-1997-2002)
Այլ սալմոնելոզներ` 3 -3 - 4 - 5 - 3 - 3 - 4 - 5 (1984-1987-1990-1994-1999-2002)
Բակ. դիզենտերիա` 3 - 2 - 2 - 3 - 2 - 2 - 3 (1984-1989-1991-1994-1998-2001-2004)
Գաստրոէնտերոկոլիտներ` 3 -3 -3 -3 (1984-1987-1989-1990-1992-1994-1998-1999-2001-2004)
Վիրուսային հեպատիտ “Ա”` 2 - 3 - 3 - 2 - 3 - 3 (1984-1986-1989-1993-1996-1999-2001-2003)
Սննդային տոքսիկոինֆեկցիա` 2 - 4 - 2 - 2 - 4 - 4 - 2- 4 - 2 - 2 (1985-1987-1991-1993-1995-1999-2003)
Նկ. 2. ՍԱՎ սպեկտրալ խտության ֆունկցիան
Հայտնաբերված օրինաչափությունները կանխատեսում են ռիսկի մոտավոր, հավանական ժամանակներ: Առանձին կենսառիթմեր են բացահայտվել նաև հարուցիչների առանձին շճատիպերի համար: Օրինակ` Sh. sonnae-ն ակտիվանում է 2-3 և 12-ամյա պարբերական ռիթմով, ընդ որում 12-ամյա ցիկլը ավելի արտահայտված, իսկ Sh. flexneri` 5 և 8 տարի պարբերականությամբ, հնգամյա ցիկլը ավելի արտահայտված է: Sh. flexneri-ի ակտիվացումները մոտ 2,5 անգամ ավելի հաճախ են կրկնվում, ինչով էլ բացատրվում է նրա գերակշռությունը շիգելաների խմբում (85%): Կամ S. typhimurium ենթատիպի պարբերական ֆունկցիայի գրաֆիկում սպեկտրալ խտությունն ունի 3 և 9 -ամյա պարբերականություն` եռամյա ցիկլի արտահայտվածությամբ և 6 և 12-ամյա կենսառիթմ S. enteritidis ենթատիպի համար, ինչով էլ պայմանավորված է S. typhimurium-ի գերակշռությունը: Դա բացատրվում է հակաբիոտիկների և ախտահանիչ նյութերի նկատմամբ նրա կայունությամբ:
Անհրաժեշտ է նշել, որ արտահայտված բարձրացումները (պիկեր) և անկումները գումարային առումով բոլոր աղիքային վարակների համար ունեն ընդհանուր նվազման և կայունացման միտում, այսինքն, համեմատած նախորդ պարբերության հետ ավելի ցածր մակարդակի վրա են:
Ներկայումս ակտիվանում է հարուցիչների փոխանցման ջրային գործոնի դերը, ինչն էլ ջրային բռնկումների առաջացման իրական վտանգ է ստեղծում: Սա տեսակի կենսաբանական հաշվեկշիռը կարգավորող կենսաբանական պրոցես է, որին նպաստում են նաև սոցիալ-տնտեսական անբավարար պայմանները, խմելու ջրի որակի շեղումները, ջրամատակարարման և կոյուղու համակարգի սանիտարա-տեխնիկական անբավարար վիճակը, բնական աղետները, քաղաքական ճգնաժամերը և այլն: Հետևաբար հիվանդացության նվազումը ենթադրում է նոր, հերթական վերելքի սկիզբ:
Բյուի-Բալոյի մեթոդը պարբերականության հաշվարկին տալիս է շտկում` բացահայտում է թաքնված պարբերականություն` կենսառիթմի շեղումներ` պայմանավորված տատանումների վրա ազդող վերոհիշյալ արտաքին գործոններով:
Համաճարակաբանական պրոցեսի ակտիվացմանը նպաստող գործոններն ու պայմանները կարող են դառնալ համաճարակային պրոցեսի ակտիվացման չափորոշիչներ, որոնք տարբեր են առանձին տարածաշրջանների համար: Ելնելով տարածքին բնորոշ հիվանդացության միջին հարաբերական ցուցանիշից (ՄՀՑ) իրավիճակը կարելի է գնահատել լարված, հիվանդացությունը` բռնկումային, եթե հիվանդացման արձանագրված դեպքերը գերազանցում են այդ ցուցանիշի վերին սահմանը: Կենսաբանական ցիկլը պայմանավորված է բնակլիմայական գործոններով` հարուցչի զարգացման համար պայմանների բարելավման հետ կապված: Այդ գործոններից ամենակարևորը օդի միջին ամառային ջերմաստիճանն ու միջին տարեկան տեղումների թիվն են: Կենսաբանական ցիկլը խթանում են նաև բնական գլոբալ բնույթի գործոնները` երկրի բնական մագնիսական դաշտն ու արևի ակտիվացումները [6]:
Օգտվելով ժամանակային շարքի սպեկտրալ վերլուծություից, Գյումրիի համար որոշվել են աղիքային առանձին վարակների ռիսկի ժամանակաշրջաններ, որոնք եթե ոչ բռնկումային, ապա, ամենայն հավանականությամբ, բարձր հիվանդացման տարիներ կլինեն: Ըստ մեր կողմից կատարված կանխատեսումների` պարբերականությունը առանձին վարակների համար ունի հետևյալ հավանական ժամանակացույցը.
Որովայնային տիֆ 2002-2005-2015-2018-2025-2030
Այլ սալմոնելոզներ 2002-2005-2009-2014-2017-2021-2026
Բակ. դիզենտերիա 2002-2005-2007-2009-2011-2013-2015-2018-2020-2022
Գաստրոէնտերոկոլիտներ 2004-2007-2010-2013-2016-2019-2021-2021-2024
Վիրուսային հեպատիտ “Ա” 2003-2006-2009-2011-2014-2017-2019-2022
Սննդային տոքսիկոինֆեկցիա 2003-2005-2009-2011-2013-2017-2021-2023-2027
Միայն մշտական մոնիթորինգը և ընթացիկ ու հետհայաց խորը համաճարակաբանական հետազոտությունն է հստակ համաճարակաբանական օրինաչափությունների բացահայտ-ման հնարավորություն տալիս: Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարված սպեկտրալ վերլուծություը և ստացված ժամանակային շարքի մուտքագրման արդյունքում ստեղծված տեղեկատվական բազան հնարավորություն կտա դիտակտիկ դարձնել վարիացիոն թվային շարքը և համապատասխան կանխատեսումները:Նման հնարավորություն տալիս են համակարգչային քարտեզագրական ծրագրերը, մասնավորապես Arc View GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգը: Այս ծրագրով ստացված, թվայնացված քարտեզների միջոցով հնարավոր է ստանալ վարակների տարածքա-ժամանակային բաշխվածությունը, ցուցանիշների տարածվածությունը, տարածքի վարակվածության չափը, ինչը հնարավորություն է տալիս հակահամաճարակայն միջոցառումները դարձնել նպատակաուղղված և օպերատիվ, խնայել միջոցներն ու ռեսուրսները:
Ելնելով նշված մեթոդոլոգիայի կիրառման արդյունավետությունից.
- առաջարկվում է կիրառել ժամանակային շարքի սպեկտրալ վերլուծության և Բյուի-Բալոյի մեթոդները վարակիչ հիվանդություների պարբերականությունը ուսումնասիրելու համար;
- բացահայտել համաճարակային պրոցեսի ցիկլի զարգացումը մաթեմատիկական մեթոդով, որպես կանխատեսումների օբյեկտիվ բնութագիր;
- կատարել տեղանքի խորը, համաճարակաբանական հետազոտություն տարածքի բժշկա-աշխարհագրական առանձնահատկությունները, համաճարակաբանական օրինաչափությունները, պարբերականության վրա ազդող արտաքին գործոնները բացահայտելու համար;
- վերլուծությունը արագ և անթերի կատարելու, պատկերը դիտակտիկ դարձնելու համար կիրառել Arc View GIS ծրագրային փաթեթը:
Գրականություն
- Василов В. И., Новиков А. И., Замотин Б. А. Проявления цикличности в эпидемическом процессе дизентерии, Ж. микробиологии, эпидемиологии и иммунобиологии, 1982, 5, с. 26-30.
- Карцев А. Д. Цикличность и прогнозирование заболеваемости шигелезами в России, Ж. микробиологии, 2000, 1, с. 57-60
- Андерсон Т. Статистический анализ временных рядов, М., 1977
- Дженкинс Г., Ваттс Д. Спектральный анализ и его приложения, 1971-72, часть 1, 2.
- Максимов А. А. Многолетние колебания численности животных, их причины и прогноз, Бирск, 1984.
- Покровская Т. В. Влияние солнечной активности на атмосферу и биосферу Земли, М., 1971.
- Серебренников М. Г., Первозванский А. А. Выявление скрытых периодичностей, М., 1965.
- Гренджер К., Хатанака М. Спектральный анализ временных рядов, М., 1972.
- Arc View GIS. The Geographic Information System for Everyone
Կարդացեք նաև
Բանալի բառեր. սեպսիս, համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշ, բորբոքում
Սեպսիսը շարունակում է մնալ ժամանակակից բժշկական հետազոտությունների հետաքրքրության կենտրոնում, քանի որ դրա բուժման հարցերը դեռևս վիճելի են, վերջնականորեն համաձայնեցված ու համակարգված չեն...
Բանալի բառեր. Միզասեռական կանդիդոզ, միկոֆլու, ֆլուկոնազոլ
Ներածություն: Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդությունների կառուցվածքում սնկային` կանդիդային վուլվովագինիտը (ԿՎՎ) շարունակում է զբաղեցնել առաջատար...
Տուբերկուլյոզն ամբողջ աշխարհում շարունակում է մնալ մահացության ամենաշատ տարածված պատճառներից մեկը ինֆեկցիոն հիվանդությունների շարքում: Ըստ Առողջապահության Համաշխարային Կազմակերպության` ամեն տարի աշխարհում տուբերկուլյոզից...
Բնությունը միասնական է` յուր հակասություններով, «սխալներով»,«պոռթկումներով», կատակլիզմներով ու բարերարությամբ հավասարակշռված, համակարգված, ճշմարիտ ու ներդաշնակ: Այս հատկանիշներն իրենց տարբեր դրսևորումներով ներդրված են յուրաքանչյուր...
«Մանրէային թաղանթներ: Ուլտրակառուցվածք, կենսաէլեկտրոքիմիա, կենսաէներգետիկա և կենսաֆիզիկա» (Խմբագիր Արմեն Թռչունյան),«Հետազոտական նշանասյուն» հրատարակչություն, Տրիվանդրում...
Սննդի որակը և անվտանգությունը կարևոր դեր ունեն մարդու առողջության համար, որին վերջին ժամանակներս մեծ վտանգ է սպառնում սննդամթերքների աղտոտվածության պատճառով...
Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը` պայմանավորված այս վարակների լայն տարածվածությամբ (նաև զարգացած երկրներում)...
Ըստ DOTS ծրագրի, ուսումնասիրվել են ՏՄ-ով 74 հիվանդների (29 երեխա, 45 չափահաս) հիվանդության կլինիկական ընթացքի առանձնահատկությունները: Նրանք 1998-2007թթ. բուժվել են ՀՀՏԴ-ի մանկական և արտաթոքային բաժանմունքներում...
Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը` պայմանավորված այս վարակների լայն տարածվածությամբ (նաև զարգացած երկրներում) և համաճարակաբանական բարձր ներուժով[6,9]...
Վերջին մեկուկես տասնամյակում տուբերկուլոզով ընդհանուր հիվանդացության աճի հետ մեկտեղ դիտվում է արտաթոքային ձևերի, այդ թվում` գլխուղեղի թաղանթների (տուբերկուլոզային մենինգիտ` ՏՄ)...
Սկիզբը` 2009, N3-ում
Մեր հոդվածի առաջին մասում («Առողջապահություն», 2009, N2, 20-22 էջ) նշեցինք, որ Գյումրիում աղիքային վարակների (ԱՎՇ) սեզոնային օրինաչափությունը բացահայտելու նպատակով կատարել ենք 30-ամյա հետահայաց...
Բանալի բառեր. սոլիդ ուռուցքներ, օնկոհեմատոլոգիա, B հեպատիտ, C հեպատիտ, հիվանդներ, վարակվածության դրոշմներ
Պարէնտերալ վիրուսային հեպատիտները, մասնավորապես B և C հեպատիտները (HB, HC), շարունակում են դասվել հանրային առողջության կարևորագույն հիմնախնդիրների շարքին [9]...
անալի բառեր. թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևեր, ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզ, հիվանդության ուշացած հայտնաբերում, տուբերկուլյոզային պրոցեսի ակտիվացում, բազմադեղորայքակայունություն:
Թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևերից ամենատարածվածը թոքերի ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզն է: Տուբերկուլյոզի այս ձևին բնորոշ է ալիքաձև և առաջադիմող ընթացքը...
Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...
Համաճարակային գործընթացի պարբերականության վրա ազդող հիմնական գործոններից են բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, բժշկաաշխարհագրական ազդակները, որոնց համալիր ազդեցության ֆոնի վրա վարակիչ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն