Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն
Լապարասկոպիկ վիրաբուժության կիրառումը սուր պանկրեատիտների բուժման ժամանակ
Ներկայումս սուր պանկրեատիտը հանդիսանում է անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և ոչ լիարժեք ուսումնասիրված խնդիրներից մեկը: Այն գնալով ավելի ու ավելի արդիական է դառնում, քանի որ, սուր պանկրեատիտով հիվանդների թիվը, զգալի աճելով, գրավել է 3-րդ կայուն տեղը որովայնային պաթոլոգիաների շարքում՝ զիջելով միայն սուր ապենդիցիտին և սուր խոլեցիստիտին:
Սուր պանկրեատիտների բարդացած ձևերի ախտորոշման և բուժման ոչ բավարար արդյունքների պատճառը ստիպում է կատարելագործել և համակարգել եղած մեթոդները, ինչպես նաև փնտրել ախտորոշման և բուժման քիչ ինվազիվ այլ եղանակներ:
Շատ հաճախ, կոնսերվատիվ բուժման անարդյունավետության պարագայում, ցուցված է վիրահատական միջամտություն: Կատարվելիք մեծ, տրավմատիկ վիրահատությունները հղի են երկար և ծանր հետվիրահատական շրջանով, ինչպես նաև մեծ է բարդությունների թիվը այդ վիրահատություններից հետո: Այդ իսկ պատճառով, հնարավորինս, վիրաբույժները ձգտում են խուսափել սուր պանկրեատիտ ախտորոշումով հիվանդների վիրահատական բուժումից: Էնդոտեսավիրաբուժության ներդրումը հնարավոր դարձրեց խուսափել տրավմատիկ վիրահատություններից: Մինիմալ տրավմատիզացիան թույլ տվեց չսպասելով բարդությունների առաջացմանը, բուժումը սկսել վիրահատական միջամտությամբ, որով և լավացվեց տվյալ հիվանդների բուժման արդյունքները, ինչպես նաև մեծ հնարավորություններ ստեղծեց հիվանդության տարբեր ձևերի տարբերակմանը և պաթոգենետիկ բուժմանը:
Հետազոտության հիմք են կազմել 24 հիվանդների բուժման արդյունքները (20 տղամարդ և 4 կին՝ 41-60 տարեկան), որոնք ընդունվել են ստացիոնար սուր պանկրեատիտ ախտորոշումով: Բոլոր հիվանդներին կատարվել են կլինիկական համալիր հետազոտություններ՝ ավանդական կլինիկական և գերձայնային մեթոդներով: Հետազոտման հատուկ մեթոդ է հանդիսացել ախտորոշիչ լապարասկոպիան: Բուժման մեջ լայնորեն կիրառվել են բուժիչ և դինամիկ լապարասկոպիկ մեթոդներ:
Դինամիկ լապարոսկոպիան բաժանվել է երկու խմբի՝ հրատապ և պլանային: Հրատապ լապարասկոպիան կատարվել է հիվանդների բուժման բացասական դինամիկայի դեպքում: Պլանային լապարասկոպիան կատարվել է հարդարման նպատակով, դրանով իսկ փոքրացնելով որովայնի խոռոչում ինտոքսիկացիայի աղբյուրը: Այդ 24 հիվանդներից, որոնց մոտ սուր պանկրեատիտ ախտորոշումը հաստավել է, 14-ի մոտ առկա էր այտուցային ձևը, 6-ի մոտ՝ ճարպային պանկրեոնեկրոզ, 2-ինը՝ հեմորագիկ պանկրեոնեկրոզ, իսկ 2-ի մոտ ախտորոշվել է խառը տարբերակը: Հիվանդության բարդացած ընթացք ախտորոշվել է 8-ի մոտ (ֆերմենտային պերիտոնիտ):
Հիվանդներից 15-ի մոտ կատարվել է որովայնի խոռոչի հարդարում, տուալետ, դրենավորում, ճարպոնային ծոցի դրենավորում: 6-ի մոտ կատարվել է խոլեցիստէկտոմիա, ընդհանուր լեղածորանի դրենավորում (4 հիվանդի մոտ՝ ըստ Պիկովսկու, 2 հիվանդի մոտ՝ ըստ Կեռի), որովայնի խոռոչի հարդարում, տուալետ, դրենավորում, ճարպոնային ծոցի դրենավորում: Կլոր կապանի կաթետերիզացիա կատարվել է բոլոր հիվանդների մոտ:
Բուժիչ լապարասկոպիաների ժամանակ կատարվել է նպատակաուղղված լապարասկոպիկ միջոցառումներ՝ որովայնի խոռոչի և ճարպոնային ծոցի դրենավերում, լյարդի կլոր կապանի կատետերիզացիա, խոլեցիստէկտոմիա, ընդհանուր լեղածորանի դրենավորում: Դրենավորման համար օգտագործվել են պոլիքլորվինիլային (մեկ և երկլուսանցքային) դրենաժներ, որոնք որովայնի խոռոչ են ներմուծվել մանիպուլյացիոն թրոակարների միջոցով: Դրենաժների տեղադրման վայրը և քանակը կախված է եղել որովայնի խոռոչում պաթոլոգիայի տարածվածության աստիճանից:
Ճարպոնային ծոցի դրենավորումը կատարվել է Վինսլովյան անցքի կամ ստամոքս-հաստ աղիքային կապանի բացվածքի միջոցով:
Լյարդի կլոր կապանի կաթետերիզացիան կատարվել է բարակ թրոակարի միջոցով՝ որովայնի առաջային պատից: 1-2 մմ տրամագծով կատետրը խորասուզվել է կապանի հաստության մեջ, որից հետո պարբերաբար կլոր կապանի բջջանք է ներարկվել 0.25%-ոց նովոկաինի լուծույթ, սպազմոլիտիկներ, հակահիստամինային, հակաֆերմենտային պրեպարատներ և ցիտոստատիկներ:
Բուժական մեթոդը ընտրելիս առաջնորդվել ենք հետևյալ սկզբունքով. ամեն բուժիչ մանիպուլյացիա պետք է պաթոգենետիկ հիմնավորված լինի և սպասվող բուժիչ էֆեկտը չպետք է գերազանցի կատարման ռիսկը:
Մեր կլինիկայում կատարվող ախտորոշիչ և բուժիչ լապարասկոպիան հնարավորություն է տալիս ժամանակին ախտորոշել և բուժման հետագա ճիշտ տակտիկան ընտրել հիվանդության կոնկրետ փուլի համար՝ դրանով իսկ պայմանավորելով առողջացման լավ արդյունքները:
05.04.2008 Կարդացեք նաև
Բանալի բառեր. անաստամոզիտներ, ախտորոշում, կանխարգելում, բուժում
Չնայած գիտական և գործնական բժշկության նվաճումներին, խոցային հիվանդությունը (ԽՀ) մնում է ժամանակակից գաստրոէնտերոլոգիայի առավել արդիական խնդիրներից մեկը...
10.01.2013 Բանալի բառեր. անաստամոզ, անաստամոզիտներ, կանխարգելում, բուժում
Ստամոքսի մասնահատումից հետո հետվիրահատական շրջանում հանդիպող բարդությունների մեջ առաջին տեղերից մեկն է զբաղեցնում անաստամոզիտը [1,5,10]...
Բանալի բառեր. փայծաղի, լյարդի վնասումներ, ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային շերտագրություն
Համակցված վնասումների ախտորոշումը շարունակում է մնալ ժամանակակից անհետաձգելի վիրաբուժության արդի խնդիրներից մեկը...
28.09.2012 Բանալի բառեր. փայծաղի վնասում, օրգանպահպան վիրահատություններ, սպլենէկտոմիա, որովայնային բարդություններ
Պոլիտրավմայի ժամանակ որովայնի խոռոչի օրգաններից ամենահաճախը վնասվում է փայծաղը, որի դեպքում սպլենէկտոմիան նախկինում համարվում էր բուժման միակ մեթոդը...
27.09.2012 Բանալի բառեր. ֆիտոբեզոար, բարակաղիքային անանցանելիություն
Ներածություն: Բարակաղիքային մեխանիկական անանցանելիությունը բարակ աղիքի վիրաբուժական միջամտություն պահանջող և առավել հաճախ հանդիպող ախտաբանական վիճակ է...
Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով...
29.04.2010 Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև...
28.04.2010 Այսօր արդեն ակնհայտ է, որ միայն կլինիկական հետազոտությունների վրա հիմնված պրոֆիլակտիկ քննությունների մակարդակը չի կարող համապատասխանել առողջապահության արդի պահանջներին...
22.04.2010 Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը` պայմանավորված այս վարակների լայն տարածվածությամբ (նաև զարգացած երկրներում) և համաճարակաբանական բարձր ներուժով[6,9]...
Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով հիվանդների քանակի աճի միտում ամբողջ աշխարհում...
Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև։ Դա պատմություն է մշտական անցումների...
Համաճարակային գործընթացի պարբերականության վրա ազդող հիմնական գործոններից են բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, բժշկաաշխարհագրական ազդակները, որոնց համալիր ազդեցության ֆոնի վրա վարակիչ...
11.10.2009 Ինչպես ցույց են տալիս վերջերս կատարված հետազոտությունները [1], Արևելյան Եվրոպայի տարածքում ներերակային թմրանյութեր օգտագործող անձանց թվի շարունակական աճը և, միևնույն ժամանակ, բժշկական հաստատություններում աշխատանքի անվտանգության...
10.10.2009 Բանալի բառեր. տրանսպլանտատ, ցլի պերիկարդ, լեղուղի, լեղապարկ, մորֆոլոգիական վերլուծություն
XXI դարի բժշկագիտության արագընթաց նվաճումները առայժմ չեն տվել լեղաքարային հիվանդությունից և դրանից բխող հետևանքներից վերջնականորեն խուսափելու հնարավորություն...
30.07.2009 Բանալի բառեր. աղիքային անբավարարության համախտանիշ, միկրոօրգանիզմներ, ախտածնություն, միկրոշրջանառություն
Տարածուն պերիտոնիտով տառապող հիվանդների բուժման արդյունքները միշտ չէ, որ գոհացնում են կլինիցիստներին: Չնայած տեսականու գործնական բժշկագիտության...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYrQ3jVx' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ