Առաջին օգնություն Ջերմային խանգարումներ
Կարդալուց հետո դուք կկարողանաք.
- ճանաչել այն իրավիճակները, որոնք առաջանում են մարմնի վրա բարձր ջերմաստիճանի ազդեցության հետևանքով։
- Թվարկել մարմնի վրա բարձր ջերմաստիճանի ազդեցության հետևանքով առաջացած հիվանդագին վիճակներին բնորոշ նշանները։
- Ցուցաբերել առաջին օգնություն մարմնի վրա բարձր ջերմաստիճանի ազդեցության հետ կապված արտակարգ իրավիճակներում։
- Ճանաչել այն իրավիճակները, որոնք առաջանում են մարմնի վրա ցածր ջերմաստիճանի ազդեցության հետևանքով։
- Թվարկել ցրտահարման և մարմնի ընդհանուր սառեցման նշանները։
- Ցուցաբերել առաջին օգնություն ցրտահարված տուժածին։
- Ցուցաբերել առաջին օգնություն մարմնի ընդհանուր սառեցման դեպքում։
- Նկարագրել, թե ինչպես կանխել ջերմային խանգարումները։
- Ընդունել համապատասխան որոշում, երբ անհրաժեշտ է առաջին օգնություն ցուցաբերել ջերմային խանգարումներով տուժածին։
Մինչ այս ձեզ անհրաժեշտ են գիտելիքներ մարդու մարմնի համակարգերի գործունեության վերաբերյալ (տե'ս "ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ")։ Դուք պետք է գիտենաք նաև շոկի նշանները և շոկի կանխարգելման քայլերը (տե'ս "ՇՈԿ")։
Մարդու մարմինը ջերմակարգավորման շնորհիվ կարող է դիմակայել ջերմաստիճանի բավական մեծ տատանումների։ Սակայն բարձր կամ ցածր ջերմաստիճանների երկարատև ազդեցության հետևանքով մարմնի ջերմակարգավորման համակարգը կարող է խաթարվել՝ հանգեցնելով տարբեր հիվանդագին վիճակների։
ՄԱՐՄՆԻ ՋԵՐՄԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը 36,6°C է։ Այդ ջերմաստիճանի պահպանումն ապահովում է մարմնի նորմալ կենսագործունեությունը։ Մարմինն արձագանքում է արտաքին միջավայրի ջերմաստիճանի փոփոխություններին և ապահովում է իր նորմալ ջերմաստիճանը՝ հավասարակշռելով մարմնի ջերմության ստացումը, պահպանումը և կորուստը (աղյուսակ 13.1 և 13.2)։
Աղյուսակ 13.1 Ջերմության ստացման, պահպանման և կորստիուղիները
Մարմնի ջերմության ստացման և պահպանման ուղիները |
Մարմնից ջերմության կորստի ուղիները |
|
|
Աղյուսակ 13.2 Ջերմակարգավորումը միջավայրի ցածր և բարձր ջերմաստիճանների դեպքում
Ինչպե՞ս է մարմինը արձագանքում միջավայրի ցածր ջերմաստիճանին |
Ինչպե՞ս է մարմինը արձագանքում միջավայրի բարձր ջերմաստիճանին |
|
|
ՄԱՐՄՆԻ ՋԵՐՄԱԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
Մարդու մարմնի ջերմակարգավորման վրա ազդող գործոններն են.
- Թերսնումը։ Թերսնված մարդու մարմնում քիչ են էներգիայի պաշարները, որոնք անհրաժեշտ են արտաքին միջավայրի փոփոխություններին հարմարվելու համար։
- Ջրազրկումը։ Ջրազրկումը բերում է շրջանառող արյան ծավալի նվազման։ Միջավայրի ցածր ջերմաստիճանում մարմինը չի հասցնում վերաբաշխել արտադրված ջերմությունը։ Միջավայրի բարձր ջերմաստիճանում նվազում է մարմնի քրտնարտադրությունը, և արյան շրջանառության կենտրոնացման հետևանքով նեղանում են մաշկի արյունատար անոթները։ Արդյունքում՝ ջերմատվությունը նվազում է։
- Ծայրահեղ ջերմաստիճանների ազդեցությունից առաջացած հիվանդագին վիճակների նախադեպը։ Մարմինը, մեկ անգամ ենթարկվելով ծայրահեղ ջերմաստիճանների ներգործությանը, դրանց նկատմամբ դառնում է խոցելի։
- Վնասվածքների առկայությունը: Առողջական վիճակը։ Քանի որ վնասվածքների կամ հիվանդությունների առկայության դեպքում մարմնի հիմնական ճիգերն ուղղված են դրանց դեմ պայքարելուն, ապա ծայրահեղ ջերմաստիճաններն ավելի հեշտ են խաթարում մարմնի ջերմակարգավորման համակարգը;
- Տարիքը։ Մանկահասակ երեխաները և տարեց մարդիկ ավելի զգայուն են միջավայրի ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ։ Մանկահասակ երեխաների ջերմակարգավորման համակարգը դեռ ամբողջությամբ ձևավորված չէ, իսկ տարեց մարդկանց մարմնում զարգացող հյուծման հետևանքով ջերմակարգավորման համակարգը լիարժեք չի գործում։
Տե'ս նաև "ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ՄԱՐՄՆԻ ՎՐԱ
Տե'ս նաև "ՑԱԾՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ՄԱՐՄՆԻ ՎՐԱ"
ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
Սովորաբար, ծայրահեղ ջերմաստիճաններից առաջացած արտակարգ իրավիճակները հնարավոր է կանխել։ Այդ նպատակով հետևեք ստորև բերված խորհուրդներին
- Պաշտպանեք գլուխը արևի ուղղակի ճառագայթներից՝ դնելով գլխարկ կամ գլուխը հովանոցով պաշտպանելով։
- Խուսափեք օրվա ամենաշոգ և ամենացուրտ ժամերին բաց օդում գտնվելուց։ Ամռանը դրսում աշխատելիս՝ ծրագրավորեք ձեր աշխատանքը վաղ առավոտյան կամ երեկոյան ժամերին, երբ արևի ակտիվությունն այնքան էլ ուժեղ չէ։ Եվ հակառակը՝ եթե դուք պետք է աշխատեք դրսում ձմռանը, ապա ծրագրավորեք ձեր աշխատանքը ցերեկվա ամենատաք ժամերին։
- Հաճախակի ընդմիջումներ կատարեք։ Ընդմիջումները թույլ են տալիս վերականգնել մարմնի նորմալ ջերմաստիճանը և այսպիսով դիմակայել ծայրահեղ ջերմաստիճանի կարճատև ազդեցություններին։
- Հագնվեք եղանակին համապատասխան։ Եթե հնարավորություն ունեք, շոգ եղանակին հագեք բաց գույնի բամբակյա հագուստ։ Բամբակը կլանում է քրտինքը՝ թողնելով, որ օդը թափանցի գործվածքի միջով։ Սրա շնորհիվ տեղի է ունենում ջերմատվություն, քրտինքի գոլորշացում, որը պաղեցնում է մարմինը։ Բաց գույնի հագուստն անդրադարձնում է արևի ճառագայթները։ Ցուրտ եղանակին հագուստը պետք է լինի խիտ գործվածքներից (օրինակ՝ բրդյա), որոնք լավ են պահում մարմնի ջերմությունը, իսկ ձմռանը՝ պահպանում են ջերմությունը։ Հատուկ ծածկոցների միջոցով ցրտի ազդեցությունից պաշտպանեք նաև մարմնի մյուս հատվածները (ձեռքերը, ոտքերը, ականջները, քիթը)։
- Խմեք մեծ քանակությամբ հեղուկներ։ Ամռանը խմեք սառը (հանքային ջուր, հյութեր), ձմռանը՝ տաք (թեյ, սուրճ, տաք հյութեր) հեղուկներ։ Քաղցր հեղուկներն օգնում են պահպանել մարմնի նորմալ ջերմաստիճանը։ Սնվեք կանոնավոր և լիարժեք։ Կանոնավոր սնունդն ապահովում է մարմինն անհրաժեշտ աղերով, ջրով, սննդանյութերով ու էներգիայով և հնարավորություն է տալիս մարմնին հարմարվել ծայրահեղ ջերմաստիճաններին։
- Արշավների ժամանակ ունեցեք ձեզ հետ պահեստային հագուստ, գուլպաներ, ձեռնոցներ։ Թաց կամ խոնավ հագուստը փոխեք։ Ունեցեք ձեզ հետ թերմոս՝ քաղցր տաք հեղուկներով (թեյ, սուրճ) լցված։
- Մի օգտագործեք ալկոհոլ պարունակող խմիչքներ։ Ալկոհոլի օգտագործումից արյունատար անոթները լայնանում են։ Մյուս կողմից, ալկոհոլի քայքայումից անջատվում է ջերմություն։ Միջավայրի ցածր ջերմաստիճանի դեպքում, թեև սկզբնական պահին առաջանում է ջերմանալու զգացում, սակայն մաշկի անոթների լայնացման հետևանքով մեծանում է մարմնի ջերմատվությունը, որը հանգեցնում է ջերմության կորստի՝ վատթարացնելով տուժածի վիճակը։ Միջավայրի բարձր ջերմաստիճանում ալկոհոլի քայքայումից ստացված ջերմությունը գերազանցում է անոթների լայնացման հաշվին ջերմատվությանը, ինչը բերում է տուժածի վիճակի վատթարացման։
ԱՄՓՈՓՈՒՄ
Ծայրահեղ ջերմաստիճանները կարող են հիվանդագին վիճակների պատճառ հանդիսանալ։
Բարձր ջերմաստիճանի ազդեցության հետևանքով զարգացող հիվանդագին վիճակներն են արևահարությունը, ջերմային ցնցումները, ջերմային հյուծումը, ջերմային հարվածը։
Ցածր ջերմաստիճանի ազդեցության հետևանքով առաջացող հիվանդագին վիճակներն են ցրտահարումը և մարմնի ընդհանուր սառեցումը։ Ծայրահեղ ջերմաստիճանի հետ կապված արտակարգ իրավիճակներում առաջին հերթին սահմանափակեք անբարենպաստ պայմանների ազդեցությունը տուժածի վրա։
Գերտաքացման և գերսառեցման հետ կապված արտակարգ իրավիճակներում աոաջին օգնություն ցուցաբերելիս առաջին հերթին անհրաժեշտ է կանխել բարձր ջերմաստիճանի կամ ցրտի հետագա ազդեցությունը։ Ջերմային հյուծման և ջերմային հարվածի դեպքում ստիպեք տուժածին դադարեցնել ցանկացած գործունեություն, համապատասխան ձևով պաղեցրեք նրան։
Մարմնի ընդհանուր սառեցման և ցրտահարման դեպքում համապատասխան ձևով տաքացրեք տուժածին: Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնություն։
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
Օգտագործող դեղամիջոցներ
(բժշկի խորհրդատվությամբ)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն