Սրտանոթաբանություն
Քննական սթրեսի ազդեցությունը ճեմարանային ուսուցմամբ սովորող աշակերտների սիրտ-անոթային համակարգի վրա` կենսաակտիվ հավելման օգտագործման պայմաններում
Վերջին տարիներին դպրոցական կրթության բնագավառում կատարվող բարեփոխումների հիմքում հաճախ խախտվում են ուսումնական ռեժիմի հիգիենիկ նորմերը, ինչն անրադառնում է սովորողների առողջական վիճակի վրա: Ժամանակի սղության պայմաններում մեծ ծավալով տեղեկատվության յուրացման անհրաժեշտությունը, թերշարժունության տևական շրջանները, ոչ լիարժեք սնունդը, գիտելիքների գնահատման ժամանակ ծագող հակասական իրավիճակները նպաստում են օրգանիզմի հոմեոստազը կարգավորող մեխանիզմների մշտական լարվածությանը [3,11], որն առավել ցայտուն արտահայտվում է քննաշրջանում: Հայտնի է, որ քննական սթրեսի նկատմամբ հարմարում չի մշակվում և օրգանիզմում պատասխան ռեակցիան արտահայտվում է յուրաքանչյուր քննության ժամանակ [7,10]։
Քննության ընթացքում դիտվում է սթրեսի ֆիզիոլոգիական, վեգետատիվ, մարմնական և հոգեբանական արտահայտումների մի ամբողջ շարք: Վերջինս նպաստում է օրգանիզմի հոմեոստատիկ համակարգի գերլարվածությանը, բերում է ներ- և միջհամակարգային փոխհարաբերությունների ներդաշնակության խախտմանը, դառնում վեգետատիվ ապա գործառության ձևավորման պատճառ: Չնայած նրան, որ դեռահասի օրգանիզմի գործառական համակարգերի ճկունությունն ապահովում է արտաքին միջավայրի բազմաթիվ գործոնների նկատմամբ նրա արագ հարմարվողականությունը, ֆիզիոլոգիական գործառույթների զարգացման և կարգավորման մեխանիզմների անավարտ լինելը հաճախ պայմանավորում են արտաքին ծայրահեղ գործոնների նկատմամբ նրա անհամապատասխան արձագանքը:
Այս հարցը առավել կարևորվում է այն վարժարաններում և քոլեջներում, որտեղ ներմուծված է տարբերակված ուսուցում ֆիզիկա-մաթեմատիկական, քիմիա-կենսաբանական և հումանիտար ուղղություններով: Քննաշրջանի ընթացքում վարժարանի աշակերտների կողմից տեղեկատվության մեծ ծավալների յուրացումը տրվում է բարձր ֆիզիոլոգիական գնով` կենտրոնական և վեգետատիվ նյարդային համակարգերի լարվածությամբ ու գերլարվածությամբ [2,3,14]:
Գրականության մեջ կան բազմաթիվ տվյալներ, որոնք վկայում են ուսանողների և ավագ դպրոցի աշակերտների օրգանիզմի գործառական համակարգերի խանգարումների բարձր հաճախության մասին նախա- և հետքննական շրջանում [5,6]:
Ժամանակակից գիտական գրականության մեջ կան շատ տվյալներ ոչ միայն հիվանդությունների բուժման, այլ առողջության պահպանման և վերականգնման համար կենսաակտիվ նյութերի (ԿԱՀ), այդ թվում դեղամիջոցների, օգտագործման վերաբերյալ: Մեր օրերում ԿԱՀ-ըօգտագործվում է որպես հիվանդությունները կանխարգելող միջոց: ԿԱՀ-ի անհրաժեշտությունը աճում է օրեցօր: Ուստի խթանող ու հակասթրես ային ազդեցություն ունեցող նոր, բնական միջոցների հայտնաբերումը շարունակում է մնալ արդիական նաև մեր օրերում [4,8,9]:
Ներկայացված աշխատանքի խնդիրն է եղել ուսումնասիրել վարժարանային ուսուցման պայմաններում VIII-րդ դասարանի աշակերտների սիրտ-անոթային համակարգի գործառութային ցուցանիշների փոփոխությունները նախա- և հետքննական շրջաններում, ԿԱՀ ստանալուց առաջ և հետո: Որպես ԿԱՀ օգտագործվել է Արցախյան խոտաբույսերից հավաքված` Բնության գանձեր թեյը, որն ունի հակասթրեսային, հանգստացնող ազդեցություն: Թեյի բաղադրության մեջ մտնում Է արևքուրիկ, կատվախոտ, պատրինճ, պղպեղադաղձ, թրնջախոտ, եղեսպակ, մասրենի: Ֆիզիկական և մտավոր հոգնածության ժամանակ ԿԱՀ-ը ունի լարվածությունը թուլացնող և հարմարվողականությունը բարձրացնող հատկություններ [8,9]:
Հետազոտման մեթոդները
Հետազոտվել են Երևան քաղաքի Քվանտ վարժարանի ութերորդ դասարանում սովորող 30 աշակերտներ: Իրականացվել է աշակերտների առողջական վիճակի ստուգում` ընտրվել են հոգեֆիզիոլոգիական շեղումներ չունեցող երեխաներ: Որպես ստուգիչ խումբ հետազոտվել են նույն դպրոցի աշակերտները, որոնք չեն օգտագործել ԿԱՀ: Փորձնական խմբի երեխաներին վեց շաբաթ տևողությամբ ամեն օր կեսօրին տրվել է 2գ խոտաբույսերից պատրաստված մեկ բաժակ թեյ: Սիրտ-անոթային համակարգի գործունեության փոփոխությունների դինամիկան ուսումնասիրվել է երեք փուլով` 1–ուսումնական կիսամյակի համեմատաբար հանգիստ ժամանակ, 2–քննությունից առաջ, 3–քննությունը հանձնելուց անմիջապես հետո: Սիրտ-անոթային համակարգի գործունեության փոփոխությունները ուսումնասիրելու համար կիրառվել է Ռ.Մ. Բաևսկու (1984) սրտի ռիթմի մաթեմատիկական վերլուծության եղանակը:
Սրտի ռիթմի վերլուծության նպատակով II ստանդարտ դարձմամբ գրանցվել են աշակերտների էլեկտրասրտագրերը (ԷՍԳ), որի ազդակները նախ փոխանցվել են մագնիտոֆոնի ելքին և այնուհետև` համակարգչին, ուր ենթարկվել են մաթեմատիկական վերամշակման պուլսաչափման եղանակով: Մոնիտորի էկրանին արտաբերվում են սրտի ռիթմի տատանումները: Տեղեկատվությունը տրվում է երկու տարբերակով` թվային և գրաֆիկական:
Ծրագիրն իրականացնում է 100 R-R ժամանակահատվածների ինքնավար գրանցումն ուվերամշակումը, որի արդյունքում ստացվում են սրտի ռիթմի հիստոգրաֆիկ, ավտոկորելյացիոն և սպեկտրային մեծությունները բնորոշող միշարք ցուցանիշներ` մոդա (Մo), մոդայի ամպլիտուդ (ԱՄo), վարիացիոն տատանասահման (ΔX), կարգավորման համակարգերի լարվածության ցուցիչը (ԼՑ), ռիթմի վեգետատիվ ցուցիչը (ՌՎՑ), որն` ինքնավար կոնտուրի կարգավորման ակտիվության գնահատման տեսանկյունից թույլ է տալիս դատել վեգետատիվ հավասարակշռության մասին, կարգավորման գործընթացների ադեկվատության ցուցիչը (ԿԳԱՑ), որն արտացոլում է վեգետատիվ նյարդային համակարգի սիմպաթիկ բաժնի ակտիվության և ծոցային հանգույցի գործունեության առաջատար մակարդակի միջև եղած փոխհարաբերությունները, ռիթմի վեգետատիվ հավասարակշռության ցուցիչը (ՎՀՑ): Յուրաքանչյուր հետազոտվողի համար սրտի ռիթմի վիճակի գնահատման համար կառուցվել են առանձին կորելյացիոն ռիթմագրեր, սկատերոգրեր, հիստոգրեր: Փորձնական տվյալների վիճակագրական մշակումը կատարվել է ըստ Ստյուդենտի t չափանիշի:
Արդյունքների քննարկում և վերլուծություն
Վարժարանային սաների ընդհանուր վիճակը քննությունից առաջ, ինչպես ցանկացած սթրեսային իրավիճակ, ուղեկցվում է հուզական արտահայտված ռեակցիաներով:
Հոգեհուզական լարվածության պատճառներից են հանդիսանում ժամանակի պակասի պայմաններում աշխատանքը, կատարվող աշխատանքի նշանակելիությունը և նրա կատարման համար պատասխանատվությունը:
Ինչպես երևում է ստացված տվյալներից երկու խմբում էլ սրտի ռիթմի ինտեգրալային ցուցանիշները կրել են միաուղղված բնույթ, բայց ի տարբերություն ստուգիչի, փորձնական խմբում սրտի ռիթմը բնութագրող մեծությունների փոփոխությունները ավելի թույլ են արտահայտված (աղյուսակ.):
Աղյուսակ
Վարժարանում սովորող 8–րդ դասարանի աշակերտների սրտի ռիթմի ինտեգրալային ցուցանիշների փոփոխությունները քննաշրջանի ընթացքում
Հետազոտվողների սրտի ռիթմի ինտեգրալային ցուցանիշների մաթեմատիկական վերլուծության արդյունքում նախաքննական շրջանում ստուգիչ խմբում դիտվել է ԼՑ-ի հավանական բարձրացում 38,76%-ով (p<0.001): Հետազոտվողների ԼՑ-ի ամենաբարձր մակարդակ գրանցվել է հետքննական շրջանում, որը ելակետի համեմատ բարձր է եղել 48,29-ով (p<0.001):
Դիտվող փոփոխությունները պայմանավորված են սրտի ռիթմի կարգավորման սիմպաթիկ և կենտրոնական մեխանիզմների ակտիվության բարձրացմամբ, ինչպես նաև պարասիմպաթիկ և հումորալ մեխանիզմների թուլացմամբ: Դրա մասին են վկայում Մo-ի և ΔX-ի փոքրացումը նախա- և հետքննական շրջանում, որը կազմել է համապատասխանաբար 1,47 և 4,41%, 32,14 և 35,71%: Այս շրջանում դիտվել է սրտի ռիթմի կարգավորման սիմպաթիկ պատկերի` ԱՄo-ի ակտիվության բարձրացում, որը նախաքննական շրջանում կազմել է 7,65%, իսկ հետքննական շրջանում 12,24% ելակետի համեմատ, ինչպես նաև ՌՎՑ-ի, ԿԳԱՑ-ի և ՎՀՑ-ի արժեքների աճ (աղյուսակ):
Նախաքննական և հետքննական շրջաններում ԼՑ-ի և ԱՄo-ի մեծացումն ու ΔX-ի նվազումը վկայում են վեգետատիվ նյարդային համակարգի սիմպաթիկ բաժնի լարվածության գերակշռման մասին, որը հանգեցնում է հուզական գերլարվածության:
Վարժարանականների ստուգիչ խմբում դիտվող ԼՑ-ի, ԱՄo-ի բարձրացումը և Մo-ի նվազումը վկայում են այն մասին, որ նախաքննական իրավիճակն առաջացնում է օրգանիզմի կարգավորող համակարգերի լարվածություն և գերլարվածություն: Աշակերտների մոտ քննական լարվածության ընթացքում սրտի ռիթմի ինտեգրալային բնութագրերի միանման ուղղվածություն է դիտվել նաև շատ հեղինակների հետազոտություններում [2,12,13]:
Սիմպաթիկ մեխանիզմների ակտիվության բարձրացման ապացույցն է հանդիսանում նաև ռիթմոգրերում դիտվող R-R ինտերվալների տատանումների տատանասահմանի փոքրացումը, սկատերգրերում` ավտոռեգրեսիոն ամպի խտության մեծացումը, սպեկտրոգրերում` միջինև բարձր հաճախությամբ ալիքների տարաբաժնի փոքրացումը և ցածր հաճախականությամբ ալիքների սպեկտրային խտության բարձրացումը:
Փորձական խմբում, ի տարբերություն ստուգիչի, փոփոխությունները ավելի թույլ են արտահայտված: Նախաքննական շրջանում ԿԱՀ օգտագործած խմբում դիտվել է ԼՑ-ի հավաստի բարձրացում 27,90%-ով (p<0.001), իսկ հետքննական շրջանում, ի տարբերություն ստուգիչ խմբի, ԼՑ-ի մեծությունն իջել է նախաքննականի համեմատ և ելակետից բարձր է մնացել 17,39%-ով (p<0.001):
Նախաքննական շրջանում ԱՄo-ն աճել է 18,02%-ով (p<0,001), հետքննականում այն բարձր է մնացել ելակետից ընդամենը 8,13%-ով (p<0,001):
∆X-ի և Մo-ի մեծությունները ելակետային տվյալների համեմատ նվազել են նախաքննական շրջանում համապատասխանաբար 13.92 և 21,43%-ով, իսկ հետքննական շրջանում ելակետից բարձր են մնացել 17.86 և 6.33% -ով (p<0.05) ։
Վարժարանականների փորձնական խմբում դիտվող ԼՑ-ի, ԱՄo-ի որոշակի նվազումը և Mo-ի աճը վկայում են այն մասին, որ հետքննական շրջանում ԿԱՀ-ի օգտագործումը առաջացնում է պարասիմպաթիկ մեխանիզմների ակտիվացում, որը ուղղված է սիմպաթիկ նյարդային համակարգի գերլարվածության կանխարգելմանը:
Փորձնական խմբի երեխաների ռիթմո-, սկատեր-, և ավտոկորելոգրերի փոփոխությունները կրում են նույնատիպ, բայց ավելի թույլ արտահայտված բնույթ, քան ստուգիչ խմբում:
Ըստ Ն.Ֆ. Կուշներովայի [9], աշակերտների հարմարումը վարժարանային ուսուցմանը իրենից ներկայացնում է բարդ սոցիալ-հոգեբանական երևույթ և ուղեկցվում է օրգանիզմի փոխհատուցողա-հարմարողական համակարգերի զգալի լարվածությամբ: Նրանց տվյալների համաձայն ԲԻՈ-ԼԱԴ մարմելադը թողնում է դրական ազդեցություն ուսանողների կենտրոնական նյարդային և սիրտ-անոթային համակարգերի վրա: Հետազոտվողների այս խմբում, ինչպես նաև մեր ուսումնասիրությունների փորձնական խըմբում գրանցվել են էլեկտրասրտագրի ցուցանիշների դրական փոփոխություններ ստուգիչ խմբի համեմատ:
Ուստի մեր կողմից ստացված արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ Բնության գանձեր հակասթրեսային թեյը նպատակահարմար է օգտագործել վարժարանային պայմաններում սովորող երեխաների` մտավոր և հուզական ծանրաբեռնվածությամբ պայմանավորված սթրեսի կանխարգելման նապատակով:
Գրականություն
- Баевский Р.М., Кириллов О.И., Клицкин С.З. Математический анализ изменений сердечного ритма при стрессе. М.: Наука, 1984, с. 221.
- Геворкян Э.С., Даян А.В., Адамян Ц.И. и др. Влияние экзаменационного стресса на психофизиологические показатели и ритм сердца студентов. Журнал вышей нервной деятельности, 2003, т. 53, 1, с. 46-50.
- Гребняк Н.П., Щудро С.А. Адаптации старшеклассников к обучению. Гигиена и санитария, 2008, 1, с. 55-57.
- Дадали В.А., Макаров В.Г. Биологически активные вещества лекарственных растений как фактор детоксикации организма. Вопросы питания, 2003, 72(5), с. 49-55.
- Даян А.В., Оганесян А.О., Геворкян Э.С. и др. Реакция сердечной деятельности старшеклассников школ с дифференцированным обучением на экзаменационный стресс. Физиология человека, 2003, т. 29, 2, с. 49-54.
- Казин Э.М., Мирзаханова Р.М., Тарасова О.Л. Оценка адаптивных возможностей организма подростков с различным темпом полового созревания по соматическим, вегетативным и гормональным показателям. Валеология, 2002, 3, с. 70-73.
- Колбанов В.В. Саморегуляция на основе биологической обратной связи как средство повышения психоэмоциональной устойчивости человека. Валеология, 2002, 1, с. 27-30.
- Кушнерова Н.Ф., Агапов Я.В., Селезнев Л.Н. и др. Получение и проверка эффективности психофизиологического действия пищевых добавок, получаемых из дикоросов Дальневосточного региона России. Валеология, 2002, 4, с. 70-74.
- Кушнерова Н.Ф., Фоменко С.Е., Рахманин Ю.А. Гигиена и санитария, 2007, 1 с. 47-49.
- Осадчая Е.А. Материалы по адаптации к учебному процессу и валеологические показатели здоровья студентов различных психофизиологических групп. Валеология, 2003, 4, с. 16-21.
- Умрюхина Е.А., Быкова Е.В., Климина Н.В. Энергообмен и вегетативные функции у студентов при учебной и экзаменационной нагрузках. Физиология человека, 1996, 22 2, с. 108-111.
- Юматов Е.А., Кузьменко В.А., Бадиков В.И. и др. Экзаменационный стресс у студентов. Физиология человека, 2001, т. 27, 2, с. 104-111.
- Rosch P. J. The Pulse of Stress, Health and Stress. The. Newsletter Am. Inst. Stress, 1996, v. 12, p. 7.
- Van Ravenswaaij C.M., Kollee L.A., Hopman J.C.V. et al. Heart rate variability. Ann. Int. Med., 1993, vol. 118, p. 436.
Կարդացեք նաև
Հարգելի բժիշկներ,
Սիրով հայտնում ենք Ձեզ, որ http://www.abmed.am/asahi-intecc.php?CategoryId=166703 պաշտոնական կայքում...
Քրոնիկական երակային հիվանդությունները ունեն բժշկական, սոցիալական և տնտեսական նշանակություն, ինչը կապված է հաշմանդամության բարձր մակարդակի, բուժման հսկայական ծախսերի, էսթետիկ արատների...
Բանալի բառեր. զարկերակային ճնշում, սրտանոթային հիվանդություններ, երիկամների ախտահարում
Զարգացած երկրներում սրտանոթային հիվանդություններով (ՍԱՀ) պայմանավորված մահացությունը կազմում է ընդհանուր մահերի ավելի քան 50%-ն...
Բանալի բառեր. աջ փորոք, անատոմիա, ֆիզիոլոգիա, անբավարարություն, միջփորոքային միջնապատ
Վերջին տասնամյակներին մեծացել է հետաքրքրությունը աջ փորոքի (ԱՓ) նկատմամբ, հատկապես կապված ԱՓ-ի անբավարարության հետ: ԱՓ-ի ֆունկցիոնալ գնահատումը կարևոր է թոքային հիպերտենզիայի...
Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշ
Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշը (ՔՕԱՀՀ) մի վիճակ է, որը բնորոշվում է քնի ընթացքում, շնչառական ուժերի պահպանման ֆոնի վրա առաջացող, վերին շնչուղիների տարբեր աստիճանի...
Բանալի բառեր. իշեմիա, հիբերնացիա, սթանինգ, պրեկոնդիցիա, մետաբոլիզմ, էներգոապահովում, կենսունակություն
Սրտամկանի իշեմիան հանդիսանում է սրտային անբավարարության զարգացման հիմնական պատճառը, սակայն մինչև այսօր դեռևս գոյություն չունի իշեմիայի համընդհանուր բնորոշում...
Բանալի բառեր. սրտամկան, կենսունակ, ռեվասկուլյարիզացիա, ախտորոշում, հիբերնացիա
Կենսունակ սրտամկանի ախտորոշման անհրաժեշտությունը հատկապես կարևորվում է իշեմիկ կարդիոմիոպաթիայով, հետինֆարկտային կարդիոսկլերոզով...
Բանալի բառեր. կանխարգելում, սրտի իշեմիկ հիվանդություն, ստատիններ, հակալիպիդեմիկ բուժում, ատորվաստատին
Սիրտ-անոթային հիվանդությունների (ՍԱՀ) կանխարգելման հրատապության խնդիրը...
Բանալի բառեր. էնդոթելաին դիսֆունկցիա, բորբոքում, աթերոսկլերոզ, պարբերական հիվանդություն
Սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ) տարածվածությունը և դրանից մահացությունը այլ հիվանդությունների համեմատ ամենաբարձրն է ողջ երկրագնդում: Այն հանդիսանում է մահացության թիվ մեկ պատճառը...
Բանալի բառեր. պորֆիրիններ, մետաղապորֆիրիններ, հիպերտենզիա, հակաօքսիդանտ
Վերջին տարիներին աճել է հետաքրքրությունը պորֆիրինների և մետաղապորֆիրինների սինթեզի, քիմիական և կենսաբանական հատկությունների ուսումնասիրության նկատմամբ...
Բանալի բառեր. C-ռեակտիվ սպիտակուց (CRP), սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ), սրտամկանի ինֆարկտ
C-ռեակտիվ սպիտակուցը (CRP) հյուսվածքների վնասման, բորբոքման, նեկրոզի, վնասվածքների և ուռուցքների, ինչպես նաև մակաբուծային ինֆեկցիաների ժամանակ հանդիպող ամենազգայուն և ամենաարագ...
Բանալի բառեր. կարպալ թունելի համախտանիշ, կոմպրեսիոն նեյրոպաթիա, միջնակ նյարդ, զարկերակային հիպերտենզիա, ինտերստիցիալ ճնշում, էլեկտրոնեյրո միոգրաֆիա
Ներածություն: Կարպալ թունելի համախտանիշը (ԿԹՀ) կլինիկական պրակտիկայում ամենահաճախ հանդիպող կոմպրեսիոն նեյրոպաթիան է, որը հատկապես...
Սիրտ-անոթային հիվանդությունները (ՍԱՀ) մահացության հիմնական պատճառն են հանդիսանում ամբողջ աշխարհում և կազմում են ընդհանուր մահացության մոտ 30% [15]։ ՍԱՀ-ի բեռի աճը գրանցվում է առավելապես ցածր և միջին եկամտի մակարդակ ունեցող երկրներում...
Զարկերակային գերճնշումը (ԶԳ) համարվում է սիրտ-անոթային հիվանդություններից ամենատարածվածն իր առաջացրած բարդություններով և բարձր մահացությամբ [8]։ Ամբողջ աշխարհում սիրտ-անոթային հիվանդություններից (ՍԱՀ) մահացությունը կազմում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն