Նյարդաբանություն
Կարպալ թունելի համախտանիշը ներքին հիվանդությունների ոլորտում և նրա առաջացման կախվածությունը հեմոդինամիկ ցուցանիշներից
ԿԹՀ-ի զարգացման պատճառները խիստ բազմազան են, որոնք սխեմատիկորեն կարելի է դասակարգել 5 հիմնական խմբի`
- Իդիոպաթիկ կամ սպոնտան` անհայտ պատճառներից առաջացած
- Ներքին գործոններով պայմանավորված, որոնք մեծացնում են կարպալ թունելի ծավալը և հետևապես առաջացնում են վերջինիս կոմպրեսիա.
- օրգանիզմում հեղուկի ջրա-աղային հաշվեկշռի փոփոխությամբ պայմանավորված իրավիճակներ(կանգային սրտային անբավարարություն);
- էնդոկրին հիվանդություններ և մետաբոլիկ փոփոխություններ (ճարպակալում, հիպոթիրեոզ, ակրոմեգալիա, հղիություն, մենոպաուզա);
- խրոնիկական երիկամային անբավարարություն, երկարատև հեմոդիալիզ;
- ինֆեկցիոն հիվանդությունների տարբեր հարուցիչներ` միկոբակտերիաներ, Լայմի հիվանդություն (Borelia burgdorferi), թարախածին մանրէներ (Staphylococus aureus, B Haemolytic streptococcus, Enterococus faecalis, Clostridium hystolyticum, Neiseria gonorrhaee), վիրուսներ (կարմըրուկի հարուցիչ կամ վակցինա);
- համակարգային տարբեր հիվանդություններ` ռևմատոիդ արթրիտ, համակարգային կարմիր գայլախտ, դերմատոմիոզիտ, սկլերոդերմիա, պոդագրա;
- ուռուցքներ, ուռուցքանման գոյացություններ, որոնք անմիջականորեն ճնշում են գործադրում միջնակ նյարդի վրա` լիպոմա, ֆիբրոմա, գանգլիոն;
- անատոմիական անկանոնություններ` անոթային մալֆորմացիաներ, մկանային անոմալիաներ;
- արյան հիվանդություններ, որոնք կարող են առաջացնել արյունազեղում կարպալ թունելում` հեմոֆիլիա, Վիլլեբրանտի հիվանդություն, սուր լեյկեմիա, հակակոագուլյանտների օգտագործում [6,11]:
- Արտաքին գործոններ, որոնք փոփոխում են կարպալ թունելի ձևը.
- սուր կոտրվածքներ;
- հոդախախտեր:
- Իրավիճակներ, կապված գերբեռնվածության հետ` կրկնվող պտուտական շարժումներ:
- Նեյրոպաթիկ գործոններ (շաքարային դիաբետ, վիտամինային թունավորումներ, սննդային անբավարարություն, ալկոհոլիզմ):
Այս բոլոր դեպքերում նյարդի կոմպրեսիայի զարգացման հիմնական պաթոֆիզիոլոգիական մեխանիզմը հանդիսանում է ինտերստիցիալ ճնշման բարձրացումը: Նորմայում, դաստակի հանգիստ դիրքի դեպքում, ինտերստիցիալ ճնշումը հավասար է 2,5մմ ս.ս.: Այս ցուցանիշն աճում է մաքսիմալ ծալման և տարածման ժամանակ մինչև մոտ 30մմ ս.ս. [5,10]:
Հաստատված է, որ պերիֆերիկ նյարդի կոմպրեսիայի կլինիկական վաղ դրսևորումները ի հայտ են գալիս, երբ իջնում է էպինևրալ արյան հոսքը: Էպինևրալ արյան հոսքի իջեցում առաջանում է, երբ ինտերստիցիալ ճնշումը կազմում է 20-30մմ ս.ս., 30մմ ս.ս.-ից բարձր ինտերստիցիալ ճնշման դեպքում խանգարվում է նյարդում աքսոնալ տրանսպորտը և սովորաբար արդեն ի հայտ է գալիս պարէսթեզիա [1-3]: Հաշվարկված է, որ միջին մոտավոր ճնշումը ԿԹՀ-ի զարգացման ժամանակ հավասար է 32մմ ս.ս.: Երբ ինտերստիցիալ ճնշումը ավելի բարձր է և մասնավորապես, երբ այն պահպանվում է ավելի երկար ժամանակ, ապա նյարդի վնասման նշաններն ավելի ակնառու են դառնում: Երկու ժամ 50մմ ս.ս. ճնշման տակ կոմպրեսիան ոչ միայն իջեցնում է էպինևրալ արյան հոսքը, այլ նաև առաջացնում է էպինևրալ այտուց և արգելակում աքսոնալ տրանսպորտը:
Ինտերստիցիալ ճնշման 60մմ ս.ս. պայմաններում տեղի է ունենում հաղորդականության լրիվ դադարեցում, որին հետևում է շարժողական արգելակում: Ավելի ուժեղ կոմպրեսիան(80մմ ս.ս.) առաջացնում է ինտրանևրալ իշեմիա և էնդոնևրալ այտուց: Այս ցուցանիշներն հաստատվել են նորմոտոնիկների համար: Ապացուցված է, որ հիպերտոնիկ անձանց մոտ ինտերստիցիալ ճնշումն ավելի բարձր է նորմոտոնիկների համեմատությամբ և նյարդի զգացողական ֆունկցիան չի խանգարվում նույնիսկ 60-70մմ ս.ս. պայմաններում: Հետևապես հիպերտոնիկ անձանց մոտ ԿԹՀ-ի դրսևորում ի հայտ է գալիս ինտերստիցիալ ճնշման ավելի բարձր ցուցանիշների դեպքում: Միևնույն ժամանակ հետաքրքրության է արժանի կլինիկական պրակտիկայում հաստատված մի փաստ ևս` այսպես, դիտվել է ԿԹՀ-ի սուր զարգացում արտերիալ հիպերտենզիայով երկարատև տառապող հիվանդի մոտ` զարկերակային ճնշման ցուցանիշները կարճ ժամկետում կարգավորելուց հետո:
Վերը շարադրված ամբողջ նյութից պարզ է դառնում, որ ԿԹՀ-ի զարգացումը սերտորեն կապված է հեմոդինամիկ ցուցանիշների և զարկերակային ճնշման տատանումների հետ: Այսպես` նյարդի ֆունկցիոնալ վիճակը կախված է համակարգային զարկերակային ճնշման հետ հետևյալ կերպ` համակարգային զարկերակային ճնշման ցածր ցուցանիշները բերում են հյուսվածքի պերֆուզիոն ճնշման իջեցման, իշեմիայի և հետևապես նյարդի կոմպրեսիայի զարգացման, միևնույն ժամանակ զարկերակային ճնշման բարձր ցուցանիշները բերում են ինտերստիցիալ ճնշման բարձրացման, որը նույնպես նպաստում է նյարդի կոմպրեսիային և ԿԹՀ-ի զարգացմանը:
Նյարդի կոմպրեսիայի հիստոպաթոլոգիան.
ԿԹՀ-ի ժամանակ կատարված հիստոլոգիական հետազոտությունները ցույց են տվել, որ ոչ միելինապատ նյարդաթելերում առաջանում են դեգեներատիվ փոփոխություններ, իսկ միելինապատ նյարդաթելերում` դեմիելինիզացիայի սեգմենտալ օջախներ: Ըստ էության` սեգմենտալ դեմիելինիզացիան կոմպրեսիոն նեյրոպաթիայի ժամանակ հայտնաբերված կարևորագույն փոփոխությունն է Վալերիանի դեգեներատիվ փոփոխությունների հետ միաժամանակ [2,4]:
Նյարդում հայտնաբերվում է սուբպերինևրալ շրջանի ֆիբրոզ, որը պայմանավորված է Ռենատի մարմնիկների առաջացման հետ, առկա է նաև արտաքին և ներքին էպինևրումի հաստացում:Ռենատի մարմնիկները իրենցից ներկայացնում են շարակցական հյուսվածքի խտացումներ, որոնք հայտնաբերվում են սուբպերինևրալ շրջանում, հատկապես այն հատվածներում, որտեղ նյարդը ներվավորում է հոդերը:
Կան բազմաթիվ փորձարարական հետազոտություններ, որոնք ուսումնասիրել են նյարդի սուր և խրոնիկական կոմպրեսիան: Ընդհանուր առմամբ այս հետազոտությունները ցույց են տվել, որ նյարդի վնասման չափը կախված է կոմպրեսիայի աստիճանից և կոմպրեսիոն գործոնի ազդեցության տևողությունից:Ինտերստիցիալ ճնշման 30մմ ս.ս.-ի դեպքում արդեն հայտնաբերվում է դեմիելինիզացիա, իսկ ավելի բարձր` 80մմ ս.ս. ճնշման դեպքում` դիտվում է աքսոնալ վնասում:
Ախտորոշման մեթոդները.
ԿԹՀ-ի ախտորոշումը հաստատվում է` ելնելով հիվանդի գանգատներից, զգացողական և պրովոկացիոն թեստերի արդյունքներից, էլեկտրաֆիզիոլոգիական (էլեկտրանեյրոմիոգրաֆիա) և դաստակի ուլտրաձայնային հետազոտությունների տվյալներից:
Կլինիկական դրսևորումները սկզբնական շրջանում հանգեցնում են զգայական խանգարումների: Այս ժամանակ հիվանդի գանգատներն են` թմրածության և ծակծկոցի զգացողություն միջնակ նյարդի նյարդավորման շրջանում` հատկապես գիշերային ժամերին: Նեյրոպաթիայի առաջխաղացմանը զուգընթաց գանգատներն ավելի ուժգնանում են` թուլություն, ուռածության զգացողություն, ցավ վերջույթում և ընդունում են ավելի տևական բնույթ: Ծանր դեպքերում նկատվում են շարժողական խանգարումներ` թենարի ատրոֆիա, բութ մատի օպոնենցիայի կորուստ, միջմատնային տարածության կոնտրակտուրա [8,9]:Զգացողական թեստերը ներառում են ստատիկ և դինամիկ երկկետային կողմնորոշիչ և շեմքային` Սեմես-Վեյնշտեյնի մոնոֆիլամենտային, վիբրացիոն թեստեր [13,15]:
Պրովոկացիոն թեստերը բազմազան են և տարբերվում են իրենց զգայունության և սպեցիֆիկության աստիճանով: Կլինիկական պրակտիկայում առավել հաճախ կիրառվում են հետևյալ թեստերը`
- Ֆալենի թեստ` դաստակի առավելագույն պասիվ ծալումը մեկ րոպեյի ընթացքում հանգեցնում է միջնակ նյարդի նյարդավորման շրջանում պարէսթեզիայի զարգացման
- Թինելի թեստ` կարպալ թունելով միջնակ նյարդի անցման տեղամասի բախումը առաջացնում է պարէսթեզիա
- Բերգերի թեստ` մատների առավելագույն ծալումը (այս դիրքում որդանման մկանների տեղաշարժման հետևանքով մեծանում է կարպալ թունելի պարունակությունը) մեկ րոպեյի ընթացքում հանգեցնում է պարէսթեզիայի զարգացման:
ԿԹՀ-ի ախտորոշման համար ներկայումս ոսկե ստանդարտ է հանդիսանում էլեկտրաֆիզիոլոգիական` էլեկտրանեյրոմիոգրաֆիա հետազոտությունը [16,20]: Հիվանդի գանգատների, սպեցիֆիկ թեստերի և էլեկտրանեյրոմիոգրաֆիկ հետազոտության դրական արդյունքները թույլ են տալիս վերջնականորեն ախտորոշել ԿԹՀ-ը: Վերջերս մեծ նշանակություն է տրվում նաև նյարդի ուլտրաձայնային հետազոտությանը, ընդ որում հեռանկարում այն հնարավոր է համարժեք ընդունվի էլեկտրանեյրոմիոգրաֆիկ հետազոտությանը:
Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ առավել կարևոր ցուցանիշ է հանդիսանում միջնակ նյարդի այտուցվածության առկայությունը կարպալ թունելի պրոքսիմալ հատվածում: Այտուցվածությունն առկա է այն դեպքում, երբ նյարդի լայնական մակերեսը մեծ է 0,10սմ2, 0,15սմ2 դեպքում ախտորոշումը միանշանակորեն հաստատվում է և չկա նույնիսկ անհրաժեշտություն էլեկտրանեյրոմիոգրաֆիկ հետազոտության [14,16,19]:
ԿԹՀ-ի բուժման մոտեցումները
ԿԹՀ-ի դեպքում կիրառվում են բուժման վիրահատական և կոնսերվատիվ եղանակներ: Վիրահատական բուժման ցուցում են հանդիսանում նեյրոպաթիայի ծանր ձևերը, որոնք չեն ենթարկվում կոնսերվատիվ բուժման եղանակներին և հանգեցնում են հիվանդի աշխատունակության կորստի: Վիրահատական բուժման հիմքում ընկած է դաստակային կապանի հատումը բաց կամ էնդոսկոպիկ եղանակով, որը բերում է կարպալ թունելում ինտերստիցիալ ճնշման իջեցման:
Կոնսերվատիվ բուժման նպատակով կիրառվում են ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ և ստերոիդներ: Այս երկու խմբի դեղամիջոցները, թողնելով անմիջական հակաբորբոքիչ ազդեցություն, միևնույն ժամանակ իջեցնում են նոցիցեպտորների զգայունությունը բորբոքման և ցավային մեդիատորների նկատմամբ, ինչը բերում է հիվանդի կլինիկական վիճակի բարելավման: Ընդ որում, հետազոտությունները ցույց են տվել, որ ցածր դեղաչափով ստերոիդային հակաբորբոքայինների կարճատև ներքին ընդունումը հանգեցնում է ավելի լավ և կայուն արդյունքների ոչ ստերոիդային հակաբորբոքայինների համեմատությամբ: Սակայն ստերոիդների երկարատև կիրառումը նպատակահարմար չէ, նրանց բացասական կողմնակի էֆեկտների առաջացման պատճառով: Համակարգային բացասական ազդեցություններից խուսափելու համար օգտագործվում են ստերոիդային դեղամիջոցների տեղային ներարկումներ կարպալ կանալ:
Բավականաչափ դրական ազդեցություն է թողնում վիտամին B6-ի(պիրիդօքսին) օգտագործումը, չնայած նրա ազդեցության մեխանիզմները դեռևս պարզաբանված չեն: Հայտնի է, որ ԿԹՀ-ի առաջացման պատճառները խիստ բազմազան են, սակայն բոլոր դեպքերում վերջինիս առաջացման հիմքում ընկած է մեկ պաթոֆիզիոլոգիական մեխանիզմ` ինտերստիցիալ ճնշման բարձրացումը և միջնակ նյարդի իշեմիան [7,12,18]:
Ինչպես արդեն նշվեց, ԿԹՀ-ի հանդեպ հակվածություն հատկապես դրսևորվում է 45-60 տարիքային խմբի կանանց մոտ, որոնց մոտ այն հաճախ կարող է զուգակցվել մենոպաուզալ մետաբոլիկ համախտանիշի հետ: Խիստ կարևոր խնդիր է հանդիսանում զարկերակային հիպերտենզիայով և ԿԹՀ-ով հիվանդների նկատմամբ դիֆերենցված ֆարմակոթերապևտիկ մոտեցման ցուցաբերումը: Կան բազմաթիվ տվյալներ, որոնք ցույց են տվել բետա-ադրենապաշարիչների խթանիչ ազդեցությունը ԿԹՀ-ի առաջացման գործընթացում:
Արտերիալ հիպերտենզիայով և ԿԹՀ-ով հիվանդների մոտ բետա-ադրենապաշարիչների օգտագործումը ծանրացնում է ԿԹՀ-ի կլինիկական ընթացքը: Այս առումով հեռանկարային է հանդիսանում մոքսոնիդին պրեպարատի օգտագործումը, հատկապես, երբ ԿԹՀ-ը զուգակցվում է մենոպաուզալ մետաբոլիկ համախտանիշի հետ: Զարկերակային ճնշման կարգավորման, ինչպես նաև դրական մետաբոլիկ էֆեկտների շնորհիվ` այն նպաստում է միջնակ նյարդի կոմպրեսիա առաջացնող գործոնների ազդեցության թուլացմանը:
Գրականություն
- Michelsen H., Posner A.M. Medical history of carpal tunnel syndrome, Hand Clinics, 2002, 18, p. 257-268.
- Mackinnon S.E. Pathophysiology of nerve compression, Hand Clinics, 2002, 18, p. 231-241.
- Boz C., Ozmenoglu M., Altunoglu V., Velioglu S., Atioglu Z. Individual risk factors for carpal tunnel syndrome: an evaluation of body mass index, wrist index and hand anthropometric measurements, Clinical Neurology and Neurosurgery, 2004, 106, p. 294-299.
- Palumbo C.F., Szabo R.M., Examination of patients with carpal tunnel syndrome. Sensibility, provocative and motor testing, Hand Clinics, 2002, 18, p. 269-277.
- Werner A.R., Jacobson J.A., Jamadar D.A. Influence of body mass index on median nerve function, carpal canal pressure and cross-sectional area of the median nerve, Muscle & Nerve, 2004, 10, p. 481-485.
- Palumbo C.F., Szabo R.M., Olmsted S.F. The effects of hypothyroidism and thyroid replacement on the development of carpal tunnel syndrome, The Journal of Hand Surgery, 2000, 25(A), p. 734-739.
- Osterman A.L., Whitman M., Della Porta L. Nonoperative carpal tunnel syndrome treatment, Hand Clinics, 2002, 18, p. 279-289.
- Massy-Westropp N., Grimmer K., Bain G., A, A systemic review of the clinical diagnostic tests for carpal tunnel syndrome, The Journal of Hand Surgery, 2000, 25(A), 120-127.
- Amirfeyz R., Gozzard C., Leslie I.L., Hand elevation test for assessment of carpal tunnel syndrome, Journal of Hand Surgery, 2005, 30(B), p. 361-364.
- Yoshida A., Okutsu J. Relationship of carpal canal contents volume to carpal canal pressure in carpal tunnel syndrome patients, Journal of Hand Surgery, 2004, 29(B), p. 277-280.
- Hobby I.L., Venkatesh R., Motku P. The effect of age and gender upon symptoms and surgical outcomes in carpal tunnel syndrome, Journal of Hand Surgery, 30(B), 2005, p. 599-604.
- Szabo R.M., Slatter R.J., Farver T.B., Stanton D.B., Sharman W.K. The value of diagnostic testing in carpal tunnel syndrome, Hand Surgery Journal, 1999, 24(A), p. 704-714.
- Wong S.M., Griffith J.F., Hui A. C., Lo S. K., Fu M., Wong K. S., Carpal tunnel syndrome: diagnostic usefulness of sonography, Radiology, 2004, 232(1), 93-99.
- Padua L., Lo Monaco M., Valente E.M., Tonali P. A., A useful electrophysiologic parameter for diagnosis of carpal tunnel syndrome, Muscle Nerve, 1996, 19(1), p. 48-53.
- Nora D.B., Becker J., Ehlers J.A., Gomes I., Clinical features of 1039 patients with neurophysiological diagnosis of carpal tunnel syndrome, Clinical Neurology and Neurosurgery, 2004, 107(1), p. 64-69.
- Ferry S., Hannaford P., Warskyj M., Lewis M., Croft P. Carpal tunnel syndrome, a nested case-control study of risk factors in women, American Journal of Epidemiology, 2000, 151(6), p. 566-574.
- Solomon D.H., Katz J.N., Bohn R., Mogun H., Avorn J. Nonoccupational risk factors for carpal tunnel syndrome, General Internal Medicine Journal, 1999, 14(5), p. 310-314.
- Fialova J., Bartusek J., Nakladalova M., Alternative treatment of carpal tunnel syndrome, Central European Journal, Public Health, 1999, 7(4), p. 168-171.
- De Krom M.C., Kester A.D., Knipschild P.G., Spaans F., Risk factors for carpal tunnel syndrome, American Journal of Epidemiology, 1990, 132(6), p. 1102-1110.
- Sharma K.R., Rotta F., Romano J., Ayyar D., Early diagnosis of carpal tunnel syndrome, Neurology and Clinical Neurosurgery, 2001, (2), p. 2-10.
Կարդացեք նաև
Ողնաշարային խողովակի նեղացումը առավել հաճախ հանդիպում է գոտկասրբանային հատվածում:Այս ախտահարման կլինիկական դրսևորման և բուժման մասին առաջին տվյալները գրականության մեջ նկարագրվել են...
Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշ
Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշը (ՔՕԱՀՀ) մի վիճակ է, որը բնորոշվում է քնի ընթացքում, շնչառական ուժերի պահպանման ֆոնի վրա առաջացող, վերին շնչուղիների տարբեր աստիճանի...
Բանալի բառեր. ցավ, գոտկասրբանային ցավեր, դեպրեսիա
Ֆիզիկական ցավն` ըստ DSM-IV (Diagnostic and Statistical Manual of Mental Disorders), լինում է սուր և խրոնիկական: Ի սկզբանե խրոնիկական էր կոչվում այն ցավը, որը տևում էր 6 ամիս և ավել...
ԿՆՀ (կենտրոնական նյարդային համակարգ)-ի պերինատալ ախտահարման իրական հաճախականությունը հնարավոր չէ ճշտել, քանի որ չկա նևրոլոգիական նորման ախտաբանությունից տարանջատող հստակ չափորոշիչներ [1,3,8]...
ժամանակակից պերինատոլոգիայում գրանցված առաջընթացը հանգեցրեց նոր խնդիրների լուծման անհրաժեշտությանը, որոնք կապված են պտղի անտենատալ պաշտպանության և հեստացիոն պրոցեսի հետ [3,7,13,15]...
Ըստ DOTS ծրագրի, ուսումնասիրվել են ՏՄ-ով 74 հիվանդների (29 երեխա, 45 չափահաս) հիվանդության կլինիկական ընթացքի առանձնահատկությունները: Նրանք 1998-2007թթ. բուժվել են ՀՀՏԴ-ի մանկական և արտաթոքային բաժանմունքներում...
Բանալի բառեր. գոտկա-սրբանային շրջանի ցավեր, պատճառաբանություն, նյարդաբանական քննություն, հիվանդության պատմություն
Վերին շնչուղիների հիվանդություններից հետո գոտկա-սրբանային ցավերը (ԳՍՑ) հանդիսանում են բժիշկներին դիմելու երկրորդ պատճառը [1]: Մեծահասակ մարդկանց մոտավորապես 70%-ն ունենում է...
Բանալի բառեր. դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիա, կոգնիտիվ խանգարումներ, անոթային դեմենցիա, Վեքսլերի թեստ
Գլխուղեղի անոթային հիվանդությունների քանակն ու հաճախականությունը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում գնալով ավելանում են` բերելով...
Վերջին մեկուկես տասնամյակում տուբերկուլոզով ընդհանուր հիվանդացության աճի հետ մեկտեղ դիտվում է արտաթոքային ձևերի, այդ թվում` գլխուղեղի թաղանթների (տուբերկուլոզային մենինգիտ` ՏՄ)...
Բանալի բառեր. լիկվորեա, միջողնային աճառների ճողվածքներ, վիրաբուաժական բուժում, ներվիրահատական բարդություններ
Վիրաբուժական հիվանդությունների բուժման բարդությունների քննարկումն ունի մեծ գործնական նշանակություն: Բաց գոտկային դիսկէկտոմիայի բարդությունները կարելի է պայմանականորեն բաժանել...
Բանալի բառեր: բազմակի միջողնային աճառների ճողվածքներ, վիրաբուժական բուժում, ախտորոշում, կլինիկական դրսևրումներ
Ողնաշարի գոտկասրբանային հատվածի միջողնային աճառների բազմակի ճողվածքների (ԲՄԱՃ) բուժմանը նվիրված խնդիրները լիարժեք արտացոլված չեն գրականության մեջ...
Վերջին տասնամյակների ընթացքում զգալիորեն շատացել են նեյրոդեգեներատիվ հիվանդությունների նոզոլոգիական և ախտահամալիրային դրսևորումները։ Դրանց թվին առաջին հերթին պատկանում է անոթային թուլամտությունը, որի հիմքում ընկած է գլխուղեղի...
Բանալի բառեր. կարպալ թունելի համախտանիշ, կոմպրեսիոն նեյրոպաթիա, միջնակ նյարդ, զարկերակային հիպերտենզիա, ինտերստիցիալ ճնշում, էլեկտրոնեյրո միոգրաֆիա
Ներածություն: Կարպալ թունելի համախտանիշը (ԿԹՀ) կլինիկական պրակտիկայում ամենահաճախ հանդիպող կոմպրեսիոն նեյրոպաթիան է, որը հատկապես...
Կյանքի ժամանակակից պահանջները և աշխատանքային պայմանները պարտադրում են արագ վերականգնել հիվանդի առողջությունը և սեղմ ժամկետներում նրան վերադարձնել ակտիվ գործունեության: Նորագույն տեխնոլոգիաների, դեղորայքի, սոցիալական միջոցների ներդրումը բժշկության մեջ հնարավորություն է տալիս...
Գանգուղեղային վնասվածքների (ԳՈւՎ) և հեմոռագիկ ինսուլտների ինտենսիվ թերապիայի կարևորագույն խնդիրը է հանդիսանում հիպովոլեմիայի արագ շտկումն ու հեմոդինամիկայի կայունացումը, հակառակ դեպքում` ուղեղային անբավարար պերֆուզիայի պատճառով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն