Նյարդաբանություն
Տիբանտինային մոնոթերապիան նեյրոպաթիկ ցավային համախտանիշի բուժման ժամանակ
Ժամանակակից բժշկության մեջ նեյրոպաթիկ ցավային համախտանիշի (ՆՑՀ) բուժումը համարվում է բարդ և մեծ արդիականություն վայելող խնդիր, ինչը պայմանավորված է ոչ միայն ՆՑՀ-ով տառապող հիվանդների մեծ թվով, այլ նաև մինչ օրս կիրառվող բուժման ավանդական մեթոդների խիստ ցածր արդյունավետությամբ, որի արդյունքում սուր ցավը վերածվում է քրոնիկականի:
ՆՑՀ-ը իրենից ներկայացնում է կենտրոնական և/կամ ծայրամասային նյարդային համակարգում տեղի ունեցող ձևաբանական և ֆունկցիոնալ փոփոխությունների մեկ ամբողջականություն, որի հետևանքով զարգացող նեյրոնների գործունեության խանագուրմը հանգեցնում է դրանց երկարատև ինքնաբուխ ակտիվացման՝ ձևավորելով բոլորավին նոր, սակայն պաթոդինամիկ վիճակ:
Ահավասիկ, նման դեպքերում, որպես բուժման ընտրության միջոց, կարող է հանդես գալ միայն այնպիսի դեղամիջոց, որը կարող է ազդել ՆՑՀ-ի ձևավորման ժամանակ կենտրոնական և/կամ ծայրամասային նյարդային համակարգում տեղի ունեցող փոփոխությունների և նրանց առաջացումը հրահրող մեխանիզմների վրա:
Նախորդ դարի 90-ական թթ.-ի երկրորդ կեսից սկսած համաշխարհային կլինիկական գործունեության մեջ ՆՑՀ-ի բուժման նպատակով կիրառվում է հակացնցումային խմբի դեղամիջոց տիբանտինը (գաբապենտինը): Այն արգելափակում է կալցիումի իոնների մուտքը, դրանով իսկ կենտրոնական պրեսինապտիկ հատվածում նվազեցնելով գլյուտամատի ձերբազատումը, որն էլ իր հերթին հանգեցնում է ողնուղեղի նոցիցեպտիվ նեյրոնների դրդունակության իջեցմանը: Միաժամանակ այս դեղամիջոցն ազդում է նաև NMDA ընկալիչների վրա՝ թուլացնելով կալիումական անցուղիների ակտիվությունը:
Նպատակը.
Սույն աշխատանքի նպատակն է գնահատել տիբանտինով մոնոթերապիայի արդյունավետությունը՝ ՆՑՀ-ի բուժման ժամանակ:
Նյութը և մեթոդները.
Հետազոտության մեջ ընդգրկվել են 20 հիվանդներ, որոնք տառապում էին հետվիրահատական ՆՑՀ-ով (n=3), ողնաշարի հետվնասվածքային ՆՑՀ-ով (n=1), հետանդամահատման ֆանտոմային ցավային համախտանիշով (n=5), հետհերպեսային նևրալգիայով (n=3), գոտկային ռադիկուլոպաթիաներով (n=3) և ուռցաքային նեյրոպաթիաներով:
Տիբանիտինը նշանակվել է հետևյալ սխեմայով. I օր՝ 300 մգ, II օր՝ 600 մգ, III օր՝ 900 մգ, այնուհետև յուրաքանչյուր երրորդ օրը դեղաչափը բարձրացվել է՝ ըստ անհրաժեշտության: Տիբանտինի համար առավելագույն դեղաչափը կազմում է 3600 մգ/օր՝ երեք անգամյա ընդունման ձևով: Առավելագույն արդյունավետ դեղաչափին հասնելուց հետո հիվանդները շարունակել են օգտագործել այն ևս 4 – 8 շաբաթ: Զուգահեռ կատարվել է ցավի ուժգնության գնահատում բուժման տարբեր ժամանակահատվածներում՝ օգտագործելով տեսանելիին համարժեք սանդղակը (VAS կամ EVA):
Արդյուքները.
ՆՑՀ-ի սկզբնական ուժգնությունը եղել է 7.0(1.1 միավոր, որը նվազել է մինչև 1.0(0.5 միավորի՝ ըստ VAS-ի: Միայն 10%-ի (n=2) դեպքում է բուժման վերջում VAS-ը կազմել 2 միավոր: Բուժման արդյունավետությունը կազմել է 85.7%՝ 18 հիվանդի և 72%՝ 2 հիվանդի մոտ:
Եզրակացություն.
Ստացված դրական արդյունքները հաստատում են ՆՑՀ-ի ժամանակ տիբանտինով մոնոթերապիայի բարձր արդյունավետության մասին, որը դրական է անդրադառնում հիվանդի կյանքի որակի արագ բարելավման վրա:
20.04.2008 Կարդացեք նաև
Ողնաշարային խողովակի նեղացումը առավել հաճախ հանդիպում է գոտկասրբանային հատվածում:Այս ախտահարման կլինիկական դրսևորման և բուժման մասին առաջին տվյալները գրականության մեջ նկարագրվել են...
21.01.2019 Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշ
Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշը (ՔՕԱՀՀ) մի վիճակ է, որը բնորոշվում է քնի ընթացքում, շնչառական ուժերի պահպանման ֆոնի վրա առաջացող, վերին շնչուղիների տարբեր աստիճանի...
Բանալի բառեր. ցավ, գոտկասրբանային ցավեր, դեպրեսիա
Ֆիզիկական ցավն` ըստ DSM-IV (Diagnostic and Statistical Manual of Mental Disorders), լինում է սուր և խրոնիկական: Ի սկզբանե խրոնիկական էր կոչվում այն ցավը, որը տևում էր 6 ամիս և ավել...
12.09.2012 ԿՆՀ (կենտրոնական նյարդային համակարգ)-ի պերինատալ ախտահարման իրական հաճախականությունը հնարավոր չէ ճշտել, քանի որ չկա նևրոլոգիական նորման ախտաբանությունից տարանջատող հստակ չափորոշիչներ [1,3,8]...
ժամանակակից պերինատոլոգիայում գրանցված առաջընթացը հանգեցրեց նոր խնդիրների լուծման անհրաժեշտությանը, որոնք կապված են պտղի անտենատալ պաշտպանության և հեստացիոն պրոցեսի հետ [3,7,13,15]...
Ըստ DOTS ծրագրի, ուսումնասիրվել են ՏՄ-ով 74 հիվանդների (29 երեխա, 45 չափահաս) հիվանդության կլինիկական ընթացքի առանձնահատկությունները: Նրանք 1998-2007թթ. բուժվել են ՀՀՏԴ-ի մանկական և արտաթոքային բաժանմունքներում...
29.04.2010 Բանալի բառեր. գոտկա-սրբանային շրջանի ցավեր, պատճառաբանություն, նյարդաբանական քննություն, հիվանդության պատմություն
Վերին շնչուղիների հիվանդություններից հետո գոտկա-սրբանային ցավերը (ԳՍՑ) հանդիսանում են բժիշկներին դիմելու երկրորդ պատճառը [1]: Մեծահասակ մարդկանց մոտավորապես 70%-ն ունենում է...
18.02.2010 Բանալի բառեր. դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիա, կոգնիտիվ խանգարումներ, անոթային դեմենցիա, Վեքսլերի թեստ
Գլխուղեղի անոթային հիվանդությունների քանակն ու հաճախականությունը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում գնալով ավելանում են` բերելով...
17.02.2010 Վերջին մեկուկես տասնամյակում տուբերկուլոզով ընդհանուր հիվանդացության աճի հետ մեկտեղ դիտվում է արտաթոքային ձևերի, այդ թվում` գլխուղեղի թաղանթների (տուբերկուլոզային մենինգիտ` ՏՄ)...
25.01.2010 Բանալի բառեր. լիկվորեա, միջողնային աճառների ճողվածքներ, վիրաբուաժական բուժում, ներվիրահատական բարդություններ
Վիրաբուժական հիվանդությունների բուժման բարդությունների քննարկումն ունի մեծ գործնական նշանակություն: Բաց գոտկային դիսկէկտոմիայի բարդությունները կարելի է պայմանականորեն բաժանել...
Բանալի բառեր: բազմակի միջողնային աճառների ճողվածքներ, վիրաբուժական բուժում, ախտորոշում, կլինիկական դրսևրումներ
Ողնաշարի գոտկասրբանային հատվածի միջողնային աճառների բազմակի ճողվածքների (ԲՄԱՃ) բուժմանը նվիրված խնդիրները լիարժեք արտացոլված չեն գրականության մեջ...
Վերջին տասնամյակների ընթացքում զգալիորեն շատացել են նեյրոդեգեներատիվ հիվանդությունների նոզոլոգիական և ախտահամալիրային դրսևորումները։ Դրանց թվին առաջին հերթին պատկանում է անոթային թուլամտությունը, որի հիմքում ընկած է գլխուղեղի...
10.04.2009
Բանալի բառեր. կարպալ թունելի համախտանիշ, կոմպրեսիոն նեյրոպաթիա, միջնակ նյարդ, զարկերակային հիպերտենզիա, ինտերստիցիալ ճնշում, էլեկտրոնեյրո միոգրաֆիա
Ներածություն: Կարպալ թունելի համախտանիշը (ԿԹՀ) կլինիկական պրակտիկայում ամենահաճախ հանդիպող կոմպրեսիոն նեյրոպաթիան է, որը հատկապես...
Կյանքի ժամանակակից պահանջները և աշխատանքային պայմանները պարտադրում են արագ վերականգնել հիվանդի առողջությունը և սեղմ ժամկետներում նրան վերադարձնել ակտիվ գործունեության: Նորագույն տեխնոլոգիաների, դեղորայքի, սոցիալական միջոցների ներդրումը բժշկության մեջ հնարավորություն է տալիս...
Գանգուղեղային վնասվածքների (ԳՈւՎ) և հեմոռագիկ ինսուլտների ինտենսիվ թերապիայի կարևորագույն խնդիրը է հանդիսանում հիպովոլեմիայի արագ շտկումն ու հեմոդինամիկայի կայունացումը, հակառակ դեպքում` ուղեղային անբավարար պերֆուզիայի պատճառով...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYW6AHa8' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ